Ճանապարհորդություն

մարդկանց տեղաշարժը հարաբերականորեն իրարից հեռու աշխարհագրական տարածքից մեկ այլ տարածք

Ճանապարհորդություն՝ հեռավոր աշխարհագրական կետերի միջև մարդկանց տեղաշարժ։ Ճանապարհորդությունը կարող է կատարվել ոտքով, հեծանիվով, ավտոմեքենայով, գնացքով, նավով, ավտոբուսով, ինքնաթիռով, կամ այլ տրանսպորտային միջոցներով, ուղեբեռով կամ առանց դրա, ինչպես նաև կարող է լինել մեկ կամ տարբեր ուղղություններով[1][2]։ Ճամփորդությունը, ինչպես և տուրիզմը, հաջորդական քայլերից հետո կարող է նաև ներառել համեմատաբար կանգառներ։

Իսպանիայի Օվյեդո քաղաքում ճանապարհորդին նվիրված արձան

Ստուգաբանություն

խմբագրել

«Ճանապարհորդություն» բառի ծագումն ամենայն հավանականությամբ, կորել է պատմության էջերում։ «Ճանապարհորդություն» տերմինը գուցե և ծագում է հին ֆրանսերենի travail բառից, ինչը նշանակում է «աշխատանք»[3]։ Ըստ «Merriam Webster» բառարանի՝ ճանապարհորդություն բառի առաջին մեզ հայտնի գործածումը եղել է 14-րդ դարում։ Վերջինս նաև պնդում է, որ բառի ծագումը գալիս է միջին անգլերենի՝ travailen, Travelen բառերից (ինչը նշանակում է տանջել, աշխատել, ձգտել, ճանապարհորդել) և ավելի վաղ՝ հին ֆրանսիական travailler- ից (ինչը նշանակում է լարված քրտնաջան աշխատել)։ Անգլերենում երբեմն դեռ օգտագործում ենք «travail» բառը, ինչը նշանակում է պայքար։ Ըստ Սիմոն Ուինչեստերի՝ իր «Լավագույն ճանապարհորդների հեքիաթներ» գրքում (2004), «ճանապարհորդություն» և «ծանրություն» բառերից երկուսն էլ շատ ավելի հին ծագում ունեն. հռոմեական խոշտանգումների գործիքը կոչվում էր tripalium (լատ․նշանակում է՝ "երեք ցից", ինչպես նաև՝ ցցել)։ Այս հղումը կարող է արտացոլել ճանապարհորդության ծայրահեղ դժվարությունը հին ժամանակներում։ Մեր ժամանակներում ճանապարհորդությունը կարող է շատ ավելի հեշտ լինել կամ ոչ՝ կախված նպատակակետից։ Ճանապարհորդություն դեպի Էվերեստ լեռ, Ամազոնի անձրևային անտառներ․ էքստրեմալ տուրիզմը և արկածային ճամփորդությունը ճանապարհորդության առավել բարդ ձևերից են։ Ճանապարհորդությունը կարող է և ավելի դժվար լինել, կախված ճանապարհորդության եղանակից, օրինակ՝ ավտոբուսով, կրուիզ նավով կամ նույնիսկ եզնասայլով[4]։

Նպատակ և մոտիվացիա

խմբագրել
 
գնացքով ճամփորդություն՝ մարդկանց գնացքով ուղևորությունը դեպի Նիլգիրի լեռնային երկաթուղու կամուրջը՝ Մետուպալայամի և Օոտակամունդի միջև, Հնդկաստանի Թամիլնադ նահանգում

ճամփորդելու պատճառները ներառում են հանգիստը[5], զբոսաշրջությունը[5] կամ արձակուրդը[5], հետազոտական ճանապարհորդությունը[5], տեղեկատվության հավաքագրումը, մարդկանց այցելելը, կամավոր ճանապարհորդությունը բարեգործական նպատակներով, միգրացիան` մեկ այլ վայրում նոր կյանքը սկսելու համար, կրոնական ուխտագնացությունները[5] և նպատակային ուղևորությունները, գործուղումները[5], առևտուրը[5], ճանապարհորդությունը և այլ պատճառներ, ինչպիսիք են՝ առողջապահական խնամքի ձեռք բերելը կամ փախուստը պատերազմից[5] կամ ճանապարհորդությունից հաճույք ստանալը։ Ճանապարհորդները կարող են օգտվել մարդատար տրանսպորտից, ինչպես օրինակ՝ քայլելուց կամ հեծանիվ վարելուց կամ տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են՝ հասարակական տրանսպորտը, ավտոմեքենաները, գնացքները և ինքնաթիռները։

Ճամփորդության շարժառիթները ներառում են․.

Ճանապարհորդության պատմություն

խմբագրել

Ճամփորդությունը սկիզբ է առել անտիկ ժամանակներում, երբ հարուստ հույներն ու հռոմեացիները հանգստի համար մեկնում էին իրենց ամառանոցներն ու վիլլաները և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Պոմպեյը և Բայան[7]։ Չնայած անտիկ ժամանակներում ուղևորությունները հակված էին լինելու անշտապողական, ավելի վտանգավոր, ուր ավելի շատ գերակշռում էին առևտուրն ու միգրացիան, տարիներ պահանջող մշակութային և տեխնոլոգիական նվաճումներն իրենցից ենթադրում են, որ ճանապարհորդությունը դարձել է ավելի հարմար և մատչելի[8]։ Մարդկությունը բավական երկար ժամանակ է քայլել փոխադրումների զարգացմանը զուգընթաց, սկսած այն պահից, երբ Քրիստոֆեր Կոլումբոսը Իսպանիայից Նոր աշխարհ նավարկեց 1492 թվականին և արշավախմբից պահանջվեց 10 շաբաթ վերջնակետին հասնելու համար, մինչդեռ 21-րդ դարում, ինքնաթիռները թույլ են տալիս մեկ գիշերվա ընթացքում Իսպանիայից Միացյալ Նահանգներ մեկնել։

Միջնադարում ճանապարհորդությունները դժվարություններ և մարտահրավերներ էին նետում մարդկանց՝ չանայած դրանք կարևոր էին տնտեսության և հասարակության համար։ Մեծածախ առևտրի ոլորտը կախված էր (օրինակ) վաճառականներից, որոնք զբաղվում էին քարավանների կամ ծովային ճամփորդների հետ, վերջնական սպասողների մարածախ վաճառքը հաճախ իրենից ենթադրում էր շրջիկ վաճառականների ծառայություններ՝ գյուղերից գյուղակներ, շեներ գնալու նպատակով և թափառող վանականները աստվածաբանություն և հովվական աջակցություն էին բերում անտեսված տարածքներին, ճամփորդող գուսանները գործնականում անվերջ շրջագայություն էին վարում, և իսկ բանակները բաշխվում էին խաչակրաց տարբեր արշավանքներում և առհասարակ՝ այլ պատերազմներում[7]։ Ուխտագնացությունները սովորական էին ինչպե՛ս եվրոպական, այնպես էլ իսլամական աշխարհում և ներգրավում էին ճանապարհորդների մեծ հոսքեր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային (Քենթերբերիի հեքիաթների) ոճով[9]։

16-րդ դարավերջին նորաձև դարձավ եվրոպացի երիտասարդ արիստոկրատների և բարձր խավի հարուստ տղամարդկանց համար մեկնել եվրոպական նշանակալի քաղաքներ՝ արվեստի և գրականության ոլորտում իրենց ստացած կրթության շրջանակներում։ Սա հայտնի էր որպես Գրանտ տուր անվանմամբ, որը ներառում էր այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Լոնդոնը, Փարիզը, Վենետիկը, Ֆլորենցիան և Հռոմը։ Այնուամենայնիվ, Ֆրանսիական հեղափոխությունն իր հետ և ավարտին հասցրեց Գրանտ Տուրի գործունեությունը[7]։

Ջրային ճանապարհորդությունը հաճախ շատ ավելի հարմարավետ էր և արագ, քան ցամաքային ճանապարհորդությունը, աառնվազն մինչև 19-րդ դար՝ երկաթուղային ցանցի ստեղծում։ Զբոսաշրջության նպատակով ճանապարհորդությունները, ինչպես և հաղորդվում Է, սկսվել են մոտավորապես միևնույն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին ճանապարհորդել հաճույքի համար, քանի որ ճանապարհորդությունն այլևս դադարել էր լինել դժվար և բարդ խնդիր։ Այս միտքը կապիտալացրել են այնպիսի մարդիկ, ինչպիսիններից էօրինակ՝ Թոմաս Կուկը, որը զբոսաշրջային փաթեթներ է վաճառել, երբ գնացքներն ու հյուրանոցները գրանցվում էին միասին[10]։ 20-րդ դարում՝ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ նկատվել է օդաչուների և ինքնաթիռների ավելցուկ, Օդային նավերն ու ինքնաթիռները ստանձնեցին միջքաղաքային ճանապարհային ճանապարհորդության դերի գերակշիռ մասը[7]։ Իրոք, 21-րդ դարում օդային ճանապարհորդությունն այնքան համատարած է դարձել, որ մի կին՝ Ալեքսիս Ալֆորդը, մինչ 21 տարեկանը բոլորելը շրջագայել էր բոլոր 196 երկրներով[11].

Աշխարհագրական տեսակներ

խմբագրել

Ուղևորությունները կարող են լինել տեղական, տարածաշրջանային, ազգային (ներքին) կամ միջազգային։ Որոշ երկրներում ներքին ուղևորությունների համար ներքին անձնագիր կարող է պահանջվել, իսկ միջազգային ուղևորությունների համար սովորաբար պահանջվում է անձնագիր և վիզա։ Ճամփորդությունը կարող է և իր մեջ ներառել հետադարձ ուղևորությունը։ Սա ճանապարհորդության որոշակի տեսակ է, որով մարդը տեղափոխվում է մի տեղից մյուսը և հետ վերադառնում[12]։

ճանապարհորդության անվտանգություն

խմբագրել
 
Ճանապարհորդները բրիտանական ավիաուղիների 747 ինքնաթիռում: Օդային ճանապարհորդությունը տրանսպորտային ընդհանուր միջոց է:
 
MS Skania լաստանավը Շեցինի նավահանգստում

Ղեկավարները շեշտում են ճանապարհորդության անվտանգության ապահովման համար նախազգուշական միջոցներ ձեռնարկելու կարևորությունը[13]։ Արտերկիր մեկնելիս գործակիցները նախընտրում են անվտանգ և առանց միջադեպերի ուղևորություն, այնուամենայնիվ, ճանապարհորդները կարող են ենթարկվել դժվարությունների, հանցագործությունների և բռնության[14]։ Անվտանգության որոշ նկատառումներ ներառում են իրենց շրջապատի մասին իրազեկությունը[13], հանցագործության օբյեկտ լինելուց խուսափելը[13], վստահված անձանց անձնագրերի և երթուղային տեղեկատվության կրկնօրինակներ թողնելը[13], երկրում գործող բժշկական ապահովագրության ստացումը[13] և օտար երկիր ժամանելուն պես ազգային դեսպանատանը գրանցվելը[13]։ Շատ երկրներ չեն ճանաչում այլ երկրների վարորդական վկայականները, սակայն երկրների մեծ մասը ընդունում են միջազգային վարորդական վկայականները[15]։ Ավտոապահովագրական ընկերությունների կողմից սեփական երկրում տրամադրված պոլիսները, հաճախ անվավեր են արտասահմանյան երկրներում և հաճախ պահանջվում է ստանալ ժամանակավոր ավտոապահովագրություն, որը գործում է այդ երկրում այցելություններ կատարելու նպատակով[15]։ Ցանկալի է նաև կողմնորոշվել նպատակակետային երկրների վարորդական կանոններում և կանոնակարգերում[15]։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անվտանգության գոտի կրելը խիստ նպատակահարմար է. շատ երկրներ պատիժներ են սահմանում ամրագոտիների մասին օրենքները խախտելու համար[15]։

Ռեժիմ 1 միլիարդ մահերի թիվը
ճանապարհորդություններ ժամ Կիլոմետր
Ավտոբուս 4.3 11.1 0.4
Երկաթուղի 20 30 0.6
Օդային ճամփորդություն 117 30.8 0.05
Ծովային Տրանսպորտ 90 50 2.6
Ֆուրգոն 20 60 1.2
Ավտոմեքենա 40 130 3.1
Ոտքով 40 220 54
Հեծանիվ 170 550 45
Մոտոցիկլ 1640 4840 109

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Travel." (definition). Thefreedictionary.com. Accessed July 2011.
  2. "Travel." (definition). Merriam-webster.com. Accessed July 2011.
  3. Entymoligical dictionary (definition). Retrieved on 10 December 2011
  4. Buzard, J. (1993) The Beaten Track. European Tourism literature, and the Ways to 'Culture' 1800 - 1918. Oxford: Oxford University Press
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 "The Road to Travel: Purpose of Travel." University of Florida, College of Liberal Arts and Sciences. (Compilation for History 3931/REL 3938 course.) Accessed July 2011.
  6. «So Your Community Wants Travel/Tourism? Guidelines for Attracting and Servicing Visitors». conservancy.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «A History Of Why People Travel». Matador Network.
  8. "A Brief Visual History of Travel" Արխիվացված 2019-03-31 Wayback Machine. Accessed May 2017.
  9. Peters, F. E. (1994). The Hajj: The Muslim Pilgrimage to Mecca and the Holy Places. Princeton University Press. էջ 164. ISBN 9780691026190.
  10. «A brief history of travel: From elite hobby to mass tourism». Deutsche Welle (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  11. Shauna Beni (2019 թ․ հուլիսի 29). «This Gen Zer Just Became the Youngest Person to Travel to Every Country: Alexis Alford—or Lexie Limitless, as she's known on Instagram—has set the record at just 21 years old». Conde Nast Traveler. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին. «... By age 12, Alexis Alford ... Alford, now 21, has accomplished her goal...»
  12. «Round-trip — Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-Webster. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 "Tips for Traveling Abroad." Արխիվացված 2013-10-22 Wayback Machine Bureau of Consular Affairs, U.S. Department of State. Accessed July 2011.
  14. "A Safe Trip Abroad." Արխիվացված 2013-12-07 Wayback Machine Bureau of Consular Affairs, U.S. Department of State. Accessed July 2011.
  15. 15,0 15,1 15,2 15,3 "Road Safety Overseas." Արխիվացված 2013-10-16 Wayback Machine Bureau of Consular Affairs, U.S. Department of State. Accessed July 2011.