Մուսսոն (արաբերեն՝ «موسم» («մաուսիմ») - սեզոն), սեզոնային կայուն քամիներ երկրագնդի որոշ մարզերում, որոնք տարին երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը (դառնում հակադիր կամ հակադիրին մոտ)։ Պարբերական, սեզոնային քամիներ են, որոնք գերազանցապես փչում են Հարավային և Հարավարևելյան Ասիայի արևադարձային և մերձարևադարձային երկրներում՝ հասնելով մինչև Ճապոնական ծովի ափերը։

Մուսոնային ամպերի կուտակումները Հնդկաստանի Մադհյա Պրադեշ մարզում

Մուսսոնները փոխում են իրենց ուղղությունը՝ ամառը ծովից դեպի ցամաք, իսկ ձմռանը՝ ցամաքից ծով։ Սրանցից առաջինը՝ ծովից փչողը, բերում է խոնավություն, և հիմնական առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են։ Ձմեռային մուսոնները հաճախ ուղղված են ցամաքից դեպի օվկիանոս (մայրցամաքային մուսոններ), իսկ ամառայինը՝ օվկիանոսից դեպի ցամաք (օվկիանոսային մուսոններ)։ Պայմանավորված են հիմնականում մայրցամաքի և օվկիանոսի տաքացման անհամաչափությամբ։ Իսկ մյուսը՝ ցամաքից փչողը բերում է չոր օդ։

Մուսսոնային կլիմայի հիմնական առանձնահատկությունը ամառային առատ տեղումներն են և չոր ձմեռը։ Մուսոնները լավ են արտահայտված արևադարձային լայնություններում, գլխավորապես Հնդկական օվկիանոսի ավազանում։ Լինում են նաև արտաարևադարձային մուսոններ։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում մուսսոններ գրեթե չեն դիտվում, նման տպավորություն առաջացնում են ձմռանը ՀՀ տարածքից դեպի Սև և Կասպից ծովերը տարածվող, իսկ ամռանը հիշյալ ծովերից հանրապետության տարածք ներթափանցող քամիները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 13։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 90