Մալիքիական մազհաբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մալիքիական մազհաբ կամ մալիքիյյա, սուննի իսլամի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ Մալիք իբն Անասը (713-795)։
Ալ-Մալիքիյյա
խմբագրելԻսլամը բաժանվում է 2 ուղղության՝ սուննիզմ և շիիզմ։ Սուննի մուսուլմաններն ունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։
Մալիքիականները այն մազհաբի հետևորդներն են, որը կոչվել է իր հիմնադիր Մալիք իբն Անասի անունով։ Մալիքիականությունը ծագել է Մադինայում, արագորեն տարածվել Արաբիայում, այնուհետև Եգիպտոսում, Հյուսիսային Աֆրիկայում և Անդալուսիայում։ Ըստ մալիքիական մազհաբի՝ իրավունքի գլխավոր աղբյուրը Ղուրանն է, ինչպես նաև սուննան, որը դիտարկվում է որպես Ղուրանի շարունակություն։ Սուննան ենթակա չէ ոչ մի մեկնաբանման այն հադիսների նկատմամբ, որոնք վերագրվում են Մուհամմադի կողմնակիցներին՝ մադինացիներին, քանի որ միայն նրանց տեղեկություններն էին մալիքիդներն ընդունում որպես լիովին ճշգրիտ։ Ղուրանի և հադիսների կանոնավորված տեքստերը միավորվում են մեկ աղբյուրի մեջ՝ նասս։ Որպես լրացում նասսին՝ բերվում են մեդինայական հասարակության կոլեկտիվ փորձի մասին տեղեկություններ, որի մասին չկան ոչ մի գրավոր վկայություններ, սակայն որը հասարակական հիշողության մեջ պահպանվել է որպես գործողություններ, որոնք սովորական էին Մուհամմադի օրոք։
Ալ-իսթիսլահ և ալ-իսթիհսան
խմբագրելԱյսպիսի կոլեկտիվ հիշողությունը դիտարկվում էր որպես կոլեկտիվ հադիս՝ «հազարից հազարն ավելի լավ է, քան մեկից մեկը» սկզբունքով։ Եվ միայն վերջին հերթին էր անհրաժեշտ իրավական նյութը վերցվում իրավական որոշումներից և ասհաբ-մադինացիների, ինչպես նաև հայտնի «հետևորդների» (արաբ․՝ تابع, թաբի’) պարզաբանումներից։ Ցանկալի իրավական նյութի մեկնաբանման համար լայնորեն օգտագործվում էր անալոգիայով (արաբ․՝ القياس՝ ալ-կիյաս) դատողությունը, որը դիտարկվում էր որպես լուծվող հարցի՝ նասսի (արաբ․՝ نص՝ տեքստ) հետ ուղղակիորեն համադրելու տեխնիկական հնարք։ Այն հարցերի լուծման համար, որոնք չէին կարող համեմատել որևէ աղբյուրի հետ, մշակվել էր «հանուն օգուտի անկախ դատելու» ռացիոնալիստական սկզբունք (արաբ․՝ الاستصلاح՝ ալ-իսթիսլահ), ըստ որի իրավաբանական դատողությունն արվում է միայն անկախ դատողության հիմքի վրա, սակայն որն անպայման պետք է ուղղված լինի հասարակական շահի պահպանմանը, չհակասի նասսին և համապատասխանի շարիաթի ընդհանուր կանոններին։ «Նախընտրելի որոշում» (արաբ․՝ الإستحسان՝ ալ-իսթիհսան) նշանակում է կիյասի փոխարեն իսթիսլահի նախընտրում, այսինքն եթե կա ընտրության հնարավորություն, ապա կասկածների դեպքում հարկ է դիմել իսթիսլահին։
Այս սկզբունքին հարում է մեկ այլ ռացիոնալիստական սկզբունք՝ «դատողություններ թույլտվության և արգելման մասին», որը հանգում է այն բանին, որ «այն ամենն, ինչը ի վերջո բերում է արգելվածի, պետք է արգելվի, իսկ այն, ինչը բերում է թույլատրելիի, պետք է թույլատրվի»։ Մալիքիականներն, ինչպես նաև այլ մազհաբների հետևորդները, իրավաբանական դատողություններ անելիս առաջնորդվում են նաև «իրավիճակի անփոփոխության կանխավարկածի» ռացիոնալիստական սկզբունքով (արաբ․՝ الإستسحاب՝ ալ-իսթիսհաբ), ըստ որի ցանկացած չեն համարվում կատարված, մինչև ի հայտ չեն գալիս այդ փոփոխությունների հստակ նշաններ։
Ուսմունքի ամրապնդումն ու տարածումը
խմբագրելՄալիքիական մազհաբի հիմնական սկզբունքները շարադրված են Մալիք իբն Անասի «ալ-Մուվատտա’յի» ժողովածուում և դրա մեկնաբանություններում, այդ հավաքածուի վերամշակ-ված «ալ-Մուդավաննա» և «ալ-Մուդավաննա ալ-քուբրա» ժողովածուներում, ինչպես նաև ամե-նավերջին ստեղծագործություններում, որոնցից ամենահայտնիներն են Աբու ալ-Կասիմ իբն Ջազզի (մահ. 1340-1341) «ալ-Կաուանին ալ-ֆիկհիյա ֆի թալխիս ալ-մազհաբ ալ-մալիքիյան» (արաբերեն՝ القوانين الفقهية في تلخيص المذهب الملكية) և Սիդի Հալիլի (մահ. 1365-66) կողմից կազմված «ալ-Մուհթասարը»։
Ներկայումս մալիքիական մազհաբը գերիշխող է հանդիսանում Մարոկկոյում, Ալժիրում, Թունիսում, Լիբիայում, Քուվեյթում և Բահրեյնում։ Նշանակալի մալիքիական համայնքներ կան Եգիպտոսում և Սուդանում, որոշ թվով մալիքիդներ ապրում են նաև մուսուլմանական այլ երկրներում։
Գրականություն
խմբագրել- Ислам։ Энциклопедический Словарь. Москва, 1991