Չիտագոնգ

Բանգլադեշի երկրորդ մեծ քաղաքը՝ տեղակայված երկրի հարավարևմտյան մասում

Չիտագոնգ (բենգալերեն՝ চট্টগ্রাম[2], անգլ.՝ Chittagong, /ˈtʃɪt əˌɡɒŋ/[3] chit-uh-gong;[3], պաշտոնապես՝ Չատոգրամ/Chattogram[4], բենգալերեն՝ চট্টগ্রাম), քաղաք Բանգլադեշի հարավարևելյան մասում՝ Կարնափհուլի գետաբերանի մերձակայքում, Բենգալյան ծովածոցի ափին, Բիրմայի և Հնդկաստանի հետ Բանգլադեշի պետական սահմաններից ոչ հեռու։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, մեծությամբ երկրորդ քաղաքը երկրում և խոշորագույն ու կարևորագույն նավահանգիստը, որն աշխարհի հնագույն բնական նավահանգիստներից մեկն է[5], ներկայումս նույնպես Բենգալյան ծոցի ամենաբանուկ նավահանգիստն է[6] և ընկած լինելով Մետաքսի ճանապարհի հարավային ճյուղավորման վրա՝ դարեր շարունակ համարվել է Բենգալիայի դարպասը։

Բնակավայր
Չիտագոնգ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
Մակերես157 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուբենգալերեն
Բնակչություն2 581 643 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ31[1]
Փոստային դասիչ4000
Պաշտոնական կայքchittagong.gov.bd
Չիտագոնգ (Բանգլադեշ)##
Չիտագոնգ (Բանգլադեշ)

Դեռևս 9-րդ դարում Աբբասյան խալիֆայության վաճառականներն առևտրային կետ են բացել այստեղ[7][8]։ Հետագայում նավահանգիստն ընկել է Դելիի, ապա՝ Բենգալիայի սուլթանության, այնուհետև՝ Մոգոլների կայսրության տիրապետության տակ[9]։ 16-րդ դարում այն նվաճել են պորտուգալացիները[10], և պատմիչ ու գրող Ժուան դի Բառուշը բնորոշել է նրան որպես «Բենգալիայի թագավորության ամենահռչակված ու ամենահարուստ քաղաքի»[11]։ Բազմաթիվ անվանի ճանապարհորդներ են այցելել այս քաղաքը, նրանց թվում՝ Սուան Ցանգը, Աբու Աբդալլահ իբն Բատուտը, Չենգ Չեն[12][13][14]։ 1760 թվականին Բենգալիայի տիրակալ նավաբը Չիտագոնգը զիջել է բրիտանական Արևելահնդկական ընկերությանը։ 1928 թվականին այն հռչակվել է Բրիտանական Հնդկաստանի ամենամեծ նավահանգիստ։ 1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի տրոհման արդյունքում քաղաքը հայտնվել է Պակիստանի, ապա՝ Արևելյան Պակիստանի կազմում։ 1971 թվականին՝ ազատագրական պատերազմի ավարտին, այս քաղաքում է հռչակվել Բանգլադեշ պետության անկախությունը։

Նորագույն ժամանակներում Չիտագոնգը դարձել է արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, ռազմածովային, կրթական խոշորագույն կենտրոն, որն ապահովում է Բանգլադեշի համախառն ներքին արդյունքի 12, արդյունաբերական արտադրանքի 40, միջազգային առևտրի 80 տոկոսը։ Քաղաքում գործում է ֆոնդային խոշոր բորսա, որի ցանկում ընդգրկված են 700-ից ավելի ընկերություններ։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, համբավավոր համալսարան։

Մեծ Չիտագոնգի տարածքում 2022 թվականի սկզբին ապրում էր 5,2 միլիոնից ավելի մարդ[15]:Դրանից երկու տարի առաջ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 3,9 միլիոն[16]։

Կլիմա խմբագրել

Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Չիտագոնգին բնորոշ է արևադարձային մուսսոնային կլիման (Am)[17]:

Քաղաքը ենթակա է Հնդկական օվկիանոսի ցիկլոնների հարվածներին, որոնցից ամենամահաբերը տեղի է ունեցել 1991 թվականին. դրա հետևանքով զոհվել է շուրջ 138.000, անապաստան դարձել 10 միլիոն մարդ[18]։

Չիտագոնգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31.7
(89.1)
33.9
(93)
37.2
(99)
38.9
(102)
36.7
(98.1)
36.7
(98.1)
34.4
(93.9)
33.9
(93)
35.0
(95)
34.4
(93.9)
34.9
(94.8)
31.1
(88)
38.9
(102)
Միջին բարձր °C (°F) 26.0
(78.8)
28.0
(82.4)
30.6
(87.1)
31.8
(89.2)
32.3
(90.1)
31.5
(88.7)
30.9
(87.6)
31.1
(88)
31.6
(88.9)
31.5
(88.7)
29.8
(85.6)
27.0
(80.6)
30.2
(86.4)
Միջին օրական °C (°F) 20.0
(68)
22.1
(71.8)
25.5
(77.9)
27.6
(81.7)
28.5
(83.3)
28.4
(83.1)
28.0
(82.4)
28.1
(82.6)
28.3
(82.9)
27.8
(82)
25.1
(77.2)
21.3
(70.3)
25.9
(78.6)
Միջին ցածր °C (°F) 13.9
(57)
16.2
(61.2)
20.3
(68.5)
23.4
(74.1)
24.7
(76.5)
25.2
(77.4)
25.1
(77.2)
25.1
(77.2)
25.1
(77.2)
24.0
(75.2)
20.3
(68.5)
15.6
(60.1)
21.6
(70.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.2
(41.4)
6.6
(43.9)
10.2
(50.4)
13.6
(56.5)
14.3
(57.7)
18.1
(64.6)
19.4
(66.9)
19.9
(67.8)
17.2
(63)
12.7
(54.9)
10.0
(50)
7.5
(45.5)
5.2
(41.4)
Տեղումներ մմ (դյույմ) 5.6
(0.22)
24.4
(0.961)
54.7
(2.154)
147.4
(5.803)
298.6
(11.756)
607.3
(23.909)
727.0
(28.622)
530.6
(20.89)
259.3
(10.209)
184.8
(7.276)
67.5
(2.657)
11.9
(0.469)
2919,1
(114,925)
Միջ. տեղումների օրեր 1 2 4 8 13 16 19 17 13 7 3 1 104
% խոնավություն 73 70 74 77 79 83 85 85 83 81 78 75 79
Միջին ամսական արևային ժամ 264.1 244.3 276.4 242.7 227.2 116.7 105.1 124.4 166.7 218.2 241.3 245.5 2472,6
Աղբյուր #1: Bangladesh Meteorological Department[19][20][21][22][23]
Աղբյուր #2: Sistema de Clasificación Bioclimática Mundial (recorduri)[24], Deutscher Wetterdienst (ore însorite, 1961–1990)[25]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/Chittagong
  2. Citace monografie | příjmení1 = Beránek | jméno1 = Tomáš | spoluautoři = et al. | titul = Index českých exonym: standardizované podoby, varianty = List of Czech exonyms: standardized forms, variants | místo = Praha | počet stran = 133 | strany = 50, 97 | isbn = 978-80-86918-64-8 | vydavatel = Český úřad zeměměřický a katastrální | odkaz na vydavatele = Český úřad zeměměřický a katastrální | vydání = 2., rozš. a aktualiz | rok = 2011 | edice = Geografické názvoslovné seznamy OSN - ČR | poznámka = standardizované jméno: Čitágáon
  3. 3,0 3,1 «Definition of Chittagong | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Mixed reactions as govt changes English spellings of 5 district names». Dhaka Tribune. 2018 թ․ ապրիլի 2. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  5. Ring, Trudy; Watson, Noelle; Schellinger, Paul (2012 թ․ նոյեմբերի 12). Asia and Oceania: International Dictionary of Historic Places (անգլերեն). Routledge. ISBN 978-1-136-63979-1.
  6. Report, Star Business (2016 թ․ հունվարի 4). «Pangaon container terminal to get a boost». The Daily Star (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  7. «Arabs, The». Banglapedia. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  8. Islam, Shariful; Hoque, Muhammad Manirul. «Unpublished Umayyad and Abbasid Silver Coins in the Bangladesh National Museum» (PDF). Journal of the Asiatic Society of Bangladesh (Hum.). 62 (2): 205–231. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «Mint Towns». Banglapedia. 2021 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  10. «HPIP». HPIP. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  11. «Chittagong | History, Population, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  12. Dunn, Ross E (1986). The Adventures of Ibn Battuta: A Muslim Traveler of the 14th Century. str. 254-256
  13. Historical Contacts between China and Bengal
  14. [1]
  15. «Chittagong · Population». population.city. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Chattogram population».
  17. Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. Bibcode:2007HESS...11.1633P. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
  18. «NOAA's Top Global Weather, Water and Climate Events of the 20th Century» (PDF). NOAA Backgrounder. 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  19. «Monthly Maximum Temperature». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  20. «Monthly Minimum Temperature». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  21. «Normal Monthly Rainfall». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  22. «Normal Monthly Rainy Day». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  23. «Normal Monthly Humidity». Bangladesh Meteorological Department. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  24. «Bangladesh - Chittagong» (Spanish). Centro de Investigaciones Fitosociológicas. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Station 41978 Chittagong (Patenga)». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Վերցված է 31 ianuarie 2016-ին.
  26. «Lei Nº 10.155, de 23 de Abril de 2018». leismunicipais.com.br (պորտուգալերեն). Leis Municipais. 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  27. «Sister Cities». kunming.cn. Kunming. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիտագոնգ» հոդվածին։