Բացել գլխավոր ցանկը

Մալդիվյան կղզիներ

Արշիպելագ Հնդկական օվկիանոսում
Maldives 09970.JPG

Մալդիվյան կղզիներ, կորալային կղզիների արշիպելագ Հնդկական օվկիանոսում, Հնդկական թերակղզու հարավ-արևմուտքում։

Մալդիվյան կղզիներում է գտնվում Մալդիվներ պետությունը։

ԲնությունըԽմբագրել

Մալդիվյան արշիպելագի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2.000 կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ։ Կղզիները շրջապատված են արգելախութերով։ Կլիման հասարակածային է, մուսսոնային։ Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30 °C է։ Կան կոկոսյան արմավենու, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 154