Ուտար Պրադեշ, նահանգ Հնդկաստանի հյուսիսում, Գանգեսի և նրա վտակ Զամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 110,9 միլիոն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լաքհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ուտան Պրադեչը - հողագործական շրջան է։ Գլխավոր ոռոգիչ կառույցներն են Վերինգանգեսյան ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտեսական հումքի վերամշակումն է։ Կարևոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանում շաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կաշվի-կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ) ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։

Picto infobox map.png
Ուտար Պրադեշ

Զինանշան
Seal of Uttar Pradesh.svg
Taj Mahal, Iconic view, Agra, India.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԼաքհնաու
Օրենսդրական մարմինUttar Pradesh Legislature?
Պաշտոնական լեզուներհինդի և Ուրդու
Բնակչություն199 812 341 մարդ (2011)[1]
Տարածք243 290 կմ²
Uttar Pradesh in India (claimed and disputed hatched).svg
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էԴելի, Հարյանա, Ռաջասթան, Մադհյա Պրադեշ, Չհատիսգարխ, Ջարկխանդ, Բիհար, Seti Zone?, Ուտարկխանդ, Արևմտյան շրջան, Միջին արևմտյան տարածաշրջան և Հիմաչալ-Պրադեշ
ISO 3166-2 կոդIN-UP
Ավտոմոբիլային կոդUP
up.gov.in

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։