Մոմբասա (անգլ.՝ Mombasa) Քենիայի երկրորդ ամենախոշոր քաղաքն է [1], որի բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն մարդ [1]:Համանուն մարզի տնտեսական և մշակութային կենտրոնն է նաև մեծ ծովային նավահանգիստ: Վարչականորեն այն երկրի ծովափնյա նահանգի Մումբասա շրջանի կենտրոնն է: Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան:

Բնակավայր
Մոմբասա
անգլ.՝ Mombasa
Դրոշ Զինանշան
Mombasa flag.png Mombasa County Coat of Arms.png

Downtown Mombasa.jpg
Կոորդինատներ: 4°3′0″ հվ. լ. 39°40′0″ ավ. ե. / 4.05000° հս․. լ. 39.66667° ավ. ե. / 4.05000; 39.66667
ԵրկիրՔենիա Քենիա
Հիմնադրված է1593 թ.
Մակերես294,7±0,1 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն1 200 000 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+03:00
Հեռախոսային կոդ041
Պաշտոնական կայքmombasa.go.ke
##Մոմբասա (Քենիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Արաբական նավահանգիստն առաջին անգամ հիշատակվել է Ալ-Իդրիսիի կողմից 1151 թվականին: Եղել է արևմտյան Աֆրիկայի ստրկության առևտրի ամենամեծ կենտրոնը:

1502 թվականին պորտուգալացիները նավերով ռմբակոծել են Մոմբասան: Այս ժամանակ տեղի սուլթանին հաջողվեց անկախություն հռչակել Կիլվայից: 1528 թվականին պորտուգալացիները կրկին հարձակվեցին Սուլթանության վրա, իսկ 1593 թվականին նրանք կառուցեցին Հիսուսի փառահեղ բերդը: 1638 թվականին Մոմբասան պաշտոնապես հայտարարվեց Պորտուգալիայի գաղութ:

17-րդ դարի կեսերից պորտուգալացիների վրա Մոմբասում սկսել են գրոհել Օմանի Սուլթանության կառավարիչները, Իմամ Սուլթան իբն Սեյֆը 1698 թվականի դեկտեմբերին պորտուգալացիներին դուրս հանեց նավահանգստից։

19-րդ դարի սկզբին Մազրուիի աֆրո-արաբական դինաստիան, որը ղեկավարում էր Մոմբասը, ապստամբեց Օմանի Սուլթանի դեմ, որն այդ ժամանակ գտնվում էր Զանզիբարում:1824 թվականին Մազրուին ճանաչեց Մոմբասայի նկատմամբ բրիտանական պրոտեկտորատը: 1828 թվականին, ի պատասխան դրան, Զանզիբար սուլթանի նավերը հարձակվեցին Մոմբասայի վրա: Այս պատերազմը տևեց մինչև 1837 թվականը, և ավարտվեց Զանզիբարի հաղթանակով: Մոմբասան դարձավ Մուսկաթի և Օմանի Սուլթանության սեփականությունը:

1888 թվականին Մոմբասը դարձել Է բրիտանական Արևելաաֆրիկյան ընկերության գործողությունների կենտրոն։

1895 թվականից ի վեր, երբ Քենիան դարձավ բրիտանական գաղութ, Մոմբասան դարձավ նրա մայրաքաղաք: 1906 թվակնին գաղութի մայրաքաղաքը դարձավ Նաիրոբին [2]:

ԲնակչությունԽմբագրել

 
Բիաշարա փողոց

Քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են: Ըստ 2009 թվականի մարդահամարի, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 939370 մարդ: Մոմբասայի բնակչությունը հիմնականում ներկայացված է Միդջիկենդայի մի խումբ ժողովուրդների և Սուահիլի ժողովրդի կողմից: Այլ էթնիկ խմբերը ներառում օրինակ արաբները:

Քաղաքի բնկչության թիվը տարբեր տարիներին:

1950 1960 1970 1979 1989 1999 2009 2011
94 000 159 000 254 000 341 148 461 753 665 018 939 370 972 000

Աղբյուր:[3]

ՏնտեսությունԽմբագրել

Մոմբասան երկրի առավել զարգացած տարածաշրջանն է, տնտեսական մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը Քենիայում: Կյանքի կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան ազգային միջինը: Մոմբասայում կա երկու նավահանգիստ ՝ Հին նավահանգիստը, որտեղ տեղակայված են տարածաշրջանային ճանապարհորդություններ կատարող նավերը,և Կիլինդինի նավահանգիստը:Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն Մեծ Բրիտանիայի հիմնական ռազմածովային բազաներից մեկն էր: Այս նավահանգիստը վարձակալում են նաև Ուգանդան, Հարավային Սուդանը, Բուրունդը, Ռուանդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը : Բեռների շրջանառության առումով այն Աֆրիկայում զբաղեցնում է երկրորդ տեղը Քեյփթաուն նավահանգստից հետո ( Հարավային Աֆրիկա), 2010 թվականին բեռների շրջանառությունը կազմել է 5,4 միլիոն տոննա: Մոմբասայից արտահանվում են սուրճ, թեյ, նավթամթերք, ցեմենտ, կաշի, մսամթերք, պահածոյացված արքայախնձոր, համեմունքներ, սիսալ և այլ ավանդական աֆրիկյան արտադրանքներ: Ներմուծվում են ՝ նավթ, տարբեր սարքավորումներ, գյուղտեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ և մետաղներ: Մոմբասան նաև միջազգային զբոսաշրջության նշանակալի կենտրոն է: Ծովի ափին նրա հարևանությամբ կան առողջարաններ:

ԾանոթագրություններԽմբագրել