Սֆաքս (արաբ․՝ صفاقس‎‎), քաղաք Թունիսի արևելյան մասում, Միջերկրական ծովի ափին։ Գտնվում է մայրաքաղաք Թունիսից 270 կիլոմետր հարավ-արևելք։ Քաղաքը հիմնադրվել է 849 թվականին հռոմեական Տապարուրա քաղաքի ավերակների վրա։ Մեծությամբ երկրորդ քաղաքն է Թունիսից հետո։ Համարվում է Սֆաքսի պրովինցիայի վարչական կենտրոնը։ Սֆաքսին հաճախ անվանում են նաև «երկրի հարավային մայրաքաղաք»։ Խոշոր նավահանգիստ է Միջերկրական ծովում՝ Գաբեսի ծոցի ափին։ 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 340 000 մարդ։ Ֆոսֆատի մշակման խոշոր կենտրոն է։

Բնակավայր
Սֆաքս
ԵրկիրԹունիս Թունիս
Մակերես56 կմ²
ԲԾՄ24 մետր
Բնակչություն272 801 մարդ (2014)
Փոստային դասիչ3000
Պաշտոնական կայքcommune-sfax.gov.tn
Սֆաքս (Թունիս)##
Սֆաքս (Թունիս)
Հանրապետության հրապարակը և քաղաքապետարանը, մայիս, 2005 թվական

Կրթություն խմբագրել

Սֆաքսում գործում են բարձրագույն մի շարք ուսումնական հաստատություններ

  • ENIS (École Nationale d’Ingénieurs de Sfax — Սֆաքսի ինժեներների ազգային դպրոց)
  • ESCS (École Supérieure de Commerce de Sfax — Սֆաքսի կոմերցիոն ազգային դպրոց)
  • Faculté de Médecine de Sfax — Սֆաքսի բժշկական ֆակուլտետ

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Հեդի Շաքերի հրապարակ- քաղաքի կենտրոնական հրապարակ
  • Հաբիբա Բուրղիբի փողոց
  • Ծեր երկու կանանց մզկիթ (Ջեմի էլ Ազուզեյն) — 9-րդ դարի կառույց
  • Ծովի տիրակալի մզկիթ (Սիդ էլ Բահրի)
  • Դար Ջելուլի պալատ — XVIII դարիկառույց, Ազգային արվեստների և ավանդույթների թանգարան
  • Բաբ էդ Դիվան դարպասներ (Դիվանի (խորհրդի) դարպասներ) — XIV դարի կառույց

Քույր քաղաքներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆաքս» հոդվածին։