Սինոպ
Սինոպ (հունարեն՝ Σινώπη), պատմականորեն հայտնի է Սինոպի անունով, քաղաք Ինջե Բուրունի (Ինջե հրվանդան) նեղուցի վրա՝ Սինոպի հրվանդանի մոտակայքում, որը գտնվում է Սև ծովի թուրքական հատվածի ամենահյուսիսային մասում՝ պատմական Պաֆլագոնիա շրջանում։ Քաղաքը Սինոպ նահանգի կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
թուրքերեն՝ Sinop | ||
Երկիր | ![]() | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▼218,408 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 57000 | |
Ավտոմոբիլային կոդ | 57 | |
Պաշտոնական կայք | sinop.bel.tr(թուրքերեն) | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Շուրջ 2500 տարվա ընթացքում Սինոպը տարբեր ժամանակներում բնակեցվել է կոլխիդացիների, հույների (մ․թ․ա․ 7-րդ, 5-րդ դարի վերջին և 4-3 դարերում), մ․թ․ա․ 1-ին դարում հռոմեացիների և 12-րդ դարի սկզբներին թյուրքական ցեղերի կողմից։ 19-20-րդ դարերում քաղաքում բնակություն են հաստատել մուհաջիրները, ովքեր գաղթել էին Բալկաններից և Կովկասից[2]։
Սև ծովի հարավային ափի երկայնքով Խեթական թագավորության բնակեցման մասին վկայությունները մնում են անհայտ։ 1940-1950-ական թվականներին հետազոտողները քննարկում էին, թե արդյոք «Մեծ ծովը», որը հիշատակվում է Բողազքյոյի մակագրված սալիկներում նկարագրված Կիցուվատնա ցեղի և խեթերի միջև ընթացող պատերազմում, Սև ծովն է, թե ոչ։ Ալբրեխտ Գյոտցեն պնդել է, որ խեթերը երբեք չեն հասել Սև ծովի հյուսիսային ափեր, փոխարենը գծել է Խեթական թագավորության ամենահյուսիսային սահմանը Պոնտական լեռներից հարավ։ Դ․ Ս․ Հոգարթը նույնպես եզրակացրել է, որ խեթերի հյուսիսային սահմանը երբեք չի հասել ափին։ Այս սահմանը որոշելիս Հոգարթը հիմնվել է խեթական հուշարձանների տեղաբաշխման վրա։ Ենթադրվում է, որ Սինոպում հայտնաբերված որոշ օբյեկտներ ունեն խեթական ծագում[3]։
Սինոպի հունական գաղութը ստեղծվել է Միլեթոսից եկած իոնացիների կողմից[4]։ Սինոպը թողարկել է իր դրամները, ստեղծել գաղութներ և իր անունը տվել սինոպիա կոչվում կարմիր հողային պիգմենտին, որն արդյունահանվել է Կապադովկիայում և օգտագործվել ամբողջ հին աշխարհում[5]։ Որոշ գիտնականների կարծիքով Սինոպի հունական գաղութացումը տեղի է ունեցել մ․թ․ա․ 7-րդ դարում, մինչդեռ որոշ այլ գիտնականներ առաջարկել են ավելի վաղ շրջան՝ մ․թ․ա․ 8-րդ դարը։ Թեև կան գրավոր ապացույցներ, որոնք հաստատում են ավելի վաղ բնակեցումը, հայտնաբերվել են հնագիտական ապացույցներ Սև ծովի տարածաշրջանում հույների բնակեցման մասին՝ սկսած 7-րդ դարի վերջից[6][7]։
Սինոպը ռազմավարական դիրք էր զբաղեցնում այն առևտրային ուղիների միջև, որոնք զարգանում էին Սև ծովի հարավային ափին, սակայն մինչև մ․թ․ա․ 4-րդ դարը համեմատաբար մեկուսացած է մնացել մյուս ներցամաքային համայնքներից[2][8]։ Առասպելաբանական ավանդույթներում Կոլխիդայի և Սինոպի միջև վաղ կապերի մասին գրավոր վկայություններ կան։ Ստրաբոնի գրվածքները Սինոպի լեգենդար հիմնադիր Ավտոլիկոսին կապում են Յասոնի և Արգոնավորդների հետ։ Պոլիբիոսը նկարագրում է Սինոպը՝ որպես «Ֆազիս տանող ճանապարհին» գտնվող քաղաք[9]։ Պարսից Աքեմենյան կայսրության մ․թ․ա․ 4-րդ դարի հյուսիսային արշավանքի արդյունքում Սինոպը կորցրել է վերահսկողությունը իր արևելյան գաղութների նկատմամբ, այդ թվում նաև Տրապիզոնի։ Մ․թ․ա․ 375 թվականին սատրապ Դամատեսը կարճ ժամանակով գրավել է քաղաքը[10][11]։ Հնագիտական ապացույցներ կան Սինոպ նավահանգստային քաղաքի և շրջակա ցամաքային տարածքների միջև տնտեսական ակտիվության աճի մասին մ․թ․ա․ 4-1-ին դարերում։ Սինոպը, ըստ երևույթին, պահպանել է իր անկախությունը Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետությունից և Հռոդոսի օգնությամբ հետ է մղել Միթրիդատ II Պոնտացու գլխավորած հարձակումը մ.թ.ա. 220 թվականին։ Ի վերջո մ․թ․ա․ 183 թվականին Սինոպն ընկել է Փառնակես I-ի իշխանության տակ, որից հետո դարձել է Պոնտոսի թագավորության մայրաքաղաքը[2][11]։
Մ․թ․ա․ 70 թվականին հռոմեացի գեներալ Լուկուլլոսը գրավել է Սինոպը, իսկ Հուլիոս Կեսարը մ․թ․ա․ 47 թվականին հռոմեական գաղութ է ստեղծել այնտեղ՝ Ջուլիա Ֆելիքսի գաղութը։ Միհրդատ Եվպատորը ծնվել և թաղվել է Սինոպում, այն նաև Դիոգենեսի, պոետ և նոր Ատտիկյան կատակերգության դերասան Դիֆիլոսի, պատմաբան Բաթոնի, 2-րդ դարի քրիստոնյա հերետիկոս Մարկիոնիի ծննդավայրն է։
395 թվականին Հռոմեական կայսրության բաժանումից հետո Սինոպը մնացել է Արևելյան Հռոմեական կամ Բյուզանդական կայսրության կազմում։ Նրա պատմությունը վաղ բյուզանդական ժամանակաշրջանում անորոշ է, բացառությամբ առանձին դեպքերի։ Այն օգտագործվել է Հուստինիանոս II-ի կողմից՝ որպես հենակետ Խերսոնես Տավրիկյան քաղաքի հետախուզման համար, մասնակցել է 793 թվականին Արմենիակոնի ապստամբությանը, եղել է այն վայրը, որտեղ 838 թվականին Թեոֆոբոսը հռչակվել է որպես կայսր խուրամյան իր զորքերի կողմից և 858 թվականին ենթարկվել է արաբների կողմից իր միակ հարձակմանը[12]։
1801 թվականին սելջուկ-թյուրքերը գրավել են քաղաքը, որտեղ նրանք գտել են բավականին հարստություն, սակայն շուտով Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր կողմից Սինոպը շուտով վերականգնվել է՝ բարգավաճելով Կոմնենոսների տիրապետության ներքո[12]։ 1204 թվականին Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ Կ․Պոլսի գրավումից հետո Սինոպը գրավել է Դավիթ Կոմնենոսը Տրապիզոնի կայսրության համար մինչև Իկոնիայի սուլթանության սելջուկ-թյուրքերը 1214 թվականին հաջողությամբ գրավել են Սինոպը[12][13]։ 1254 թվականին քաղաքը կարճ ժամանակով վերադարձվել է Տրապիզոնի կայսրությանը, սակայն 1265 թվականին կրկին և վերջնականապես հայտնվել է թուրքական վերահսկողության տակ[12]։
1265 թվականից հետո Սինոպը երկու իրար հաջորդած անկախ էմիրությունների կազմում է եղել, որոնք ընկել են սելջուկների տիրապետության տակ՝ Փերվանե և Ջանդարիդներ։ Օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդը Տրապիզոն կատարած իր արշավի ժամանակ ահաբեկել է Սինոպի էմիր Իսմայիլին և ստիպել նրան 1461 թվականի հունիսի վերջին առանց կռվի քաղաքը հանձնել սուլթանին։ Էմիրն աքսորվել է Ֆիլիպոպոլիս (ներկայիս Պլովդիվ)՝ Թրակիայի հյուսիս[14]։
Իբն Բատուտան այցելել է քաղաք և այստեղ մնացել մոտ 40 օր։ Նա նշել է, որ այն «հոյակապ քաղաք, որը համատեղում է ամրությունը գեղեցկության հետ»[15]։
1614 թվականին Սինոպը Զապորոժյան կազակների կողմից թիրախավորվել է և մեծապես թալանվել և այրվել է մի իրադարձության ժամանակ, որը ցնցել է օսմանյան ժամանակակիցներին[16]։
1853 թվականի նոյեմբերին Ղրիմի պատերազմի ժամանակ՝ Սինոպի ճակատամարտի ընթացքում, ռուսները, ծովակալ Նախիմովի հրամանատարությամբ, Սինոպում ոչնչացրել են օսմանյան ֆրեգատային էսկադրիլիան, որի հետևանքով էլ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսաստանի դեմ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սինոպը Օսմանյան կայսրության Կաստամոնու վիլայեթի մի մասն է եղել։
1920 թվականի դրությամբ Սինոպը նկարագրվում է որպես հիմնականում հույներով բնակեցված քաղաք, որի բնակչությունը կազմել է 8000 հոգի։ Այն նաև համարվել է այդ ժամանակի «ամենաապահով» նավահանգիստը «Բոսֆորի և Բաթումիի միջև»։ Այս ժամանակաշրջանում քաղաքն արտահանել է ցորեն, ծխախոտ, սերմեր, փայտանյութ և կաշի, իսկ ներմուծել է ածուխ և շինանյութ[17]։
Սառը պատերազմի ժամանակ Սինոպում տեղակայված է եղել ԱՄՆ ռազմաբազա և ռադար, որը կարևոր էր պատերազմի ժամանակաշրջանում հետախուզության համար։ Բազան փակվել է 1992 թվականին։
Հետախույզ Ռոբերտ Բալարդը Սև ծովում՝ Սինոպից հյուսիս-արևմուտք, հայտնաբերել է հինավուրց խորտակված նավ, որը ցուցադրվել է National Geographic-ում։
ԴրամագիտությունԽմբագրել
Սինոպում, Հիստրիայում և Օլվիայում հայտնաբերվել են հունական մետաղադրամներ, որոնց վրա պատկերված են եղել իր ճանկերում դելֆին կամ ծովային կենդանի բռնած արծիվ։ Գտնվելով համապատասխանաբար ժամանակակից Թուրքիայում, Ռումինիայում և Ուկրաինայում՝ այս երեքն էլ եղել են Միլեթոսի գաղութները։ Մետաղադրամները թողարկվել են մ.թ.ա. մոտ 450 և 325 թվականներին[18]։ «Սինոպյան տիպի» մետաղադրամները շարունակել են թողարկել Աքեմենյանների տիրապետության տակ գտնվող պարսիկները մ.թ.ա. 4-րդ դարում։ Նման մետաղադրամների առնվազն երկու պարսկական թողարկողներ որոշ մանրամասնորեն ուսումնասիրվել են՝ սատրապ Դատամեսը Կապադովկիայում և Արիարաթեսը[19]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Սինոպը գտնվում է Սև ծովի ամենանեղ հատվածի հրվանդանի վրա։ Այն ունի երկու նավահանգիստ և գտնվում է Սև ծովի հարավային ափին՝ Ղրիմ տանող ամենակարճ ճանապարհին։ Մոտակայքում գտնվող լեռնային տեղանքը կանաչապատ է և հայտնի է իր փայտանյութով[2][11]։
ԿլիմաԽմբագրել
Սինոպն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում)։
Սինոպն ունի տաք ամառներ, միջին ջերմաստիճանը 26°C, այն շատ հազվադեպ է անցնում 30°C-ը։ Ձմեռները ցուրտ են և խոնավ, փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը 7°C-ից քիչ ցածր է։ Դեկտեմբերից մարտ ժամանակ առ ժամանակ ձյուն է տեղում՝ երբեմն տևելով մեկ-երկու շաբաթ:
Սինոպ, Թուրքիայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.8 (73) |
25.0 (77) |
29.3 (84.7) |
32.0 (89.6) |
33.6 (92.5) |
33.2 (91.8) |
34.5 (94.1) |
39.3 (102.7) |
34.0 (93.2) |
34.0 (93.2) |
27.9 (82.2) |
27.3 (81.1) |
39.3 (102.7) |
Միջին բարձր °C (°F) | 9.7 (49.5) |
9.8 (49.6) |
11.3 (52.3) |
14.5 (58.1) |
19.0 (66.2) |
24.0 (75.2) |
26.8 (80.2) |
27.6 (81.7) |
24.1 (75.4) |
19.9 (67.8) |
15.6 (60.1) |
12.0 (53.6) |
17.9 (64.2) |
Միջին օրական °C (°F) | 7.1 (44.8) |
6.8 (44.2) |
8.1 (46.6) |
11.0 (51.8) |
15.5 (59.9) |
20.5 (68.9) |
23.6 (74.5) |
24.3 (75.7) |
20.8 (69.4) |
16.9 (62.4) |
12.6 (54.7) |
9.2 (48.6) |
14.7 (58.5) |
Միջին ցածր °C (°F) | 4.9 (40.8) |
4.4 (39.9) |
5.6 (42.1) |
8.4 (47.1) |
12.7 (54.9) |
17.6 (63.7) |
20.6 (69.1) |
21.4 (70.5) |
18.1 (64.6) |
14.4 (57.9) |
10.0 (50) |
6.9 (44.4) |
12.1 (53.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −6.2 (20.8) |
−7.5 (18.5) |
−8.4 (16.9) |
−0.4 (31.3) |
−0.7 (30.7) |
8.8 (47.8) |
13.5 (56.3) |
13.2 (55.8) |
6.5 (43.7) |
0.7 (33.3) |
−1.2 (29.8) |
−4.1 (24.6) |
−8.4 (16.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 73.4 (2.89) |
54.4 (2.142) |
60.1 (2.366) |
37.3 (1.469) |
34.5 (1.358) |
39.1 (1.539) |
35.5 (1.398) |
37.2 (1.465) |
74.6 (2.937) |
94.4 (3.717) |
82.9 (3.264) |
104.4 (4.11) |
727.8 (28.654) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 15.80 | 13.00 | 13.77 | 11.37 | 10.17 | 8.47 | 5.83 | 6.30 | 10.10 | 12.73 | 12.17 | 16.13 | 135.8 |
% խոնավություն | 68 | 68 | 73 | 75 | 76 | 74 | 74 | 67 | 71 | 71 | 68 | 68 | 71.1 |
Միջին ամսական արևային ժամ | 62.0 | 76.3 | 117.8 | 159.0 | 186.0 | 234.0 | 269.7 | 248.0 | 183.0 | 124.0 | 87.0 | 58.9 | 1805,7 |
Միջին օրական արևային ժամ | 2.0 | 2.7 | 3.8 | 5.3 | 6.0 | 7.8 | 8.7 | 8.0 | 6.1 | 4.0 | 2.9 | 1.9 | 4.9 |
Աղբյուր #1: Turkish State Meteorological Service[20] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase [21] |
ՏնտեսությունԽմբագրել
1920 թվականի դրությամբ Սինոպն արտադրում էր ասեղնագործված բամբակյա կտոր։ Քաղաքը հայտնի է եղել նաև նավաշինությամբ։ Սինոպում արտադրված նավերը բրիտանացի դիտորդի կողմից նկարագրվել են որպես «պարզունակ դիզայնով, բայց լավ մշակված»[22]։
Սինոպում նախատեսվում է կառուցել Սինոպի ատոմակայանը՝ 15.8 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան, որ կառուցման համար ներդրումներ են կատարել Elektrik Üretim, Engie, Mitsubishi Heavy Industries և Itochu ընկերությունները։ Ատոմակայանը բաղկացած է լինելու չորս ռեակտորից, որոնց շինարարությունը պետք է սկսվեր 2017 թվականին և ավարտվեր 2028 թվականին[23]։
Մշակութային և այլ տեսարժան վայրերԽմբագրել
Սինոպում այցելուների համար տեսարժան վայրերից են[24][25]՝
Փաշա ամրոց (թուրքերեն՝ Paşa Tabyası), կիսալուսնաձև առափնյա բաստիոն, կիսաշրջանաձև ամրություններով, գտնվում է Սինոպի թերկաղզու հարավ-արևելքում։ Այն կառուցվել է Ղրիմի պատերազմի (1853–1856) ժամանակ Սև ծովից եկող հարձակումներից քաղաքը պաշտպանելու նպատակով։ Այն ունի ռազմական մարտկոց՝ տասնմեկ թնդանոթներից, զինանոց և նկուղ։
Պատմական ջրանցք (թուրքերեն՝ Tarihi Su Kanalı), հնագույն ստորգետնյա ջրանցք, որը գտնվում է Սյուլյուքլյու լճում (բառացիորեն՝ Տզրուկների լիճ)։ Ժայռի մեջ փորված լինելով՝ այն ունի 230 մ երկարություն։
Բալաթլար եկեղեցի (թուրքերեն՝ Balatlar Kilisesi), Բյուզանդական կայսրության ժանանակաշրջանի ավերված եկեղեցի։ Այն մասամբ պահպանվել է, միայն մատուռի կամարն է անվնաս վիճակում, իսկ եկեղեցու մյուս հատվածներն այլևս տանիք չունեն։ Մատուռի առաստաղի և նավի պատերի ֆրեսկոները դեռևս պահպանվել են[26]։
Սերապեումը ավերված տաճար է՝ նվիրված հելլենիստական-հին եգիպտական աստվածություն Սերապիսին։ Այն գտնվում է Սինոպի հնագիտական թանգարանի բակի հարավարևմտյան անկյունում[27]։
Ալա ադ-Դին մզկիթը 13-րդ դարի սելջուկյան ճարտարապետությամբ մզկիթ է՝ անվանակոչված սուլթան Ալա ադ-Դին Քեյքուբադ I-ի (1188–1237) անունով[28]։
Փերվանե մեդրեսեն իսլամական կրոնական դպրոց է եղել, որը փակվել է հանրապետության հռչակումից հետո։ 13-րդ դարի շինությունը 1932 թվականից ի վեր օգտագործվել է որպես հնագիտական արտեֆակտների և ազգագրական իրերի պահեստ, իսկ 1941-1970 թվականների ընթացքում ծառայել է որպես թանգարան։ Այնտեղ այժմ հուշանվերների խանութներ կան[28]։
Սինոպի ամրոցը (թուրքերեն՝ Sinop Kalesi) ամրություն է, որը շրջապատում է թերակղզին և Սինոպի նեղուցը։ Այն սկզբնապես կառուցվել է մ․թ․ա․ 8-րդ դարում Միլեթոսից գաղթածների կողմից։ Ամրոցը վերականգնվել և ընդլայնվել է՝ հասնելով իր ներկայիս չափերին, Պոնտոսի թագավոր Միթրիդատ IV-ի օրոք՝ մ.թ.ա. 2-րդ դարում այն բանից հետո, երբ մ․թ․ա․ 7-րդ դարում ավերվել է կիմերների կողմից։ Ամրոցի որոշ մասեր, մասնավորապես հյուսիսային պատերը, ավերված են[29]։
Սինոպի ամրոցի բանտը (թուրքերեն՝ Sinop Tarihi Cezaevi) Սինոպի ամրոցի ներսում գտնվող պետական բանտ է, որն այլևս չի գործում։ Այն գործել է 1887-1997 թվականներին, հայտնի է եղել այն պատճառով, որ նկարգարվել է հայտնի հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններում, ովքեր քաղաքական պատճառներով բանտարկյալներ են եղել այնտեղ։ Այն նաև դարձել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանության վայր։ Այժմ այն բանտ-թանգարան է[30]։
Սինոպի հնագիտական թանգարանը (թուրքերեն՝ Sinop Arkeoloji Müzesi) ստեղծվել է 1941 թվականին, որում ցուցադրվում են արտեֆակտներ վաղ բրոնզի դարից և հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան ժամանակաշրջաններից[31]։
Սինոպի ազգագրական թանգարանը (թուրքերեն՝ Sinop Etnografya Müzesi) տարածաշրջանի մշակութային պատմությունը ներկայացնող ազգագրական ցուցանմուշների թանգարան է։ Այն տեղեկայված է 18-րդ դարի մի մեծ առանձնատանը[32]։
Դիոգենեսի արձանը (թուրքերեն՝ Diyojen Heykeli) հին հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացուն (ծնվել է մ․թ․ա․ 412 թվականին Սինոպում) նվիրված արձան է[33]։
Հայտնի մարդիկԽմբագրել
- Պատմական
- Ակվիլա Սինոպացի (2-րդ դար), Աստվածաշնչի թարգմանիչ
- Դիոգենես Սինոպացի (մ.թ.ա. 412 կամ 404–323), փիլիսոփա
- Դիֆիլուս (մ.թ.ա.4-րդ դար), դրամատուրգ
- Գազի Չելեբի (14-րդ դար), նավատորմի հրամանատար
- Ջանդար բեյության Իսֆենդիյար բեյ
- Մարկիոն Սինոպացի (մոտ 85–160), հերետիկոս
- Միհրդատ Եվպատոր (մ.թ.ա. 134–63), Պոնտոսի թագավոր
- Փոկաս՝ Սինոպի եպիսկոպոս (մահացել է 117 թվականին)
- Սուրբ Փոկաս (մոտ 300 թվական)
- Սուրբ Հելեն Սինոպացի (18-րդ դար)
- Սեիդի Ալի Ռեիս, օսմանյան ծովկալ, գրող և գիտնական, ծնվել է մի ընտանիքում, որը ծագումով Սինոպից էր
- Ժամանակակից
- Ռըզա Նուր (1879–1942), քաղաքական գործիչ
- Ահմեթ Մուհիփ Դըրանաս (1909–1980), պոետ
- Նեջմեթթին Էրբաքան (1926–2011), նակին վարչապետ
- Կ.Պոլսի պատրիարք Մաքսիմուս V (1897–1972), Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարք
- Օսման Փամուքօղլու (1947–), քաղաքական գործիչ
- Մեթին Թուղլու (1984–), ֆուտբոլիստ
- Հաքան Ունսալ (1973–), ֆուտբոլիստ
- Սինան Ուզուն (1990–), ֆուտբոլիստ
- Գյոքչե Աքյըլդըզ (1992-), դերասան
- Այչա Այշին Թուրան (1992-) դերասան
ԺառանգությունԽմբագրել
Սինոպն իր անունը տվել է Յուպիտերի ամենահեռավոր արբանյակին։ Մարսի մի խառնարան ևս կոչվում է Սինոպի անունով։
Քույր քաղաքներԽմբագրել
Սինպոն ունի տասը քույր քաղաք՝
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.nufusune.com/sinop-nufusu
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Doonan Owen P. (2004)։ «Colonizing the Lands of Sinop»։ Sinop Landscapes: Exploring Connection in a Black Sea Hinterland։ University of Pennsylvania Press, University of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology։ էջեր 69–92։ ISBN 9781931707657։ JSTOR j.ctt3fj358.11
- ↑ M. I. Maksimova (1951)։ «Hittites in the Black Sea Region»։ Journal of Near Eastern Studies 10 (2): 74–81։ JSTOR 542257։ doi:10.1086/371024
- ↑ See Strabo XII.iii.1 1; Diodorus Siculus, Historical Library 14.31.2; Pseudo-Scymnus 995-96; Eusebius, Chronographia 631/30 BCE; See also Doonan, Sinop Landscapes p. 71 for details of archaeological research
- ↑ Thompson Daniel V. (1956)։ The Materials and Techniques of Medieval Painting։ New York: Dover Publications։ ISBN 0-486-20327-1
- ↑ Gorman Vanessa B. (2001)։ Miletos, the Ornament of Ionia: A History of the City to 400 B.C.E.։ University of Michigan Press։ էջեր 63–66։ ISBN 978-0-472-11199-2
- ↑ Drews Robert (1976)։ «The earliest Greek settlements on the Black Sea»։ The Journal of Hellenic Studies 96: 18–31։ JSTOR 631221։ doi:10.2307/631221
- ↑ Tezgör Dominique Kassab (2011-10-06)։ Sinope, The Results of Fifteen Years of Research. Proceedings of the International Symposium, 7-9 May 2009: Sinope, Un état de la question après quinze ans de travaux. Actes du Symposium International, 7-9 May 2009։ BRILL։ ISBN 978-90-04-22388-2
- ↑ A. KAKHIDZE, I. IASHVILI, M. VICKERS (2001)։ «Silver Coins of Black Sea Coastal Cities from the Fifth Century BC Necropolis at Pichvnari»։ The Numismatic Chronicle 16: 282–287։ JSTOR 42668025
- ↑ See Polynaeus, Strategematon VII.21
- ↑ 11,0 11,1 11,2 Broughton Thomas Robert Shannon, Mitchell Stephen (2005)։ «Sinope»։ The Oxford Classical Dictionary։ Oxford University Press։ ISBN 978-0-19-860641-3։ Վերցված է 2018-05-15
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Foss Clive (1991)։ «Sinope»։ in Kazhdan Alexander։ The Oxford Dictionary of Byzantium։ Oxford and New York: Oxford University Press։ էջ 1904։ ISBN 978-0-19-504652-6
- ↑ Vasiliev V. V. (1936)։ «The Foundation of the Empire of Trebizond (1204-1222)»։ Speculum 11 (1): 26–29։ JSTOR 2846872։ doi:10.2307/2846872
- ↑ Runciman Steven (1969)։ The Fall of Constantinople։ London: Cambridge։ էջ 174
- ↑ Battutah Ibn (2002)։ The Travels of Ibn Battutah։ London: Picador։ էջ 118։ ISBN 9780330418799
- ↑ Ostapchuk Victor (2001)։ «The Human Landscape of the Ottoman Black Sea in the Face of the Cossack Naval Raids»։ Oriente Moderno 20: 44–7
- ↑ Prothero G. W. (1920)։ Anatolia։ London: H.M. Stationery Office
- ↑ J.G.F. HIND (2007)։ «City Heads/Personifications and Omens from Zeus (the Coins of Sinope, Istria and Olbia in the V-IV Centuries BC)»։ The Numismatic Chronicle 16: 9–22։ JSTOR 42666926
- ↑ Cynthia M. Harrison (1982)։ «Persian Names on Coins of Northern Anatolia»։ Journal of Near Eastern Studies 41 (3): 181–194։ JSTOR 544997։ doi:10.1086/372949
- ↑ «Resmi İstatistikler: İllerimize Ait Mevism Normalleri (1991–2020)» (թուրքերեն)։ Turkish State Meteorological Service։ Վերցված է 24 April 2021
- ↑ «Sinop, Turkey Travel Weather Averages (Weatherbase)»
- ↑ Prothero G. W. (1920)։ Anatolia։ London: H.M. Stationery Office։ էջ 112
- ↑ «2 Japanese companies aim to fund 30% of Turkish nuclear project»։ Nikkei Asian Review։ Nikkei։ 8 June 2015։ Վերցված է 9 June 2015
- ↑ «Sinop»։ karalahana.com։ Արխիվացված է օրիգինալից 11 May 2012-ին
- ↑ «About Sinop»։ karalahana.com։ Արխիվացված է օրիգինալից 11 May 2012-ին
- ↑ «Gezilecek Yerler» (թուրքերեն)։ Sinop Arkeoloji Müzesi։ Արխիվացված է օրիգինալից 6 July 2016-ին։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Sinop Tarihi Cezaevi» (թուրքերեն)։ Kültür ve Turizm Bakanlığı – Müze։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին։ Վերցված է 2016-07-15
- ↑ 28,0 28,1 «Camiler ve Medreseler» (թուրքերեն)։ Sinop Valiliği - İl Kültür ve Turizm Müdürlüğü։ Վերցված է 2016-07-15
- ↑ «Kaleler» (թուրքերեն)։ Sinop Valiliği - İl Kültür ve Turizm Müdürlüğü։ Վերցված է 2016-07-15
- ↑ «Sinop Tarihi Cezaevi» (թուրքերեն)։ Sinop Arkeoloji Müzesi։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2016-ին։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Sinop Arkeoloji Müzesi» (թուրքերեն)։ Sinop Valiliği – İl Küştür ve Turizm Müdürlüğü։ Վերցված է 2016-07-15
- ↑ «Sinop Etnoğrafya Müzesi» (թուրքերեն)։ Sinop Arkeoloji Müzesi։ Արխիվացված է օրիգինալից 28 June 2016-ին։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Diyojen» (թուրքերեն)։ Rota Senin։ 15 May 2015։ Վերցված է 2016-07-15
Արտքաին հղումներԽմբագրել
- Official website
- Sinope (Sinop) Archived 2020-09-21 at the Wayback Machine.
- John Garstang, The Hittite Empire, Being a Survey of the History, Geography and Monuments of Hittite Asia Minor and Syria (London: Constable and Company Ltd, 1929).
- turkey travel guide, tourist spot in sinop Archived 2016-08-13 at the Wayback Machine. (Turista Travel, since 2001)
- Pictures of Sinop
Սինոպ Վիքիպահեստում |