Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (անգլ.՝ John Fitzgerald Kennedy, նաև՝ JFK, մայիսի 29, 1917(1917-05-29)[23][12][25][…], Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[24][26][27] - նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[23][24][12][…], , Դալաս[2][7]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1961 թվականի հունվարի 20-ից մինչև 1963 թվականի նոյեմբերի 22-ը, երբ նրան սպանեցին։ ԱՄՆ միակ կաթոլիկ նախագահը։

Ջոն Ֆ. Քենեդի
անգլ.՝ John F. Kennedy[1]
Փոխնախագահ Լինդոն Ջոնսոն
Նախորդող Դուայթ Էյզենհաուեր
Հաջորդող Լինդոն Ջոնսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատ
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[2], Հարվարդի քոլեջ (հունիսի 20, 1940)[3][2][4][…], Չոութ Ռոզմարի Հոլ (հունիս 1935)[4][2], Riverdale Country School?, Սթենֆորդի գործարարության դպրոց (հուլիս 1941)[4][2][5][…], Փրինսթոնի համալսարան (1936)[4][2], Edward Devotion School?, Noble and Greenough School?, Canterbury School? (ապրիլ 1931) և Dexter School? (1927)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, պետական գործիչ, գրող, ռազմածովային սպա և հակակոմունիստ
Ազգություն իռլանդական ծագումով ամերիկացի
Դավանանք կաթոլիկություն[2][6]
Ծննդյան օր մայիս 29, 1917
Ծննդավայր Բրուկլին, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի օր նոյեմբեր 22, 1963 (46 տարեկանում)
Վախճանի վայր , Դալաս[2][7]
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[8]
Դինաստիա Քենեդիների ընտանիքը[9][2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն John Fitzgerald Kennedy[1]
Հայր Ժոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագ
Մայր Ռոուզ Էլիզաբեթ Ֆիցջերալդ
Ամուսին Ժակլին Քենեդի[10][11]
Զավակներ Ջոն Քենեդի կրտսեր[10], Patrick Bouvier Kennedy?[12][10], Arabella Kennedy?[12] և Քերոլայն Քենեդի[12][10]
 
Կայք՝ whitehouse.gov/about-the-white-house/presidents/john-f-kennedy/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջոն Քենեդին ծնվել է 1917 թվականի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում։ Հայրը Ֆրանկլին Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը։ Գերազանց ավարտելով Հարվարդի համալսարանը՝ Ջոնն աշխատանքի անցավ հոր մոտ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ։

Հաղթելով 1947 թվականի Կոնգրեսի ընտրություններում՝ նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952 թվականին արդեն սենատոր էր։ 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում։ 1960 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ հաղթեց ընտրություններում։ Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում։

Քենեդիի նախագահության երեք տարիները նշանավորվեցին Կարիբյան ճգնաժամով, սևամորթների իրավունքների հավասարեցման լուրջ քայլերով, «Ապոլոն» տիեզերական ծրագրերին սկիզբ դնելով։

Ջոն Քենեդու նախագահությունն ընդհատվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում իրականացված առեղծվածային սպանությամբ։

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թվականի մայիսի 29-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքում։ Ջոնի հայրն էր գործարար ու քաղաքական գործիչ Ժոզեֆ Պատրիկ Քենեդի Ավագը (անգլ.՝ Joseph Patrick "Joe" Kennedy, Sr., 1888–1969)՝ Պատրիկ Ժոզեֆ Քենեդու (1858–1929) ու Մարի Ավգուստա Հիքեյի (1857–1923) ավագ որդին, մայրը՝ բարեգործ Ռոուզ Էլիզաբեթ Ֆիցջերալդը (անգլ.՝ Rose Elizabeth Fitzgerald, 1890–1995)՝ Բոստոնի քաղաքապետ Ջոն Ֆրանսիս Ֆիցջերալդի (1863–1950) ու Մարի Ժոզեֆին Հաննոնի (1865–1964) ավագ դուստրը։ Ջոնի տատերն ու պապերը իռլանդացի ներգաղթյալների զավակներ էին[28]։

Ջոն Քենեդու եղբայրներն էին Ժոզեֆ Պատրիկ Քենեդի Կրտսերը (անգլ.՝ Joseph Patrick "Joe" Kennedy, Jr., 1915–1944), Ռոբերտ Ֆրանսիս Քենեդին (անգլ.՝ Robert Francis "Bobby" Kennedy, 1925–1968) ու Էդվարդ Մուր Քենեդին (անգլ.՝ Edward Moore "Ted" Kennedy, 1932–2009)։ Ջո Կրտսերը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ Ջոն ու Ռոբերտ Քենեդիներն արդեն հայտնի սենատորներ էին։ Նրանց քույրերն էին Ռոուզ Մարի Քենեդին (անգլ.՝ Rose Marie "Rosemary" Kennedy, 1918–2005), Քեթլին Ագնես Քենեդին (անգլ.՝ Kathleen Agnes "Kick" Kennedy, 1920–1948), Յունիս Մարի Քենեդին (անգլ.՝ Eunice Mary Kennedy, 1921–2009), Պատրիսիա Հելեն Քենեդին (անգլ.՝ Patricia Helen "Pat" Kennedy, 1924–2006) ու Ջին Անն Քենեդին (անգլ.՝ Jean Ann Kennedy, ծնվել է 1928 թ.)։ Յունիսը հիմնադրել է Հատուկ Օլիմպիադան (Օլիմպիական խաղեր մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց համար), իսկ Ջինը 1993-1998 թթ. եղել է ԱՄՆ-ի դեսպանն Իռլանդիայում։

Մինչև տասը տարեկանը Ջեքն ապրել է Բրուքլինում և մինչև չորրորդ դասարանը հաճախել է Էդվարդ Դեվոուշնի դպրոց, ապա՝ Noble and Greenough կրտսեր դպրոց և Դեքսթեր դպրոց։ 1927 թվականին Քենեդիների ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք Սիթի, իսկ երկու տարի անց՝ Նյու Յորք, որտեղ Ջոնը սկաուտական ճամբարի անդամ էր[28]։ Քենեդիների ընտանիքը ամառն անցկացնում էր Մասաչուսեթսում՝ Հյաննիս պորտում գտնվող իրենց տանը, Իսկ Ծննդյան ու Զատկի տոները՝ Ֆլորիդայում՝ Պալմ Բիչում գտնվող իրենց ձմեռային տանը։ 5-7-րդ դասարանները Ջեքը հաճախել է Riverdale Country School, որը տղաների մասնավոր դպրոց էր։ 8-րդ դասարանը սովորել է Միլֆորդի Քանթերբերի դպրոցում։ 1931 թվականի ապրիլի վերջերին Ջոնի կույր աղիքը հեռացնում են, որից հետո նա թողնում է դպրոցը ու ապաքինվում տանը[29]։

1931 թվականի սեպտեմբերին Ջոնն ընդունվում է Չաոտե դպրոց, որ գտնվոում էր Կոնեկտիկուտի Վոլինգֆորդ քաղաքում։ Այդ դպրոցում նա սովորում է 9-12-րդ դասարանները։ Չաոտե դպրոցում արդեն 2 տարի սովորում էր Ջեքի ավագ եղբայրը՝ Ջոն, ով դպրոցի լավագույն ուսանողներից էր ու հիանալի ֆուտբոլիստ։ Չաոտե դպրոցում իր առաջին տարիները Ջեքն անցկացնում է եղբոր ստվերում, սակայն նա ուներ իր փոքր խումբը, որ առանձնանում էր իր անկարգություններով։ Այդ խմբի ամենահայտնի «արկածը» զուգարանակոնքի պայթեցնելն էր հրավառելիքի միջոցով։ Այս դեպքի պատճառով ժողով է կազմակերպվում, որի ժամանակ խիստ տնօրենը՝ Ջորջ Սենտ-Ջոնը, նրանց անվանում է «կեղտոտներ», ովքեր «թքել են մեր ծովի մեջ»։ Ջեք Քենեդին իր խումբը, որի մեջ մտնում էր նաև Ջեքի սենյակակիցն ու ընկերը՝ Քիրք Լեմոյնե Բիլինգսը, անվանում է «Կեղտոտների ակումբ»[30]։

Չաոտե դպրոցում սովորելու ընթացքում Ջեքին անհանգստացնում էին առողջական խնդիրները, որ սրվում են հատկապես 1934 թ.: Նա շտապ տեղափոխվում է Յեյլ-Նյու Հավեն հիվանդանոց, իսկ նույն տարվա հունիսին տեղափոխվում է Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքի Մայո կլինիկա, որտեղ Ջեքի մոտ ախտորոշվում է կոլիտ՝ հաստ աղիքի բորբոքում։ Չաոտե դպրոցը Ջոն Քենեդին ավարտում է 1935 թ. հունիսին։ Դպրոցի տարեգրքում գրվում է, թե Ջոն Քենեդին ամենամեծ նախադրյալներն ունի հաջողության հասնելու[30]։

1935 թ. սեպտեմբերին Ջեքն առաջին անգամ մեկնում է արտասահման ծնողների ու քրոջ՝ Քեթլինի հետ։ Նա մեկնում է Լոնդոն՝ սովորելու Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում (անգլ.՝ London School of Economics (LSE)), որտեղ սովորել էր իր ավագ եղբայր Ջոն։ 1935 թ. հոկտեմբերին՝ Ամերիկա վերադառնալուց հետո, նա վեց շաբաթ անցկացնում է հիվանդանոցում, այնուհետև հետազոտվելու համար տեղափոխվում Բոստոնի Պիտեր Բենտ Բրիգհամ հիվանդանոց։ Նա ապաքինվում է Պալմ Բիչում, իսկ 1936 թ. գարունը Ջոնի հետ անցկացնում է Արիզոնա նահանգի Բենսոն քաղաքի մոտ գտնվող 160 քառ. կմ տարածք ունեցող «Ջեյ Սիքս» անասնապահական ագարակում[31]։ Ասում են՝ ագարակատեր Ջեք Սփեյդենը շատ էր չարչարում երկու եղբայրներին։

 
Քենեդիների ընտանիքը Հյաննիս Պորտում, 1931 թ., Ջեքը վերևի ձախ անկյունում է

Սովորել է Սթենֆորդի համալսարանում, սակայն չի ավարտել, կիսաը թողնելով այն, 1936 թ. սեպտեմբերին Ջեքն ընդունվում է Հարվարդի համալսարան։ Նա իր ուժերը փորձում է ֆուտբոլում, գոլֆում, լողում ու ընդգրկվում է համալսարանի լողորդների թիմի կազմում[32]։ 1937 թ. հուլիսին Ջեքը նավարկում է Ֆրանսիա և Բելլնինգսի հետ 10 ամիս մեքենայով ճանապարհորդում է Եվրոպայում[33]։ 1938 թ. հունիսին հոր ու Ջոի հետ մեկնում է Լոնդոն, որ օգնի հորը, ով ԱՄՆ-ի դեսպանն էր Լոնդոնում[34]։

1939 թ. Քենեդին ճանապարհորդում է Եվրոպայում, Խորհրդային Միությունում, Բալկաններում ու Միջին Ասիայում, որպեսզի նախապատրաստվի համալսարանի ավարտական աշխատանքին։ Ջեքն այցելում է Չեխոսլովակիա ու Գերմանիա և Լոնդոն է վերադառնում 1939 թ. սեպտեմբերի 1-ին՝ Գերմանիայի՝ Լեհաստան ներխուժելուց մեկ օր առաջ։ 1939 թ. սեպտեմբերի 3-ին Քենեդիների ընտանիքը Միացյալ Թագավորության համայնքների պալատում ներկա էր Միացյալ Թագավորության՝ Գերմանիայի վրա հարձակվելու հայտարարության ընթերցմանը։ Ամերիկա վերադառնալուց առաջ Ջեքը՝ որպես հոր ներկայացուցիչ, ուղարկվում է օգնելու «Աթենիա» նավի խորտակման ժամանակ փրկված ամերիկացիներին։

Համալսարանի վերջին տարիներին Ջեքն սկսում է ավելի լուրջ վերաբերվել ուսմանն ու առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում հատկապես քաղաքական փիլիսոփայության նկատմամբ։ Դեռ ուսման առաջին տարում Ջեքն ընդգրկված էր համալսարանի լավագույն ուսանողների ցանկում[35]։ 1940 թ. Ջոն Քենեդին ավարտում է իր դիսերտացիան, որ կոչվում էր «Խաղաղության հաստատում Մյունխենում» և վերաբերում էր Բրիտանիայի մասնակցությանը Մյունխենիի համաձայնագրի կնքմանը։ Դիսերտացիան տպագրվում է «Ինչու էր Անգլիան քնել» վերնագրով[36] և մեծ ճանաչում գտնում։ 1940 թ. Ջեքը գերազանցությամբ ավարտեց Հարվարդի համալսարանը՝ ստանալով բակալավրի (միջազգային հարաբերություններ) գիտական կոչում։ 1941 թ. սկզբում նա հորն օգնեց գրել ինքնակենսագրություն ԱՄՆ-ի դեսպան աշխատելու երեք տարիների մասին, ապա մեկնեց ճանապարհորդելու Հարավային Ամերիկայում[37]

Զինծառայություն (1941–1945)

խմբագրել
 
Լեյտենանտ Ջոն Քենեդին PT-109-ի անձնակազմի հետ, 1943:

1941 թ. սեպտեմբերին Քենեդին միանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին ռազմածովային հետախուզության տնօրենի օգնությամբ։ Մինչ այդ նրան չէին թույլատրել միանալ զինված ուժերին մեջքի քրոնիկ խնդիրների պատճառով։ Փերլ-Հարբորի վրա հարձակման ժամանակ նա աշխատում էր ռազմածովային ուժերի քարտուղարությունում։ Նա մասնակցեց պահեստային կորպուսի վերապատրաստմանը, այնուհետև կամավոր միացավ “Motor Torpedo Boat Squadron” նախապատրաստական կենտրոնին Ռոդ-Այլենդի Մելվիլ քաղաքում։ Քենեդին անցնում է ծառայության Պանամայում, այնուհետև խաղաղօվկիանոսյան շրջանում, որտեղ ստանում է լեյտենանտի կոչում և դառնում մոտորանավակի հրամանատար[38]։

 
Քենեդին իր PT-109-ի վրա:

1943 թվականի օգոստոսի 2-ին Քենեդիի նավակը՝ PT-109, ինչպես նաև PT-162 և PT-169 մոտորանավակները կատարում էին գիշերային հերթապահություն Սողոմոնյան կղզիների շրջակայքում։ Հերթապահության ընթացքում PT-109-ի մեջ է մխրճվում ճապոնական կործանիչ «Amagiri»-ն[39]։ Քենեդին իր մոտ է հավաքում ողջ մնացած անձնակազմին և առաջարկում քվեարկություն՝ հանձնվել թե պայքարել։ Նա ասում է. «Գրքերում ոչինչ գրված չէ նման իրավիճակների մասին։ Ձեզանից շատերն ընտանիք, անգամ երեխաներ ունեն, ասեք։ Ես կորցնելու բան չունեմ»։ Նավաստիները առանց մտածելու լողում են դեպի մոտակա կղզին։

Չնայած հարվածի ժամանակ ստացած վնասվածքին՝ Քենեդին իր վրա է տանում նավաստիներից մեկին։ Այդպես մինչև կղզի, այնուհետև մյուս կղզին, որտեղից էլ նրանց տանում են։ Այս գործողությունների համար նա ստանում է մեդալ, հետևյալ տեքստով. «Հերոսական արարքների համար 1943 թվականի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում։ Առանց անձը վտանգելու մասին մտածելու լեյտենանտ Քենեդին համարձակորեն անցավ մթության պատճառով ստեղծված դժվարությունները, մի քանի ժամ լողաց, որպեսզի կարողանա օգնություն հասցնել իր անձնակազմին, որին մինչ այդ ապահով տեղ էր հասցրել։ Նրա քաջությունն ու առաջնորդի հատկանիշները փրկեցին մի քանի կյանք։»

1943 թվականի հոկտեմբերին Քենեդին իր վրա է վերցնում PT-59 նավակի հրամանատարությունը, որն այդ տարվա նոյեմբերին մասնակցում է Շուազել կղզու ազատագրմանը[40]։ 1944 թվականի հունվարին նա թողնում է PT-59-ը և վերադառնում ԱՄՆ, որտեղ մեջքի բուժում ստանալուց հետո հետ է կանչվում ակտիվ ծառայությունից։ Նրան պարգևատրում են 1945 թվականին՝ Ճապոնիայի հանձնվելուց մի քանի օր առաջ։ Նա ստանում է մի շարք շքանշաններ։ Երբ նրան հարցնում են, թե ինչպես նա դարձավ հերոս, նա կատակով պատասխանում է, որ դա հեշտ էր, պարզապես նրա նավը կիսեցին։ 1945 թվականին Քենեդիի հայրը (նա Ուիլյամ Հերստի ընկերն էր) նրան աշխատանքի տեղավորում է Hearst Newspapers-ում որպես հատուկ թղթակից։ Այս գործը պահում էր Քենեդիին ժողովրդի աչքի առաջ։ Նույն տարվա մայիսին նա աշխատում է Պոստդամի կոնֆերանսի և մի շարք այլ կարևոր իրադարձությունների ժամանակ։

Կոնգրեսային կարիերա

խմբագրել

Ներկայացուցիչների պալատ

խմբագրել

Քանի դեռ Քենեդին ծառայում էր, նրա ավագ եղբայրը՝ Ջոն, մահանում է կռվի ժամանակ՝ 1944 թվականի օգոստոսի 12-ին՝ «Ափրոդիտե» օպերացիայի ընթացքում։ Ջոն հանդիսանում էր Քենեդիների ընտանիքի քաղաքական ներկայացուցիչը։ Նրա մահից հետո այս պարտականությունն անցնում է Ջոնին։

1946 թվականին ներկայացուցիչների պալատից Ջեյմս Քըրլին ազատում է իր տեղը դեմոկրատամետ Մասաչուսետսի 11-րդ շրջանում՝ Ջոնի հորդորով դառնալով Բոստոնի քաղաքապետը։ Քենեդին հաղթում է իր հանրապետական հակառակորդին մեծ տարբերությամբ և մնում կոնգրեսսմեն հաջորդ վեց տարիների ընթացքում։

Սենատ (1952–1960)

խմբագրել
 
Քենեդին հիվանդանոցի անկողնում:
 
Քենեդին հարցազրույցի ընթացքում (1959)

1952 թվականի ընտրություններին նա հաղթում է հանրապետական Հենրի Քաբոթ Լոդջին ԱՄՆ Սենատում տեղ զբաղեցնելու պայքարում։ Հաջորդ տարի ամուսնանում է Ժաքլինի հետ։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա տանում է մեջքի մի քանի վիրահատություններ։ Բազմիցս բացակայում է Սենատում, երբեմն նրա վիճակը հասնում էր ծայրահեղ ծանրի։ Բուժման ընթացքում (1956) հրատարակում է «Քաջության կերպարները» գիրքը, որում պատմում է ԱՄՆ այն սենատորների մասին, որոնք վտանգում էին իրենց կյանքը հանուն քաղաքական հայացքների։ Այս գրքի համար նա 1957 թվականին ստանում է Պուլիցերյան մրցանակ[41]։ Խոսակցություններ կային, որ այս գիրքը գրելիս Քենեդիին օգնում էր իր օգնական Թեդ Սորենսենը։ Դրանք հաստատվում են 2008-ին հրատարակված Սորենսենի ինքնակենսագրության մեջ[42]։

1956 թվականի Դեմոկրատական կուսակցության հավաքին որոշվում է, որ Քենեդիին է լինելու փոխնախագահի թեկնածուն։ Այս պայքարում նա պարտվում է Էսթես Կեֆաուերին Թենեսիից։ Այս ընթացքում Քենեդին շահում է բնակչության ուշադրությունը, և իր հոր կարծիքով նրա պարտությունը նույնիսկ լավ էր։

Քենեդիի ուշադրությունը պահանջող հարցերից էր նախագահ Էյզենհաուերիի՝ քաղաքացիական իրավունքների մասին օրինագիծը։ Քենեդիի ձայնը, կարելի է ասել, հանդիսացավ հաշտարար օրինագծի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Քենեդին կողմ քվեարկեց օրինագծի երրորդ հոդվածին, որը համեմատաբար փոխզիջումային տարբերակ էր։ Նա նաև կողմ է քվեարկում չորրորդ հոդվածին։ Քաղաքացիական իրավունքների բազմաթիվ պաշտպաններ այս ձայնը համարեցին «թույլ»։ Վերջնական փոխզիջումային տարբերակն ընդունվեց 1957 թվականի սեպտեմբերին։

1958 թվականին Քենեդին վերընտրվում է՝ մեծ առավելությամբ հաղթելով իր հանրապետական հակառակորդին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Քենեդիի քարտուղար Ռոբերտ Թոմփսոնը նկարահանում է «ԱՄՆ սենատոր Ջոն Քենեդիի պատմությունը» ֆիլմը, որտեղ ներկայացվում էր նրա մեկ օրը՝ ներառելով ընտենական կյանքն ու աշխատանքային թոհուբոհը։ Սա Քենեդիի մասին այդ ժամանակվա լավագույն ֆիլմերից է[43]։

1954 թվականին սենատը որոշում է սենատոր Ջոզեֆ ՄքՔարթիին դատել։ ՄքՔարթին Քենեդիների ընտանիքի լավ բարեկամն էր։ Ջոն Քենեդին կողմ է լինում դատապարտմանը, սակայն չի կարողանում իր սևագրած դատապարտական խոսքը կարդալ հիվանդանոցում լինելու պատճառով։ Նա կարող էր հեռակա կարգով մասնակցել քվեարկությանը, սակայն դա չի անում, և երբեք չի պատասխանում, թե ինչպես կքվեարկեր։ Այս դրվագը խաթարում է նրա դիրքերը և զրկում մի քանի ազդեցիկ մարդկանց օգնությունից (Էլեոնոր Ռուզվելտ) 1956 թվականի և 1960 թվականի ընտրությունների ժամանակ։

1960 թվականի նախագահական ընտրություններ

խմբագրել

1960 թվականի հունվարի 2-ին Քենեդին սկսեց իր ընտրարշավը Դեմոկրատական առաջնային նախագահական ընտրությունների համար, որտեղ նա հանդիպեց իր մրցակիցներին՝ Մինեսոտայի սենատոր Հյուբերտ Համֆրիին և Օրեգոնի սենատոր Ուեյն Մորսին։ Նա հաղթեց Համֆրիին Վիսկոնսինում և Արևմտյան Վիրջինիայում, Մորսին՝ Մերիլենդում և Օրեգոնում, այնպես, ինչպես մրցակիցներին Նյու Հեմփշայրում, Ինդիանայում և Նեբրասկայում։

Քենեդին այցելեց ածխի հանք Արևմտյան Վիրջինիայում։ Հանքափորների մեծամասնությունը պահպանողական էին, որոնք տեղյակ էին Քենեդիի հռոմեական կաթոլիկ լինելու մասին։ Նրա հաղթանակը Արևմտյան Վիրջինիայում հաստատեց նրա բավականին հայտնի լինելը։

Դեմոկրատական հանդիպմանը, նա ասաց իր հանրահայտ «Նոր սահմաններ» ճառը. «Քանզի դեռ բոլոր խնդիրները լուծված չեն, և բոլոր պատերազմները՝ հաղթված, մենք կանգնած ենք Նոր Սահմանների ծայրին… Բայց Նոր Սահմանները, որի մասին ես նշեցի, խոստումների շարան չէ, այն մարտերի շարան է։ Այն ամբողջացնում է ոչ թե այն, ինչ ես հակված եմ առաջարկել Ամերիկայի ժողովրդին, այլ այն, թե ես ինչին եմ հակված խնդրելու նրանից»[44]։

 
Ժակլին Քենեդին Ջոնի ընտրարաշավին Էփլթոնում, Վիսկոնսին, մարտ, 1960

Համֆրիին և Մորսին հաղթելուց հետո նրա հիմնական հակառակորդը Լոս Անջելեսի հանդիպմանը սենատոր Լինդոն Բ. Ջոնսոնն էր Տեխասից։ Նա հաղթահարեց ոչ միայն արտաքին, այլև ներքին մարտահրավերները Ալդայի Սթիվենսոնից, ով 1952 և 1956 թվականներին թեկնածու էր, Ստյուարտ Սիմինգթոնից և ուրիշներից, և հուլիսի 13-ին Դեմոկրատական հանդիպմանը Քենեդին առաջադրվեց որպես թեկնածու։ Քենեդին առաջարկեց Ջոնսոնին լինել վարչապետի թեկնածու, չնայած այս հարցի շուրջ կար անհամաձայնություն շատ լիբերալ ներկայացուցիչների և Քենեդիի անձնակազմի, ներառյալ իր եղբոր՝ Բոբբիի հետ[45]։

Քենեդին Ջոնսոնի ուժի կարիքն ուներ հարավում հաղթելու համար, որը համարվում էր ամենամոտ ընտրությունը 1916 թվականից ի վեր։ Հիմնական ծրագրերը վերաբերում էին նորից տնտեսության զարգացմանը, Քենեդիի հռոմեական կաթոլիկությանը, Կուբային և արդյոք խորհրդային տարածքներն ու հրթիռային ծրագրերն ավելին են, քան ԱՄՆ-ինը։ Որպեսզի հաղթահարեր իր վախը, որ իր կաթոլիկ լինելը կխանգարեր որոշումներին, նա 1960 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնի կերպով ասաց Հյուսթոն Մինիստերիալ ասոցիացիային. «Ես նախագահի կաթոլիկ թեկնածու չեմ։ Ես նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու եմ, ով նաև կաթոլիկ է։ Ես չեմ խոսում իմ եկեղեցու համար հանրության մեջ, և եկեղեցին չի խոսում ինձ համար»[46]։ Քենեդին հռետորական հարց բարձրացրեց, արդյոք ամերիկացիների քառորդ մասն ավելի ցածր է մյուս մասից միայն այն պատճառով, որ կաթոլիկ է, և մի անգամ էլ ասաց. «Ոչ ոք ինձ չհարցրեց իմ կրոնի մասին, երբ ես ծառայում էի Ռազմածովային նավատորմում՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում»։

Սեպտեմբերին և հոկտեմբերին Քենեդին հայտնվեց հանրապետական թեկնածու Ռիչարդ Նիքսոնի հետ, ով այնուհետև դարձավ վարչապետ, ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահական հեռուստադեբատում։ Այդ նախագծերի ընթացքում Նիքսոնի ոտքը վնասված էր, նա անընդհատ քրտնում էր և իրեն անհարմար էր զգում, մինչդեռ Քենեդին, ընտրելով խուսափել գրիմից, հայտնվեց շատ հանգիստ և կարծես ստիպում էր հեռուստադիտողին համարել իրեն հաղթող։ Ռադիոլսողները մտածում էին, որ կամ Նիքսոնն է հաղթելու, կամ էլ ոչ ոքի է լինելու[47]։ Այդ դեբատներն այժմ համարվում են ամերիկյան քաղաքականության անկյունաքարը, մի իրողություն, որից հետո հեռուստատեսությունը սկսեց մեծ դեր խաղալ քաղաքականության մեջ[41]։

 
ԱՄՆ գործող նախագահ Դուայթ Էյզենհաուերը հանդիպում է նորընտիր Ջոն Ֆ․ Քենեդիի հետ, դեկտեմբերի 6, 1960

Քենեդիի ընտրարշավը նոր թափ հավաքեց իր առաջին դեբատից հետո և նա մի փոքր առաջ անցավ Նիքսոնից։ Նոյեմբերի 8-ին նա հաղթեց Նիքսոնին 20-րդ դարի ամենակարևոր նախագահական ընտրություններում։ Նա անցավ Նիքսոնին երկու տասնորդական տոկոսով (49.7% և 49.5%), մինչդեռ Ընտրողների կոլեգիայում նա հավաքեց 303 ձայն, իսկ Նիքսոնը՝ 219 (269 ձայն էր պետք հաղթելու համար)։

Այլ 14 ընտրողներ Միսիսիպիից և Ալաբամայից մերժեցին օգնել Քենեդիին, քանզի նա օգնում էր քաղաքացիական իրավապաշտպանների շարժմանը. նրանք քվեարկեցին Հարի Ֆ. Բիրդին Վիրջինիայից այնպես, ինչպես արեցին Օկլահոմայի ընտրողները։ Քենեդին դարձավ ամենաերիտասարդ նախագահը։ Նա հաջորդեց Էյզենհաուերին, ով ամենածերն էր այդ ժամանակ։ Հետագայում Ռոնալդ Ռեյգանն անցավ նրան 1981 թվականին։

Նախագահությունը

խմբագրել
 
Ջոն Քենեդիի երդմնակալությունից հատված

Ջոն Քենեդին երդում է տվել որպես 35-րդ նախագահ 1961 թվականի հունվարի 20-ի կեսօրին։ Իր երդմնակալության ժամանակ հնչած ուղերձում նա նշել է, որ բոլոր ամերիկացիները պետք է լինեն ակտիվ քաղաքացիներ. ինչպես ասում են՝ «Հարցրու ո՛չ թե այն, թե ինչ կարող է քո երկիրն անել քո համար, այլ այն, թե դու ինչ կարող ես անել քո երկրի համար»։ Նա խնդրեց աշխարհի բոլոր ժողովուրդներին միանալ և պայքարել, ինչպես նա անվանեց, «մարդու ընդհանուր թշնամիների դեմ՝ բռնակալության, աղքատության, հիվանդության և հենց պատերազմի դեմ»[48]։

Քենեդին ավելացրեց՝ «Այս ամենը չի վերջանա առաջիկա հարյուր օրվա ընթացքում, ոչ կվերջանա առաջին հազար օրը, ոչ էլ այս վարչակազմի կառավարման ժամանակաշրջանում, և հավանաբար ոչ էլ այս մոլորակի գոյության ընթացքում։ Բայց եկեք սկսենք»։

Վերջում նա ավելի ընդլայնվեց ինտերնացիոնալիզմի իր ցանկության մեջ՝ «Վերջապես, եթե դուք Ամերիկայի կամ աշխարհի քաղաքացին եք, մեզնից պահանջեք նույն բարձր ուժի և զոհաբերության չափանիշները, որոնք մենք ենք ձեզնից խնդրում»[48]։

 
«Մենք որոշել ենք գնալ Լուսին և այլ բաներ անել այս դարում, ոչ թե նրա համար, որ դրանք հեշտ են, այլ որովհետև դրանք դժվար են, որովհետև նպատակը կօգնի կազմակերպել և չափել մեր կարողությունները և հմտությունները, որովհետև այդ մարտահրավերն այն է, ինչը մենք ցանկանում ենք ընդունել, այն, ինչը մենք չենք ցանկանում հետաձգել, և այն, ինչին մենք ցանկանում ենք հասնել... Հենց այս պատճառներով եմ ես անցյալ տարի որոշել մեր ուժերը կենտրոնացնել տիեզերք հասնելու վրա, ինչը իմ ամենակարևոր որոշումներից է, որոնք կատարվել են և կկատարվեն իմ նախագահության ժամանակաշրջանում», Ջոն Ֆ․ Քենեդի, 1962 թ. [49]

Այս ուղերձն արտահայտեց Քենեդիի վստահությունն առ այն, որ իր վարչակազմը ուղղություն է վերցրել պատմականորեն նշանակալից ներքին և արտաքին քաղաքականություններում։ Այս լավատեսության և ամենօրյա քաղաքական իրողությունը երկրի ներսում և դուրսը կառավարելու ճնշման միջև հակադրությունը կլինի նրա վարչակազմի կառավարման վաղ տարիների գլխավոր լարվածությունը[50]։

Քենեդին իր հետ Սպիտակ Տուն բերեց կազմակերպման իր ուրույն ձևը՝ ի տարբերություն նախորդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի որոշում կայացնող կառուցվածքին և նա ժամանակ չծախսեց Էյզենհաուերի մեթոդները փոխելու վրա[51]։ Քենեդին նախընտրում էր անիվի նմանվող կազմակերպչական կառուցվածքը, որտեղ բոլոր ճյուղերը տանում էին դեպի նախագահը։ Նա պատրաստ էր և ցանկանում էր ընդունել ավելի շատ արագ որոշումներ, որոնք պետք էին գալիս այդ միջավայրում։ Քենեդին ընտրեց փորձառու և անփորձ մարդկանց, որպեսզի ընդգրկվեն իր աշխատակազմում։ Նա ասում էր․ «Մենք կարող ենք մեր գործը միասին սովորել»[52]։

Քանի որ Քենեդու տնտեսական խորհրդականները ցանկանում էին, որ նա իջեցնի հարկերը, նախագահը միանգամից համաձայնվեց բալանսավորված բյուջե ունենալուն։ Սա անհրաժեշտ էր ձայների փոխարեն, որպեսզի մեծացվեր օրինագծերը կարգավորող կոմիտեի անդամակցությունը, քանի որ դեմոկրատները պետք մեծամասնություն կազմեին օրենսդրական օրակարգի քննարկման հարցում[53]։ Նախագահը կենտրոնացավ անմիջապես և առանձնահատուկ լուծում պահանջող խնդիրների վրա, որոնք հանդիպում էին վարչակազմին, և արագորեն բարձրաձայնում էր իր անհամբերությունը՝ ավելի խորը մտածմունքների մատնվելով։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթ Ուիթման Ռոստովը մի անգամ սուր քննադատություն սկսեց կոմունիզմի աճի վերաբերյալ, իսկ Քենեդին կեսից նրան ընդհատելով ասեց․ «Ի՞նչ եք ուզում, որ ես անեմ դրա հետ այսօր»[54]։

Քենեդին ընդունեց պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարայի որոշումը F-111 TFX կործանիչ ռմբակոծիչների համար պայմանագիրը տալ General Dynamics-ին Բոինգի համար[55]։ Սենատոր Հենրի Ջեքսոնի խնդրանքից հետո, սենատոր Ջոն ՄաքՔլելանը 46 օր հիմնականում փակ լսումներ անցկացրեց, մինչև մշտական քննչական ենթակոմիտեն հետազոտում էր TFX պայմանագիրը՝ 1963 թվականի փետրվարից նոյեմբեր[56]։

Արտաքին քաղաքականություն

խմբագրել
 
Ջոն Ֆ․ Քենեդու ճամփորդությունների արտապատկերումը նրա նախագահության ժամանակաշրջանում

Քենեդիի արտաքին քաղաքականության մեջ հիմնականում գերակշռում էր հակամարտությունը ԽՍՀՄ-ի հետ, որն արտահայտվում էր տարբեր մրցամարտերում Սառը պատերազմի սկզբում։ 1961 թվականին Քենեդին տագնապով էր սպասում ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկիտա Խրուշչովի հետ կայացող գագաթնաժողովին։ Նախագահը խաղը սխալ սկսեց Խրուշչովի՝ 1961 թվականի Սառը պատերազմի հակամարտության մասին խոսքին ագրեսիվ արձագանքելով։ Խոսքը նախատեսված էր Խորհրդային միության ներքին ունկնդրի համար, սակայն Քենեդին դա ընդունեց որպես անհատական մարտահրավեր։ Նրա սխալը նպաստեց 1961 թվականի հունիսի Վիեննայի գագաթնաժողովից առաջ լարվածության բարձրացմանը[57]։

Գագաթնաժողովի ճանապարհին Քենեդին կանգ առավ Փարիզում, որպեսզի հանդիպի Շառլ դը Գոլին, ով Քենեդիին խորհուրդ տվեց արհամարհել Խրուշչովի «հղկող» ոճը։ Ֆրանսիայի նախագահն ազգայնական էր և արհամարհում էր ԱՄՆ-ի ազդեցությունը Եվրոպայում։ Այնուամենայնիվ, դը Գոլը տպավորված էր երիտասարդ նախագահով և իր ընտանիքով։ Քենեդին սա նշեց նաև իր խոսքի մեջ Փարիզում, ասելով, որ ինքը կհիշվի որպես «այն մարդը, ով ուղեկցեց Ջեքի Քենեդիին Փարիզ»[58]։

 
Կվամե Նկրուման՝ անկախ Գանայի առաջին նախագահը Քենեդիի հետ, մարտ, 1961 թ

1961 թվականի հունիսի 4-ին նախագահը հանդիպեց Խրուշչովին Վիեննայում և զայրացած ու հիասթափված լքեց հանդիպումը, որ նա թույլ է տվել ԽՍՀՄ-ի նախարարների խորհրդի նախագահին իրեն ճնշել՝ չնայած բազմաթիվ զգուշացումների։ Խրուշչովն էլ իր հերթին տպավորված էր նախագահի խելքով, բայց կարծում էր, որ նա թույլ է։ Քենեդին հաջողության հասավ Խրուշովին մինչ այդ ամենազգայուն խնդրի՝ Մոսկվայի և արևելյան Բեռլինի միջև առաջարկված համաձայանագրի իմաստը փոխանցելում։ Նա պարզ հասկացրեց, որ այդպիսի որևէ համաձայնագիր, որը կխոչընդոտի ԱՄՆ-ի՝ արևմտյան Բեռլին մուտք գործելը, կդիտարկվի որպես ռազմական գործողություն[59]։

 
Պարսկաստանի շահ Մոհամադ Ռեզա Պահլավին, Քենեդին և ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան Սպիտակ տան Աշխատասենյակում, ապրիլի 13, 1962

Նախագահի տուն վերադարձից քիչ անց ԽՍՀՄ-ն հայտարարեց իր մտադրությունն արևելյան Բեռլինի հետ համաձայնագիր կնքել՝ չեղյալ համարելով որևէ երրորդ կողմի ներգրավման իրավունքը քաղաքի որևէ մասում։ Քենեդին ճնշված ու զայրացած որոշեց, որ իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը երկրին՝ միջուկային պատերազմին պատրաստելն է, ինչը, իր անհատական կարծիքով, կարող էր տեղի ունենալ մեկը հինգի հավանականությամբ[60]։

Վիեննայի գագաթնաժողովից մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 20000 մարդ Արևելյան Բեռլինից տեղափոխվեց արևմտյան մաս՝ ի պատասխան ԽՍՀՄ-ի հայտարարություններին։ Քենեդին սկսեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել Բեռլինյան հարցով, որտեղ Դին Աչեսոնն առաջինը խորհուրդ տվեց ռազմական այլ հզոր ուժեր հիմնել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների կողքին[61]։ 1961 թվականի հուլիսի ելույթի ժամանակ Քենեդին հայտարարեց իր որոշումը՝ պաշտպանության բյուջեին 3.25 միլիարդ դոլար ավելացնել և ավելի քան 200, 000 ավել զորք պահել՝ համարելով, որ Արևմտյան Բեռլինի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ԱՄՆ-ի վրա։ Ելույթը 85% հավանության արժանացավ[62]։

Հաջորդ ամիս Խորհրդային միությունը և արևելյան Բեռլինն սկսեցին խոչընդոտել արևելյան բեռլինցիների տեղափոխումը արևմտյան մաս և քաղաքի միջով կանգնեցրին փշոտ մետաղալարից ցանկապատ, որն այնուհետև դարձավ Բեռլինի պատ։ Քենեդիի նախնական արձագանքը դա արհամարհելն էր այնքան ժամանակ, քանի դեռ արևմտյան Բեռլինից արևելյան մուտքը շարունակում էր ազատ մնալ։ Այս ուղին փոփոխվեց, երբ իմացան, որ արևմտյան բեռլինցիները ԱՄՆ-ի կողմից իրենց դիրքի պաշտպանության վստահությունը կորցրել են։ Քենեդին փոխնախագահ Ջոնսոնին՝ զինվորական անձնակազմի հետ մեկտեղ ուղարկեց անցնել արևմտյան Գերմանիայով՝ ներառյալ խորհրդային զորքով պահվող անցակետերը, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի շարունակական նվիրվածությունը Արևմտյան Բեռլինին[63]։

Քենեդին ելույթ ունեցավ Սուրբ Անսելմի վարժարանում 1960 թվականի մայիսի 5-ին զարգացող Սառը պատերազմի ժամանակ Ամերիկայի վարքի վերաբերյալ։ Ուղերձը մանրամասնում էր, թե ինչպես պետք է ամերիկյան արտաքին քաղաքականությունը վարվի աֆրիկյան ժողովուրդների հետ՝ ակնարկելով ժամանակակից աֆրիկյան ազգայնականության աջակցությունը, ասելով «Մենք նույնպես նոր ազգ ստեղծեցինք գաղութային կառավարության դեմ ապստամբելով»[64]։

Կուբան և Խոզերի ծովածոցի գործողությունը

խմբագրել

Ջոն Քենեդու նախագահությանը նախորդող Դուայթ Էյզենհաուերի վարչակազմը նախապատրաստել էր Կուբա ներխուժելու և Ֆիդել Կաստրոյի ռեժիմը տապալելու պլան, որը ղեկավարվում էր Կենտրոնական հետախուզական գործակալության կողմից։ Այդ պլանն իրագործելու համար, ներգրավել էին Կուբայից արտագաղթածներին և հատկացվել էր 13 միլիարդ դոլար։

1961 թվականի ապրիլի 17-ին Ջոն Քենեդին ստորագրեց հետագայում Խոզերի ծովածոցի գործողությունն սկսելու հրամանագիրը։ 1500 ԱՄՆ-ում մարզված կուբացիներ կազմել էին «Բրիգադ 2506» ռազմական միավորումը, որ պետք է ներխուժեր Կուբա։ Գործողության ընդհանուր ղեկավարն էր ԿՎՀ տնօրեն Ալեն Դալեսը։

1961 թվականի ապրիլի 19-ին, երբ արդեն Կուբան ետ էր մղել ներխուժման փորձը, Ջոն Քենեդին ստիպված էր բանակցություններ վարել Կուբայական ղեկավարության հետ 1189 գերեվարված գրոհայիններին ազատ արձակելու համար։ Քսան ամիս տևած բանակցություններից հետո Կուբան գերիներին ազատ արձակեց 53 միլիոն դոլար պարենի և դեղորայքի դիմաց։

Ըստ Քենեդու կենսագիր Ռիչարդ Ռիվսի, նախագահը հիմնականում կենտրոնացած էր գործողության քաղաքական ելքի, քան ռազմական արդյունքի վրա։ Բոլոր դեպքերում Քենեդին իր վրա վերցրեց ձախողման պատասխանատվությունը, ասելով՝ «...մենք ծանր հարված ստացանք, և արժանի էինք դրան։ Բայց մենք հավանաբար դրանից ինչ-որ բան կսովորենք։»

1961 թվականի վերջին Սպիտակ Տունը ձևավորեց հատուկ աշխատանքային խումբ, որտեղ ներառված էին Ջոն Քենեդին, Էդվարդ Լանսդելը, Ռոբերտ մաք Նամառան։ Խումբը ապացուցում էր, որ երբեք նպատակ չեն հետապնդել լրտեսությամբ, դիվերսիայով և այլ գաղտնի մարտավարությամբ տապալել Կաստրոյի ռեժիմը։

Կուբայի հրթիռային ճգնաժամը

խմբագրել
Ջոն Քենեդու ելույթը Կարիբյան ճգնաժամի առիթով
 
Ջոն Քենեդին և Նիկիտա Խրուշչովը 1961 թվականին

1962 թվականի մայիսին Նիկիտա Խրուշչովը անսպասելի առաջարկություն արեց՝ տեղակայել Կուբայում խորհրդային միջուկային հրթիռներ։ Կուբան համաձայնվեց։ Նույն թվականի ամռանը Կուբա տեղափոխվեց 42 միջուկային հրթիռ։ Թեև փոխադրումը կատարվեց խիստ գաղտնի պայմաններում, սակայն արդեն սեպտեմբերին ԱՄՆ-ում կասկածներ կային դրա վերաբերյալ։ Քենեդին հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի իր սահմաններից 150 կմ-ի վրա խորհրդային միջուկային հրթիռների առկայությունը, ինչին Խռուշչովը պատասխանեց, որ Կուբայում չկան և չի լինի նմանատիպ խորհրդային զենք։

Հոկտեմբերի 14-ին ամերիկյան հետախուզական ինքնաթիռը հայտնաբերեց հրթիռների տեղադրման վայրը։ Հոկտեմբերի 16-ին լուսանկարները ցույց տվեցին Քենեդիին։ Արդյունքում, 10 օր անց ԱՄՆ-ը հայտարարեց Կուբայի ռազմածովային շրջափակումը։ ԽՍՀՄ-ից պահանջեցին վերացնել այդ հրթիռները։ ԽՍՀՄ-ի խնդրանքով հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի նիստ։ Իրավիճակը այնքան լարվեց, որ ԽՍՀՄ-ը մոտ երկու տասնյակ նավ ուղարկեց Կուբայի ափերի մոտ, սակայն ամերիկյան նավերի դեմ գործողություններ չծավալվեցին։ Միևնույն ժամանակ երկու գերտերությունների ղեկավարների միջև սկսվեց պաշտոնական նամակագրություն։ Սկզբում ԽՍՀՄ-ը դժգոհություն էր հայտնում ԱՄՆ-ի գործողություններից։ Սակայն մի քանի օրից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը պատրաստ է ամեն գնով հեռացնել այդ հրթիռները։ Երկրորդ նամակում Խրուշչովը ընդունում էր այն փաստը, որ Կուբայում կա հզոր սովետական զենք, սակայն վստահեցնում էր, որ ԽՍՀՄ-ը չի պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Նրա խոսքերով «Այդպես կարող են վարվել միայն խելագարները կամ ինքնասպանները, որոնք ցանկանում են զոհվել և մինչև այդ ամբողջ աշխարհը կործանել»։ Խռուշչովը Քենեդիից երաշխիքներ էր պահանջում, որ չի հարձակվի Կուբայի վրա և փոխարենը պատրաստակամություն էր հայտնում դուրս բերել այնտեղից իր զենքը։ ԱՄՆ-ն համաձայնվեց։ Այսպիսով, կատարվեց առաջին քայլը դեպի խաղաղություն։

Սակայն հոկտեմբերի 27-ին եղավ Կարիբյան ճգնաժամի «սև շաբաթը», երբ միայն հրաշքով չսկսվեց նոր Համաշխարհային պատերազմը։ Այդ ժամանակ Կուբայի վրայով օրը երկու անգամ անցնում էին ամերիկյան ինքնաթիռները։ Հենց այդ օրը խորհրդային զորքերը գցեցին ամերիկյան հետախուզական ինքնաթիռներից մեկը։ Այդպիսի գերլարված իրավիճակում ԱՄՆ-ի նախագահը ընդունեց որոշում՝ երկու օր անց ռմբակոծել խորհրդային հրթիռային բազաները և զինված հարձակում սկսել կղզու վրա։ Հաջորդ օրը խորհրդային իշխանությունները համաձայնվեցին ամերիկյան պայմաններին։ Ձեռք բերված համաձայնությունը ուներ նաև գաղտնի կողմ՝ ԱՄՆ-ը պարտավորվում էր 4-5 ամսվա ընթացքում դուրս բերել Թուրքիայից իր հրթիռները։ Կուբայից հրթիռները հանելու որոշումը ընդունվել էր առանց Կուբայի իշխանության համաձայնության։ Այդպես վարվեցին, որովհետև Ֆիդել Կաստրոն կտրականապես դեմ էր իր երկրից միջուկային հրթիռները հեռացնելուն։ Դրանից հետո միջազգային լարվածությունը ընկավ։ Հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ-ը դուրս բերեց իր հրթիռները, իսկ նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ը հանեց կղզու ծովային շրջափակումը։ Կարիբյան ճգնաժամը ունեցավ խաղաղ ավարտ։

Լատինական Ամերիկան և կոմունիզմը

խմբագրել

Քենեդին, վիճելով նրա մասին, որ «նրանք, ովքեր դարձնում են խաղաղ հեղափոխությունը անհնարին, կդարձնեն բռնի հեղափոխությունը անխուսափելի»[65] և փորձելով պայքարել կոմունիզմի սպառնալիքի հետ Լատինական Ամերիկայում, ստեղծում է «Հանուն զարգացման դաշինք»-ը, որն օգնություն էր ուղարկում որոշ երկրներին և ավելի ընդարձակ մարդու իրավունքների ստանդարտներ էր փորձում դնել տարածաշրջանում[66]։ Նա սկսեց սերտորեն համագործակցել Պուերտո Ռիկոյի ղեկավար Լուիզ Մունյոզ Մարինի հետ՝ Դաշինքի զարգացման նպատակով, և սկսեց պայքարել Պուերտո Ռիկոյի կառավարության ինքնավարության համար։

Երբ նախագահն ստանձնեց իր լիազորությունները, Էյզենհաուերի վարչակազմը՝ Կենտրոնական հետախուզական վարչության միջոցով սկսեց ծրագիր մշակել՝ Կուբայում Կաստրոյի և Դոմինիկյան Հանրապետությունում Ռաֆայել Տրուխիլոյի սպանության համար։ Քենեդին անձամբ հանձնարարեց վարչությանը, որ ցանկացած այդպիսի ծրագիր պետք է ճշմարտանման մերժում ստանա ԱՄՆ-ի կողմից։ Նրա հասարակական դիրքորոշումն ընդդիմության մեջ էր[67]։ 1961 թվականին Դոմինիկյան Հանրապետութոյան ղեկավարն սպանվեց։ Այդ դեպքի հաջորդ օրերին Պետքարտուղարի տեղակալ Չեսթեր Բոուլզն զգուշորեն ուղղորդում էր ազգի արձագանքը[68]։

Մի քանի պատմաբաններ քննադատում էին Քենեդիին նրա համար, ինչը նրանք ընդունում էին որպես մարդու իրավունքների և քաղաքական ազատության կրկնակի ստանդարտներ։ Օրինակ՝ Նոամ Չոմսկին գտել է, որ 1963 թվականի հեղաշրջումը Գվատեմալայում, որը կանխեց ընտրությունները, վայելում էր Քենեդու վարչակազմի ամբողջ աջակցությունը։ Չոմսկին ասում է, որ Քենեդին աջակցում էր հեղափոխությանը, քանի որ Ժակոբո Արբենզի՝ ընտրությունների առաջատար թեկնածուի գլխավոր քաղաքականության առաջարկը շատ լավ հող էր հանդիսանում հեղաշրջական գործողության համար, ինչը վնասում էր ամերիկյան Միացյալ Մրգային Ընկերության հետաքրքրություններին[69]։ Մյուս գիտնականները նույնպես վկայում են այն, որ Քենեդին, իսկ այնուհետև՝ Լինդոն Ջոնսոնը, աջակցում էին ռազմական ռեժիմին, որը դաժան հակաապստամբական գործողություններ սկսեց 1960-ականներին, ինչը տարավ ավելի քան 10.000 քաղաքացիական կյանքեր[70]։

Խաղաղության կորպուս

խմբագրել

Որպես իր նախագահական առաջին գործողություններից մեկը՝ Քեննեդին Կոնգրեսին խնդրեց ստեղծել Խաղաղության կորպուս։ Առաջին տնօրենը նրա աներձակն էր՝ Սարջենտ Շրիվերը։ Այս ծրագրի շնորհիվ ամերիկացիները կամավոր ցանկացան օգնել թերզարգացած ժողովուրդներին այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, հողագործությունը, առողջապահությունը, շինարարությունը։ Կազմակերպությունն աճեց մինչև 5000 անդամ 1963 թ․-ի մարտին և 10 000-ի՝ մյուս տարի։ 1961 թ․-ից սկսած ավելի քան 200 000 ամերիկացիներ միացան Խաղաղության կորպուսին՝ սպասարկելով 139 երկիր։

Հարավարևելյան Ասիա

խմբագրել

Էյզենհաուերը Քենեդիին հրահանգելիս ընդգծեց, որ պետք է առաջնային տեղ տալ Հարավարևելյան Ասիայի կոմունիստական վտանգին։ Ըստ Էյզենհաուերի Լաոսում տարածաշրջանային վտանգ է սպառնում։ 1961 թվականի մարտին Քենեդին Լաոսի նկատմամբ իր ունեցած քաղաքականությունը փոխեց՝ «ազատ» Լաոսից այն վերածելով «նեյտրալ» Լաոսի։ Նա ընդգծեց, որ Վիետնամում են տարածում կոմունիզմը, այլ ոչ թե Լաոսում[71]։

1961 թվականի մայիսին նա Լինդոն Ջոնսոնին ուղարկեց Հարավային Վիետնամի նախագահ Նգո Դինհ Դիեմի հետ հանդիպման։ Ջոնսոնը Դիեմին հավատացնում էր, որ իրենք կարող են ավելի մեծ օգնություն ցուցաբերել կոմունիստների դեմ ուղղված ռազմական ուժերի ձևավորման համար։ Քենեդին հայտարարեց, որ Հարավային Վիետնամում կոմունիզմի ջախջախման դեպքում Դիեմի հետ իր քաղաքականությունը օգնությունից կանցնի համագործակցության[72]։

Քենեդին սկզբում հետևեց Էյզենհաուերի օրինակին և սահմանափակ զորքով ռազմական գործողություններ իրականացրեց կոմունիստների նկատմամբ, որոնց ղեկավարում էր Հո Շի Մինը[73]։ Քենեդին շարունակեց իր քաղաքականությունը Հարավային Վիետնամին տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերոլով[73] Ավելի ուշ 1961 թվականին Վիետ Կոնգը գերակշռող դիրք ուներ[74]։ Քենեդին այդ շրջանում ավելացրեց ուղղաթիռների, ռազմական խորհրդատուների և ԱՄՆ-ի հատուկ ջոկատներ։ Բայց և այնպես, Քենեդին չէր ուզում լայնամաստաբ ռազմական գործողույթուններ իրականացնել[75][76]։

1961 թվականի վերջերին նախագահ Քենեդին ուղարկեց այն ժամանակվա Քաղաքացիական բյուրոյի դեպարտամենտի տնօրեն Ռոջեր Հիլսմանին Վիետնամ, որպեսզի Վիետնամում հետախուզելու և կարգավիճակը հետազոտելու համար։ Այնտեղ Հիլսմանը հանդիպեց Սըր Ռոբերտ Թոմփսոնի հետ, որը գլխավորում էր Բրիտանական Խորհրդատվական Առաքելությունը Հարավային Վիետնամում։ Նրանք միասին ստեղծեցին Համլետ ստրատեգիական ծրագիրը։ Այն հաստատվեց Քենեդիի և Հարավային Վիետնամի նախագահ Նգո Դինհ Դիեմի կողմից։ Այն ի կատար ածվեց 1962 թվականի սկզբներին։ Արդյունքում Հարավային Վիետնամի ազգաբնակչության նկատմամբ ստիպողաբար վերաբնակեցում եղավ կոմունիստիկան հակումներ ունեցող գյուղերում։ Նրանք հույս ունեին, որ այդ համայնքները կապահովեին գյուղացիների անվտանգությունը և կուժեղացնեն կապը նրանց և կենտրոնական ղեկավարության միջև։ Բայց և այնպես 1963 թվականի նոյեմբերին ծրագրի ուժը սկսեց թուլանալ և այն պաշտոնապես ավարտվեց 1964 թվականին[77]։

1962 թվականին Քենեդին ստորագրեց «Ազգային անվտանգության գործողությունների հուշագիրը», որը և ԱՄՆ-ի պաշտոնական ներգրավվածության պայմանագիր հանդիսացավ[78]։ Պետական քարտուղար Դին Ռասկը հայտարարեց ԱՄՆ-ի սատարման վճռականության մասին[79]։ Հարավային Վիետնամի ճանապարհների վրա սկսվեց «Ռանչ Հանդ» օդային գործողությունը[80]։

 
Քենեդին Ավստրալիայի ապագա վարչապետ Հարոլդ Հոլթի հետ օվալաձև սենյակում, 1963 թ.

1963 թվականի ապրիլին Քենեդին Վիետնամի իրավիճակը գնահատեց հետևյալ կերպ. «Մենք չենք աղոթել Վիետնամում գտնվելու համար։ Այդ մարդիկ ատում են մեզ։ Նրանք ամեն պահի պատրաստ են մեզ դուրս շպրտել այդտեղից։ Բայց ես այդ տարածքը չեմ կարող զիջել կոմունիստներին, քանի որ ամերիկացիները ինձ այլևս չեն վերընտրի»[81]։ Հուլիսին Քենեդին Վիետնամում դեմ առ դեմ կանգնեց ճգնաժամի դեմ։ Չնայած ԱՄՆ -ի սատարմանը Հարավային Վիետնամի ռազմական ուժը էֆեկտիվ չէր Վիետ Կոնգի կոմունիստական ուժերից։

Օգոստոսի 21-ին, երբ ժամանեց ԱՄՆ-ի նոր դեսպան Հենրի Կաբոտ Լոջ Կրտսերը, Դիեմը և նրա եղբայր Նգո Դինհ Նհուն ԿՀՎ-ում ուսումնառություն արածներին ֆինանսավորեցին, որպեսզի վերջիններս ճնշեն բուդիստական ցույցերը։ Քաղաքական հեղաշրջման վտանգ էր առաջացել և պահանջում էին Դիեմի և նրա եղբայր Նհուի հեռացումը[82]։ Լոջին հանձնարարված էր փորձել Դիեմից և Նհուից հրաժարական պահանջել և վերջիններիս ստիպել հեռանալ երկրից, սակայն Դիեմը Լոջին լսել չուզեցավ[83]։

«Կաբել 243-ը» հայտարարեց, որ Վաշինգտոնը այլևս չի կարող հանդուժել Նհուի գործողությունները և Լոջին հրամայված էր ճնշում գործադրել Դիեմի վրա, որպեսզի վեջինս իր եղբորը հեռացներ։ Եթե Դիեմը հրաժարվի, Ամերիկացիները այլ ղեկավարություն կառաջարկեն[84]։ Լոջը հայտարարեց, որ միակ աշխատող մեխանիզմը կարող է լինել հարավ-վիտնամական գեներալների միջոցով Դիեմի և Նհուի վարչակաչգի տապալումն է, որը և նախապես պլանավորվել էր[85]։

Շաբաթվա վերջում Քենեդին Լոջից իմացավ, որ Դեիմը Ֆրանսիայի աջակցության շնորհիվ հնարավոր կապեր ունի հետ կոմունիստների հետ։ Եվ նրանք կարող են ամերիկացիներին խնդրեն, որպեսզի թողնեն երկիրը[86]։ Այդ նույն ժամանակ Վիտնամի մինիստրների կոմիտեի ԱՄՆ-ի հոգևորականների կողմից հայտարարվեց առաջին հակավիետնամական պատերազմը[87]։

Սեպտեմբերին Սպիտակ Տունը տարբեր գնահատականներ ուներ ընթացիք վիճակի մասին։ Նախագահը նոր գնահատականներ ստացավ Պաշտպանության նախարարից (գեներալ Վիկտոր Կրուլակ) և Պետական դեպարտամենտից (Ջոզեֆ Մարշալ)։ Կրուլակն հայտարարեց, որ կոմունիստների դեմ պայքարն առաջընթացներ ունի, իսկ Մենդենհոլում ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունը։ Քենեդին հետևյալ կերպ արձագանքեց. «Երկու ջենտլմեններին էլ նո՞ւյն երկիրն ես ուղարկել»։ Նախագահը չգիտեր, որ այդ ջենտլմենները հետ վերադառնալիս միմյանց հետ չեն խոսացել[88]։

1963 թվականին նախագահը Պաշտպանության նախարար ՄակՆամարային և գեներալ Մաքսվել Դ. Թեյլորին ուղարկեց Վիետնամ, որպեսզի վերջիններս նոր ջանքեր գործադրեն ինֆորմացիան սինխրոնիզացնելու և քաղաքականություն ձևավորելու համար։ ՄակՆամարայի առաքելության նպաակն էր պարզել երկու անձանց տվյալների իրարամերժության պատճառը[89]։ Մակնամարայի, Թեյլորի և Լոջի հանդիպման ժամանակ Դիեմը կրկին հրաժարվեց ԱՄՆ-ի ղեկավարող քաղաքականությունից[90]։

Թեյլորը և Մակնամարան հեղրջում կազմակերպելու համար սկսեցին համագործակցել Վիետնամի վարչապետ Նգույեն Նգոկ Թոյի հետ[91]։

Քենեդիի պնդմամբ կազմվեց գրաֆիկ, որի համաձայն պետք է զորքի քանակ ավելացվեր։ Այսպիոսվ 1965 թվականի վերջերին մոտ 1000 զինվոր ուղարկվեց[92]։ Վերջնական հաշվետվությունում նշվեց, որ Դիեմի վարած քաղաքականությունը ավելի ու ավելի անժողովրդավարական է դառնում և որ ամեն մի րոպե հնարավոր է Դիեմի կամ Նհուի սպանությունը[93]։

Հոկտեմբերի վերջին հետախույզները հայտնեցին, որ Դիեմի ղեկավարությանը հեղաշրջում է սպասվում։ Վիետնամական գեներալ Դուոնգ Վան Մինհը (հայտնի նաև որպես "Մեծ Մինհ") ուզում էր ԱՄՆ-ի դիրքն իմանալ։ Քենեդին Լոջին առաջարկեց գաղտնի կերպով աջակցել հեղաշրջմանը՝ բացառելով սպանությունները, իսկ սատարման փաստը պաշտոնապես պետք է հերկվեր[94]։ Նույն ամսվա վերջում Քենեդին նկատեց, որ հեղաշրջումն անխուսափելի է և հրամայեց, որ ամեն մի հեռագիր պետք է իր ձեռքի տակով անցնի[95]։

1963 թվականի Նոյեմբերին Հարավային Վիետնամի գեներալների և նրանց ղեկավորող «Մեծ Մինհի» շնորհիվ հեղաշրջումն իրագործվեց, Դիեմն ու Նհուն ձերբակալվեցին, իսկ ապա սպանվեցին։ Մահվան լուրերը ցնցեցին Քենեդիին։ Ավելի ուշ նա իմացավ, որ Մինհը ԿՀՎ-ից ինքնաթիռ էր պահանջել, որպեսզի Դիեմին և Նհուին երկրից արտաքսեն, իսկ ԿՀՎ-ն ասել էր, որ դա ինքնաթիռ կարող են տրամադրել 24 ժամ հետո միայն։ Մինհը ասել էր, որ նա ի վիճակի չէ այդքան երկար պահել ձերբակալվածներին[96]։

Հեղաշրջման նորությունը և՜ Ամերիկայում, և՜ Հարավային Վիետնամում պատերազմը հաղթելու վստահություն բերեց[97]։

ՄակՋորջ Բանդին Քենեդիի Դալասից վերադառնալու հետո Ազգային Անվտանգության գործողությունների համար հուշագրություն կազմեց։ Այսպիսով պարզ էր, որ ԱՄՆ-ի պատրաստակազմությունը Վիետնամում կոմունիզմի դեմ պայքարի համար։ ԱՄՆ-ն Վիետնամին ռազմական և տնտեսական սատարում էր ցուցաբերում և նախատեսում էր ռազմական գործողությունների ընդլայնում Լաոսում և Կամբոջայում։ Դալաս գնալուց առաջ Քենեդին Միշել Ֆորեստալին պատվիրել էր ոտքից գլուխ ուսումնասիրել Վիետնամի հետ կապված խնդիրը[98]։

Պատմաբաններն իրարամերժ կարծիքներ են հայտնում, թե արդյոք Քենեդին ողջ կմնար կամ կվերընտրվեր 1964 թվականին, եթե չլիներ քաղաքական միջամտությունը Վիետնամում[99]։ Նմանատիպ քննարկումներ կան քարտուղար Մակնամարայի «Պատերազմի մառախուղը» ֆիլմում[100]։ Ֆիլմը պարունակում էր Լինդոն Ջոնսոնի մագնիտաֆոնային ձայնագրությունը, որտեղ Ջոնսոնը համաձայն չէր Քենեդիի վարած քաղաքականության հետ[101]։ Բացի այդ ֆիլմում Հոկտեմբերի 11-ի տվյալով հուշագրություն կար, որտեղ մինչև տարվա վերջ զինվորների քանակը պետք է հասցվեր 1000-ի[102]։ Նման խոսքերը հակասում էին ԱՄՆ-ի քաղաքականությանը, երբ Քենեդին 1963 թվականին իր ճառով հանդես եկավ Ամերիկյան համալսարանում[103]։

Երբ 1964 թվականին Ռոբերտ Քենեդիին հարցրեցին, թե ինչ կաներ նրա եղբայրը Հարավային Վիետնամում պարտություն կրելու դեպքում, նա ուղղակի պատասխանել է. «Մենք պարզապես կվերադառնանք սկզբին»[104]։ Քենեդիի մահվան ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը վերջնական փուլին չէր հասել[105]։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում սրացել էր մինչ Լինդոն Ջոնսոնի հայտնվելը։ Ջոնսոնի նախորդի օրոք ԱՄՆ-ն ռազմական ուժեր էի կենտրոնացրել Վիտնամական պատերազմի համար[106]։ Քենեդու մահից հետո նախագահ Ջոնսոնը չեղյալ արեց զինվորների հետ կանչը և իր օգնությունը հաստատեց Հարավային Վիետնամի քաղաքականությանը[107][108]։

Ամերիկյան համալսարանի ճառը

խմբագրել

1963 թվականի հունիսի 10-ին ստացավ սկզբնական հասցեագիր Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում քննարկել մի թեմա, որը շատ հաճախ է մոռացվում, իսկ ճշմարտությունը հազվադեպ ընդունվում. Մինչև այժմ այն ամենակարևոր թեման է Երկրի վրա…Ես խոսում եմ խաղաղության մասին, նոր պատերազմի վախի պատճառով, մի ժամանակ, երբ ընդամենը մեկ ատոմային զենք պարունակում է տասն անգամ ավելի պայթյունային ուժ, քան կարող էր մատակարարվել բոլոր ռազմական ուժորից Երկրորդ Համախշխարհային պատերազմի ժամանակ…մի ժամանակ, երբ մահացու թույները, որոնք ատոմային մնացորդներ են, կարող են պահվել քամու, օդի և հողի միջոցով և սերմ տալ երկրագնդի հեռավոր անկյուններում և հասցվել դեռ չծնված սերունդներին…Ես խոսում եմ խաղաղության մասին, այսուհետ որպես տրամաբանական մարդկանց պետքական և տրամաբանական ավարտ, այնպես, ինչպես հասարակության խաղաղությունը, չի պահանջում, որ ամեն մարդ սիրի իր կողքինին, այն պահանջում է, որ նրանք ապրեն միասին փոխադարձ քնքշության մեջ…մեր խնդիրները ստեղծվել են մարդկանց կողմից, այսինքն՝ նրանք կլուծվեն մարդկանց կողմից. Եվ մարդը կարող է լինել այնքան մեծ, որքան կուզի։ Նախագահը նաև կատարեց երկու հայտարարություն, որ ԽՍՀՄ մեծ պատրաստակամություն է ցուցաբերել կազմել ատոմային փորձարկումների արգելման պայմանագիր, և որ ԱՄՆ-ը հետաձգել է պլանավորված մթնոլորտային փորձարկումները։

Արևմտյան Բեռլինի ճառը

խմբագրել

1963 թվականին Գերմանիան տանում էր մասնակի թուլության ժամանակ դեպի արևելքը Խորհրդային ագրեսիայի, Շառլ դը Գոլի դեպի արևմուտք ֆրանսիական նացիոնալիզմի և Արևմտյան Գերմանիայի դեսպանի՝ Ադենաուերի սպասվող թոշակի անցնելու շնորհիվ։ Հունիսի 26-ին Քենեդին ճառ ասաց Արևմտյան Բեռլինում՝ կրկնելով Ամերիկայի վերաբերմունքը Գերմանիային և քննադատելով կոմունիզմը։ Նա հանդիպեց հանդիսատեսի բուռն պատասխանին։ Քենեդին օգտագործում էր Բեռլինի Պատի կառուցումը որպես կոմունիզմի խափանման օրինակ. Ազատությունը շատ դժվարություններ ունի, և դեմոկրատիան անթերի չէ։ Բայց մենք երբեք պատ չենք կառուցել, որպեսզի մեր մարդկանց միշտ մեզ մոտ պահենք՝ չթողնենք, որ հեռանան։ Նրա խոսքը հայտնի է իր հայտնի ասացվածքով. "Ich bin ein Berliner" (Ես Բեռլինի քաղաքացի եմ)։ Միլիոնավոր մարդիկ փողոցում կանգնած լսում էին ճառը։ Նա այնուհետև ասել է Թեդ Սորենսենին. Մենք երբեք այս օրվա նման օր չենք ունենա մեր կյանքի ընթացքում։

Իսրայել

խմբագրել

1960 թ․-ին Քենեդին ասաց․ « Իսրայելը կհամբերի և կծաղկի։ Սա է հույսի երեխան և քաջության տունը։ Այն ո՛չ կարող է կոտրվել դժբախտությունից, ո՛չ հաջողությունից բարոյալքվել։ Այն կրում է ժողոցրդավարության վահանը և պահում է ազատության սրի պատիվը։ » Որպես նախագահ՝ Քենեդին հետագայում սկսեց ստեղծել անվտանգության կապեր Իսրայելի հետ, և նա ճանաչվում է ամերիկա-իսրայելական ռազմական դաշինքի հիմնադիրը (այն կշարունակեին հետագա նախագահները)։ Քենեդին ավարտեց զենքի էմբարգոն, որը Իսրայելում կյանքի էին կոչել Էյսենհովերը և Թրումանի ադմինիսրացիան։ Նկարագրելով Իսրայելի պաշտպանությունը որպես բարոյական և ազգային պարտականություն՝ նա առաջինն էր, որ ներկայացրեց ԱՄՆ-ի և Իսրայելի միջև եղած «հատուկ հարաբերությունների» (ինչպես նա այն նկարագրեց Գոլդա Մեիրին) գաղափարը։ Քենեդին ընդլայնեց առաջին ոչ պաշտոնական անվտանգության երաշխիքները Իսրայելին 1962 թ․-ին և 1963 թ․-ին սկսած առաջին ԱՄՆ նախագահն է, ով թույլ տվեց Իսրայելին վաճառել ամերիկյան առաջատար զենքերը (MIM-23 Hawk), ինչպես նաև դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց Իսրայելի քաղաքականությանը, որը մերժված էր արաբական հարևանների կողմից, օրինակ՝ Իորդանական գետի ջրային պրոյեկտը։ Որպես այս անվտանգության դաշինքի ստեղծման արդյունք՝ Քենեդին նույնպես բախվեց Իսրայելի կառավարության հետ լարված հարաբերություններին Դիմոնայում միջուկային նյութերի արտադրության վերաբերյալ, ինչը, նրա կարծիքով, միջուկային զենքի մրցավազք կառաջացնի Մերձավոր Արևելքում։ Ատոմակայանի գույությունը Իսրայելի կառավարության կողմից սկզբից հերքվելուց հետո Դեվիդ Բեն-Գուրիոնը, ելույթ ունենալով Իսրայելի Քնեսեթում 1960 թ․-ի դեկտեմբերի 21-ին, ասել է, որ Երդման ջրհորի մոտ ատոմակայանի տեղադրման նպատակն էր «գտնել չորային գոտիների և անապատի ֆլորայի ու ֆաունայի խնդիրները»։ Երբ Բեն-Գուրիոնը հանդիպեց Քենեդիի հետ Նյու-Յորքում, ասաց, որ Դիմոնան զարգացնում էին, որպեսզի ապահովեն ջրի աղազատման համար նախատեսված ատոմային էներգիան և այլ խաղաղ նմապատակներով։ Երբ Քենեդին գրեց, որ նա թերահավատ է, և 1963-ի մայիսյան Բեն-Գուրիոնին ուղղված նամակում ասում էր, որ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին կարող էր վտանգի տակ գտնվել, եթե ատոմակայանի ծրագրի մասին ճշգրիտ տեղեկությունների չստանային, և Բեն-Գուրիոնին կրկնեց, որ Դիմոնան մշակված է խաղաղ նպատակներով։ Իսրայելի կառավարությունը դիմադրում էր Ամերիկայի ճնշմանը, որպեսզի ցույց տա իր ատոմային օբյեկտները Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությանը (ԱԷՄԳ)։ 1962 թ․-ին ամերիակական և իսրայելական կառավարությունները համաձայնեցին ամենամյա ստուգման ռեժիմը։ Թել-Ավիվի դեսպանատան գիտական կցորդը եզրակացրել է, որ Դիմոնայի մասերը ժամանակավորապես փակված էին, որպեսզի մոլորության մեջ գցեն ամերիկական գիտնականներին, երբ նրանք կգան այցելության։ Ըստ Սեյմուր Հերշի՝ իսրայելցիները բացել էին դիսպետչերների կեղծ գրացենյակներ՝ ամերիկացիներին ցուկց տալու համար։ Իսրայելի լոբբիստական Աբե Ֆեյնբերգը ասաց․ «Նրանց տեղեկացնելը, որ Քենեդին պնդում էր, իմ գործի մասն էր։» Հերշը պնդում էր, որ ստուգումները կատարվում են այնպես, որ «երաշխավորված էր, որ ամբողջ գործընթացը փոքր-ինչ ավելի մեծ է, քան արդարացում, քանի որ նախագահն ու նրա ավագ խորհրդականնորը պետք է հասկանան, որ ամերիկյան տեսճական թիմը պիտի ժամանակացույցի իրենց այցելությունները նախապես և զիջումների գնա Իսրայելին։» Մարկ Տրախտենբերգը պմնդում էր․ «Լինելով լավ տեղեկացված Իսրայելի գործողություններից, Քենեդին րոշում կայացրեց այդ ամենը ընդունել որպես բավարար ապացույց Իսրայելի և ԱՄՆ-ի միջև քաղաքականության չտարածման մասին։» Ամերիկացին, որ գլխավորել է տեսչական թիմը, ասել է, որ ստուգումների գլխավոր նպատակն էր գնտել «ճանապարհ Իսրայելի ատոմային զենքի դեմ գործողություն չձեռնարկելու համար։» Ռոջեր Դեվիսը՝ Մերձավոր Արևելքի Պետդեպարտամենտի գրասենյակի տնօրենը, 1965 թ․-ի մարտին եկավ այն եզրակացության, որ Իսրայելը ատոմային զենք էր մշակում։ Նա տեղեկացրեց, որ ատոմային կարողություններին հասնելու հաստատված ժամկետն էր 1968-69 թթ։ 1968 թ․-ի մայիսի 1-ին պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Կացենբախը ասաց նախագահ Ջոնսոնին, որ Դիմոնան արտադրում էր տարեկան եկկու ռումբ ստեղծելու համար բավական պլուտոնիում։ Պետդեպարտամենտը պնդում էր, որ եթե Իսրայելը զենք էր ուզում, ապա դա պետք է ընդուներ այն միջուկային ծրագրի միջազգային դիտորդները։ Դիմոնան երբեք չէր եղել ԱԷՄԳ-ի երաշխիքների տակ։ ՄԶՉՊ-ին գրելու փորձերը ԱՄՆ-ին զենք մատակարարելու պայմանագրի մասին չտարածելու նպատակով շարունկավում էին 1968 թ․-ի ընթացքում։

1963 թ․-ին Քենեդին հետ կանգնեց Աբդ ալ-Կարիմ Քասեմի գլխավորած Իրաքի կառավարության դեմ հեղաշրջումից։ Աբդ ալ-Կարիմ Քասեմը դրանից հինգ տարի առաջ վերացրել էր արևմտյան դաշնային Իրաքի միապետությունը։ 1963 թ․-ի փետրվարի 8-ին Քենեդին ստացավ հետևյալ հաղորդագրությունը․ « Մենք ոչ պաշտոնական, ընկերական ձևով ձայն կհանենք, երբ կկարողանանք պարզել՝ ում հետ խոսել, և պարտավորվում ենք խոստովանել, երբ որ վստահ լինենք, որ այդ մարդիկ են ղեկավարիչները։ ԿՀՎ-ն ուներ գերազանց հաշվետվություն պլանավորման մասին, բայց ես կասկածում եմ արդյոք նրանք թե Մեծ Բրիտանիան պետք է վարկ պահանջեն։ » ԿՀՎ-ն վաղուց էր պլանավորել վերացնել Քասեմին, բայց այդ բոլոր ջանքերը ապարդյուն էին։ Նոր կառավարությունը՝ Աբդուլ Սալամ Արիֆի գլխավորությամբ և Բաաս կուսակցության դոմինանտությամբ (Նեսսերիզմի կոալիացիայի և Իրաքի ազգայնականների հետ միասին), օգտագործոմ էր ցուցակներ (հնարավոր է ԿՀՎ-ի կողմից տրամադրված) կասկածվող կոմունիստների և այլ միջամտող մարդկանց, որպեսզի համակարգված սպանեն անհայտ թվով մարդ Իրաքի կրթված վերնախավից։ Բաասի վարչապետ Ահմեդ Հասան ալ-Բակրի հետ պայքարից հետո Արիֆը Բաաս կուսակցությունը ցրեց իշխանությունից։ Նախկին ԿՀՎ-ի տնօրեն Ջեյմս Քրիչֆիլդը վիճարկում էր այն հասկացությունը, որ ԿՀՎ-ն առաջարկել է «ակտիվ աջակցություն» հեղաշրջման կազմակերպիչներին՝ պնդելով, որ առաջն հեղաշրջումից «լավ տեղեկացված» լինելով, այն «զարմացած» էր հետագա՝ իշխանության համար պայքարից։

Իռլանդիա

խմբագրել

Երբ Քենեդին 1963 թ․-ի հունիսին 4 օրով այցելեց Ւռլանդիայում իր նախնիների տունը, նա դրամաշնորհ ստացավ Իռլանդիայի Շիֆ Հերալդից և ստացավ պատվավոր աստիճաններ Իռլանդիայի ազգային համալսարանից և Թրինիթի քոլեջից, Դուբլին։ Նա Դունգանստաունում Նյու Րոսսի՝ Քանթրի Ուեքսֆորդ, կողքին մի քոթեջ այցելեց, ուր ապրել են նրա նախնիները մինչև Ամերիկա արտագաղթելը։ Նա նաև դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, ով դիմել է Օյրիչտաս պալատներին (Իռլանդիայի խորհրդարան)։ 2006 թ․-ի դեկտեմբերի 22-ին Իռլանդիայի դեսպանատունը հրատարակել է ոստիկանության գաղտնազերծված փաստաթղթերը, ցույց տալով, որ անվտանգությունը ամրապնվել է, քանի որ Քենեդին ստացավ երեք մահվան սպառնալիք իր այցելության ժամանակ։

Ատոմային փորձարկումների կանխարգելման պայմանագիրը

խմբագրել

Ռադիոկտիվ ճառագայթման և միջուկային զենքի տարածման երկարաժամկետ վտանգից խուսափելու համար Խրուշչովն ու Քենեդին որոշեցին միջուկային փորձարկումների արգելման պայմանագիր կնքել։ Այդ միտքն առաջին անգամ հնչեցվել է Ադլայ Սթիվենսոնի 1956 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ[109]։ 1961 թվականի հունիսին Խրուշչովն ու Քենեդին հասան ոչ պաշտոնական համաձայնության միջուկային փորձարկումների դեմ, սակայն Խորհրդային Միությունն սկսեց միջուկային զենքի փորձարկումներ կատարել նույն տարվա սեպտեմբերին։ Որպես պատասխան՝ ԱՄՆ-ն միջուկային զենքի փորձարկումներ սկսեց հինգ օր հետո[110]։ Դրանից քիչ անց Միացյալ Նահանգների նոր արբանյակները նկարներ ֆիքսեցին, որոնցից պարզ էր, որ ԽՍՀՄ-ն ռազմական մրցավազքում էականորեն հետ է ԱՄՆ-ից[111]։ Չնայած դրան՝ ԱՄՆ-ի ավելի հզոր միջուկային ներուժը քիչ արժեք ուներ մինչև ԽՍՀՄ-ն իրեն հավասարության մեջ էր դնում[112]։

1963 թվականի հուլիսին Քենեդին ուղարկեց Ավրիլ Հարիմանին Մոսկվա, որպեսզի նախապատրաստի համաձայնագիր Խորհրդային Միության հետ[113]։ Սկզբնական նիստերին կար նաև Խրուշչովը, ով հետագայում փոխանցեց ներկայացուցչությունը Անդրեյ Գռոմիկոյին։ Միանգամից պարզ դարձավ, որ փորձարկումների ընդգրկուն արգելում չի իրականացվի, քանի որ Խորհրդային Միությունը դեմ էր վավերացնող ստուգումների թույլտվությանը[114]։

Ի վերջո ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու ԽՍՀՄ-ն էին սահմանափակող պայմանագրի նախնական ստորագրողները, որը արգելում էր միջուկային փորձարկումներ հողի վրա, մթնոլորտում կամ ջրի տակ, բայց ոչ հողի տակ։ ԱՄՆ-ի սենատը վավերացրեց այն, և Քենեդին օրենքի ուժ տվեց 1963 թվականի հոկտեմբերին։ Ֆրանսիան միանգամից արձագանքեց՝ հայտարարելով, որ ինքը ազատ է իր միջուկային պաշտպանությունը զարգացնելու ու փորձարկելու մեջ[115]։

Ներքին քաղաքականություն

խմբագրել

Քենեդին իր ներքին ծրագիրը անվանեց «Նոր սահմաններ»։ Այն խոստանում էր կրթության, տարեց մարդկանց բժշկական ծառայությունների դաշնային ֆինանսավորում, գյուղական շրջաններին տնստեսական ֆինանսավորում և ճգնաժամի դադարեցման համար կառավարական միջամտություն։ Քենեդին նույնպես խոստացավ վերջ դնել ռասայական խտրականությանը։

1963 թվականի իր երկրի դրության մասին ուղերձում նա առաջարկեց էական հարկային բարեփոխումներ և եկամտահարկի նվազեցում՝ այդ ժամանակի 20-90%-ից 14-65%։ Առաջարկեց նվազեցնել նաև կորպորատիվ հարկի դրույքաչափերը 52-ից 47%։ Քենեդին ավելացրեց, որ ամենաբարձր դրույքաչափը պետք է լինի 70%, եթե բարձր եկամուտ ունեցողների համար հատուկ նվազեցումները չվերացվեն։ ԱՄՆ-ի կոնգրեսը չգործեց մինչև 1964 թ.-ը, նրա մահից հետո, երբ ամենաբարձր անհատական դրույքաչափը իջեցվել էր մինչև 70%, իսկ կորպորատիվը՝ մինչև 48%։

1963 թվականին նա խոսել է Նյու Յորքի տնտեսական ակումբում՝ «...պարադոքսալ ճշմարտությունը, որ հարկերի դրույքաչափերը շատ բարձր են և եկամուտները՝ ցածր...և երկարաժամկետ եկամտի բարձրացման համար ամենալավ ճանապարհը դրույքաչափերը նվազեցնելն է»։ Կոնգրեսը ընդունեց Քենեդիի մի քանի գլխավոր ծրագրերը իր կենդանության օրոք, սակայն քվեարկեց դրանց շուրջ 1964-1965 թ թվականին իր հաջորդող Ջոնսոնի օրոք։

Տնտեսություն

խմբագրել

Քենեդին վերջ դրեց խիստ հարկաբյուջետային քաղաքականության ժամանակաշրջանին, թուլացնելով դրամավարկային քաղաքականությունը, որպեսզի հնարավոր լիներ պահպանել տոկոսադրույքները և խթանել տնտեսության աճը։ Նրա կառավարման ընթացքում 1962-ին ԱՄՆ բյուջեն գերազանցեց 100 միլլիարդը։ Չնայած դրան, առաջին տարին՝ 1961-ը եղավ առաջին ոչ պատերազմական և ոչ ճգնաժամային տարին, որի ընթացքում գրանցվեց պետ բյուջեի դեֆիցիտ։ Երեք տարվա ընթացքում երկու ճգնաժամ տարած և Քենեդիի ընտրվելիս դրանցից մեկից դեռ դուրս չեկած տնտեսությունը զգալի աճ գրանցեց նրա կառավարման ընթացքում։ Համեմատության համար կարելի է ասել, որ նախկին նախագահ Էյզենհաուերի կառավարման տարիներին գրանցվել էր ՀՆԱ-ի 2.2% միջին տարեկան աճ, ինչը հազիվ էր գերազանցում բնական աճի տոկոսը։ Ավելին, վերջին 12 ամիսների ընթացքում նույնիսկ գրանցվել էր 1% անկում[116]։

Տնտեսությունը հեղաշրջվեց ու բարգավաճեց Քենեդիի ժամանակ։ ՀՆԱ-ի աճը կազմեց մոտ 5, 5% միջինում մեկ տարվա համար 1961-1963 թթ.[116], մինչդեռ ինֆլյցիան մնաց հաստատուն մեկ տոկոսի շրջանակներում, իսկ գործազրկությունը նվազեց[117]։ Արդյունաբերությունն աճեց 15 տոկոսով, իսկ ավտոմեքենաների վաճառքը աճեց 40 տոկոսով[118]։ ՀՆԱ-ի և ամբողջ տնտեսության այսպիսի աճը շարունակվեցին մինչև 1969 թ. և դեռ չեն կրկնվել մինչև հիմա նման երկար ժամանակահատվածով[116]։

Մեծագույն մետաղաձուլական ընկերությունները հայտարարեցին գների 3.5% բարձրացում 1962-ի ապրիլին՝ մի քանի օրվա ընթացքում։ Սա առաջին դեպքն էր երեք տարվա ընթացքում։ Սա տեղի ունեցավ ընկերությունների և երկաթագործների միության միջև կնքված համաձայնագրից մի քանի օր հետո, որը բարձրացնում էր նրանց աշխատավարձերը 2.5 տոկոսով։ Կառավարությունը գրգռված էր, իսկ Քենեդին ասում էր. “Ինչու՞ են նրանք սա անում, մի՞թե կարծում են, որ կկարողանան սր տակից դուրս գալ։ Աստված իմ, ես ատում եմ այս սրիկաներին:” Գների բարձրացման վերաբերյալ խոսակցությունների ժամանակ, նախագահն իր հսկողության տակ է վերցնում արդյունաբերության դեմ այս պայքարը, հանձնարարելով իր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին ուսումնասիրել իրենց տարածաշրջաններում գների բարձրացման հետևանքները։ Քենեդին ասաց. “Մենք վա-բանկ ենք գնում ... նրանց ծախսերը, որտեղ էին նրանք, ինչ էին անում ... թող ՀԴԲ-ն հարցաքննի նրանց բոլորին … մենք չենք կարող սա այսպես թողնել:”

Ռոբերտն ընդունում է այն դիրքորոշումը, որ երկաթաձուլական ընկերությունների տնօրենները եկել են ապօրինի համաձայնության գների թանկացման վերաբերյալ։ Կառավարության գործողություններն ստիպում են գները իջեցնել առաջվա մակարդակին[119]։ Wall Street Journal ամսագիրը գրեց, որ կառավարությունը գործեց հզորության, սպառնալիքների և հատուկ գործակալների միջոցով։ Յելի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Ռեյխը The New Republic ամսագրում գրեց, որ կառավարությունն անտեսեց քաղաքացիական իրավունէները, ստիպելով այսքան արագ իջեցնել գները։

New York Times-ի խմբագրությունը գովաբանեց Քենեդիի գործողությունները, նշելով, որ մետաղաձուլական արտադրանքի գնաճը վտանգի տակ է դնում պետության տնտեսության բարվոգ վիճակը, տանելով այն դեպի ինֆլյացիա"[120]: Այնուամենայնիվ, կառավարությանը կից Բյուջեի Բյուրոն հայտարարեց, որ այս գնաճը կհանգեցներ ՀՆԱ-ի աճի և պետ. բյուջեի պրոֆիցիտի։ Ֆոնդային բորսան, որն անընդհատ ընկնում էր Քենեդիի՝ նախագահ ընտրվելուց հետո, գրանցեց 10% անկում մետաղաձուլության հետ կապված գործողություններից հետո։

Դաշնային և ռազմական մահապատիժ

խմբագրել

Որպես նախագահ, Քենեդին վերահսկում էր վերջին դաշնային մահապատիժը մինչև Ֆուրմանն ընդդեմ Ջորջիայի՝ 1972 թվականի մի դեպքի, որը հանգեցրեց դաշնային մահապատիժների կասեցմանը։ Վիկտոր Ֆեգերը դատապարտված էր մահապատժի Այովայի դաշնային դատարանով, ինչը իրականացվել է 1963 թվականի մարտի 15-ին։ Քենեդին փոխարինեց ռազմական դատարանով որոշված մահապատիժը՝ Ջիմի Հենդերսոնի վերաբերյալ, բանտարկությամբ մինչև կյանքի վերջ բանտում 1962 թվականի փետրվարի 12-ին։

1962 թվականի մարտի 22-ին Քենեդին սահմանեց HR5143 (PL87-423) օրենքը, որը կասեցնում էր մահապատիժը առաջին կարգի հանցագործությունների համար Կոլումբիա շրջանում՝ ԱՄՆ-ում մնացած միակ իրավասությունում, որտեղ կար այդպիսի պատիժ։ Մահապատիժը չի կիրառվել այդ շրջանում 1957-ից հետո և հիմա վերացված է։

Քաղաքացիական իրավունք

խմբագրել

1960-ական թվականներին վերջ դրվեց պետության կողմից թույլատրված ռասայական խտրականությանը, որն այդ տարիների ԱՄՆ-ի ներքին ամենահրատապ խնդիրներից մեկն էր։ Ջիմ Քրոուի՝ ռասաների խտրականության օրենքը միակ գործող օրենքն էր Խորը Հարավում[121]։ ԱՄՆ Գերագույն դատարանը 1954 թվականին Բրաունն ընդդեմ Կրթության խորհրդի գործի քննման ժամանակ որոշեց, որ հասարակական դպրոցներում ռասայական խտրականության օրենքը հակասահմանադրական է։ Շատ դպրոցներ, հատկապես հարավային նահանգների դպրոցները, չենթարկվեցին Գերագույն դատարանի որոշմանը։ Թեև դատարանն արգելեց ռասայական խտրականությունը նաև այլ հասարակական հաստատություններում (ինչպիսիք են օրինակ ավտոբուսները, ռեստորանները, թատրոնները, դատարանները, լողափերը և այլն), սակայն այն շարունակվում էր։

Քենեդին բանավոր կերպով աջակցում էր ռասայական ինտեգրմանը և քաղաքացիական իրավունքների պաշտպանմանը․ 1960 թվականի ընտրարշավի ժամանակ նա հեռախոսազրույց ունեցավ Կորետա Սքոթ Քինգի՝ Մարտին Լյութեր Քինգի կնոջ հետ, ում ամուսինը բանտարկվել էր խանութներում ռասաների ինտեգրման փորձերի համար։ Ռոբերտ Քենեդին զանգահարեց Ջորջիայի նահանգապետ Էռնեստ Վանդիվերին և հասավ նրան, որ Քինգին շուտով ազատ արձակեցին, որն էլ ևս մեկ անգամ բացասաբար անդրադարձավ եղբոր թեկնածության վրա։

 
Նախագահ Քենոդու ուղերձը քաղաքացիական իրավունքի մասին, հունիսի 11, 1963

1961 թվականի հունվարին իր առաջին ուղերձի մեջ նախագահ Քենեդին ասաց․ «Մեր ամերիկացի հայրենակիցների Սահմանադրական իրավունքների մերժումը՝ կապված ընտրատեղամասերում և այլ վայրերում ռասայական խտրականության հետ խաթարում է ազգային գիտակցությունը և մղում է մեզ հայտարարելու աշխարհին, որ մեր ժողովրդավարությունը հավասար չէ մեր ժառանգության բարձր խոստումներին»[122]։ Քենեդին կարծում էր, որ քաղաքացիական իրավունքի հասարակական շարժումը կզայրացնի հարավային շատ սպիտակների և ավելի կդժվարացնի Կոնգրեսում քաղաքացիական իրավունքին վերաբերվող օրենքների ընդունումը, որը ղեկավարվում էր հարավային պահպանողական դեմոկրատների կողմից, և Քենեդին իրեն հեռու պահեց դրանից։

Քենեդիին անհանգստացնում էին նաև այլ խնդիրներ իր նորընտիր նախագահության ժամանակ․ այդ խնդիրներից էին Սառը պատերազմը, Խոզերի ծովածոցի ձախողումը և իրավիճակը հարավարևելյան Ասիայում։ Ինչպես նշում է Ջոնի եղբայր Ռոբերտը․ «Վարչակազմի գլխավոր նպատակը նախագահին հեռու պահելն էր քաղաքացիական իրավունքի հետ կապված այդ խառնաշփոթից»։ Քաղաքացիական շատ իրավապաշտպաններ Քենեդիին համարում էին անտարբեր, հատկապես Ազատության հեծյալների նկատմամբ, ովքեր կազմակերպեցին ինտեգրված հասարակական փոխադրամիջոց հարավում և ում սպիտակները՝ ներառյալ դաշնային և նահանգային օրինապահ մարմինների աշխատակիցները շարունակ դիմավորում էին բռնությամբ։ Քենեդին դաշնային զորքերի կամ չհամագործակցող դաշնային գործակալների փոխարեն դաշնային մարշալներին հանձնարարեց Ազատության հեծյալների պաշտպանությունը։ Ռոբերտ Քենեդին իր նախագահական քարոզարշավի ժամանակ ստիպեց Ազատության հեծյալներին «դուրս գալ ավտոբուսներից և խնդրի խաղաղ կարգավորումը թողնել դատարաններին»։

1961 թվականի մարտի 6-ին Քենեդին ստորագրեց 10925 գործադիր հրամանը, որով կառավարության հետ պայմանագիր կնքած անձանցից պահանջվում էր «կառուցողական միջոցներ ձեռք առնել, որպեսզի աշխատանքի դիմողներն ընդունվեն աշխատանքի և վերաբերվեն առանց ռասայական, կրոնական ու ազգային խտրականության»։ Այն հաստատվեց նաև Նախագահի կոմիտեի կողմից, որը պատասխանատու էր Զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելու և պահպանելու համար։ Դժգոհ մնալով Քենեդիի՝ խտրականության խնդրի լուծմանն ուղղված քայլերից՝ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը և նրա համակիրները 1962 թվականին մի փաստաթուղթ ձևակերպեցին, որով կոչ էին անում նախագահին հետևել Աբրահամ Լինքոլնի օրինակին և կիրառել գործադիր հրամանը, որը կխթանի քաղաքացիական իրավունքի զարգացումը, ինչն էլ հավասարազոր է ստրուկների ազատագրմանը, սակայն Քենեդին այդպես էլ հետամուտ չեղավ այդ կոչին[123]։

1962 թվականի սեպտեմբերին Ջեյմս Մերեդիթը ընդունվեց Միսիսիպիի համալսարան, սակայն նրան արգելեցին մուտք գործել այնտեղ և հաճախել դասերի։ Գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին ի պատասխան ուղարկեց 400 դաշնային մարշալների, մինչդեռ նախագահ Քենեդին դժկամորեն ուղարկեց 3000 զինվոր այն բանից հետո, երբ իրավիճակը համալսարանում թեժացավ։ 1962 թվականի այդ բախման արդյունքում 2 մարդ զոհվեց և տասնյակները վիրավորվեցին, սակայն Մերեդիթին հաջողվեց վերջապես առաջին կուրս հաճախել։ Այս բախման, ինչպես նաև ռասայական խտրականության հողի վրա առաջացած այլ միջադեպերի սադրիչը Կու Կլուքս Կլանն էր[124]։ 1962 թվականի նոյեմբերի 20-ին Քենեդին ստորագրեց 11063 գործադիր հրամանը, որով արգելում էր ռասայական խտրականությունը բնակատեղիներում և այլ հարակից վայրերում, որոնք վայելում էին դաշնային աջակցություն։

1963 թվականի սկզբներին Քենեդին դիմեց Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին քաղաքացիական իրավունքի օրենսդրության զարգացման կապակցությամբ․ «Եթե մենք շարունակենք այս երկար պայքարը Կոնգրեսում, ապա մեր մնացած ծրագրերը կխափանվեն, և մենք ոչ մի օրինագիծ էլ չենք ունենա»։ Այնուամենայնիվ, քաղաքացիական իրավունքի հետ կապված բախումները խիստ սրվեցին այդ տարի[125]։ Ջոնի եղբայր Ռոբերտը և Թեդ Սորենսոնը ճնշում էին Քենեդիին ավելի նախաձեռնող լինել օրենսդրական դաշտում։

1963 թվականի հունիսին նախագահ Քենեդին միջամտեց, երբ Ալաբամայի նահանգապետ Ջորջ Ուոլեսը փակեց Ալաբամայի համալսարանի դռները 2 աֆրոամերիկացի ուսանողների՝ Վիվիան Մալոնի և Ջեյմս Հուդի առջև՝ արգելելով նրանց հաճախել դասերի։ Ուոլեսը մի կողմ քաշվեց միայն այն ժամանակ, երբ առճակատվեց Գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլաս Կացենբախի և Ալաբամայի ազգային գվարդիայի հետ, որը հենց նոր էր դաշնայնացվել նախագահի հրամանով։ Այդ երեկո Քենեդին հեռուստատեսությամբ ու ռադիոյով հղեց քաղաքացիական իրավունքի վերաբերյալ իր հանրահայտ ուղերձը, որով սկսվում էր իր նախաձեռնողականությունը քաղաքացիական իրավունքի օրենսդրության դաշտում․ ապահովել բոլորի մուտքը հասարակական դպրոցներ և այլ հաստատություններ, ինչպես նաև ընտրելու իրավունքի ավելի մեծ պաշտպանություն[126]։

Քենեդիի առաջարկներն ընդգրկվեցին 1964 թվականի քաղաքացիական իրավունքի ակտերում։ Այդ օրն ավարտվեց Սևամորթների քաղաքացիական իրավունքների պաշտպան ակտիվիստ Մեդգար Էվերսի սպանությամբ՝ Միսիսիպիի իր տան առջև։ Ինչպես նախագահն էր կանխագուշակել իր հեռուստատեսային ելույթից մեկ օր անց, ի պատասխան այդ ելույթի, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Կարլ Ալբերտը հաղորդեց Քենեդիին, որ Ապալաչիայում աղքատության դեմ մղվող պայքարին ուղղված երկամյա պայքարի ջանքերը Կոնգրեսում ձախողվեցին հիմնականում հարավային դեմոկրատների և հանրապետականների դեմ քվեարկելու արդյունքում։

 
Քենեդին Վաշինգտոնի երթի առաջնորդների հետ, օգոստոսի 28, 1963

Ավելի վաղ Քենեդին գործադիր հրաման էր ստորագրել 1961 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Կանանց կարգավիճակի վերաբերյալ Նախագահական կոմիսիա ստեղծելու վերաբերյալ[127]։ Կոմիսիան ղեկավարում էր նախկին առաջին տիկին Էլեոնոր Ռուզվելտը։ Ըստ կոմիսիայի վիճակագրության՝ կանայք ևս առնչվում էին խտրականության հետ․ նրանց վերջնական զեկույցը, որն արտացոլում էր բոլոր օրինական և մշակութային արգելքները, հրապարակվեց 1963 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ 1963 թվականի հունիսի 10-ին Քենեդին ստորագրեց Հավասար աշխատավարձի մասին ակտը։ Դա մի դաշնային օրենք էր, որը փոփոխություններ էր մտցնում Արդար աշխատանքային ստանդարտների ակտի մեջ՝ նպատակ ունենալով վերացնել աշխատավարձերի տարբերությունը՝ կախված սեռային տարբերությունից[128]։

1963 թվականի օգոստոսի 28-ին ավելի քան հարյուր հազարավոր աֆրոամերիկացիներ հավաքվեցին Վաշինգտոնում և դուրս եկան երթի՝ աշխատանքի և ազատության համար իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար։ Քենեդին մտավախություն ուներ, որ այդ երթը բացասաբար կանդրադառնա Կոնգրեսում քննարկվող քաղաքացիական օրինագծերի զարգացման վրա և մերժեց ելույթ ունենալու հրավերը։

Որպեսզի համոզված լինեն, որ ցույցը խաղաղ կընթանա, կազմակերպիչները և նախագահն անձամբ խմբագրեցին ելույթները, որոնք բավականին սադրիչ էին և համաձայնության եկան, որ երթը տեցի ունենա չորեքշաբթի օրը ժամը 16։ 00-ին։ Հազարավոր զինվորներ ոտքի հանվեցին։ Քենեդին նայեց Քինգի ելույթը հեռուստատեսությամբ և շատ տպավորված էր։ Երթը պսակվեց «հաջողված բողոքի հաղթանակով», որի ընթացքում ոչ մի ձերբակալություն չարձանագրվեց։ Այնուհետև երթի առաջնորդներն ընդունեցին Սպիտակ տան հրավերը, հանդիպեցին և լուսանկարվեցին Ջոն Քենեդիի հետ։ Նախագահն զգաց, որ երթը հաղթանակ էր նաև իր համար և քաղաքացիական իրավունքի իր օրինագծերի ընդունման հավանականությունն էլ ավելի մեծացավ։

Այնուամենայնիվ, պայքարը դեռ շատ հեռու էր ավարտված համարելուց։ 3 շաբաթ անց սեպտեմբերի 15-ին Բիրմինգհեմի 16-րդ փողոցում գտնվող Բապտիստական եկեղեցում պայթյուն հնչեց, որի արդյունքում 4 աֆրոամերիկացի երեխաներ զոհվեցին, իսկ երկուսին էլ գնդակահարեցին։ Կրկին ծնվող այս բռնության պատճառով քաղաքացիական իրավունքի օրենսդրության մեջ արմատական որոշ փոփոխություններ մտցվեցին, որոնք լուրջ բացասական ազդեցություն կարող էին ունենալ օրինագծի ընդունման վրա, որն իհարկե վիրավորական էր նախագահի համար։ Քենեդին Սպիտակ տուն հրավիրեց առաջատար կոնգրեսականներին և հաջորդ օրը սկզբնական օրինագիծը՝ առանց փոփոխությունների, բավականին ձայներ հավաքեց, որպեսզի օրենքի ուժ ունենա։

Քաղաքացիական ազատություն

խմբագրել

1963 թվականին FBI տնօրեն Էդգար Հանուվերը, ով չէր սիրում քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգին և համարում էր նրան վերջերս հայտնված խանգարող, ներկայացավ Քենեդիի անձնակազմին հայտարարություններով, որ Լյութեր Քինգի ընկերներից և խորհրդատուներից մի քանիսը կոմունիստներ են։ Անհանգստացած, որ եթե հայտարարությունները հասարակությունը կիմանա, կխանգարի Անձնակազմի քաղաքացիական իրավունքների ինիցիատիվները՝ առաջին քայլերը և հնարավորությունները, Ռոբերտ Քենեդին և նախագահը երկուսն էլ զգուշացրին Քինգին չշարունակել կասկածելի միությունները։ Այն բանից հետո, ինչ միությունները շարունակվեցին, Ռոբերտ Քենեդին ստիպված մի գրություն տվեց FBI-ին, որով նրան արտոնություն տվեց գաղտնալսել Քինգին և այլ Հարավային Քրիստոնեական Միության կոնֆերանսի առաջնորդներին, Քինգի քաղաքացիական իրավունքի կազմակերպությանը։ Այնուամենայնիվ, Քենեդին միայն տվեց գրավոր համաձայնություն Քինգի հեռախոսի սահմանափակ քանակով գաղտնալսումների համար մեկ ամսով կամ ավելի։ Հուվերը մեծացրեց հնարավորությունը այնպես, որ նրա մարդիկ ազատ էին փաստեր որոնելու Քինգի կյանքի այն ոլորտում, որը նրանք համարում էին արժանի։ Գաղտնալսումները շարունակվեցին մինչև 1966 թվականի հունիսը և դարձան հայտնի 1968 թվականին։

Էմիգրացիա

խմբագրել

Ջոն Քենեդին սկզբում առաջարկեց Ամերիկյան ներգաղթի ոստիկանությանը վերանայում, որը հետագայում դարձավ 1965 թվականի Ներգաղթի և Ազգաբնակչության Ակտը, որը հովանավորվել էր իր եղբոր՝ սենատոր Էդուարդ Քենեդիի կողմից։ Ակտը Հյուսիսային և Արևմտյան Եվրոպաներից ներգաղթը միանգամից փոփոխեց՝ տեղը զիջելով Ասիայից և Լատինական Ամերիկայից ներգաղթին։ Ոստիկանական փոփոխությունը փոխեց մարտավարությունը էմիգրանտներ՝ ներգաղթյալներ ընտրելուց։ Այն հովանավորում էր այն էմիգրանտներին, ովքեր ցանկանում էին միանալ իրենց ընտանիքներին։ Քենեդին ցանկանում էր վերացնել ներգաղթյալների ընտրությունը՝ հիմնված նրանց հայրենի երկրի և ծագման վրա և նա տեսավ, որ այդ որոշումը քաղաքացիական իրավունքների շառավիղն էր։

Բնիկ ամերիկացիների հարաբերությունները

խմբագրել

Կինզուա դամբայի կառուցումը խորտակեց 10, 000 ակր (4, 047 հա) տարածք հող Սենեկա երկրում, որը նրանք գրավել էին՝ 1794 թ-․ի պայմանագրի համաձայն, և 600 սեկենացիների ստիպել են տեղափոխվել Սալամանկա, Նյու Յորք։ Ամերիկյան քաղաքացիական ազատության պաշտպանության միությունը խնդրել էլ Քենեդիին միջամտել և դադարեցնել նախագիծը, բայց Քեքնդին մերժեց, մեջբերելով ջրհեղեղներից պաշտպանման անհրաժեշտությունը։ Նա մտահոգություն հայտնեց Սենեկայի ծանր վիճակի մասին և կառավարական մարմիններին կարգադրեց օգնել ավելի շատ հող ստանալ և թեթեվացնել նրանց վիճակը։

Տիեզերքի նվաճման քաղաքականություն

խմբագրել

Ապոլլո ծրագիրը դեռևս պլանավորվել էր 1960 թվականին Էիզենհաուերի օրոք որպես Մերկուրի ծրագրի հաջորդը։ Մինչ ՆԱՍԱ-ն պլաններ էր ծրագրում Ապոլլո-ի համար, ծրագիրը շատ հեռու էր իրականանալուց, ինչպես նաև Էիզենհաուերը դեմ էր տիեզերական թռիչքին։ Քենեդիի խորհրդատուները ենթադրեցին, որ թռիչքը անհավանական թանկ է լինելու, բայց նա հետաձգեց իր որոշումը։

Քենեդին որոշել էր, որ վարչապետ Զոնսոնը դառնա ԱՄՆ տիեզերական խորհրդի նախագահը։ Վերջինս ԱՄՆ տիեզերական ծրագրի հզոր օգնող էր, ով Սենատում նպաստել էր ՆԱՍԱ-ի ստեղծմանը։ 1961 թվականի հունվարին Քենեդին ԱՄՆ ճառում առաջարկեց միջազգային համագործակցությունն տիեզերական ծրագրերում։ Սակայն Նիկիտա Խրուշչովը մերժեց ԱՄՆ-ին, քանզի ԽՍՀՄ-ը չէր ցանկանում իր տիեզերանավերի, հրթիռների վիճակը ու իր տիեզերական հնարավորությունները բաց անել։

1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը թռիչք իրականացրեց դեպի տիեզերք և դարձավ առաջին մարդը, ով եղավ տիեզերքում։ Միևնույն ժամանակ նա վախ առաջացրեց ամերիկացիների մոտ, քանզի վերջիններս չէին ուզում հետ մնալ ԽՍՀՄ-ի հետ տեխնոլոգիական մարտում։ Քենեդին պատրաստ էր ԱՄՆ-ին դարձնել առաջատարը այդ մրցույթում որոշ ստրատեգիական պատճառներով, ինչպես նաև յուրօրինակության համար։ Նա առաջին անգամ հայտարարեց մարդկային ցեղի մեծ ձեռքբերման մասին՝ Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու մասին Կոնգրեսի միացյալ ժողովում 1961 թվականի մայիսի 25-ին։

Նա հայտարարեց. «Առաջինն ինչ կուզեմ ասել այն է, որ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը ինքն է հասնում իր նպատակներին, ինչի մասին է վկայում Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու ապահով վերադառնալը Երկիր։ Ոչ մի այլ ծրագիր այս ժամանակաշրջանում չի լինի այնքան տպավորիչ մարդկային ցեղի համար կամ ավելի կարևոր տիեզերքի ուսումնասիրության համար և ոչ մեկը չի լինի այնքան դժվար իրագործելի ու թանկարժեք»։

1962 թվականի սեպտեմբերի 12-ին Քենեդին խոսք ասաց Ռայս համալսարանում. «Ոչ մի ազգ, որ կանխատեսում է լինել ավելի առաջ մյուսներից, չի կարող հանդուրժել հետ մնալ տիեզերական մրցավազքում:… Մենք որոշեցինք ոտք դնել Լուսնի վրա և այլ գործողություններ իրականացնել ոչ այն պատճառով, որ դրանք հեշտ են, այլ այն պատճառով, որ դրանք դժվար են»։

1962 թվականի նոյեմբերի 21-ին Քենեդին հանդիպեց ՆԱՍԱ ադմինիստրատոր Զեյմս Ուեբբի և այլ պաշտոնյաների հետ և բացատրեց, որ վերջին ձեռքբերումը կարևոր և միջազգային նշանակություն ուներ, և որ թանկարժեք լինելն իրեն արդարացրեց։ Զոնսոնը հավաստիացրեց, որ այն դասերը, որոնք անցկացվել են տիեզերական ծրագրի ժամանակ նաև ունեն ռազմական նշանակություն։ Ապոլլո ծրագրի համար ծախսված գումարը կազմում էր 40 միլիարդ դոլլար։

1963 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի առջև իր խոսքում Քենեդին ոգևորեց ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը տիեզերքում, հատկապես նշելով, որ Ապոլլո-ն միասնական ծրագիր էր։ ԽՍՀՄ-ը կրկին մերժեց առաջարկը, և ԽՍՀՄ-ը ոչ մի քայլ չձեռնարկեց դեպի Լուսին մինչև 1964 թվականը։ 1969 թվականի հուլիսի 20-ին՝ Քենեդիի մահից վեց տարի հետո, Ապոլլո 11-ը իջավ Լուսնի վրա։

Սպանությունը

խմբագրել
 
Ջոնը, Ժակլինը և Քոնալիսը սպանությունից առաջ՝ նախագահական լիմուզինում:

Նախագահ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում տեղական ժամանակով 12:30 րոպեին։ Քաղաքական այցի նպատակն էր մեղմել Դեմոկրատական կուսակցության ներսում առաջացած լարվածությունը, որը ծագել էր լիբերալ Ռալֆ Յարբորուի, Դոն Յարբորուի և պահպանողական Ջոն Քոնալի միջև[129]։ Նախ մեկ անգամ կրակել են Քեքեդու կոկորդին[130], ապա մեջքի վերին հատվածին, իսկ մահացու կրակոցը հասվել է գլխին[130]։

Բժշկական առաջին օգնության ցուցաբերման համար Քենեդուն տեղափոխել են Փարքլենդ հիվանդանոց, բայց արդեն ժամը 13:00-ին գրանցվել է նրա մահը։ Լինելով 46 տարեկան՝ Քենեդին ԱՄՆ-ի մինչ օրս ամենավաղ մահացած նախագահն է։ Սպանությունից հետո Լի Հարվեյ Օսվալդը, ով աշխատում էր Տեխասի դպրոցական գրքերի պահեստում, կասկածվել և ապա ձերբակալվել է Քենեդու վրա կրակելու մեղադրանքով։ Սակայն Լի Օսվալդը չի ընդունել իր մեղադրանքը և պնդել է, որ ոչ ոքի վրա չի կրակել[131][132]։ Նոյեմբերի 24-ին մինչ վերջնական մեղարդանքը և դատը, Լի Օսվալդին սպանել է Ջեք Ռուբին։ Ռուբին ձերբակալվում է և մեղադրվում Օսվալդի սպանության համար։ Նրան դատապարտում են մահվան, Ռուբին հաջողությամբ բողոքարկում է դատարանի վճիռը, սակայն մինչև հաջորդ դատը՝ 1967 թվականի հունվարի 3-ին մահանում է քաղցկեղից։ Սպանության հետախուզման նպատակով նախագահ Ջոնսոնը ստեղծում է «Ուորենի հանձնախումբը»՝ գլխավոր դատախազ Իրլ Ուորենի գլխավորությամբ։ Հետախուզությունը ցույց տվեց, որ Օսվալդը միակ մարդասպանն էր։ Հետախուզության արդյունքները, սակայն, բազմիցս քննադատվել են[133]։

Քենեդու սպանությունը ԱՄՆ-ի պատմության կարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա և առաջ բերել մի շարք քաղաքական հետևանքներ։ 2004 թվականին Ֆոքս Նյուզի (անգլ.՝ Fox News) կատարած հարցման համաձայն՝ ամերիկացիների 66%-ը հավատում է, որ Քենեդու սպանությունը քաղաքական դավադրություն է, իսկ 74%-ը գտնում է, որ սպանության մանրամասները թաքցված են[134]։ 2013 թվականի նոյեմբերի կեսերին Gallup-ի իրականացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 61%-ը հավատում է դավադրությանը և ընդամենը 30%-ն են հավատում, որ սպանությունը Օսվալդը միայնակ է իրականացրել[135]։

Հուղարկավորություն

խմբագրել
 
Նախագահ Քենեդու ընտանիքը՝ հուղարկավորության օրը:

Քոենեդու հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 25-ին Սուրբ Մաթեոս առաքյալի տաճարում։ Այնուհետև Քենեդու մարմինը հողին է հանձնվել 600×900 սմ չափեր ունեցող հողակտորում։ Շուրջ 3 տարվա ընթացքում (1964-66) Քենեդու շիրիմին այցի են եկել մոտ 16 միլիոն մարդ։ 1967 թվականի մարտի 14-ին Քենեդու աճյունը տեղափոխվել է և կառուցվել է հուշարձան։ Հուղարկավորության կարգն իրականացրել է Հայր Ջոն Ջ. Կավանոն։ Քենեդու հուշարձանի հիման վրա են ստեղծվել Ռոբերտ Ֆ. Քենեդու և Թեդ Քենեդու շիրմաքարերը։

Քենեդու հուղարկավորության ընթացքում պատվո պահակախմբի դերը ստանձնել է իռլանդական բանակի 37-րդ կադետական դասակը։ Քենեդին Իռլանդիա կատարած այցի ընթացքում այնքան էր տպավորվել իռլանդական կադետներով, որ Ժակլին Քենեդին դիմում է Իռլանդիայի բանակին հուղարկավորության ընթացքում պահպանել կարգուկանոնը։

Ժակլին Քենեդին և նրանց երկու երեխաները հետագայում թաղվել են Քենեդու կողքին։ Քենեդու երկու եղբայրները՝ Սենատոր Ռոբերտ Քենեդին և Սենատոր Թեդ Քենեդին նույնպես թաղվել են իրենց եղբոր կողքին՝ 1968 և 2009 թվականներին համապատասխանաբար։ Քենեդու գերեզմանի մոտ կա անմար կրակ։ Քենեդին և Թաֆթը եղել են ԱՄՆ-ի միակ նախագահները, որոնք թաղվել են Արլինգտոնում[136][137]։ Համաձայն Քենեդու նախագահական գրադարանի և թանգարանի՝ Ալեն Սիգերի «Ես հանդիպում ունեմ մահվան հետ» բանաստեղծությունը եղել է «Քենեդու սիրելի բանաստեղծությունը և նա հաճախ խնդրել է կնոջը այն վերընթերցել իր համար»[138]։

Ղեկավարություն, ղեկավարների սենյակ և դատավորների նշանակումներ 1961-1963

խմբագրել
 
Ջոն Քենեդիի Սպիտակ Տան պաշտոնական նկարը, հեղինակ՝ Աարոն Շիքլեր
Քենեդիի կաբինետը
Գրասենյակ Անուն Ժամկետ
Նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդի 1961-1963
Փոխնախագահ Լինդոն Բեյնս Ջոնսոն 1961-1963
Պետքարտուղար Դին Ռասք 1961-1963
Ֆինանսների նախարար Քլարենս Դուգլաս Դիլոն 1961-1963
Պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարա 1961-1963
Գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդի 1961-1963
Գլխավոր փոստապետ Ջեյմս Էդվարդ Դեյ 1961-1963
Ջոն Աուստին Գրոնուսկի 1963
Ներքին գործերի նախարար Ստյուարտ Ուդելլ 1961-1963
Գյուղատնտեսության նախարար Օրվիլլ Ֆրիմեն 1961-1963
Առևտրի նախարար Լյութեր Հոդջես 1961-1963
Աշխատանքի նախարար Արթուր Գոլդբերգ 1961-1962
Ուիլիամ Ուիլիարդ Վիրց 1962-1963
Առողջապահության և սոցծառայությունների նախարար Աբրահամ Ռիբիքոֆֆ 1961-1962
Անտոնիո Ջուզեպպե Չիլիբրիցցի 1962-1963

Դատական նշանակումներ

խմբագրել

Բարձրագույն Ատյան

խմբագրել

Քենեդին ԱՄՆ Բարձրագույն Ատյանում է նշանակել հետևյալ երկու արդարադատներին՝

Այլ ատյաններ

խմբագրել

Ի լրումն իր երկու Բարձրագույն Ատյանի նշանակումների, Քենեդին նշանակել է 21 դատավոր ԱՄՆ Վերաքննիչ դատարանում, և 102 դատավոր՝ ԱՄՆ շրջանային դատարաններում։

Քաղաքական և անձնական կյանքը

խմբագրել
 
Քենեդիների ընտանիքը Հյաննիս Պորտում, Մասաչուսեթս, 1963 թ․

Ջեքը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Ժաքլին Քենեդիին (1929–1994), երբ նա կոնգրեսական էր։ Լրագրող Չարլզ Բարթլեթը զույգին ծանոթացնում է մի ճաշկերույթի ժամանակ[139]։ Նրանք ամուսնանում են նրա սենատոր դառնալուց մեկ տարի անց՝ 1953 թ․ սեպտեմբերի 12-ին[140]։ Քենեդիների ընտանիքը ԱՄՆ-ի քաղաքական ընտանիքներից ամենապաշտոնականներից մեկն է, որը տվել է մեկ նախագահ, երեք սենատոր և բազմաթիվ այլ ներկայացուցիչներ ինչպես դաշնային, այնպես էլ պետական մակարդակով։ Ջեքի հայրը, Ջոն, նշանավոր ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ է եղե, զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, այդ թվում՝ 1938-1940 թթ․ Միացյալ Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։

 
Ժաքլին Քենեդին Ֆորտ-Ուերտ, Տեխաս, 1963 թ․ նոյեմբերի 22

Բացի Սպիտակ Տան մարգագետինների, Քենեդիներն ունեին լողավազան և ծառատուն, երբ Քարոլինը տան ներսում մասնակցում էր նախադպրոցական դասընթացների 10 այլ երեխաների հետ։

1951 թ․ հոկտեմբերին, իր թվով երրորդ պաշտոնի՝ որպես Մասաչուսեթսի 11-րդ ընտրատեղամասի կոնգրեսական, վարման ընթացքում, 34-ամյա Քենեդին ձեռնարկեց յոթշաբաթյա կարճաև ուղևորություն Հնդկաստան, Ճապոնիա, Վիետնամ և Իսրայել՝ իր 25-ամյա եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի (ով չորս ամիս առաջ էր ավարտել իրավաբանական դպրոցը) և իր 27-ամյա քրոջ՝ Պատրիսիա Քենեդիի հետ։ Քանի որ նրանց մինչև տարիքային որոշակի տարբերություն կար, եղբայրները առաջ միմյանց քիչ էին հանդիպում։ Այս 40 000 կիլոմետրանոց ուղևորությունը առաջին դեպքն էր, երբ նրանք իրար հետ այդքան երկար ժամանակ էին անցկացնում և արդյունքում նրանք լավագույն ընկերներ են դառնում։

Ռոբերտը քարոզարշավի կառավարիչ է եղել Քենեդիի՝ 1952 թվականի Սենատի հաջողված քարոզարշավի, ինչպես նաև հետագայում, իր 1960 թվականի նախագահական հաջողված քարոզարշավի ժամանակ։ Եղբայրները սերտորեն համագործակցել են 1957-1959 թվականներին Սենատի՝ աշխատանքի և կառավարման ոլորտում սխալ գործունեության ընտրական հանձնաժողովում, երբ Ռոբերտը իր գլխավոր խորհրդականն էր։ Քենեդիի նախագահության շրջանում Ռոբերտը աշխատել է իր կաբինետում որպես Գլխավոր դատախազ և նրա ամենամոտ խորհրդատուն էր։

Քենեդին ԱՄՆ-ի Ազգային Հրացանաձիգների Ասոցիացիայի անդամ էր[141][142]։ Քենեդին երրորդն է (Մարտին Լութեր Քինդից և Մայր Թերեզայից հետո) 20-րդ դարի Gallup's List of Widely Admired People (Գալափի ամենից հիանալի մարդկանց) ցանկում[143][144]։

«Կամելոտի դարաշրջան»

խմբագրել
 
Քենեդի եղբայրները՝ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին, սենատոր Թեդ Քենեդին և նախագահ Ջոն Քենեդին 1963 թ.–ին

Քենեդին և իր կինը ավելի երիտասարդ էին իրենց նախորդող նախագահների և առաջին տիկինների համեմատ, և երկուսն էլ տարածված էին լրատվամիջոցներում ավելի շատ էստրադային երգիչների և կինոաստղերի ձևով, քան քաղաքական գործիչների, ազդելով նորաձևական միտումների վրա և դառնալով հայտնի ամսագրերի բազմաթիվ լուսանկարների տարածման առարկաներ։ Չնայած Էյզենհաուերը թույլ էր տվել հեռուստատեսությանը նկարահանել նախագահական նիստերը, Քենեդին առաջին նախագահն էր, ով խնդրեց նրանց անել դա ուղիղ եթերով և լավ օգտագործեց մեդիան։

Տիկին Քենեդին նոր արվեստ ու կահույք բերեց Սպիտակ տուն և ղեկավարեց դրա վերականգնումը։ Նրանք հրավիրեցին մի շարք դերասաններ, գրողներ և մտավորականներ Սպիտակ տան ընթրիքներին, Ամերիկայում արվեստի նշանակությունը ավելի մեծացնելով։

Նախագահը սերտորեն կապված էր մշակույթին, ինչը շեշտվում էր երգերով, ինչպիսին է «Twisting at the White House»–ը։ Վոգ Մեդերի «First Family» կատակերգական ալբոմը՝ նախագահին, առաջին տիկնոջը, իրենց ընտանիքին և վարչակազմին ծաղրերգող ալբոմը վաճառվեց ավելի քան միլիոն օրինակով։ 1962 թ.–ի մայիսի 19-ին Մերիլին Մոնրոն երգեց «Happy Birthday, Mr. President» երգը մեծ խնջույքի ժամանակ՝ Քենեդիի առաջիկա 45-րդ ծննդյան օրվա առթիվ։ Քենեդիի ու իր ընտանիքի խարիզման հանգեցրին «Կամելոտ» փախաբերական նշանակման իր վարչակազմի համար, որը մտածել էր իր կինը և առաջին անգամ օգտագործել սպանությունից հետո Թեոդոր Վայթին տրված հարցազրույցի ժամանակ՝ նույնանուն Բրոդվեյի մյուզիկլի հանդեպ սերի համար։

Առողջություն

խմբագրել

Քենեդիի մահից տարիներ հետո պարզվել է, որ 1947 թ.–ի սեպտեմբերիին, երբ Քենեդին 30 տարեկան էր և կոնգրեսում իր առաջին ժամկետում էր, նա պարոն Դենիել Դեյվիսի մոտ Լոնդոնի կլինիկայում ախտորոշված էր Ադիսոնի հիվանդությամբ՝ հազվադեպ էնդոկրին խանգառմամբ։ 1966 թ.–ին Սպիտակ տան նրա բժիշկը՝ Ժանեթ Թրեվլը բացահայտել է, որ Քենեդին ուներ նույնպես հիպոթիրոիդիզմ։ Երկու էնդոկրին հիվանդությունների առկայությունը բարձրացնում է Քենեդիի՝ Շմիդտի համախտանիշ ունենալու հավանականությունը։

Քենեդին տառապում էր նաև մեջքի տևական ցավից, ինչի պատճառով նա վիրաբուժություն է արել և գրանցված է Ամերիակայի բժշկական միության վիրաբուժությունների արխիվում։ Քենեդիի վիճակը կարող էր ունենալ իր դիվանագիտական հետևանքները, քանի որ պարզվել է, որ նա օգտագործել է մի քանի թմրանյութերի համադրություն՝ մեջքի ցավը թեթևացնելու համար 1961 թ.–ի Նիկիտա Խռուշչովի հետ Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ։ Այդ համադրությունը ներառում էր հորմոններ, կենդանիների օրգանական բջիջներ, ստերոիդներ, վիտամիններ, ֆերմենտներ և ամֆետամիններ, և հնարավոր էին բազմակի կողմնակի բարդույթներ՝ գերակտիվություն, գերլարվածություն, վատ դատում, նյարդայնություն և տրամադրության հանկարծակի փոփոխություններ։ Քենեդին միառժամանակ այցելում էր ոչ պակաս քան 3 բժշկի մոտ, որոնցից մեկը՝ Մաքս Ջեյկոբսը անհայտ էր մյուս երկուսի համար, քանի որ իր բժշկության ձևը տարբեր էր և օգտագործվում էր միայն մեջէի շատ ուժեղ ցավերը մեղմելու համար։

Կային որոշ անհամաձայնություններ այս բժիշկների միջև մինչև 1961 թ.–ը, երբ եկան բժշկության և վարժությունների ճիշտ հավասարակշռության նախագահի հետ, ով նախընտրում էր առաջին տարբերակը, քանի որ ուներ քիչ ժամանակ և միանգամից հանգիստ էր ցանկանում։ Այդ ժամանակամիջոցում իր մարզիչը, Ջորջ Բուրքլին, որոշ մարզական սարքավորումներ էր տեղադրում Սպիտակ տան նկուղում, որտեղ Քենեդին իր մեջքի համար ձգման վարժություններ էր կատարում շաբաթը երեք անգամ։ Այս և այլ բժշկական խնդիրների մասին մանրամասները չէին հրապարակայնացվում Քենեդիի կենդանության օրոք։

Անձնական ողբերգություններ

խմբագրել
 
Ջոն և Ջեքի Քենեդիները իրենց ամուսնության օրը
 
Ջոն Կրտսերը, Ջեքին, Քերոլայնը, ու Ջոնը

Բացի թովչությունից, Քենեդին ունեցել է նաև անձնական ողբերգություններ։ Ջեքին ունեցել է վաղաժամ վիժում 1955 թ.–ին և մահածնություն 1956 թ.–ին։ Իր տղան, Պատրիկ Քենեդին, մահացել է ծնունդից քիչ անց 1963 թ.–ի օգոստոսին։ Նրանք ունեցել են երկու երեխա, ովքեր գոյատևել են մանկությունը։ Քենեդիի ընտանիքի հիմնական ասպեկտներից է ողբերգական լարումը, որ անցել է ընտանիքի միջով՝ իր անդամներից շատերի մահի պատճառով։

Ջեքի մեծ եղբայր՝ Ժոզեֆ Քենեդին մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 29 տարեկան հասակում։ Սկզբում նա էր, որ պետք է իրականացներ ընտանիքի՝ նախագահ ունենալու հույսերը։ Հետո ինքը Ջոնն ու իր եղբայր Բոբին մահացան՝ սպանությունների պատճառով։ Թեդը նույնպես շփվել է մահի հետ՝ սկզբում՝ իր 1964 թ.–ի ինքնաթիռի վթարի, իսկ երկրորդը՝ 1969 թ.–ի մեքենայի վթարի պատճառով։ Թեդը մահացավ 77 տարեկան հասակում, 2009 թ.–ի օգոստոսի 25–ին՝ ուղեղի ուռուցքի պատճառով։

Քերոլայն Քենեդին ծնվել էր 1957 թ.–ին և Ջոն Քենեդիի անմիջական ընտանիքի միակ գոյատևած անդամն է։ Ջոն Քենեդի Կրտսերը ծնվել է 1960 թ.–ին, իր հոր ընտրությունից մի քանի շաբաթ հետո։ Նա մահացավ 1999 թ.–ին, երբ փոքր ինքնաթիռը, որը նա էր վարում, վթարի ենթարկվեց՝ սպանելով իրեն, իր կնոջը՝ Քերոլայն Բեսեթին ու իր քենիին։

Արտաամուսնական հարաբերություններ

խմբագրել
 
Մերլին Մոնրոն, նախագահ Քենեդին և Ռոբերտ Քենեդին 1962 թվական

1940 թվականներին երիտասարդ Ջոն Քենեդին սիրային կապ է ունեցել դանիացի լրագրող Ինգա Արվադի և դերասանուհի Ջին Թիրնիիհետ։ Հետագայում ըստ խոսակցությունների Քենեդին կապիմեջ է եղել մի քանի կանանց հետ, որոնց թվում էին Մերիլին Մոնրոն, Գունիլա վոն Պոստը[145], Ջուդիթ Քեմպբելը, Մերի Պինչոտ Մեյերը, Մարլեն Դիտրիխը, Միմի Ալֆորդը[146] և մամլո խոսնակ Ջեքի Պամելա Թուրնուրը։

Հարաբերությունների աստիճանը Մոնրոյի հետ պարզ չեն, թեև հայտարարվել է, որ 1962 թվականի մարտ ամսին հանգստյան օրերը միասին են անցկացրել Բինգ Գրոսբիի առանձնատանը։ 1962 թվականին ֆիքսվել են նաև Քենեդու և Մոնրոյի հեռախասազանգերը Սպիտակ Տնից։

Տոհմաբանություն

խմբագրել

Քենեդիների ընտանիքը սերում է իռլանդա-ամերիկյան հնագույն տոհմից, որի շատ անդամներ քաղաքական հայտնի գործիչներ են եղել և բարձր ղեկավար պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ-ի կառավարությունում։ Քենեդիները կաթոլիկ են, դեմոկրատներ և ծագում են Մասաչուսեթից։ Տոհմի նախահայրը Պատրիկ Քենեդին (1823–1858) Իռլանդիայի Ուեքսֆօռդ նահանգի Դանգանսթաուն քաղաքից էր[147]։ 1848 թվականին փախչելով իռլանդական Մեծ սովից նա Լիվերպուլից Նյու Ռոս նավով տեղափոխվում է Բոստոն, որտեղ և հանդիպում է իր ապագա կնոջը՝ Բրիջիթ Մըրֆիին։

Պատրիկ Քենեդին Բոստոնում վարձու բանվոր է աշխատել։ Մահացել է Ամերիկայում հաստատվելուց ութ կամ ինը տարի անց խոլերայից, թողնելով այրուն չորս երեխաների հետ։

Քենեդիների տոհմի ամենահայտնի ներկայացուցիչը Ջոն Ֆիցջերալդ Քենեդին էր ԱՄՆ 35-րդ նախագահը։

Երկար տարիներ Քենեդիների մի քանի սերնդին հետևում է դժբախտությունների շարք՝ Ջոն և Ռոբերտ Թենեդիների սպանությունը և չորս ավիավթար, որը լրագրողները կնքել են «Քենեդիների անեծք» անունով[148]։

Ժառանգություն

խմբագրել

Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ լուրերին հետևելու լավագույն միջոցներից մեկը դառնում է հեռուստատեսությունը, որ իրականում մեծ տարածում էր գտել դեռ սպանությունից առաջ։ 1963 թ. սեպտեմբերի 2-ին Ջոն Քենեդին մասնակցություն ունեցավ երեկոյան լուրերի՝ առաջին հեռուստատեսային թողարկմանը՝ հարցազրույց տալով CBS-ի Երեկոյան լուրերի լրագրող Ուոլտեր Կրոնկայտին[149]։

Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող հոդվածներ ընդգրկող լրագրերը պահպանվում էին որպես հուշ։ Իսկ այդ սպանության հեռուստատեսային լուսաբանումն իր տեսակի մեջ առաջինն էր։ ԱՄՆ-ի երեք հիմնական հեռուստաալիքներն 1963 թ. նոյեմբերի 22-25-ը լուսաբանում էին երկրի նախագահի սպանությունը՝ դրան նվիրելով 70 ժամ եթերաժամանակ։ Դրանից շատ լուսաբանվել է միայն սեպտեմբերի 11-ի ողբերգությունը[150]։

 

Ջոն Քենեդու հուղարկավորությունն ու Լիի Հարվի Օսվալդի մահապատիժն ուղիղ եթերով հեռարձակվեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր անկյուններում։ Ջոն Քենեդու հուղարկավորությունը 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած պետական հուղարկավորություններից առաջինն էր։ Հաջորդ երկուսը գեներալ Դուգլաս ՄաքԱրթուրի ու նախագահ Հերբերտ Հուվերի հուղարկավորություներն էին։ Այդ երեքն ունեին երկու ընդհանրություն. այդ երեք հուղարկավորությունների ժամանակ Վաշինգտոնի ռազմական նահանգի հրամանատարն էր բանակի գլխավոր մայոր Ֆիլիպ Վեհլը, իսկ առանց հեծյալի ձին (ԱՄՆ-ում հուղարկավորությունների ժամանակ դագաղի հետևից տանում են առանց հեծյալի ձի) Բլեք Ջեքն էր, որ նույն դերը կատարել է նաև ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Բեյնս Ջոնսոնի հուղարկավորության ժամանակ։

Ջոն Քենեդու սպանությունը ազդեց հազարավոր մարդկանց վրա։ ԱՄՆ դեսպան Ադլայ Ստիվենսոնն ասել է. «Մենք բոլորս.... այս ողբերգությունը կհիշենք մինչև մեր կյանքի վերջը»։ Շատերն էին խոսում այս սպանության մասին, փոխանցում հրատապ լուրեր, քննարկում սպանություն կատարողի ինքնությունն ու սպանության դրդապատճառները։ Այս ապանության քննարկումները հետագայում շարունակվեցին 1960-ականների մյուս կարևոր իրադարձության՝ Վիետնամի պատերազմի քննարկմանը զուգահեռ։

Ջոն Քենեդին որոշակի ներդրում ունի նաև ԱՄՆ-ի Հատուկ նշանակության ուժերի կյանքում. «Նախագահ Քենեդին էր, որ վերակազմավորեց Հատուկ նշանակության ուժերն ու մեզ վերադարձրեց մեր Կանաչ գլխարկները», - ասել է Ֆորիստ Լենդլին՝ ԱՄՆ «Աստղեր ու շերտեր» ռազմական թերթի լրագրողը, ով Հատուկ նշանակության ուժերի հետ ծառայել է Վիետնամում[151]։ Ջոն Քենեդու մահվան 25-րդ տարելիցի օրը նրա գերեզմանի մոտ ելույթ ունեցավ գեներալ Միքայել Հելին, ով Հատուկ նշանակության ուժերի վերջին հրամանատարն էր Վիետնամում։ Հետո շիրմին դրվեց կանաչ գլխարկի տեսքով ծաղկեպսակ՝ շարունակելով ավանդույթը, որ Քենեդու թաղման օրն սկսել էր Հատուկ նշանակության ուժերի մի զինվոր՝ շիրմի վրա դնելով իր կանաչ գլխարկը։

Ջոն Քենեդին ԱՄՆ-ի վեց նախագահներից առաջինն էր, որ ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում[152]։ 1961 թ. Քենեդին կազմավորել է Հատուկ նշանակության ուժերի նոր ստորաբաժանում, որ կոչվում էր SEALs (անգլ.՝ SEa, Air and Land, բառացի՝ «փոկեր»)։ Հետագայում Քենեդին մեծ խանդավառությամբ օգնում էր այդ ստորաբաժանմանը։

Ջոն Քենեդու մահն ու նրա սպանության փաստերի աղավաղումը պատմական ու քաղաքական մեծ նշանակություն ունեցան՝ բացասաբար անդրադառնալով մարդկանց՝ դեպի քաղաքական հաստատություններն ունեցած հավատի վրա։ Այս տեսակետն առաջ է քաշել տարբեր վերլուծաբաններ՝ Գոր Վիդալից մինչև Արթուր Շլեզինգեր։ Նույն կարծիքն է արտահայտվում նաև Օլիվեր Սթոունի մի շարք ֆիլմերում։

Ջոն Քենեդին դեմ էր խտրականություններին ու ամեն կերպ օգնում էր աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը՝ հավատալով, որ հնարավոր է իսկապես պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքների։ Ջոն Քենեդին դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որ 1963 թ. հունիսին՝ Աբրահամ Լինկոլնի կողմից Ազատագրման հռչակագրի ստորագրումից հարյուր տարի անց, հեռուստատեսությամբ ու ռադիոյով հնչած ելույթի ժամանակ բոլոր ամերիկացիներին կոչ արեց մերժել ռասիզմը՝ որպես բարոյական սխալ։ Քենեդու՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության այս առաջարկները հիմք դարձան 1964 թ. ստորագրված Քաղաքացիական իրավունքների ակտի համար[153]։

Ջոն Քենեդու հետևորդը Լինդոն Ջոնսոնը, ով ի հիշատակ Ջոն Քենեդու Կոնգրեսի քննարկմանը ներկյացրեց Քաղաքացիական իրավունքների ակտը[154][155]։ Ջոնսոն այդ ակտը՝ որպես օրենք, ստորագրեց 1964 թ. հուլիսի 2-ին։

Նախագահ Ջոն Քենեդին, շարունակելով իր նախորդների՝ Հարի Թրումենի ու Դուայթ Էյզենհաուեր սկսած գործը, տնտեսական ու ռազմական օգնություն էր ցուցաբերում Հարավային Վիետնամին[156]։ Նա այդպես էլ վերջնական որոշում չկայացրեց Վիետնամի հարցի վերաբերյալ, սակայն նրա համաձայնությունը NSAM 263 գործողությանը[157]՝ մինչ 1963 թ-ի ավարտը հետ կանչել 1000 ջոկատ, ինչպես նաև 1963 թ. սկզբին Ամերիկյան համալսարանում նրա ելույթը[158] թույլ են տալիս եզրակացնել, որ նա մտադիր էր վերջ տալ Վիետնամի պատերազմին, որ միայն դժվարություններ էր բերում երկրին ու քաղաքական տարաձայնությունների պատճառ դառնում։

Ջոն Քենեդու ելույթները (հատկապես երդման արարողության ժամանակ ունեցած ելույթը) համարվում են օրինակելի իրենց տեսակի մեջ։ Չնայած Քենեդին նախագահի աթոռն զբաղեցրեց շատ կարճ ժամանակ ու ոչ մի նշանակալի օրենք չընդունեց, ամերիկացիները նրան համարում են իրենց լավագույն նախագահներից մեկը, ինչպես Աբրահամ Լինկոլնը, Ջորջ Վաշինգտոնն ու Ֆրանկլին Ռուզվելտը։ Ջոն Քենեդու երդման արարողության ժամանակ հնչած ճառի որոշ հավածներ գրված են նրա շիրմաքարին։

Ջոն Քենեդին հետմահու պարգևատրվել է Pacem in Terris Award (խաղաղության համար մրցանակ կաթոլիկական եկեղեցու կողմից) մրցանակով։ Այն իր անունն ստացել 1963 թ-ին Ջոն XXIII պապի գրած բաց նամակից, որ մարդկանց կոչ էր անում պահպանել խաղաղությունը բոլոր ժողովուրդների միջև։ Pacem in Terris լատիներենից թարգմանաբար նշանակում է խաղաղություն երկրում։

Ջոն Քենեդին ԱՄՆ միակ նախագահն է, որ մահացել է իր ծնողների կենդանության օրոք։ Նա նաև միակ նախագահն է, որ մահացել է իր տատից առաջ։ Ջոնի տատը՝ Մերի Ժոզեֆին Հանոն Ֆրցջերալդը, մահացել է Ջոնի սպանությունից 8 ամիս անց՝ 1964 թ.:

Անգլախոս երկրներում Քենեդի ազգանունն ավելի հաճախ գործածվում է Ջոն Քենեդու, ինչպես նաև նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու մասին խոսելիս[159]։

Նրա անունն են կրում…

խմբագրել

Զինանշան

խմբագրել

1961 թվականին Իռլանդիայի ղեկավար Հերալդը Քենեդիին շնորհեց զենքի համար դրամաշնորհ, որը նախատեսված էր Պատրիկ Քենեդիի բոլոր ժառանգների համար։ Զենքի ձևավորումը կապված է Օրմոնդեի Օ՛Քենեդիի և Դեսմոնդի Ֆիցջերալդի զինանշանի սիմվոլների հետ, ովքեր էլ ենթադրվում են լինել նրա նախնիներն են։ Կատարին զրահապատ ձեռք է, որը չորս նետեր է բռնում երկու ձիթենու ճյուղերի մեջտեղում, մասնիկը վերցված է Միացյալ Նահանգների զինանշանից, ինչպես նաև խորհրդանշում է Քենեդիին և իր եղբորը։

Քենեդին իր 44-րդ տարեդարձին կնոջից որպես նվեր ստացել է կնքամատանի փորագրված իր զենքերով, և զենքերը միացված էին USS John F. Kennedy դրոշմով։ Իր սպանությունից հետո Կանադայի կառավարությունը Քենեդիին պարգևատրեց մի լեռով, լեռ Քենեդի, որը իր անունով կոչվեց, և որը իր եղբայր Ռոբերտ Քենեդին 1965 թվականին բարձրացավ, որպեսզի զինանշանով դրոշ դնի գագաթին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #118561383 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Notable Names Database — 2002.
  3. 3,0 3,1 WorldCat(բազմ․) — 1971.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  5. 5,0 5,1 John F. Kennedy: World War II Naval Hero to PresidentNational Park Service.
  6. https://millercenter.org/president/kennedy
  7. 7,0 7,1 7,2 https://www.jfklibrary.org/learn/about-jfk/life-of-john-f-kennedy/fast-facts-john-f-kennedy#A
  8. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  9. Union List of Artist Names — 2019.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Kindred Britain
  11. https://www.jfklibrary.org/learn/about-jfk/life-of-jacqueline-b-kennedy/fast-facts-jacqueline-kennedy/wedding-details
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Lundy D. R. The Peerage
  13. Navy and Marine Corps MedalJohn F. Kennedy Presidential Library and Museum.
  14. Citation for Navy and Marine Corps MedalJohn F. Kennedy Presidential Library and Museum.
  15. John F. Kennedy medal citationNaval History & Heritage Command, 2014.
  16. The Purple Heart MedalJohn F. Kennedy Presidential Library and Museum.
  17. 17,0 17,1 17,2 17,3 FAST FACTS ABOUT JOHN F. KENNEDYJohn F. Kennedy Presidential Library and Museum.
  18. 18,0 18,1 Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  19. PRESIDENT KENNEDY'S EXECUTIVE ORDER 11085: PRESIDENTIAL MEDAL OF FREEDOMJohn F. Kennedy Presidential Library and Museum.
  20. https://millercenter.org/president/kennedy/life-before-the-presidency
  21. https://laetare.nd.edu/recipients/#info1961
  22. http://content.time.com/time/specials/packages/article/0,28804,2019712_2019702_2019610,00.html
  23. 23,0 23,1 23,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Кеннеди Джон Фицджералд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  25. filmportal.de — 2005.
  26. 26,0 26,1 https://www.jfklibrary.org/learn/about-jfk/life-of-john-f-kennedy/fast-facts-john-f-kennedy#B
  27. 27,0 27,1 https://www.jfklibrary.org/learn/about-jfk/life-of-john-f-kennedy
  28. 28,0 28,1 "Ջոն Ֆ. Քենեդի. Լրացուցիչ տեղեկություններ". Ջոն Ֆ․ Քենեդի նախագահական գրադարան։ Վերցված է 2012-02-22։
  29. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 34։
  30. 30,0 30,1 Չարլզ Քեննի, Ջոն Ֆ. Քենեդի, Նախագահի գործը, էջ 11։
  31. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 42։
  32. Ռոբերտ Ջ. Դանովան, Ջոն Ֆ. Քենեդին երկրորդ համաշխարհային պատերազմում, 2001, էջ 7։
  33. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 49։
  34. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 54։
  35. "Օբաման միանում է Հարվարդի շրջանավարտ յոթ նախագահներին", Հարվարդի լրաբեր, Հարվարդի համալսարան, նոյեմբերի 6, 2008։ Վերցված է 24.02.2012:
  36. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 61-66։
  37. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 68։
  38. «Lieutenant John F. Kennedy, USN». Naval Historical Center. 2002 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  39. Hove, Duane T. «Five Presidents in the Pacific Theater of World War II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  40. «Record of John F. Kennedy's Naval Service». Naval History & Heritage Command. 2002 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ. հունիսի 8-ին.
  41. 41,0 41,1 Էդվարդ Սմիթ, Դոկտոր Ջին (մարտ, 1967). «Քենեդին և Զինված ուժերը։ Ձևավորման տարիները». Air University Review. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 18-ին.
  42. Tofel, Richard J. (2008 թ․ մայիսի 9). «Wall Street Journal, May 9, 2008, p. W3, review of Counselor, by Ted Sorensen». The Wall Street Journal. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  43. The U.S. Senator John F. Kennedy Story (film)
  44. Քենեդի, Ջոն Ֆիցջերալդ (1960 թ․ հուլիսի 15). «Սենատոր Ջոն Քենեդիի ուղերձը, երբ ընդունեց Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածուAddress of Senator John F. Kennedy Accepting the Democratic Party Nomination for the Presidency of the United States». Ջոն Ֆ․ Քենեդի նախագահական գրադարան. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  45. Caro, Robert A. (2012). The Passage of Power, pp. 121–135. Alfred A. Knopf, New York. ISBN 978-0-679-40507-8
  46. Քենեդի, Ջոն Ֆ․ (2002 թ․ հունիսի 18). «Քենեդու ուղերձը Հյուսթոն Մինիստերիալ ասոցիացիային». American Rhetoric. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. Թայներ Ալեն, Էրիկա. «Քենեդի-Նիքսոն նախագահական դեբատները, 1960 թ». museum.tv. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 18-ին.
  48. 48,0 48,1 Քենեդի, Ջոն Ֆ․ (1961 թ․ հունվարի 20). «Երդմնակալության ուղերձ». Ջոն Ֆ․ Քենեդու անվան նախագահական գրադարան. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  49. WikiSource - We choose to go the moon
  50. Ֆրեդերիկ Կեմփ «Բեռլին 1961», 2011 թ, Նյու Յորք, G.P. Putnam's Sons, էջ 52
  51. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 22
  52. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 23, 25
  53. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 56
  54. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 66
  55. Ռոբերտ Ջ․ Արտ «TFX որոշումը, ՄաքՆամարան և Զինված ուժերը», Բոսթոն
  56. Դեբորա Շեյփլի «Խոստում և ուժ․ Ռոբերտ ՄաքՆամարայի կյանքն ու գործերը», 1993 թ, էջ 202-223}}
  57. Ֆրեդերիկ Կեմփ «Բեռլին 1961», 2011 թ, Նյու Յորք, G.P. Putnam's Sons, էջ 76-78
  58. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 145
  59. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 161-171
  60. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 175
  61. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 185
  62. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 201
  63. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 213
  64. «Ջոն Քենեդու անվան նախագահական գրադարան և թանգարան «Ջոն Ֆ․ Քենեդու նկատառումները Սուրբ Անսելմի վարժարանի ելույթին», Մանչեսթեր, Նյու Հեմփշիր, մարտի 5, 1960». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  65. JFK's "Address on the First Anniversary of the Alliance for Progress," White House reception for diplomatic cors of the Latin American republics, March 13, 1962. Public Papers of the Presidents – John F. Kennedy (1962), p. 223 (անգլերեն)
  66. Արթուր Շլեսինգեր Կրտսեր «Ջոն Ֆ․ Քենեդին Սպիտակ տանը, Բոստոն» (2002), էջ 788-789
  67. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 140-142
  68. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 152
  69. Chomsky, Noam (1985). Turning the Tide. Boston, Massachusetts: South End Press. էջ 155.(անգլերեն)
  70. McClintock, Michael (1987). The American Connection.(անգլերեն)
  71. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 75. ISBN 978-0-671-64879-4.
  72. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 119. ISBN 978-0-671-64879-4.
  73. 73,0 73,1 Dunnigan, James; Nofi, Albert (1999). Dirty Little Secrets of the Vietnam War. St. Martin's. էջ 257. ISBN 978-0-312-19857-2.
  74. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 240. ISBN 978-0-671-64879-4.
  75. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 242. ISBN 978-0-671-64879-4.
  76. «Վիտնամի պատերազմը». College Peace Collection.(անգլ.)
  77. Tucker, Spencer (2011) [1998]. The Encyclopedia of the Vietnam War: A Political, Social, and Military History. ABC-CLIO. էջ 1070. ISBN 978-1851099603.
  78. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 281. ISBN 978-0-671-64879-4.
  79. Blight, James G.; Lang, Janet M. (2005). The Fog of War: Eleven Lessons from the Life of Robert S. McNamara. Lanham, Md.: Rowman & Littlefield. էջեր 143. ISBN 978-0-7425-4221-1.
  80. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 259. ISBN 978-0-671-64879-4.
  81. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 484. ISBN 978-0-671-64879-4.
  82. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 558. ISBN 978-0-671-64879-4.
  83. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 559. ISBN 978-0-671-64879-4.
  84. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 562-563. ISBN 978-0-671-64879-4.
  85. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 573. ISBN 978-0-671-64879-4.
  86. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 577. ISBN 978-0-671-64879-4.
  87. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 560. ISBN 978-0-671-64879-4.
  88. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 595. ISBN 978-0-671-64879-4.
  89. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 602. ISBN 978-0-671-64879-4.
  90. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 609. ISBN 978-0-671-64879-4.
  91. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 610. ISBN 978-0-671-64879-4.
  92. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 613. ISBN 978-0-671-64879-4.
  93. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 612. ISBN 978-0-671-64879-4.
  94. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 617. ISBN 978-0-671-64879-4.
  95. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 638. ISBN 978-0-671-64879-4.
  96. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 650. ISBN 978-0-671-64879-4.
  97. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 651. ISBN 978-0-671-64879-4.
  98. Reeves, Richard (1993). President Kennedy: Profile of Power. New York: Simon & Schuster. էջեր 660. ISBN 978-0-671-64879-4.
  99. Ellis, Joseph J. (2000). «Making Vietnam History». Reviews in American History. 28 (4): 625–629. doi:10.1353/rah.2000.0068. ISSN 0048-7511.
  100. Տալբոտ, Դևիդ (2007 թ․ հունիսի 21). «Warrior For Peace». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  101. Blight, James G.; Lang, Janet M. (2005). The Fog of War: Eleven Lessons from the Life of Robert S. McNamara. Lanham, Md.: Rowman & Littlefield. էջեր 227. ISBN 978-0-7425-4221-1.
  102. Բանդի, ՄակՋորջ (1963 թ․ հոկտեմբերի 11). «Ազգային անվտանգության գործողության հուշագիր # 263». JFK Lancer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.(անգլ.)
  103. "1963 Commencement" Հունիսի10, 1963. Retrieved 2010-02-14.
  104. Ստիլ, Ռոնալդ (2003 թ․ մայիսի 25). «The World: New Chapter, Old Debate; Would Kennedy Have Quit Vietnam?». New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  105. Matthews, Chris (2011). Jack Kennedy. Simon & Schuster. էջեր 339, 343. ISBN 978-1-4516-3508-9.
  106. «Generations Divide Over Military Action in Iraq». Pew Research Center. 2002 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  107. Bundy, McGeorge (1963 թ․ նոյեմբերի 26). «Ազգային Անվտանգության գործողության հուշագիր № 273». JFK Lancer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  108. «NSAM 273: South Vietnam». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  109. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 552
  110. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 227
  111. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 229
  112. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 243
  113. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 542
  114. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 548
  115. Ռիչարդ Ռիվզ «Նախագահ Քենեդին․ Հզորության նկարագիր», Նյու Յորք, Simon & Schuster (1993), էջ 550
  116. 116,0 116,1 116,2 «BEA: Quarterly GDP figures by sector, 1953–1964». United States Department of Commerce, Bureau of Economic Analysis. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  117. «Consumer and Gross Domestic Price Indices: 1913 to 2002» (PDF). U.S. Census Bureau. 2003. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  118. «Statistical Abstract of the United States, 1964» (PDF). U.S. Department of Commerce. 1964 թ․ հուլիս. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  119. «The Presidency: Smiting the Foe». TIME. 1962 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  120. «Inflation in Steel». New York Times. 1962 թ․ ապրիլի 12.
  121. Գրանթհեմ (1988), Ամուր Հարավի կյանքն ու մահը․ քաղաքական պատմություն, էջ 156
  122. Ուրս Շվարց, Փոլ Համլին «Ջոն Ֆ․ Քենեդի», 1964
  123. «Սթենֆորդի համալսարան «Մարտին Լյութեր Քինգ Կրտսերը և Ազատության համաշխարհային պայքարը»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  124. Գիտլին (2009) «Կու Կլուքս Կլան․ ամերիկյան ենթամշակույթի ուղեցույց», էջ 29
  125. «Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում բռնության 160 դեպք է արձանագրվել», Reeves, 1993 թ, էջ 515
  126. Ջոն Ֆ․ Քենեդի «Ուղերձ քաղաքացիական իրավունքի մասին», AmericanRhetoric. com, 2007թ
  127. «Ջոն Ֆ․ Քենեդի․ 10980 գործադիր հրաման», 2011 թ
  128. «Հավասար աշխատավարձի ակտ», Archive.eeoc.gov, 2011 թ
  129. Russ. «26, 2009#P12844 Life in Legacy». Lifeinlegacy.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  130. 130,0 130,1 Ըստ Փարքլենդ հիվանդանոցի բժիշկների ցուցմունքների
  131. Lee Oswald claiming innocence (film), Youtube.com
  132. Warren Commission Hearings, vol. 20, p. 366, Kantor Exhibit No. 3-Handwritten notes made by Seth Kantor concerning events surrounding the assassination
  133. Gus Russo and Stephen Molton "Did Castro OK the Kennedy Assassination?," American Heritage, Winter 2009.
  134. Dana Blanton (2004 թ․ հունիսի 18). «Poll: Most Believe 'Cover-Up' of JFK Assassination Facts». Fox News.
  135. «Majority in U.S. Still Believe JFK Killed in a Conspiracy: Mafia, federal government top list of potential conspirators». Gallup, Inc. 2013 թ․ նոյեմբերի 15.
  136. «Broadcast Yourself». YouTube. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  137. 1967 թվականի այս օրը պատմության մեջ:, History.com, Արխիվացված է 2008-04-08.
  138. "Քենեդու մասին փաստեր։ Սիրելի բանաստեղծություններ «Ես հանդիպում ունեմ մահվան հետ»:"
  139. Շապիկի պատմությունը, Time magazine, 1961 թվականի հունվարի 20
  140. Specious allegations in 1997 by UK journalist Terry O'Hanlon Golden, Andrew (1997 թ․ հուլիսի 27). «JFK The Bigamist..... The Truth At Last; Kennedy was already married when he got wed to Jackie...». Sunday Mirror. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. and by author Seymour Hersh Reingold, Joyce (2008 թ․ մարտի 26). «JFK 'Secret Marriage' A Story With Legs». Palm Beach Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. that Kennedy had married previously have been soundly disproven. Reeves states that Ben Bradlee, then at Newsweek, inspected FBI files on it, and confirmed the falsehood. Reeves 1993, էջ. 348 harvnb error: multiple targets (25×): CITEREFReeves1993 (help); for further refutation, see O'Brien 2005, էջ. 706.
  141. Raymond, Emilie (2006). From my cold, dead hands: Charlton Heston and American politics. University Press of Kentucky. էջ 246. ISBN 978-0-8131-2408-7.
  142. «Books for Lawyers». American Bar Association Journal: 556. 1975.
  143. The Gallup Poll 1999. Wilmington, Delaware: Scholarly Resources Inc. 1999. էջեր 248–249.
  144. «Greatest of the Century». Gallup/CNN/USA Today Poll. December 20 and 21, 1999. Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.
  145. Bone, James (February 17, 2010), "How JFK's Riviera romance led to years of longing" Արխիվացված 2011-06-04 Wayback Machine, The Times, London. Retrieved 2010-04-02.
  146. Garrow, Substance Over Sex In Kennedy Biography
  147. Roberts, Patrick (2009 թ․ դեկտեմբերի 13). «Kennedy Ancestral Home in Ireland to Be Landmarked». ABCNews.com. ABC News Internet Ventures. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  148. Sam Jones, Mark Tran, History of the Kennedy curs e
  149. Ուոլտեր Կրոնկայտ, Թղթակցի կյանք, Նյու Յորք, 1996։ ISBN 0-394-57879-1.
  150. Բիլ Քարթեր, "Լսարանը կրկին վերադառնում է ավանդական հեռուստաալիքներին", The New York Times, 15 սեպտեմբերի, 2001, էջ A14:
  151. Քենեդին չեղյալ է հայտարարել պաշտպանության նախարարության հրամանը, որ Հատուկ զորքերին արգելում էր կանաչ բերետներ կրել, 1993, էջ 116։
  152. "Նախագահներ, ովքեր ծառայել են ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում", Հաճախ տրվող հարցեր, . Ռազմածովային նավատորմի պատմություն ու հրամանատարական ժառանգություն, հունվարի 11, 2007, Վերցված է 12.05.2011:
  153. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 594-606, 644։
  154. Ռոբերտ Դալլեք, Չավարտված կյանք. Ջոն Ֆ. Քենեդի, 1917–1963, Բոստոն, 2003, էջ 708։
  155. "Հաղթանակից 50 տարի անց, Քենեդու ժառանգությունը պահպանվում է". USA Today, սեպտեմբերի 26, 2010։ Վերցված է 04.04.2013:
  156. "Հաղթանակից 50 տարի անց, Քենեդու ժառանգությունը պահպանվում է". USA Today, հոկտեմբերի 4, 2011։ Վերցված է 25.12.2011:
  157. ՄաքՋորջ Բանդի, (Հոկտեմբերի 11, 1963), "National Security Action Memorandum # 263", JFK Lancer: Վերցված է 19.02.2012:
  158. "1963 Commencement", հունիսի 10, 1963։ Վերցված է 14.02.2010:
  159. Պատրիկ Հանքս, Կեյթ Հարդքեսլ, Ֆլավիա Հոջես, Ազգանունների բառարան, Օքսֆորդի համալսարանի հրատարակություն, էջ 157։ ISBN 978-0-19-861060-1:

Կենսագրական գրքեր

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Ֆ. Քենեդի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆ. Քենեդի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆ. Քենեդի» հոդվածին։