Կորետա Սքոթ Քինգ (անգլ.՝ Coretta Scott King, ապրիլի 27, 1927(1927-04-27)[1][2], Marion, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 30, 2006(2006-01-30)[3], Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների հայտնի մարտիկ, Մարտին Լյութեր Քինգի կինը, ապա այրին։ Ամուսնու հետ ճանաչում է ստացել որպես առաջին աֆրոամերիկացի բապտիստուհիներից մեկը։ Ամուսնու սպանությունից հետո նա գլխավորել է ռասիզմի, գաղութատիրության, խտրականության և սեգրեգացիայի ոչ բռնի դիմադրության շարժումը։ Հանդես է եկել երկրում ռասայական և ազգային փոքրամասնությունների խտրականության դեմ։

Կորետա Սքոթ Քինգ
 
Կրթություն՝ Անտիոքի համալսարան, Antioch College? և Նոր Անգլիայի կոնսերվատորիա
Մասնագիտություն՝ գրող, ակտիվիստ և քաղաքական գործիչ
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր ապրիլի 27, 1927(1927-04-27)[1][2]
Ծննդավայր Marion, Ալաբամա, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 30, 2006(2006-01-30)[3] (78 տարեկան)
Վախճանի վայր Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
Թաղված Ֆլորիդա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Մարտին Լյութեր Քինգ
Զավակներ Dexter Scott King?, Martin Luther King III?, Bernice King? և Yolanda King?
 
Պարգևներ
Կորետա Սքոթ Քինգը 2004 թվականին

2004 թվականին պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն պարգևով Կոնգրեսի ոսկե մեդալով։

Կենսագրություն խմբագրել

Կորետան ծնվել է 1927 թվականի ապրիլի 27-ին Ալաբամա նահանգի Պերրի Քաունթիում՝ Օվիդիա Սքոթի և բերնիս Մաքմյուրեյ Սքոթի ընտանիքում։ Նա ուներ քույր Էդիթ և եղբայր Հովիդի Լեոնարդ։ Նրա ծնողները զբաղվում էին ֆերմերային տնտեսությամբ և բավականին ունևոր էին։ Նրանք ունեին սեփական բեռնատար և անտառանյութի պահեստ։ Կորետտան ավարտել է տարրական դպրոցը և ընդունվել Լինքոլնի դպրոց, իսկ հետո՝ Մերիոն քաղաքի միջնակարգ դպրոց։ Դա ամենամոտ դպրոցն էր, որտեղ սևամորթներ էին սովորում։ Դրանից հետո նա ընդունվել է Օհայո նահանգի Յելա Սփրինգսի Անտիոքի քոլեջ։ Հաղթելով կրթաթոշակը՝ նա տեղափոխվել է Մասաչուսեթսի Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիա։ Այնտեղ նա ստացել է վոկալի և ջութակի կարգի դիպլոմ և այնտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Մարտին Լյութեր Քինգին։ Շուտով նրանք որոշում են ամուսնանալ։ Մարտին Լյութերը երկու տարով փոքր էր Կորետայից, և գուցե այդ պատճառով նրա ծնողները դեմ էին այդ ամուսնությանը։ Հարսանիքը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 18-ին Կորետայի մոր տանը։ Ավարտելուց հետո Կորետան և Մարտին Լյութերը տեղափոխվեցին Մոնտգոմերի քաղաք՝ Ալաբամա։

Դա եղել է բարդ 15 տարի։ Ընտանիքին մշտապես հետապնդում էին արմատական տրամադրված ռասիստները։ Մի օր նրանց տուն ռումբ նետվեց, և միայն երջանիկ պատահականությամբ բոլորը ողջ մնացին, իսկ այդ պահին Կորետան 2 ամսական երեխայի հետ էր։ Ընտանեկան կյանքն ավարտվեց ողբերգական. Մարտին Լյութեր Քինգը սպանվել է Մեմֆիսում դիպուկահարի կողմից։ Սակայն Կորետա Սքոթ Քինգը չի կորցրել հավատը և շարունակել է ամուսնու գործը։

2000-ականների սկզբին Կորետա Սքոթ Քինգը սկսեց առողջական խնդիրներ ունենալ։ 2005 թվականի օգոստոսին նրա հետ տեղի ունեցավ ծավալուն ինսուլտ և սրտամկանի ինֆարկտ։ Մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել հրաժարվել հասարակական գործունեությունից՝ բոլոր լիազորությունները փոխանցելով իր երեխաներին։ Իր վերջին հրապարակային ելույթը, որը կազմակերպվել էր ամուսնու հիշատակին, նա անցկացրել է 2006 թվականի հունվարի 14-ին։ Երկու շաբաթ անց՝ հունվարի 30-ին, Կորետտա Սքոթ Քինգը մահացել է Մեքսիկայի Ռոզարիտո Բիչի վերականգնողական կենտրոնում, որտեղ անցնում էր ձվարանի քաղցկեղի բուժման կուրս։ Ավելի քան տասնչորս հազար մարդ հոգեհանգստյան պատարագ է մատուցել Լիտվիայի Ջորջիա նահանգի Նոր ծննդյան Բապտիստական եկեղեցում։ Նրա մարմինը հանգստանում է ամուսնու կողքին։

Երեխաներ խմբագրել

Քինգները ունեցել են չորս երեխա․

  • Իյոլանդա Քինգ — (1955 թվականի նոյեմբերի 17 — 2007 թվականի մայիսի 15)
  • Մարտին Լյութեր Քինգ III — (ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 23-ին)
  • Դեխտեր Սքոթ Քինգ — (ծնվել է 1961 թվականի հունվարի 30-ին)
  • Բերնիս Ալբերտին Քինգ — (ծնվել է 1963 թվականի մարտի 28-ին)

Նրանք բոլորը հետագայում դարձան նաև սոցիալական ակտիվիստներ և մարդու իրավունքների համար պայքարողներ։

Գործունեություն խմբագրել

Ամուսնու մահից հետո Կորետան գլխավորել է ամուսնու կողմից սկսված ռասիզմի, խտրականության և գաղութատիրության դիմադրության շարժումը։ Նա դեմ էր նաև ազգային փոքրամասնությունների խտրականությանը և պայքարում էր կանանց իրավունքների համար։ Քորետա Սքոթ Քինգը հիմնել է «ոչ բռնի սոցիալական փոփոխությունների կենտրոն», որը կրում է նրա ամուսնու անունը, ինչպես նաև հրապարակել է «իմ կյանքը Մարտին Լյութեր Քինգի հետ» հուշագրությունները։ Ավելի ուշ՝ 1983 թվականին, հենց Կորետան է հասել Մարտինի հիշատակի օրվա ճանաչմանը՝ որպես դաշնային տոն։ Նախագահ Ռեյգանը Մարտին Լյութեր Քինգի օրը հաստատել է որպես ԱՄՆ դաշնային տոն (հունվարի երրորդ երկուշաբթի)։ Կորետան մահացել է Ատլանտայի հիվանդանոցում՝ 78 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորետա Սքոթ Քինգ» հոդվածին։