Լողափ
Լողափ ( ֆր.՝ plage- ծովային ափ), ջրավազանի (ծովի, լճի, գետի) ափի համեմատաբար հարթ մակերես, որը ձևավորվում է ջրի և քամու ազդեցության ներքո, հարթման արդյունքում: Լողափն առաջանում է նստվածքների կուտակման արդյունքում[1]:
«Լողափ» եզրույթը նաև օգտագործվում է մասսայական հանգստի, լողալու, օդային և արևային լոգանքներ ընդունելու վայրը նշելու համար:
Լողափների տեսակներԽմբագրել
Ըստ լողափերի վերին շերտի մակերևույթի կազմության բաժանվում են ավազային, ավազային և խեցեքարային, գետաքարային, ինչպես նաև գլաքարային, մանրախճային, մարջանային և այլն[1]:
- Ավազոտ լողափի մակերեսային շերտը հիմնականում չոր է և ջրում մասամբ կազմված է ավազից:
- Ավազե և խեցեքարային լողափի մակերեսային շերտը կազմված է ավազից և փոքր խեցեքարերից, որն առաջանում է ալիքների հարվածի հետևանքով խեցիները փշրվելուց: Օրինակ՝ Կերչենյան թերակղզու լողափերը (Կազանտիպյան նեղուց):
- Գետաքարային լողափի մակերեսային շերտը կազմված է հղկված մանրաքարերից։
Գետային լողափԽմբագրել
Գետային լողափի նստվածքները կուտակվում են գետի ուռուցիկ ափին:
Լողափը սովորաբար ձևավորվում է գետի ուռուցիկ ափին՝ գետապտույտի հետևանքով: Ջրի մակերևույթի նվազամակարդակի պատճառով լողափը կարող է չորանալ: Լողափի հակառակ կողմում, գետի հակառակ ափին սովորաբար գտնվում է խորը փոս: Լողափից վերև և ներքև գտնվում են գլորումներ:
Այլ ալիքային գործողությունների դեպքում լողափեր ձևավորվում են միայն առանձին վայրերում:
ՕգտագործումԽմբագրել
Լողափերը նախատեսված են մասսայական հանգստի, լողալու և արևայրուքի համար, որոշ դեպքերում դրանք ունենում են համապատասխան սարքավորումներ (արևային լոգախցիկներ, հովանոցներ, հանդերձարաններ, ցնցուղներ և պետքարաններ), որի դեպքում այսպիսի լողափն ի տարբերություն «վայրի» լողափի անվանում են «քաղաքավարի», որտեղ բնությունը բացահայտ պահպանում է իր առաջնային տեսքը:
Երբեմն «քաղաքավարի» լողափն ունի փրկարարական կայան, ինչպես նաև առաջին բուժօգնության կետ: Քանի որ լողափի մաքրումն ու բավարար սանիտարական վիճակի պահպանումը պահանջում են որոշակի ծախսեր, այս լողափերի մուտքը վճարովի է դառնում կամ դրանց մուտքը սահմանափակվում է որոշ լիազորված անձանց թվով:
Որոշ լողափեր հանգստի վայրեր են հանդիսանում նատուրալիստների համար, որոնք այնտեղ նախընտրում են լինել մերկ: Նմանատիպ լողափերն անվանում են նուդիստական: Գոյություն ունեն նաև «տոպային» լողափեր, որտեղ կանայք լինում են առանց լողազգեստի վերին մասի: Գոյություն ունեն նաև լողափեր շների համար, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ իրենց սիրելի կենդանիների հետ:
Ինչպես նաև դանդաղ ջուր մտնելն ու աստիճանաբար շատացող խորությունը նպաստում են ջրի կուտակմամբ լողափի կիրառմանը, տնային կենդանիների, սպիտակեղենի լվացման համար և այլն:
ՍպորտԽմբագրել
Սպորտի որոշ ձևեր հատուկ հարմարեցվել են դրանցով լողափին խաղալու համար (տես Լողափնյա վոլեյբոլ, լողափնյա հանդբոլ, լողափնյա ֆուտբոլ, ինչպես նաև Լողափի ասիական խաղեր)։
Բնապահպանական փաստերԽմբագրել
Բնական ճանապարհով ձևավորված լողափը պաշտպանում է ափի հետագա քայքայումներից՝ թուլացնելով հարվածող ալիքի ուժգնությունը ըստ ջրի մակերեսով իր շարժման: Դրա հետ կապված ավազի կամ մանրախճի ստացումը լողափի տարածքում հիմնականում փոթորիկների ժամանակ հանգեցնում է ծովափնյա տարածքները ափային մերձակայքի քայքայման վտանգի, որը պատահել էր օրինակ, Սոչի քաղաքում XX դարի կեսերին:
Բոլոր դեպքերում, երբ ալիքի ուղղությունը ափին ուղղահայաց չէ, նկատվում են ավազի կամ մանրախճի կույտերի շեղումներ ափային ուղու երկայնքով: Լողափի պահպանման համար ոչ հաճախ ստեղծում են պիրզերի համակարգ, որոնք հեռացնում են ծովը ափային գծից: Առողջության համար ամենավտանգավոր լողափը համարվում է ՌիՓալս-Բեյը (Հոնկգոնգ):
Հայտնի լողափերԽմբագրել
- Կոպակաբանա (Ռիո-դե-Ժանեյրո,Բրազիլիա)
- Ապակե լողափ (Ֆորտ-Բրեգգի մոտ, Կալիֆոռնիա)
ՊատկերասրահԽմբագրել
Գալյան լողափ Կանակայում, Ղրիմ
Լադոգա.Լողափ արևմտյան ափին Լադոջյան լիճ
Վիչեգդայի Լողափեր .
«СԱրևային ափ» տուրիստական համալիրի լողափ, Բուլղարիա
ՓաստերԽմբագրել
- «Բոնդի» լողափը, որը գտնվում է Սիդնեյի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա և իր երկարությամբ ձգվում է 1կմ, աշխարհի ամենահին լողափերից մեկն է ( դրա պատմությունը սկսվել է 1882 թվականի հունիսի 9, երբ ավստրալիական կառավարությունը որոշել էր Բոնդի ծովափը վերածել հանրային լողափի), և կրում է «աշխարհի ամենաէքստրեմալ լողափ» անվանումը, որը Ավստրալիայի բնիկ բնակիչների լեզվով թարգամանած «բոնդի» նշանակում է «հոխորացող ջրի աղմուկ»: Ի շնորհիվ իր մշտապես բարձր ալիքի առկայության հատկանիշի, այն դեպի իր կողմն է գրավում ամբողջ աշխարհից սերվինգով զբաղվողներին[2]:
- Աշխարհի ամենաերկար լողափը գտնվում է Բանգլադեշում, որը քաղաք Կոկս-Բազար քաղաքի մոտ ձգվող լողափերն են, որը ընդհանուր տարածվում է 125կմ: Կոկս-Բազարի լողափերը համարվում են հայտնի վայր բանգլադեշցիների հանգստի համար, սակայն օտարերկրյա տուրիզմը թույլ է զարգացած առաջին հերթին ոչ զարգացած ենթակառուցվածքի համար,[3], ինչպես նաև առկա տեղական կրոնական սահմանափակումների համար: 2009 թվականին այս լողափերը մտել են «Բնության յոթ նոր հրաշալիքներ» մրցույթի կարճ-ցուցակ:
- Աշխարհում ամենաերկար քաղաքային լողափը Կոպակաբանի (Ռիո-դե-Ժանեյրո, Բրազիլիա) չորսկիլոմետրանոց լողափն է[2]:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Под редакцией проф. А. П. Горкина. Пляж // География. Современная иллюстрированная энциклопедия. — М., 2006.
- ↑ 2,0 2,1 «Там, где всегда праздник стр.2 - 7Дней.ру» (ռուսերեն)։ 7Дней.ру։ Վերցված է 2017-11-28
- ↑ «Cox's Bazar | Bangladesh»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-11-28