Կենտուկի (անգլերեն՝ Լսել Kentucky (Քենթաքի)), նահանգ ԱՄՆհարավում։ Տարածությունը՝ 104,6 հզ. կմ2, բնակչությունը՝ 3,2 միլիոն (1970)։ Վարչական կենտրոնը՝ Ֆրանկֆորտ։ Մեծ մասն զբաղեցնում է կրաքարային Քամբեռլենդ սարավանդը։ Բնորոշ են ռելիեֆի կարստային ձևերը (հայտնի է Մամոնտի քարայրը)։ Ինդուստրիալագրարային նահանգ է։ Զարգացած են քիմիական, էլեկտրատեխնիկական, սննդի, ծխախոտի արդյունաբերությունը, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է քարածուխ, նավթ, շինաքար, ֆլուորական սպաթ, բնական գազ։ Մշակում են ծխախոտ (համախառն բերքով 2-րդը՝ ԱՄՆ-ում), եգիպտացորեն, կերային կուլտուրաներ, ցորեն։ Զարգացած է անասնապահությունը։

Կենտուկի
անգլ.՝ Kentucky
flag of Kentucky?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնMy Old Kentucky Home? և Blue Moon of Kentucky?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՖրանկֆորտ
Ամենաբարձր կետBlack Mountain?
ԲԾՄ230 մետր
Օրենսդրական մարմինKentucky General Assembly?
Դատական մարմինKentucky Supreme Court?
Միության մուտքհունիսի 1, 1792 (15-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
4 505 836 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (26 տեղ)
Տարածք104 659 կմ²  (37 տեղ)
Հիմնադրված էհունիսի 1, 1792 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Վիրջինիա, Օհայո, Ինդիանա, Վիրջինիա, Թենեսի, Միսսուրի և Իլինոյս
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումKY և Ky.
ՓոխարինեցKentucky County?
ISO 3166-2 կոդUS-KY
Անվանված էKentucky River?
ՄականունBluegrass State
Միության մուտքհունիսի 1, 1792 (15-րդ)
kentucky.gov(անգլ.)

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Կենտուկիի տարածքը կազմում է 104 659 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 37-րդ տեղը, որը հաշվարկված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային վիճակագրական ծառայության կողմից)[2]։ Արևելքից սահմանակից է Արևմտյան Վիրջինիային և Վիրջինիային, հարավից Թեննեսիին, արևմուտքից Միսսուրիին և հյուսիսից Իլլինոյսին, Ինդիանային և Օհայոյին։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Ապալաչյան լեռների վրա։

Ոչ խոշոր, բայց հայտնի գետերից են` Օհայոն և Թեննեսին։ Կլիման սուբտոպրոպական մայրցամաքային է, միջին ջերմաստիճանը ամռանը +31 °C, ձմռանը մոտ 0 °C:

Տնտեսություն խմբագրել

 
ածուխի արդյունահանումՀարլան շրջանում (նահանգն Կենտուկի) 1946 թվական

2003 թվականի տվյալներով նահանգի ՀՆԱ-ն կազմել է 129 միլիարդ դոլլար։ Նահանգի կարևորագույն օգտակար հանածոներից են ածուխը, բնական գազը և նավթը։ Նահանգի արդյունաբերությունը կենտրոնացած է Օհայո գետի երկայնքով։ Առավել զարգացած են սննդամթերքի, տեքստիլ և ծխախոտային արտադրանքները, ինչպես նաև մեքենաշինական, գունավոր մետաղի շարժակազմի, մետաղների արտադրության, տրանսպորտային միջոցների, էլեկտրոնիկայի, կահույքի, կոշկեղենի, ալկոհոլային խմիչքների և քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրությունը։

Գյուղատնտեսության մեջ առաջատար դերը խաղողագործությունն է` ծխախոտի արտադրությունը (Կենտուկին Վիրջինիայից հետո ծխախոտի երկրորդ խոշորագույն արտադրողն է) կերային խոտեր, սոյա, եգիպտացորեն։ Անասնաբուծության մասնագիտացումը ձիաբուծություն է։ Ձիերի կենսաբազմազանությամբ Կենտուկին առաջինն է ԱՄՆ-ում։ Բացի այդ, նահանգը վեցերորդ տեղը զբաղեցնում է երկրում անասնապահությամբ։

Կենտուկին համարվում է բուրբբոնի` ամերիկյան եգիպտացորենի վիսկիի արտադրության հիմնական տարածք։ Կենտուկիում ամենախոշոր և ամենահայտնի նմուշներ են, որոնք արտադրում են բուրբոն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտուկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 381