Հարոլդ Էդուարդ Հոլթ (անգլ.՝ Harold Edward Holt, օգոստոսի 5, 1908(1908-08-05)[1][2][3][…], Stanmore - դեկտեմբերի 19, 1967(1967-12-19)[4], Cheviot Beach, Portsea, Shire of Mornington Peninsula, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալացի քաղաքական գործիչ, երկրի տասնյոթերորդ վարչապետը:

Հարոլդ Հոլթ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Մելբուռնի իրավունքի դպրոց, Wesley College?, Queen's College? և Abbotsholme College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր օգոստոսի 5, 1908(1908-08-05)[1][2][3][…]
Ծննդավայր Stanmore
Վախճանի օր դեկտեմբերի 19, 1967(1967-12-19)[4] (59 տարեկան)
Վախճանի վայր Cheviot Beach, Portsea, Shire of Mornington Peninsula, Վիկտորիա, Ավստրալիա
Քաղաքացիություն  Ավստրալիա
Ամուսին Zara Bate?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Հարոլդ Հոլթը ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 10 տարեկան էր։ Նա հաճախել է Մելբուռնի Ուեսլի քոլեջ, այնուհետև ընդունվել Մելբուռնի համալսարան։ Համալսարանում սովորել է իրավագիտություն։ Բացի այդ, քոլեջի թիմի համար խաղացել է ֆուտբոլ, կրիկետ և թենիս։ 1930 թվականին ավարտել է ուսումը, իսկ 1931 թվականին դարձել գիլդիայի անդամ։ Աշխատել է որպես փաստաբան, եղել է կինեմատոգրաֆիական ասոցիացիայի քարտուղար (անգլ.՝ Cinematograph Exhibitors' Association)[5]։

1940 թվականին՝ քաղաքական կարիերայի մեկնարկից հետո, Հոլթը գրանցվել է Ավստրալիայի բանակում (Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթանում), բայց հինգ ամիս ծառայելուց հետո նա վերադարձել է խորհրդարանական գործունեության: 1946 թվականին Քոլթն ամուսնացել է Զարա Ֆելի հետ՝ որդեգրելով նրա երեք երեխաներին նախորդ ամուսնությունից։

Քաղաքական կարիերա

խմբագրել

1934 թվականին Հոլթը առաջադրվել է Ավստրալիայի խորհրդարանում՝ Յարրա շրջանում (անգլ.՝ Yarra), բայց նրա մրցակիցը նախկին վարչապետ Ջեյմս Սքալինն էր, և Հոլթը պարտվել է ընտրություններում: 1935-1966 թվականներին եղել է Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ավստրալիայի Միացյալ կուսակցությունից՝ ներկայացնելով Ֆաուքներ շրջանը (անգլ.՝ Fawkner, 1935-1949 թվականներ) և Հիգինսը (անգլ.՝ Higgins, 1949-1966 թվականներ)։

Հոլթը զբաղեցրել է աշխատանքի և ազգային ծառայությունների նախարարի, ինչպես նաև Ռոբերտ Մենզիսի և Արթուր Ֆադենի կառավարություններում գիտական և արդյունաբերական հետազոտությունների նախարարի պաշտոնները: Ավելի ուշ նա կրկին զբաղեցրել է աշխատանքի և ազգային ծառայությունների նախարարի պաշտոնը՝ զինվորական պարտականություն բերելով 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց։ 1949-1956 թվականներին Հոլթը եղել է ներգաղթի նախարար։ Նրա շնորհիվ չեղարկվել է Ավստրալիա «Սպիտակ» ներգաղթի սխեման, որը կիրառվել էր 1901 թվականից։ Սխեման բաղկացած էր անցանկալի ներգաղթյալներին (ոչ եվրոպացիներին) մերժելուց, որն իրականացվել է նրանց թեստ տալու միջոցով, որն անհնար էր անցնել[6][7] This had a positive effect on his own practice, and he eventually took on two partners, first Jack Graham and later James Newman.[8]:

1956 թվականին Հոլթը դարձել է երկրորդ մարդը և՛ լիբերալ կուսակցությունում, և՛ ներկայացուցիչների պալատում, իսկ 1958 թվականին՝ Ավստրալիայի գանձապահը։ 1966 թվականին՝ Ռոբերտ Մենզիսի հեռանալուց հետո, Հոլթը դարձել է կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ։ 1966 թվականի հունիսին նա այցելել է ԱՄՆ, որտեղ նախագահ Ջոնսոնի հետ քննարկել է Վիետնամի պատերազմի հարցերը[9][10]։ Հոլթը աջակցել է ամերիկացիների քաղաքականությանը և 1966 թվականի վերջին 6 հազար զինվոր ուղարկվել Վիետնամ։ Միևնույն ժամանակ, դժգոհությունն աճել է այդ դիրքորոշումից, և եթե 1966 թվականին Հոլթը հաղթել է ընտրություններում, ապա 1967 թվականին նա սկսել է ենթարկվել բազմաթիվ հարձակումների։

Նույն թվականին՝ փետրվարի 14-ին, Հոլթը ներկայացրել է նոր տասնորդական արժույթ՝ դոլար և ցենտ։ 1967 թվականին ավստրալացիները քվեարկել են Սահմանադրության փոփոխության օգտին՝ իրավունքներ տալով զտարյուն աբորիգեններին։

Կյանքի վերջ

խմբագրել

1967 թվականի դեկտեմբերի 17-ին Հոլթը անհետ կորել է Վիկտորիա նահանգի Պորտսի քաղաքում լողալու ժամանակ։ Նա հանգստացել է ենթադրյալ սիրուհու և նրա սիրելիների հետ լողափում և գնացել ծով լողալու՝ չնայած բարձր ալիքներին։ Հոլթին ուղեկցողները տագնապ են բարձրացրել և կանչել ոստիկանության մեծ զորախումբ, զինվորներ, ռազմածովային ուժերի ջրասուզակներ և ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ: Չնայած Ավստրալիայի պատմության մեջ ամենամեծ որոնողական գործողություններից մեկին՝ վարչապետի դին այդպես էլ չի հայտնաբերվել: Դեկտեմբերի 19-ին նա մահացած է ճանաչվել, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Մաքյուանը։ Կան վարկածներ, որ նա կարող էր ինքնասպանություն գործել[11][12]։

Գրականություն

խմբագրել
  • Frame, Tom The Life and Death of Harold Holt. — Allen & Unwin / National Archives of Australia, 2005. — ISBN 1-74114-672-0
  • Griffen-Foley, Bridget Party Games: Australian Politician and the Media from War to Dismissal. — Text Publishing, Melbourne, 2003. — ISBN 1-877008-64-8
  • Hancock, Ian (2000), 'Harold Edward Holt,' in Michelle Grattan (ed.), Australian Prime Ministers, New Holland, Sydney, pages 270–285. 1-86436-756-3
  • Holt, Dame Zara (1968), My Life and Harry. An Autobiography, Herald and Weekly Times, Melbourne.
  • Hughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901–1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.19. 0-19-550471-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  5. Frame (2005), p. 6.
  6. Australian Dictionary of Biography. 1996
  7. Frame (2005), p. 9.
  8. Frame (2005), p. 13.
  9. Frame (2005), p. 197.
  10. Australian Federal Election Speeches: Harold Holt, Museum of Australian Democracy. Retrieved 10 December 2017.
  11. «Frame, Fraser reject Holt suicide claim». Sydney Morning Herald. 2007-11-13. Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2007-11-15-ին.
  12. Dunn, Mark (2007-11-15). «Harold Holt son rejects suicide theory». Herald Sun. Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին. Վերցված է 2007-11-15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել