Կոնեկտիկուտ
Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։
Մայրաքաղաքը Հարթֆորդն է, ամենամեծ քաղաքը Բրիջեփորթն է: Բնակչությունը 3. 590 886 մարդ (29-րդ տեղում բնակչության թվով Միացիալ Նահանգներում 2015 թվականի տվյալներով): Եթե հաշվի չառնենք Կոլումբիայի շրջանը, այն մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Նահանգներում (54397 ԱՄՆ դոլար): Նահանգի անունը գալիս է ալգոներեն լեզվից, որը նշանակում է «երկար գետի վրա գտնվող մակընթացություն»: Պաշտոնական մականունը 1959 թվականին եղել է՝ Constitution State (նահանգի սահմանադրություն): Նախկին պաշտոնական անվանումն էր՝ Nutmeg State:
Կոնեկտիկուտ անգլ.՝ Connecticut | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Յանկի դուդլ և The Nutmeg? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Հարթֆորդ | |||||
Ամենաբարձր կետ | Mount Frissell? | |||||
ԲԾՄ | 152 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Կոնեկտիկուտի գլխավոր ասամբլեա | |||||
Դատական մարմին | Կոնեկտիկուտի գերագույն դատարան | |||||
Միության մուտք | հունվարի 9, 1788 (5-րդ) | |||||
Բնակչություն | ▲3 590 886 մարդ (2015)[1] (29 տեղ) | |||||
Տարածք | 14 357 կմ² (48 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հունվարի 9, 1788 թ. | |||||
Սահմանակցում է | Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ և Նյու Յորք | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | CT[2] | |||||
Փոխարինեց | Կոնեկտիկուտ գաղութ | |||||
ISO 3166-2 կոդ | US-CT | |||||
Անվանված է | Կոնեկտիկուտ (գետ) | |||||
Մականուն | The Constitution State | |||||
Միության մուտք | հունվարի 9, 1788 (5-րդ) | |||||
portal.ct.gov(անգլ.) |
Նահանգի առաջին բնակիչները հոլանդացիներն էին, որոնց հիմնադրած բնակավայրը ապագայում կոչվեց Հարթֆորդ: Մինչև 1667 թվականի կեսը այն մտնում էր Նոր Նիդեռլանդների կազմի մեջ, այնուհետև տեղափոխվել է Բրիտանական կայսրության կազմի մեջ: Կոննեկտիկուտ գաղութը հիմնվել է 1636 թվականին անգլիացի Թոմաս Հուքերի կողմից: Կոնեկտիկուտն այն 13 նահանգներից էր, որոնք առաջինը հռչակեցին իրենց անկախությունը Անգլիայից:
Նահանգը գտնվում է եղանակային բարեխառն գոտում, և ունի երկար ծովափնյա գիծ, ինչի շնորհիվ նավարկությունը նահանգի սովորույթներից է:
Կոնեկտիկուտի մարդկային զարգացման ինդեքսն ԱՄՆ նահանգների շարքում ամենաբարձրն է:
Փոստային հապավում՝ CT:
ԱշխարհագրությունԽմբագրել
Նահանգի տարածքը հարավային կողմից շրջապատված է Լոնգ-Այլենդ նեղուցով, արևմտյան կողմից այն սահմանակից է Նյու Յորք նահանգին, հյուսիսից Մասաչուսեթս նահանգին, իսկ արևելքից սահմանակից է Ռոդ Այլենդ նահանգին: Խոշոր քաղաքներն են Բրիջփորդը, Հարթֆորդը, Նյու Հեյվենը, Սթամֆորդը, Նորվոլքը, Դանբերին և Նոր Բրիտանիան: Տարածքը բաժանված է ութ շրջանների, հիմնականում (բայց ոչ միշտ) համընկնում է Կոնեկտիկուտի ութ վարչական բաժանումների հետ: Ընդհանուր առմամբ նահանգն ունի 169 քաղաք ու բնակեցված կետ:
Ամենաբարձր կետը Ֆրիսսելլ լեռն է, որը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան սահմանին (748 մ ծովի մակարդակից): Կոնեկտիկուտ գետը անցնում է պետության կենտրոնական մասով՝ հյուսիսից հարավ և թափվում Լոնգ-Այլնդ նեղուցը:
Նահանգի տարածքը հիմնականում ծածկված է անտառներով: Իսկ դեպի ավելի հարավ, ամբողջը ջրատարածքներ են և ավազոտ լողափեր: Արևմտյան մասը լեռնային է (Բերքշիր Հիլս և Թաքոնիք Ռրջ լեռները):
Չնայած փոքր չափերին պետությունը ունի իր հակյադրությունները: Գյուղերը գտնվում է նահանգի հյուսիսում, իսկ արդյունաբերական քաղաքները հարավում: Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան «կանաչ գոտիներ», որոնք սովորաբար գտնվում զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող, նախորդ դարից պահպանված շինությունների մոտ: Կոնեկտիկուտի քաղաքները հիմնականում կենտրոնացված են նահանգի հարավ-արևմուտքում: Կոնեկտիկուտի հյուսիսարևելյան մասում տարածքը անտառապատ է և գյուղատնտեսական:
Նահանգի հիմնական պաշտոնական մականունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1639 թվականին բրիտանական Կոնեկտիկուտ գաղութ ընդունել է աշխարհում առաջին սահմանադրությունը՝ Կոնեկտիկուտի հիմնական օրենքները (Fundamental Orders of Connecticut):
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշների.
- Սպիտակամորթներ - 77,6 % [3]
- Իտալական ծագում ունեցող - 19,3 %
- Իռլանադական ծագում ունեցող - 17,9 %
- Անգլիական ծագում ունեցող - 10,7 %
- Գերմանական ծագում ունեցող - 10,4 %
- Ֆրանսիական և ֆրանսիականադական ծագում ունեցող- 9,6 %
- Լեհական ծագում ունեցող - 8,6 %
- Աֆրոամերիկացիներ - 10,1 %
- Հնդկացիներ - 0,3 %
- Ասիացիներ - 3,8 %
ՏնտեսությունԽմբագրել
Ընդհանուր համախառն ներքին արտադրանքը 2010 թվականի տվյալներով կազմել է 237 մլրդ դոլար[4]: 2007 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 64.833 դոլար, այս ցուցանիշով նահանգը չորրորդ տեղում է Կոլումբիայի շրջանից, Դելավեր և Ալյասկա նահանգներից հետո: Սակայն նահանգների եկամուտների մեջ կա մի մեծ տարբերություն: Օրինակ, Նյու-Քեյնա քաղաքը Միացյալ Նահանգներում առաջին տեղում է մեկ շնչին հասնող եկամտի չափով: Հարթֆորդը և ևս տասը քաղաք մեկ շնչին հասնող եկամտի ցուցանիշով ամենացածրն են Միացյալ Նահանգներում: 2012 թվականի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 8,2 %[5]: Նյու-Քեյնան համարվում են է Կոնեկտիկուտի ամենահարուստ քաղաքը, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 85.459 դոլար է: Դրիել, Գրինվիչ, Վեսթոն, Վիլիթոն և Վեսթփորթ քաղաքներում մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 65.000 դոլար: Հարթֆորդի քաղաքապետարանը ամենաաղքատն է Կոնեկտիկուտում: Նահանգում կան նաև մի քանի այլ փոքր քաղաքներ, որոնք ունեն ցածր եկամուտի ցուցանիշ, որոնք հիմնականում գտնվում են արևելյան մասում:
ԿրթությունԽմբագրել
K-12Խմբագրել
Կոնեկտիկուտի կրթական պետական խորհուրդը ղեկավարում է հանրային դպրոցի համակարգը: Կրթության խորհրդի անդամները նշանակվում են նահանգապետի կողմից: Յուրաքանչյուր դպրոցի վիճակագրություն հասանելի է հանրությանը՝ տվյալների բազայի համակարգի միջոցով, որը կոչվում է «CEDAR»[6]:
Մասնավոր դպրոցներԽմբագրել
- Greenwich Country Day School
- Fairfield Country Day School
- Notre Dame Catholic High School
- Hopkins School
- Choate Rosemary Hall
- Miss Porter's School
- Northwest Catholic High School
Քոլեջներ և ՀամալսարաններԽմբագրել
Կոնեկտիկուտում առաջին գրանցված դպրոցը Litchfield Law School-ն է, որը սկսել է գործել 1773 թվականից մինչև 1833 թվականը: Հարդֆորդի հանրային ավագ դպրոցը (1638) երրորդ ամենահին ավագ դպրոցն է կոլեգիալ դպրոցից (Collegiate School) (1628) ու Մանհեթենի և Բոստոնի Լատինական դպրոցից (1635) հետո:
Մասնավոր քոլեջներԽմբագրել
- Եյլի համալսարան (1701)
- Թրինիթի քոլեջ (1823)
- Ուեսլեյան համալսարան (1831)
- Հարդֆորդի համալսարան (1877)
- Բոստոնի համալսարան (1890)
- Կոնեկտիկուտի քոլեջ (1911)
- Նյու-Հավանաի համալսարան (1920)
- Ալբերտ Վիլկովի քոլեջ (1925)
- Բրիջեփորդի համալսարանը (1927)
- Ֆերֆիլդի համալսարան (1942)
ՀանրայինԽմբագրել
Տեսարժան վայրերԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- CT.gov – Պաշտոնական կայք
Կոնեկտիկուտ, հյուսիսամերիկյան նահանգ. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Population Estimates Program
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
- ↑ «American FactFinder, United States Census Bureau. American Community Survey 3-Year Estimates»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-14-ին։ Վերցված է 2017-06-14
- ↑ GDP by State. Greyhill Advisors.
- ↑ Local Area Unemployment Statistics
- ↑ State Department of Education - CEDaR