Արևելյան Բեռլին (գերմ.՝ Ost-Berlin), պետական կազմավորում, որը գոյություն է ունեցել 1948-1990 թվականներին, մտնում էր ԳԴՀ կազմի մեջ 1949-1990 թվականներին։ Պաշտոնապես կոչվում էր Բեռլին, մայրաքաղաք ԳԴՀ, խորհրդային քարտեզների վրա նշվում էր, ուղղակի «Բեռլին»- ի տարբերություն "Արևելյան Բեռլինի"։ ԳԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնն էր համարվում Ալեքսանդերպլաց հրապարակը, գլխավոր փողոցը՝ Ունտեր-դեն-Լինդենը։ Արևմուտքի կողմից այդ փողոցը հասնում էր Բրենդերբուրգյան դարպասին, որոնց ետևում արդեն արևմտյան Բեռլինն էր, որն ներառել էր հետպատերազմյան երեք սեկտորներ՝ ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական[1]։

Արևելյան Բեռլին
- Flag of East Berlin (1956–1990).svg  
Coat of arms of Berlin (1935).svg
Քարտեզ

Occupied Berlin.svg

ՊատմությունԽմբագրել

Մեծ ԲեռլինԽմբագրել

Մինչև 1946 թվականը Մեծ Բեռլինը համարվում էր Պրուսիայի գավառներից մեկը։ Պրուսիայի վերացումից հետո, Բեռլինը չմտավ ոչ մի օկուպացիոն գոտիների մեջ, այլ բաժանվեց չորս սեկտորների՝ ամերիկյան, բրիտանական, խորհրդային և ֆրանսիական։

Մեծ Բեռլինի մասնատումԽմբագրել

Քանի որ Բեռլինը մինչ այդ չուներ Սահմանադրություն և քաղաքային ժողովի հանձնակատարների գործունեության ժամկետները որևէ կերպ սահմանված չէին, դատավորը նշանակեց ընտրությունները 1948 թվականի դեկտեմբերի 5-ին։ ՍԵՊԳ կուսակցության անդամները այդ ժամկետների հետ չհամաձայնվեցին և կազմավորեցին դեմոկրատական դատ, որը ընդունվեց բոլոր խորհրդային սեկտորների կողմից։

Արևելյան Բեռլինի ինտեգրումը ԳԴՀ (1948—1952)Խմբագրել

Արևելյան Բեռլինի տնտեսական դաշինք կնքեց խորհրդային մյուս գրաված գոտիների հետ։ Դաշինքի պայմաններով գերմանական «Թողարկվող բանկը» (Issuing bank) իր դրոշմանիշով ընդհանուր դրամ թողարկեց, իսկ հենց բանկը տեղափոխվեց Արևելյան Բեռլինի։ ԳԴՀ-ին միացան 5 խորհրդային գրաված գոտիները, ինչից հետո Արևելյան Բեռլինը ԳԴՀ-ի հետ նաև քաղաքական դաշինք կնքեց։ Դաշինքը իրավունք էր տալիս ԳՀԴ-ին Ազգային Պալատում ունենալ մի քանի պատգամավոր՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Knowles Chris (29 January)։ «Germany 1945-1949: a case study in post-conflict reconstruction»։ History & Policy։ History & Policy։ Վերցված է հուլիսի 19, 2016