Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ տուն (այլ կիրառումներ)

Սպիտակ տուն, ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայված ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտա 1600, Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։

Museum Silhouette.svg
Սպիտակ տուն
WhiteHouseSouthFacade.JPG
Տեսակմեծ առանձնատուն, civic building?, պաշտոնական նստավայր և տեսարժանություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունNorthwest?
Հասցե1600 Pennsylvania Avenue, NW Washington, D.C. 2050020500
ՓողոցՓենսիլվանիա պողոտա
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն21,33 մետր
Հարկեր4
Կազմված էԿարմիր սենյակ, Lincoln Bedroom?, Օվալաձև աշխատասենյակ, White House Situation Room?, Executive Residence?, West Wing? և East Wing?
Մասն էWhite House Complex?
ՍեփականատերSuze?
ՍպասարկողԱՄՆ նախագահ
Օգտագործվում էcacophony?
Այցելողներ1 000 000 000[3]
Կառուցման սկիզբ1792, հոկտեմբերի 23
Հիմնադրված էհոկտեմբերի 13, 1792
Բացվածհունվարի 5 (17), 1853
ՃարտարապետJames Hoban?
Կառուցման ավարտ1800, նոյեմբերի 1[4]
ԻրադարձություններBurning of Washington?
Ժառանգության կարգավիճակNational Historic Landmark District?
Կոորդինատներ: 38°53′51.610000098395″ հս․ լ. 77°2′11.580000100019″ ամ. ե. / 38.89766944447177366° հս․. լ. 77.03655000002778763° ավ. ե. / 38.89766944447177366; 77.03655000002778763
Պաշտոնական կայք

Շենքի ճարտարապետը իռլանդացի Ջեյմս Հոբանն է, կառուցվել է 1792-1800 թթ. Aquia Creek ավազաքարից՝ նեոդասական ոճով։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը 1801 թ. տեղափոխվեց այս շենք, նա ճարտարապետ Բենջամին Լատրոպի հետ ընդլայնեց շենքը՝ ստեղծելով սյունաշարեր[5]։ 1812 թ. պատերազմի ժամանակ առանձնատունը հրկիզվել է բրիտանական բանակի կողմից։ Անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները և նախագահ Ջեյմս Մոնրոն կիսանորոգված շենք տեղափոխվեց 1817 թ. հոկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքները շարունակվեցին և 1924 թ. ավելացավ հարավային սյունասրահը, 1824 թ.՝ հյուսիսային սյունասրահը։

Շինության գործադիր հատվածում կուտակումներից խուսափելու համար, նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1901 թ. աշխատանքային գրասենյակները տեղաբաշխեց Արևմտյան թևում։ Ութ տարի անց նախագահ Ուիլյամ Հովարդը Թաֆտը ընդլայնեց Արևմտյան թևը և ստեղծեց առաջին օվալաձև գրասենյակը։ Երրորդ հարկի վերնահարկը 1927 թ. վերափոխվեց բնակարանային հատվածի։ Նորակառույց Արևելյան թևը հատկացվեց հասարակական միջոցառումներին ու ընդունելություններին։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել