Բացել գլխավոր ցանկը

Պահպանողական կուսակցություն (Հայաստան)

Պահպանողական կուսակցություն, Հայաստանում գրանցված կուսակցություն[1]։ Կուսակցության նախագահն է Միքայել Հայրապետյանը։

Պահպանողական կուսակցություն (Հայաստան)
Conservative party of Armenia.png
Տեսակկազմակերպություն
Հիմնադրվածապրիլի 14, 1991
ԳաղափարախոսությունՊահպանողականություն
Կայքconservative.am

ԿանոնադրությունԽմբագրել

Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ. ապրիլի 14-ին, Երևանում։ Կանոնադրությունը գրանցվել է 1991 թ. հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998 թ. դեկտեմբերի 28-ին, 2001 թ., հունվարի 3-ին։ Ներկա կանոնադրությունն ընդունվել է Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում 01.11.2003 թ.։

Աշխարհաքաղաքական մոտեցումներԽմբագրել

Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։ Առնվազն առաջիկա տասնամյակների համար Հայաստանի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը։

Տնտեսական քաղաքականությունԽմբագրել

Կուսակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական ինդուստրիան, էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։

Կուսակցությունը բացի պետական ռազմավարական մենաշնորհներից չի ընդունում այլ մենաշնորհներ։

Կուսակցությունը մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է Հայաստանի կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։

Կուսակցության խորհրդանիշներԽմբագրել

ԴրոշԽմբագրել

Ա. Քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։

ԶինանշանԽմբագրել

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։ Քառակուսին և ծիրանին խորհրդանշում են Արևը, հեթանոսական շրջանը, կապույտը Ազատությունը, քրիստոնեական շրջանը։ Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության։

Պատվիրան դրույթներԽմբագրել

1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը։ 2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված։ 3. Բարոյականության և սեփականության իրավունքները տրված են ի վերուստ և սրբազան են։ 4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով։ 5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատությունների՝ պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով։ 6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել։ 7. Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է։ 8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն։ 9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան։ 10. Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները։ 11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր և կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն։ 12. Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը։[1]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել