Բացել գլխավոր ցանկը

Ազգային գվարդիա (ֆր.՝ la Garde Nationale, անգլ.՝ National Guard), քաղաքացիական զինված աշխարհազոր։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Ստեղծվել է 1789 թվականին, Ֆրանսիայում՝ բուրժուական հեղափոխության սկզբին։ Ընդհատումներով գոյատևել է մինչև 1871։ Ազգային գվարդիան կազմվում էր տերիտորիալ սկզբունքով։ Մինչև 1852 թվականը նրա սպայական կազմը ընտրովի էր (բացի գլխավոր հրամանատարից)։

ՖրանսիաԽմբագրել

1870-1871 թվականներին Փարիզի Ազգային գվարդիա, որի մեջ ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ընդգրկվեցին ժողովրդական զանգվածները, հեղափոխական մեծ դեր խաղաց։ Նրա Կենտրոնական կոմիտեն դարձավ 1871 թվականի մարտի 18-ի ապստամբության ղեկավարը և մինչև մարտի 28-ը կատարում էր Փարիզի ժամանակավոր հեղափոխական կառավարության դեր։

ԵվրոպաԽմբագրել

Եվրոպայում 19-րդ դարի բուրժուական հեղափոխությունների շրջանում քաղաքացիական աշխարհազոր (Ազգային գվարդիա, ազգային միլիցիա, քաղաքացիական գվարդիա և այլն) գոյություն ուներ Գերմանական միության երկրներում, Իսպանիայում, իտալական պետություններում և այլուր։

ԱՄՆ-ում այժմ կա բանակի և ռազմաօդային ուժերի Ազգային գվարդիա, որն իր կազմում ունի 23 հետևակային, զրահատանկային և օդային-դեսանտային դիվիզիա (300 հազար մարդ)։ Այն ամերիկյան իմպերիալիզմի ռազմական հենարանն է երկրի ներսում և օգտագործվում է հակապատերազմական ելույթները, նեգրական շարժումները և բանվորական ցույցերը ճնշելու համար։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։