Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օհայո (այլ կիրառումներ)

Օհայո (անգլ.՝ Ohio), գետ ԱՄՆ-ում, Միսսիսիպիի աջ վտակը։ Երկարությունը 1580 կմ է, ավազանը՝ 528,1 հզ․ կմ2։ Սկսվում է Ապալաչներ լեռներից, հոսում Ապալաչյան սարավանդով ու Կենտրոնական հարթավայրերով։ Գլխավոր վտակներն են Քենտուքին, Քամբեռլենդը և Թեննեսին։ Ունի խառը սնում։ Հաճախ առաջացնում է հեղեղումներ։ Մետրոպոլիս քաղաքի մոտ միջին ծախսը շուրջ 8000 մ3/վրկ է։ Օհայոն շլյուզավորված է և նավարկելի ամբողջ երկարությամբ։ Ավազանում կա հէկ։ Օհայոի ափերին են Պիտսբուրգ, Ցինցինատի և Լուիսվիլ քաղաքները։

Օհայո
Բնութագիր
Երկարություն1580
Ջրի ծախս8000
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԱպալաչներ
ԳետաբերանՄիսսիսիպի
Տեղակայում
ԵրկիրԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 536 CC-BY-SA-icon-80x15.png