Հո Շի Մին ( անգլ.՝ Hօ Chi Minh, մայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…], Kim Liên, Ֆրանսիական Հնդկաչին - սեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…], Հանոյ, North Vietnam), վիետնամական և միջազգային կոմունիստական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, ՎԴՀ նախագահ։

Հո Շի Մին
վիետ․՝ Hồ Chí Minh
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրKim Liên, Ֆրանսիական Հնդկաչին
Մահացել էսեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀանոյ, North Vietnam
ԳերեզմանHo Chi Minh Mausoleum
ՔաղաքացիությունFlag of Vietnam.svg North Vietnam
ԱզգությունՎիետնամցիներ
Մայրենի լեզուվիետնամերեն
ԿրոնVietnamese folk religion?
ԿրթությունԻ․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, լրագրող և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Nguyễn Sinh Sắc?, մայր՝ Hoang Thi Loan?
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի Ազգային ժողովի անդամ, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Վիետնամի նախագահ և Վիետնամի վարչապետ
Քաղաքական կուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն (1969), Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն (1925) և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին (1921)
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Ոսկե Աստղ շքանշան
Ստորագրություն
Ho Chi Minh Signature.svg
Ho Chi Minh Վիքիպահեստում

1911 թվականից հեռացել է Վիետնամից։ 1912-1916 թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1916-1919 թվականներին), իսկ 1919 թվականից՝ Ֆրանսիայում։ 1920 թվականին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել նրա շարքերը։ Մասնակցել է նաև Կոմինտերնի հինգերորդ (1924) և յոթերորդ (1935) համագումարներին։ 1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականներին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ 1941 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ 1945 թվականի Օգոստոսյան հեղափոխության հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։ Կուսակցության համագումարում (1951), որտեղ Հնդկաչինի կոմունիստական կուսակցությունը անվանափոխվեց Վիետնամի աշխատավորների կուսակցության (1976 թվականից՝ Վիետնամի կոմունիստական 2-րդ կուսակցություն), Հո Շի Մինն ընտրվեց կուսակցության նախագահ, միաժամանակ (1956-1960)՝ գլխավոր քարտուղար։ 1955 թվականից եղել է Վիետնամի հայրենասիրական ճակատի պատվավոր նախագահ։

Հո Շի Մինը բանվորական և ազգային-ազատագրական շարժման, վիետնամական հեղափոխության զարգացման, Վիետնամում սոցիալիզմի կառուցման հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Նա 1917 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով, իսկ 1976 թվականից նրա անունով է կոչվում Սայգոն քաղաքը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.