Գոլդա Մեիր
Գոլդա Մեիր (եբրայերեն՝ גולדה מאיר), ամուսնական ազգանունը՝ Մեյերսոն (եբրայերեն՝ מאירסון), ծննդյան ազգանունը՝ Մաբովիչ (եբրայերեն՝ מבוביץ׳, մայիսի 3, 1898[1][2][3][…], Ուկրաինա, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 8, 1978[5][6][7][…], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, Իսրայելի 5-րդ վարչապետը, Իսրայելի ներքին գործերի, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։ Մեիրը վարչապետ դարձավ 1969 թվականի մարտի 17-ին, մինչ այդ նա եղել էր աշխատանքի նախարար և արտգործնախարար[9]։ Աշխարհում չորրորդ, իսկ Իսրայելում առաջին և միակ կինը, որ այդպիսի պաշտոն էր զբաղեցնում, քաղաքական գործիչների կողմից նկարագրվում էր որպես "երկաթյա տիկին"[10], թեև նա արդեն իր պաշտոնավարումն ավարտեց ավելի վաղ, քան Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի նկատմամբ կիրառվեց այդ մականունը։ Նախկին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնը Մեիրին անվանում էր "կառավարության լավագույն մարդը"; նա հաճախ ներկայացվում էր որպես "ուժեղ բնավորությամբ, ուղիղ խոսող, հրեա ժողովրդի խիստ տատիկ"[11]:
Գոլդա Մեիր | |
Կուսակցություն՝ | ՄԱՊԱՅ, Մաարախ և Ավոդա |
---|---|
Կրթություն՝ | Վիսկոնսին-Միլուոկի համալսարան, North Division High School? և Wisconsin State College of Milwaukee? |
Մասնագիտություն՝ | ուսուցչուհի և քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ և հուդայականություն |
Ծննդյան օր | մայիսի 3, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուկրաինա, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանի օր | դեկտեմբերի 8, 1978[5][6][7][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Թաղված | Հերցլի լեռ |
Քաղաքացիություն | Մանդատային Պաղեստին և Իսրայել |
Ամուսին | Մորիս Մեյերսոն |
Զավակներ | Մենախեմ Մեիր |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1974 թվականին, Յոմ Կիպուրի պատերազմի հաջորդ տարում, Մեիրը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց։ Նա մահացավ 1978 թվականին[12]։
Վաղ տարիներ
խմբագրելԳոլդա Մեիրը ծնվել է Կիևում՝ նախկին Ռուսական կայսրությունում՝ աղքատ հրեայի ընտանիքում[13]։ Ընտանիքում կար 8 երեխա, որից 5-ը ( 4 տղա և 1 աղջիկ) մահացան մանուկ հասակում, մնացին Գոլդան և երկու քույրերը՝ ավագը՝ Շեյնան (1889-1972) և ամենափոքրը՝ Կլարան (սկզբում՝ Ցիպկա) (1902-1981)։
Գոլդա Մեիրի հայրը՝ Մոյշե-Իցխոկ (Մոիսեյ) Մաբովիչը, ատաղձագործ էր, մայրը՝ Բլյումա Մաբովիչը (օրիորդական ազգանունը՝ Նայդիչ)[14], աշխատում էր որպես ստնտու[15]։ 20-րդ դարի սկզբում Կիևի նահանգը նշանավորվեց հրեաների ջարդերով, այդ պատճառով էլ հրեաները Ռուսաստանում իրենց անվտանգ չէին զգում։ 1903 թվականին Մաբովիչները վերադարձան Պինսկ՝ Գոլդայի պապիկի և տատիկի տուն[16]։
Մոշե Մաբովիչը 1903 թվականին մեկնեց Նյու Յորք աշխատանք գտնելու[17]։ Նրա բացակայության ժամանակ ընտանիքի անդամները տեղափոխվեցին Պինսկ միանալու մոր ընտանիքին։ 1905 թվականին Մոշեն բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով տեղափոխվեց Միլուոքի, Վիսկոնսին և աշխատանք գտավ տեղական երկաթգծի արհեստանոցում։ Հաջորդ տարի նա ընտանիքին Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար բավականաչափ գումար խնայեց։
Գոլդայի մայրը Միլուոքիի հյուսիսային հատվածում մթերային խանութ էր աշխատեցնում, որտեղ Գոլդան ութ տարեկանում հետևում էր խանութին, երբ մայրը մթերքի համար գնում էր շուկա էր գնում։ 1906 - 1912 թվականներին Գոլդան հաճախում էր չորրորդ փողոցի դպրոցը (այժմ Գոլդա Մեիրի անվան դպրոց)։ Մանկուց, առաջնորդ Գոլդան, իր դասընկերների դասագրքերի վճարի համար դրամահավաք էր կազմակերպում։ Երիտասարդ քույրերի հասարակական կազմակերպություն հիմնելուց հետո, նա, հանրային հավաք կազմակերպելու համար, դահլիճ վարձեց։ Դասարարանցիների համար դրամահավաքությունը նա շարունակում էր նաև ուսման տարիների ընթացքում։
14 տարեկանում, ավագ դպրոցում սովորելուն զուգահեռ, նա կես դրույքով աշխատում էր։ Գոլդայի մայրն ուզում էր, որ նա թողնի դպրոցը և ամուսնանա, սակայն նա հակառակվեց։ Նա գնացքի տոմս գնեց և մեկնեց Դենվեր, Կոլորադո իր ամուսնացած քրոջ Շեյնա Կորնգոլդի մոտ։ Կորնգոլդներն իրենց տանը ինտելեկտուալ երեկոներ էին կազմակերպում, որտեղ Մեիրը մասնակից էր դառնում Սիոնիզմի, գրականության, կանանց ընտրելու իրավունքի, արհմիությունների և այլնի մասին քննարկումներին։ Իր ինքնակենսագրականում նա գրել է․ "Իմ ապագա համոզմունքների ձևավորման մեջ էական դեր են կատարել Դենվերի գիշերային զրույցները։" Դենվերում նա հանդիպեց նկարիչ Մորիս Մեյերսոնին, ում հետ նա հետագայում՝ 1917 թվականի դեկտեմբերի 24-ին, ամուսնացավ[18]։
Ներգաղթ դեպի Բրիտանական մանդատի Պաղեստին
խմբագրելԲրիտանական մանդատի Պաղեստինում Գոլդան և ամուսինը միացան կիբուցի։ Մերհավիա կիբուցին միանալու նրանց առաջին դիմումը մերժվեց, բայց հետագայում ընդունվեցին։ Կիբուցում նրա պարտականություններն էին․ նուշ հավաքել, ծառեր տնկել, հավանոցում աշխատել և խոհանոցը ղեկավարել։ Նրա առաջնորդի կարողությունները տեսնելով, կիբուցը նրան ընտրեց որպես իր ներկայացուցիչ Աշխատանքի գլխավոր ֆեդերացիայում։
1924 թվականին զույգը կիբուցը լքեց և մինչև Երուսաղեմում հաստատվելը կարճատև ապրեց Թել Ավիվում։ Նրանք երկու երեխա ունեին՝ որդի՝ Մենախեմ (1924–2014) և դուստր՝ Սառա (1926–2010)։
1928 թվականին Մեիրն ընտրվեց Աշխատող կանանց խորհրդի քարտուղար, որի ընթացքում նրանից պահանջվում էր երկու տարի (1932–34) ԱՄՆ-ում կազմակերպության պատվիրակը լինել[19]։ Երեխաները մեկնեցին նրա հետ, սակայն Մորիսը մնաց Երուսաղեմում։ Մորիսը և Գոլդան առանձնացան, բայց երբեք չամուսնալուծվեցին[11]։ Մորիսը 1951 թվականին մահացավ։
Դիվանագիտական և նախարարական կարիերա
խմբագրելԳոլդան 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայելի անկախության հռչակագիրը 24 ստորագրողներից մեկն էր։ Հետագայում նա հիշում էր, "Ստորագրելուց հետո ես լացում էի։ Աշակերտուհի եղած ժամանակ, Ամերիկայի պատմությունն ուսումնասիրելիս, երբ ես կարդացի Ամերիկայի անկախության հռչակագիրը ստորագրողների մասին, ես չէի կարող պատկերացնել, որ նրանք իրական մարդիկ էին և դա իրականություն էր։ Իսկ այնտեղ ես նստել և ստորագրում էի Հիմնադրման հռչակագիր։" Հաջորդ օրը Իսրայելը հարձակման ենթարկվեց հարևան երկրների միացյալ բանակի կողմից, որն աճեց Արաբա-Իսրայելական պատերազմի։ Պատերազմի ընթացքում Իսրայելը կանգնեցրեց միացյալ արաբական հարձակումը և մի շարք ռազմական գործողություններ ձեռնարկեց վերջ տալու արաբական բանակների ներխուժմանը և ավարտելու պատերազմը։
Լիազոր ներկայացուցիչ Մոսկվայում
խմբագրելԿրելով Իսրայելի թողարկած առաջին անձնագիրը[20][21], Մեիրը Խորհրդային Միությունում լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել էր 1948 թվականի սեպտեմբերից մինչև 1949 թվականի մարտը[22]։ Այդ ժամանակ Իսրայելի համար կարևոր էին Խորհրդային Միության հետ հարաբերությունները՝ Արևելյան Եվրոպայի երկրներից զենք ձեռք բերելու համար, մինչդեռ Իոսիֆ Ստալինը և Վյաչեսլավ Մոլոտովը Իսրայելի հետ հարաբերությունները դիտարկում էին որպես միջոց Միջին Արևելքում իրենց դիրքերն ամրացնելու համար[23]։ Խորհրդային Միության կրոնական հաստատությունների և ազգային շարժումների դեմ տարվող քաղաքականությունը, որը դրսևորվեց Հրեական կրոնական հաստատությունները փակելու փորձերով, եբրայերենի դասավանդումը փակելով և Իսրայել արտագաղթելն արգելելով, բարդացրեցին Իսրայելի հարաբերությունները Խորհրդային միության հետ[24]։
ԽՍՀՄ-ում գտնվելու տարիներին, Մեիրը հաճախում էր Սինագոգ[22], որտեղ նրան հազարավոր հրեաներ էին շրջապատում, վանկարկելով նրա անունը։ Իսրայելի հին տասհազարանոց թղթադրամի վրա մի կողմում Գոլդա Մեիրի լուսանկարն է, մյուս կողմում Մոսկվայում նրան քաջալերող ամբոխը[25]։
Աշխատանքի նախարար
խմբագրել1949 թվականին Մեիրը Մապայ կուսակցությունից Քնեսեթի անդամ ընտրվեց և անընդմեջ ծառայեց մինչև 1974 թվականը։ 1949 - 1956 թվականներին նա Իսրայելի աշխատանքի նախարարն էր։ Այդ պաշտոնին եղած ժամանակ Մեիրն իրականացնում էր սոցիալական ապահովության քաղաքականություն, ներգաղթյալներից ձևավորելով Իսրայելի աշխատուժ[26], և ներկայացրել էր բնակարանային և շինարարական խոշոր ծրագրեր[27]։ 1949 - 1956 թվականներին 200,000 բնակարաններ և 30,000 տներ կառուցվեցին, Խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացումներ սկսվեցին, և նոր հիվանդանոցներ, դպրոցներ և ճանապարհներ կառուցվեցին[28]։ Մեիրը օգնեց մշակել Իսրայելի սոցիալական ապահովության համակարգը, մայրության նպաստների ծրագիրը և այլ բարեկեցության չափանիշներ[29]։
1955 թվականին Բեն Գուրիոնի ցուցմամբ նա առաջադրվեց Թել Ավիվի քաղաքապետի թեկնածու։ Նա պարտվեց կրոնական դաշինքի երկու ձայնով, որը հրաժարվեց աջակցել, քանի որ Գոլդան կին էր[30]։ (Այն ժամանակ քաղաքապետներն ընտրվևմ էին քաղաքի ավագանիով, ի տարբերության արդի ուղղակի ընտրությունների։)
Արտգործնախարար
խմբագրել1956 թվականին նա Բեն Գուրիոնի կառավարությունում դարձավ արտգործնախարար։ Նրա նախորդ Մոշե Շարեթը արտգործնախարարության բոլոր աշխատակիցներին խնդրեց ազգանունները եբրայերեն դարձնել։ Արտգործնախարար նշանակվելուց հետո նա իր ազգանունը կրճատեց՝ "Մեյերսոնից" "Մեիր", որը նշանակում է "լուսավորել"։ Որպես արտգործնախարար Մեիրը կապեր էր հաստատում Աֆրիկյան նորաստեղծ պետությունների հետ՝ դաշինքներ ստեղծելու միջազգային հանրության մեջ[27]։ Բայց նա նաև հավատում էր, որ Իսրայելի պետականաշինության փորձը կարող է Աֆրիկյան պետությունների համար կառուցման մոդել ծառայել։ Իր ինքնակենսագրականում նա գրել է․ "Ինչպես նրանք մենք վերջ տվեցինք օտարերկրյա կառավարմանը; ինչպես նրանք մենք պետք է սովորեինք ինչպես ետ բերել հողը, ինչպես բարձրացնել մեր մշակաբույսերի բերքատվությունը, ինչպես ոռոգել․ ինչպես միասին ապրել և ինչպես պաշտպանվել։" Իսրայելը նմանակման մոդել կարող է հանդիսանալ, որովհետև այն "հարկադրված էր լուծումներ գտնել այնպիսի պրոբլեմների համար, որ մեծ, հարուստ, հզոր պետությունները երբեք չեն առճակատվել"[31]:
Մեիրի արտգործնախարարության առաջին ամիսը համընկել էր Սուեզի ճգնաժամի հետ, որը հայտնի է նաև որպես Արաբա-Իսրայելական երկրորդ պատերազմ, եռակողմ ագրեսիան (արաբական երկրներում), Սինայի արշավը և Կադեշ օպերացիան (Իսրայելի կառավարության կողմից)[32] և այլն։ Դա արդյունք էր 1956 թվականի վերջերին Իսրայելի Եգիպտոս ներխուժման, այնուհետ Բրիտանիայի և Ֆրանսիայի միանալուն այդ գործողությանը։ Նպատակներն էին՝ վերստանալ Սուեզի ջրանցքի արևմտյան վերահսկողությունը, հեռացնել Եգիպտոսի նախագահ Նասերին և ապահովել ավելի անվտանգ արևմտյան ափ և Տիրանի նեղուցով Իսրայելի համար ազատ նավարկություն։ Մեիրը մասնակցում էր գործողության պլանավորմանը և համակարգմանը Ֆրանսիայի կառավարության և զինվորականների հետ մինչ ռազմական գործողությունների սկիզբը[33]։ ՄԱԿ-ի հետ բանակցությունների ընթացքում Մեիրը ստանձնել էր Իսրայելի պատվիրակության ղեկավարի դերը[34]։ Ռազմական գործողությունների սկիզբից հետո, Միացյալ Նահանգները, Խորհրդային Միությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը երեք զավթիչներին ստիպեցին հեռանալ։ Հակամարտության արդյունքում ՄԱԿ-ը ստեղծեց Խաղաղապահ ուժեր Իսրայել - Եգիպտոս սահմանը հսկելու համար։
1957 թվականի հոկտեմբերի 29-ին Գոլդան ոտքի թեթև վնասվածքներ էր ստացել, երբ Քնեսեթի բանավեճերի սենյակի վրա ռումբ էին գցել։ Դավիդ Բեն Գուրիոնը և Մոշե Կարմելը ավելի լուրջ վնասվածքներ էին ստացել։ Հարձակումն իրականացրել էր 25-ամյա Մոշե Դվեկը, ով ծնվել էր Հալեպում, նրա դրդապատճառները համարվում էին Հրեական գործակալության հետ վեճերը, չնայած նա նաև նկարագրվում էր որպես "հոգեկան անհավասարակշիռ" վիճակում[35]։
1958 թվականին, Լեհաստանից Իսրայել գաղթի ալիքի ընթացքում, Մեիրը ձգտում էր հիվանդ և հաշմանդամ լեհ հրեաների Իսրայել ներգաղթին խոչընդոտել։ Վարշավայում Իսրայելի դեսպանին նա գրել էր․ "համակարգող հանձնածողովին առաջարկվել էր Լեհաստանի կառավարությանը տեղեկացնել, որ ցանկանում ենք հայրենադարձությունը ընտրովի իրականացնել, քանի որ մենք չենք կարող շարունակել ընդունել հիվանդ և հաշմանդամ մարդկանց։ Խնդրում եմ ասա քո կարծիքը, արդյոք մենք կարող ենք առանց հայրենադարձությանը վնասելու, բացատրել սա լեհերին"[36]:
1960-ականների սկզբներին Մեիրը ախտորոշվել էր լիմֆոմայով։ 1966 թվականի հունվարին նա արտգործնախարարի պաշտոնից հրաժարական տվեց՝ վկայակոչելով իր առողջական վիճակը, բայց շուտով վերադարձավ հասարակական կյանք որպես Մապայ կուսակցության գլխավոր քարտուղար, աջակցելով վարչապետ Լևի Էշկոլին կուսակցական հակամարտություններում[27]։
Վարչապետություն
խմբագրել1969 թվականի փետրվարի 26-ին Լևի Էշկոլի հանկարծամահ լինելուց հետո, Մապայը Մեիրին ընտրեց որպես նրա հաջորդ[37]։ 1969 թվականի մարտի 17-ին Մեիրը ստանձնեց վարչապետի պաշտոնը և ծառայեց մինչև 1974 թվականը։ Մեիրը պահպանեց 1967 թվականին վեցօրյա պատերազմից հետո ձևավորված ազգային միասնության կառավարությունը, որում Մապայը, Իսրայելի աշխատավորական կուսակցություն ձևավորելու համար, միացել էր երկու այլ կուսակցությունների հետ[27]։
Պաշտոնը ստանձնելուց վեց ամիս անց Մեիրը ընտրություններում առաջնորդեց Հավասարեցում քաղաքական կուսակցությանը, որի կազմում էին Իսրայելի աշխատավորական կուսակցությունը և Մապամը։ Հավասարեցումը 56 մանդատ ստացավ, առանձին կուսակցության այդ արդյունքըը Իսրայելի պատմության մեջ մնաց անգերազանցելի։ Ազգային միասնության կառավարությունը պահպանվեց։
1969 թվականին և վաղ 1970-ականներին Մեիրը Միջին արևելքում խաղաղություն հաստատելու իր տեսլականը առաջ տանելու համար բազմաթիվ հանդիպումներ ունեցավ համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում Ռիչարդ Նիքսոնի (1969), Նիկոլաե Չաուշեսկուի (1972) և Պողոս VI-ի (1973)։ 1973 թվականին նա Իսրայելում ընդունեց Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտին[27]։
1970 թվականի օգոստոսին Մեիրը ընդունեց ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնությունը, որը կողմերին կոչ էր անում համապարփակ խաղաղ կարգավորման համար վերջ տալ հյուծող պատերազմին, իսկ Իսրայելին՝ խոստանալ վերադառնալ "ճանաչված և ապահով սահմաններ"։ Գահալ կուսակցությունը ի նշան բողոքի դուրս եկավ ազգային միասնական կառավարությունից, սակայն Մեիրը շարունակեց ղեկավարել մնացած կոալիցիան[38]։
1973 թվականի փետրվարի 28-ին, Վաշինգտոն այցելության ժամանակ, Գոլդան ընդունեց Հենրի Քիսինջերի "Անվտանգություն ինքնիշխանության դիմաց" խաղաղության առաջարկը։ Իսրայելը կընդունի Եգիպտական ինքնիշխանությունը ողջ Սինայի տարածքում, իսկ Եգիպտոսը կընդունի Իսրայելի ներկայությունը Սինայի մի քանի մարտավարական դիրքերում։
Մյունխենի օլիմպիական խաղեր
խմբագրել1972 ամառային Օլիմպիական խաղերի Մյունխենի կոտորածներից հետո Մեիրը դիմեց աշխարհին․ "փրկեք մեր քաղաքացիներին և դատապարտեք անասելի հանցագործությունները"[39]: Վրդովված գլոբալ գործողությունների բացակայությունից, նա հրամայում է Մոսադին հետևել և սպանել Սև սեպտեմբերի և Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի կասկածվող ղեկավարներին և ահաբեկիչներին[40]։ 1986 թվականին այդ իրադարձությունների հիման վրա Գիդեոնի սուրը հեռուստատեսային ֆիլմ նկարահանվեց։
Վեճը Ավստրիայի հետ
խմբագրել1970-ականների ընթացքում Խորհրդային Միությունից մոտ 200,000 ռուս-հրեա արտագաղթողների թույլատրեցին Ավստրիայի միջով տեղափոխվել Իսրայել։ 1973 թվականի սեպտեմբերին պաղեստինցի զինյալները արտագաղթողներից յոթին Ավստրիա Չեխոսլովակիա սահմանի մոտ պատանդ վերցրեցին, ԱվստրիայԻ Կանցլեր Բրունո Կրեյսկին Ավստիայի Հրեական գործակալության տարանցիկ հաստատությունը փակեց։ Մի քանի օր անց Վիենայում Մեիրը փորձել էր Կրեյսկուն համոզել վերաբացել հաստատությունը, սակայն Կրեյսկին չփոխեց իր դիրքորոշումը, Մեիրը զայրացած վերադարձել էր Իսրայել[41]։ Մի քանի ամիս անց Ավստրիան նոր անցումային ճամբար բացեց[42]։
Յոմ Կիպուրի պատերազմ
խմբագրելՅոմ Կիպուրի պատերազմին նախորդող օրերին Իսրայելի հետախուզությունը չէր կարողանում վերջնականապես որոշել արդյոք պատերազմն անխուսափելի էր։ Սակայն 1973 թվականի հոկտեմբերի 5-ին Մեիրը պաշտոնական հաղորդագրություն էր ստացել, որ սիրիական ուժերը կուտակվել են Գոլանի բարձունքներում։ Վարչապետը մտահոգված էր զեկույցներով և իրավիճակը Վեցօրյա պատերազմի նախորդող օրերն էր հիշեցնում։ Սակայն նրա խորհրդականները վստահեցնում էին, որ անհանգստանալու պատճառ չկա՝ ասելով, որ պատերազմը բռնկվելուց առաջ իրենք ծանուցագիր կստանան։ Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելցիների մեծ մասին արաբների հարձակումն անհավանական էր թվում։ Հետևաբար, չնայած Մեիրը լայնածավալ զորակոչ հայտարարելու իրավունք էր ստացել, նա ռազմական ուժերը նախօրոք չմոբիլիզացրեց։ Սակայն շուտով պատերազմն ավելի ակնհայտ դարձավ։ Ռազմական գործողություններից վեց ժամ առաջ Մեիրը հանդիպեց պաշտպանությոն նախարար Մոշե Դայանի և գեներալ Դեվիդ Էլազարի հետ։ Դայանը շարունակում էր պնդել, որ պատերազմն անհավանական է և առաջարկում էր մոբիլիզացնել միայն օդուժը և երկու դիվիզիա, մինչդեռ Է Լազարը պաշտպանում էր լայնամասշտաբ մոբիլիզացի և սիրիական զորքերի վրա լայնամասշտաբ նախահարձակման տեսակետը[43]։
Մեիրը հաստատեց լայնածավալ մոբիլիզացիան, բայց նախահարձակ լինելու հարցում Դայանին սատարեց՝ հղվելով, որ Իսրայելն արտաքին օգնության կարիք ունի։ Նա համարում էր, որ Իսրայելը չի կարող հույսը դնել Եվրոպական երկրներից ռազմական տեխնիկայի մատակարարման հարցում, և միակ երկիրը, որ կգա Իսրայելին օգնության Միացյալ Նահանգներն է։ Վախենալով, որ Միացյալ Նահանգները կզգուշանա միջամտել, եթե Իսրայելը ռազմական գործողությունների նախաձեռնող կողմը լինի, Մեիրը հոկտեմբերի 6-ին դեմ եղավ նախահարձակ գործողություններին։ Նա գերադասեց Վաշինգտոնին տեղեկացնել իր որոշման մասին։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը կհաստատի Մեիրի գնահատականը, ասելով, որ եթե Իսրայելը նախահարձակ գործողություններ ձեռնարկեր, ապա Իսրայելը "այդքան շատ հարված" չէր ստանա[44][45]։
Հրաժարական
խմբագրելՅոմ Կիպուրի պատերազմից հետո Մեիրի կառավարությունը քաշքշուկների և Իսրայելի պատերազմին ոչ պատրաստված լինելու հարցերի տարափի մեջ հայտնվեց։ Հանձնաժողով կազմվեց, պարզելու Յոմ Կիպուրի առավոտյան Մեիրի "ուղղակի պատասխանատվությունը" պատերազմի և նրա գործողությունների վերաբերյալ։
Չնայած ծանրակշիռ քաղաքական նկատառումներին, նա իմաստուն կերպով որոշել է ողջ պահուստայինների լայնածավալ մոբիլիզացիա իրականացնել, ինչպես խորհուրդ էր տվել շտաբի պետը, այդպիսով կատարելով պետության պաշտպանության կարևորագույն խնդիրը[44]։ |
1973 թվականի ընտրություններում Մեիրի կուսակցությունը հաղթեց, սակայն 1974 թվականի ապրիլի 11-ին նա հրաժարական տվեց, խոնարհվելով "ժողովրդի կամքի" առջև․ "Հինգ տարին բավարար է;... Այլևս իմ ուժերից վեր է շարունակել տանել այս բեռը"[44][46]: 1974 թվականի հունիսի 3-ին Իցհակ Ռաբինը ստանձնեց վարչապետի պաշտոնը։
Մահ
խմբագրելՄեիրը մահացավ 1978 թվականի դեկտեմբերի 8-ին, 80 տարեկանում, ավշարային քաղցկեղից։ Չորս օր անց, դեկտեմբերի 12-ին Մեիրը թաղվեց Հերցլ լեռան վրա, Երուսաղեմում։
Մրցանակներ
խմբագրել1975 թվականին Մեիրը հասարակության և Իսրայել պետության կայացման մեջ ունեցած իր հատուկ ներդրման համար արժանացավ Իսրայելի մրցանակին[44][47]։ 1974 թվականին Մեիրը Ամերիկացի մայրերի կողմից արժանացավ աշխարհի մայրեր տիտղոսին[48]։ 1974 թվականին Մեիրը պարգևատրվեց Ջեյմս Մեդիսոնի ականավոր պետական ծառայողի մրցանակով[49]։
Ժառանգություն
խմբագրելՖիլմում և թատրոնում
խմբագրելՄեիրի պատմությունը բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների առարկա է դարձել։ 1977 թվականին Էնն Բանքրոֆթը խաղացել է Մեիրի դերը Ուիլյամ Գիբսոնի Գոլդա Բրոդվեյան ներկայացման մեջ։ Ավստրալիացի դերասանուհի Ջուդի Դևիսը խաղացել է երիտասարդ Մեիրին Գոլդա անունով կինը հեռուստատեսային ֆիլմում (1982), ըստ Լեոնարդ Նիմոյի։ Նույն ֆիլմում Ինգրիդ Բերգմանը խաղացել է հասուն Մեիրին։ 2003 թվականին ամերիկացի հրեա դերասանուհի Թովա Ֆելդշուն Մեիրի կերպարն է մարմնավորել Բրոդվեյում Գիբսոնի երկրորդ՝ Գոլդայի կյանքի մասին Գոլդայի պատշգամբը ներկայացման մեջ։ Վալերի Հարպերը պատկերել է նրան Գոլդայի պատշգամբը ֆիլմի տարբերակում[50]։ Դերասանուհի Քոլին Դիվnրսթը խաղացել է Մեիրի դերը 1986 թվականին, Գիդեոնի սուրը հեռուստատեսային ֆիլմում[51]։ 2005 թվականին դերասանուհի Լին Կոենը պատկերել է Մեիրին Սթիվեն Սփիլբերգի Մյունխեն ֆիլմում։
Թովա Ֆելդշուն 2006 թվականին կրկին ստանձնեց Մեիրի դերը ֆրանսիական Օ Երուսաղեմ ֆիլմում։ 2009 թվականին Մեիրի դերը կատարել է նաև լեհ դերասանուհի Բեատա Ֆուդալեն, Մարթա Մեզարոսի Հույսը ֆիլմում[52]։
Հիշատակում
խմբագրել- Գոլդա Մեիրի անվան դպրոց, Միլուոքի[53]
- Գոլդա Մեիրի անվան դպրոց, Ռիո դե Ժանեյրո
- Գոլդա Մեիրի անվան գրադարան Միլուոքիի համալսարանում
- Գոլդա Մեիրի զբոսայգի, Յերուսաղեմ, Իսրայել (և զանազան այլ փողոցներ, թաղամասեր ու դպրոցներ Իսրայելում)
- Գոլդա Մեիրի կիրառական արվեստի կենտրոն, Թել Ավիվ
- Գոլդա Մեիրի հրապարակ, Նյու Յորք[54]
- Գոլդա Մեիրի քաղաքական առաջնորդության կենտրոն Դենվերի պետական համալսարանում[55]
- Գոլդա Մեիրի տունը, Դենվեր, Կոլորադո[18][56]
- Գոլդա Մեիրի տունը, Նյուտոն, Մասաչուսեթս
-
Գոլդա Մեիրի հրապարակը Նյու Յորքում, Թայմս-Սքվերից հարավ
-
Իսրայելի 10 նոր շեկել թղթադրամի վրա Գոլդա Մեիրի հիշատակումը (1985–1992)։
Մշակութային հղումներ
խմբագրելԻսրայելում Գոլդայի նախընտրած ամուր օրթոպեդիկ կոշիկները ստացել են "Գոլդայի կոշիկներ" անունը։ Այս կոշիկները նաև մատակարարվում են Իսրայելի բանակի կին զինվորներին[57]։
Հրատարակված աշխատանքները
խմբագրել- Դրանում է մեր ուժը (1962 թ.) - Գոլդա Մեիրի գործերի ժողովածու
- Հայրիկիս տունը (1972 թ.)
- Իմ կյանքը (1975 թ.): Putnam, ISBN 0-399-11669-9.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Меир Голда // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.cogreatwomen.org/project/golda-meir/
- ↑ Golda Meir becomes Israeli Prime Minister, History Today
- ↑ Golda Meir, a BBC News profile.
- ↑ 11,0 11,1 Mother of a nation, but not much of a mother(չաշխատող հղում) Haaretz, July 7, 2008
- ↑ Yitzhak Shargil and Gil Sedan. "State Funeral Will Be Held Tuesday for Golda Meir Who Died Friday at the Age of 80 Արխիվացված 2022-05-12 Wayback Machine." Jewish Telegraphic Agency 11 Dec 1978.
- ↑ ЕКАТЕРИНА НИКОЛАЕВА. Голда Меир: Золото нации.
- ↑ Голда Меир. Моя жизнь.
- ↑ ЛЮБОВЬ ГОЛДЫ МЕИР
- ↑ «Golda Meir: An Outline of a Unique Life» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Golda Meir's American Roots». Ajhs.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ 18,0 18,1 Golda Meir: An Outline Of A Life Metropolitan State College of Denver, mscd.edu; accessed November 22, 2015.
- ↑ Golda Meir, Encyclopedia of Zionism and Israel, ed. Raphael Patai, New York, 1971, vol. II, pp. 776–77
- ↑ «Golda». The Emery/Weiner School. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Pine, Dan. «Golda Meir's life was devoted to building Zionism». San Francisco Jewish Community Publications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2005 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 22,0 22,1 Yossi Goldstein, "Doomed to Fail: Golda Meir's Mission to Moscow (Part 1)", The Israel Journal of Foreign Affairs Vol. 5 No. 3 (September 2011), p. 131
- ↑ Yossi Goldstein, "Doomed to Fail: Golda Meir's Mission to Moscow (Part 1)", The Israel Journal of Foreign Affairs Vol. 5 No. 3 (September 2011), p. 134 and 137
- ↑ Yossi Goldstein, "Doomed to Fail: Golda Meir's Mission to Moscow (Part 1)", The Israel Journal of Foreign Affairs Vol. 5 No. 3 (September 2011), p. 138
- ↑ Call Uncle Sam Արխիվացված 2011-07-26 Wayback Machine News Behind the News, June 10, 2001
- ↑ «Biography». Morim Madrichim. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 "Golda Meir", Encyclopædia Britannica, Micropædia, 1974, 15th edition, p. 762
- ↑ Flatt, J.M.M. (2012). Powerful Political Women: Stirring Biographies of Some of History's Most Powerful Women. iUniverse. էջ 172. ISBN 9781462068197. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Reich, B. (1990). Political Leaders of the Contemporary Middle East and North Africa: A Biographical Dictionary. Greenwood Press. էջ 329. ISBN 9780313262135. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ My Life. p. 232. She 'wasn't very pleased' with B.G. and was 'enraged' by the religious bloc.
- ↑ Golda Meir, My Life, (NY: Dell Publishing Co., 1975), pp. 308–09
- ↑ The Arab-Israeli Wars, Israel Ministry of Foreign Affairs. Retrieved 2015-03-21
- ↑ Israel Studies An Anthology: The Sinai War and Suez Crisis, 1956-7, Motti Golani, 2010, Jewish Virtual Library. Retrieved 2015-03-21
- ↑ Golda Meir: An Outline of a Unique Life – A Chronological Survey of Gola Meir's Life and Legacy, Gold Meir Center for Political Leadership, Metropolitan State University of Denver. Retrieved 2015-03-21
- ↑ Robert William St. John, Ben Gurion. Jarrods Publishers (Hutchinson Group), London. 1959. pp. 304–306.
- ↑ «Golda Meir wanted to keep sick Poles from making aliyah». Jewish Telegraphic Agency. 2009 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 1969: Israel elects first female leader BBC News
- ↑ "Golda Meir" Encyclopaedia Judaica, Keter, Jerusalem, 1972, pp. 1242–44.
- ↑ Hostages killed in gun battle Արխիվացված 2005-03-16 Wayback Machine Daily Telegraph, September 5, 1972
- ↑ Morris, B. (2001) [1999]. Righteous Victims: A History of the Zionist–Arab Conflict, 1881–2000. New York: Vintage Books. ISBN 0-679-74475-4.
- ↑ Avner, Yehuda (2010). The Prime Ministers: An Intimate Narrative of Israeli Leadership. The Toby Press. էջ 219. ISBN 978-1-59264-278-6.
- ↑ «(German)». Historisch.apa.at. 1973 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Interview with Abraham Rabinovich: The Yom Kippur War as a Turning Point, History News Network
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 Meir, Golda (1975). My Life. G. P. Putnam's Sons.
- ↑ The national security archive,declassified archival records, The October War and U.S. Policy
- ↑ Biography of Golda Meir Zionism and Israel
- ↑ «Israel Prize Official Site – Recipients in 1975 (in Hebrew)».
- ↑ «Past National Mothers of The Year». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «UN Secretariat Item: Letter – The American Whig-Cliosophic Society : James Madison Award for Distinguished Public Service – 1974 – Golda Meir» (PDF). Archives-trim.un.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ IMDb.com
- ↑ IMDb.com
- ↑ Mészáros wraps production on historical drama The Hope Screen Daily. February 26, 2009
- ↑ Fourth Street School Wisconsin Historical Society
- ↑ wallyg Wally Gobetz+ Add Contact. «Golda Meir Square». Flickr.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ . Mscd.edu https://www.msudenver.edu/golda/goldameir/chronologyofgoldameir/. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Golda Meir House U.S. Library of Congress
- ↑ «Israel's Women GIs Kick Off 'Golda Shoes'». Los Angeles Times. Tel Aviv. AP. 1987 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդա Մեիր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդա Մեիր» հոդվածին։ |