Դիմոնա (եբրայերեն՝ דִּימוֹנָה‎, արաբ․՝ ديمونا‎‎), քաղաք Իսրայելի հարավային հատվածում՝ Հարավային Իսրայելի մարզում։

Քաղաք
Դիմոնա
דִּימוֹנָה‎
Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Մարզ Հարավային մարզ
ՔաղաքապետԲենի Բիտոն
Հիմնադրված է1955 թ.
Մակերես29.877 կմ²
ԲԾՄ580 մետր
Խոսվող լեզուներԵբրայերեն
Արաբերեն
Բնակչություն34 135 մարդ (2018)[1]
Ազգային կազմՀրեաներ
Արաբներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+972 8
Պաշտոնական կայքdimona.muni.il
Դիմոնա (Իսրայել)##
Դիմոնա (Իսրայել)

Գտնվում է Մեռյալ ծովից 35 մետր հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 34 135 մարդ (2018)[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Դիմոնա քաղաքը գտնվում է Իսրայելի հարավում։ Այն գտնվում է մարզկենտրոն Բեեր Շևայից 36 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնի հետ կապված է ավտոխճուղիով։

Դիմոնան գտնվում է ծովի մակարդակից 550-600 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Նեգևի անապատում և դա է պատճառը, որ քաղաքին բնորոշ է տաք ցամաքային կլիման։

Ամառները բավականին շոգ են. առավելագույն օգոստոսյան ջերմաստիճանը՝ 33 °C: Օգոստոսը տարվա ամենատաք եղանակն է։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 100 մմ։ Ամենատեղումնաշատ եղանակը ձմեռն է։

Պատմություն և անվան ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի անվանումը տրվել է ի պատիվ Աստվածաշնչի Հեսու գրքում հիշատակված քաղաքների մեկի անվանման։

  Սա է Հուդայի որդիների ցեղի ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ։ Ծայր հարավում՝ Եդոմի սահմանի մոտ, Հուդայի որդիների ցեղի քաղաքները սրանք էին. Կաբեսելը, Եդերը, Հագուրը, Կինան, Դեմոնան, Ադադան, Կեդեսը, Հասորը, Հեթնանը, Զիփը, Տելեմը, Բաալոթը...
- «Աստվածաշունչ», Հեսու 15:21-22
 

Քաղաքի պատմությունը սկսվել է 20-րդ դարում։ Այն մեկն էր, այն զարգացած քաղաքներից, որոնք հիմնադրվել են Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնի կառավարման տարիներին։ Ծրագրավորված էր քաղաքը հիմնադրել 1953 թվականին, սակայն այն հիմնադրվեց 1955 թվականին[2]։

Քաղաքի առաջին բնակիցները դարձան Հյուսիսային Աֆրիկայից ժամանած գաղթականները։ Քաղաքի զինանշանը ընդունվել է 1961 թվականի մարտի 2-ին[2]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.cbs.gov.il/he/publications/DocLib/2019/%D7%9C%D7%95%D7%97%D7%95%D7%AA%20%D7%AA%D7%9C%D7%95%D7%A9%D7%99%D7%9D/%D7%A7%D7%95%D7%91%D7%A5_%D7%99%D7%A9%D7%95%D7%91%D7%99%D7%9D_2018.xlsx
  2. 2,0 2,1 «Բեն Ամմի». Իսրայել՝ նոր քաղաքներ երկրի սահմաններում. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.