Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դպրոց (այլ կիրառումներ)

Դպրոց, կրթական հաստատություն ընդհանուր կրթություն ստանալու համար։ Այնտեղ տալիս են շատ դասեր։ Լայն իմաստով բառը կարող է օգտագործվել ցանկացած կրթական հաստատության անվանման հետ (երաժշտական դպրոց, գեղարվեստական դպրոց, սպորտային դպրոց, մարտարվեստի դպրոց և այլն)։

Դպրոց
Կազմված էաշակերտ, դպրոցի ուսուցիչ, school subject?, Դպրոցական գրադարան և դպրոցի շենք
Այբ դպրոց Երևանում

Ծագումնաբանություն խմբագրել

Սկզբում հունական σχολή նշանակում էր «ժամանց, ազատ ժամանց», հետո սկսեց օգտագործվել ինչպես «պարապմունքներ ժամանցի ընթացքում» (օրինակ՝ Պլատոնը հավաքում էր մարդկանց ազատ ժամանակ և փոխանցում էր նրանց իր փորձն ու գիտելիքները), այնուհետև՝ «ուսումնական պարապմունքներ», «փիլիսոփաների զրույց» (օրինակ Պլուտարքոսի մոտ)։ Ռուսաց լեզվի մեջ բառը փոխանցվել է ոչ թե ուղղակիորեն, այլ լեհ.՝ szkoła միջոցով լատին․՝ schola-ից։

Տեսակներ խմբագրել

Դպրոցները ծառայում են՝

  • Սկզբնական ընդհանուր կրթություն (տարրական դպրոց) (1-4-րդ դասարաններ)
  • Հիմնական ընդհանուր կրթություն (միջին դպրոց) (5-9-րդ դասարաններ)
  • Միջնակարգ կրթություն (միջին դպրոց) (10-12-րդ դասարաններ)
  • Մասնագիտական կրթություն (մասնագիտական դպրոց, ուսումնարաններ, քոլեջներ և այլն)
  • Հատուկ կրթություն, այդ թվում բարձրագույն (տեխնիկական, տնտեսական, իրավական, կրոնական և այլն)

ստանալու համար։

Ուսուցման գործընթաց խմբագրել

Դպրոցական ժամանակի բաշխում խմբագրել

Դպրոցական ժամանակը ընդհանուր առմամբ բաժանվում է երեք փուլի՝ դաս, դասամիջոց և «երկարօրյա»։ Դասը և դասամիջոցը փոխարինվում են մեկը մյուսով մի քանի անգամ, իսկ «երկարօրյան» ավարտում է ուսումնական օրը։

  • Դաս՝ աշակերտների պարապմունքերը առարկաներից։
  • Դասամիջոց՝ հանգիստ դասերի միջև։
  • «Երկարօրյա»՝ աշակերտների դպրոցում գտնվելը դասերի ավարտից հետո ( սնունդը տրամադրվում է, առկա է դասերը պատրաստելու հնարավորություն), եթե չկա հնարավորություն, որ երեխան գտնվի տանը։
  • Ընտրովի դասընթացներ, ֆակուլտատիվ պարապմունքեր (ինչպես կանոն, անցկացվում են հիմնական դասերից հետո)։

Գնահատում խմբագրել

Դպրոցներում չեն տարբերակում գնահատումը (որպես ուսուցման ժամանակ որակական հետադարձ կապի մասին տեղեկություն) և թվանշանները (գնահատման քանակական արտահայտում)։ Այդ պատճառով էլ գնահատում են անվանում բոլորը՝ և՛ թվանշանները, և՛ ինքը գնահատումը։ Ռուսական դպրոցներում գնահատականները, ինչպես կանոն, դրվում են հինգբալանոց համակարգով (1-ից 5)։

  • Անբավարար են համարվում 1 և 2 գնահատականները (պաշտոնական անվանումը՝ անբավարար
  • 3 գնահատականը (պաշտոնական անվանումը բավարար կամ միջակ) հանդիսանում է նվազագույն բավարար գնահատականը և, որպես կանոն, համարվում է ոչ բավականաչափ բարձր։
  • 4 գնահատականը (պաշտոնական անվանումը՝ լավ) հաճախ համարվում է «միջինից բարձր»։
  • 5 գնահատականը (պաշտոնական անվանումը՝ գերազանց) հանդիսանում է հնարավոր լավագույնը։

Երեք բալ և ավելի բարձր գիտելիքների մակարդակը կոչվում է առաջադիմություն, այդ թվում՝ 4 բալ և բարձր՝ գիտելիքների որակ[1] (օրինակ՝ պաշտոնական փաստաթղթերում գրված «դասարանի առաջադիմությունը՝ 80 %, գիտելիքների որակը՝ 70 %», նշանակում է, որ աշակերտների 80 %-ն ունի 3 բալ և բարձր գնահատական, որոնցից 70 %-ը՝ 4 բալ և բարձր)։ Երբեմն գնահատականին ավելանում է գումարած կամ հանած։ Օրինակ՝ 4+ (4-ին գումարած) բարձր է, քան 4, բայց ցածր է քան 5− (5-ից հանած), իսկ 5− ցածր է, քան 5։ Ինչպես կանոն գումարածները և հանածները հետագայում հաշվի չեն առնվում։ Քառորդային, տարեկան ամփոփաթերթերում և ավարտական վկայականում գումարածով և հանածով գնահատականներ չեն դրվում։ Անբավարար գնահատականների հետ (1 և 2) գումարածներ և հանածներ երբեք չեն դրվում։ 1 գնահատականը դրվում է շատ հազվադեպ։ Գոյություն ունեն կիսապաշտոնական «կանոններ», որոնք արգելում են պաշտոնական փաստաթղթերում (օրինակ՝ դասամատյաններում) օգտագործել գումարումներ և հանումներ։ Բացի այդ, ենթադրվում է «վերջնական գնահատականի» (մեկ քառորդի, եռամսյակի, կիսամյակի համար) դուրս բերման հստակ մեխանիզմ։ Շատ հաճախ այդ մեխանիզմը շատ նման է միջին թվաբանականի հաշվելուն վերջին գնահատականների գերակայությամբ։

Կա նաև գնահատականների տարբերակված համակարգ (10 բալանոց, 12 բալանոց և նույնիսկ 20 բալանոց)։ 20 բալանոց համակարգը համարվում է գնահատման հիմնական համակարգ Ֆրանսիայի դպրոցներում, 12 բալանոցը՝ Ուկրաինայի դպրոցներում, իսկ 10 բալանոց համակարգը՝ Բելառուսի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի և Հայաստանի[2][3] դպրոցներում։ Ինչպես նաև գոյություն ունեն տառային և գիտելիքների գնահատման այլ համակարգեր։

Նորարարություններ խմբագրել

Էլեկտրոնային դասագրքերի ներդրման նախագիծ խմբագրել

2013 թվականի գարնանը 75 դպրոցներում անցկացվեց փորձ 60 օր տևողությամբ, որի հիման վրա ուսուցիչները կարողացան կատարել եզրահանգում կրթական պրոցեսում էլեկտրոնային դասագրքերի օգտագործման դրական ազդեցության մասին։ Սակայն նշվում էր, որ նախագիծը կարիք ունի կատարելագործման։

Մինչև 2015 թվականը անցկացվել է նաև փորձարկման մի քանի փուլ, որոնց արդյունքների հիման վրա, համաձայն ընդունված օրենքի, 2015 թվականի հունվարի 1-ից բոլոր ռուսական դպրոցները պարտավոր են անցնել այն դասագրքերին, որոնց համար կստեղծվի էլեկտրոնային տարբերակ։

Էլեկտրոնային դասագիրքը մաս է հանդիսանում «Էլեկտրոնային կրթական միջավայր» նախագծի, որը նախաձեռնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի[4] կողմից։

Այս ծրագիրը միակ կրթական դաշտն է, որում տեղադրված են տարբեր գաղափարներ.

  • սովորողի պլանշետ
  • ուսուցչի պլանշետ
  • ինտերակտիվ գրատախտակ
  • էլեկտրոնային օրագիր
  • ինֆորմացիոն համակարգ «Այցելություն և սնունդ»

Այս պահին նախագիծը համարվում է պիլոտային. 2015 թվականի մայիսի տվյալներով՝ նախագծին մասնակցում են 2500 սովորողներ և 60 ուսուցիչներ։

Էլեկտրոնային դասագիրքը, ինչպես «Էլեկտրոնային կրթական միջավայր»-ի մաս, կոնստրուկտոր է, որը օգտագործելով ուսուցիչը մի ամբողջության մեջ է հավաքում դասագրքի տեքստը, ինտերակտիվ պարունակությունը և լրացուցիչ նյութերը։ Ինչպես և թղթայինը, սա համարվում է յուրաքանչյուր աշակերտի անհատական գործիքը։ Ինտերնետի միջոցով էլեկտրոնային դասագիրքը ավտոմատ թարմացվում է, իսկ սերվերին կարող են ուղարկել թեստերի և թեմատիկ աշխատանքների արդյունքները[5]։

ԽՍՀՄ-ի դպրոցներ խմբագրել

 
Ութամյա կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ, 1970 թվականի վերջ
 
Վ.Մ.Կազակովի հասունության վկայական(1923—2001)

1918 թվականին «եկեղեցու առանձնացումը պետությունից և դպրոցների առանձնացումը եկեղեցուց» դեկրետով ներմուծվեց աշխարհիկ կրթության սկզբունքը։ Առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ 1930 թվականին ներմուծվեց համընդհանուր պարտադիր անվճար կրթության սկզբունքը։ Բնակչության ճնշող մեծամասնության (միջինում ոչ քիչ 2/3 անգրագետներ երկրում 1987 թվականին) անգրագիտության լիկվիդացման համար մինչև 1930 թվական ԽՍՀՄ ժողովրդական կրթության համակարգում գործում էին լիկբեզի դպրոցները[6]։ ԽՍՀՄ-ում ստեղծվեց համընդհանուր կրթություն իրականացնող դպրոցների համակարգ՝ բնակչության բոլոր շերտերը ընդգրկող։ Գոյություն ունեին միջնակարգ ընդհանուր կրթություն իրականացնող դպրոցներ, աշխատող երիտասարդների համար նախատեսված դպրոցներ (երեկոյան դպրոցներ, աշխատող երիտասարդների դպրոցներ)։ 1943 թվականին ԽՍՀՄ-ում յոթամյա և Մոսկվայի, Լենինգրադի, սովետական միության մայրաքաղաքների, մարզային և ծայրամասային կենտրոնների և մի շարք խոշոր արտադրական կենտրոնների միջնակարգ դպրոցներում ներմուծվեց տղաների և աղջիկների առանձին ուսուցում, որը անցկացվում էր մինչև 1954 թվականը։ Դպրոցներում գոյություն ունեին Լենինյան սենյակներ, մանկական և երիտասարդական կազմակերպությունների առաջնային օղակները՝ տարրական դասարանների համար հոկտեմբերիկներ, 4-ից 7-րդ դասարանների համար՝ պիոներական ջոկատներ և բարձր դասարաններում՝ կոմսոմոլի կազմակերպություններ։ Գոյություն ուներ ստանդարտ դպրոցական համազգեստ, որի ձևվածքը տարիների ընթացքում փոփոխվում էր։

Խորհրդային տարիներին և այժմյան հետսովետական տարածքներում մեծ տարածվածություն ունի այն կարծրատիպը, որ սովետական դպրոցը աշխարհում ամենալավն է[7]։

Ժամանակակից դպրոցը տարբեր երկրներում խմբագրել

Ռուսաստանում խմբագրել

Տարբեր ժամանակներում դպրոցը Ռուսաստանում կազմված էր 10-12 դասարաններից, որոնք բաժանվում էին 4 աստիճանի.

  • նախադպրոցական
  • տարրական
  • միջին
  • ավագ

Դպրոցն ավարտելուց հետո և քննությունների հանձնումից հետո աշակերտները ստանում են «Հասունության ատեստատ»։ Դպրոցը ֆինանսավորվում է պետության միջոցներով ( տարածքային կամ քաղաքային բյուջեներով), մասնավոր անձանց կամ հասարակական միավորումների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից։

Դպրոցները բաժանվում են.

կրթության մակարդակով՝

  • սկզբնական
  • թերի միջին (հիմնական),
  • միջին
  • բարձրագույն

սովորողների սեռով՝

  • տղաների
  • աղջիկների
  • խառը ուսուցում

կրոնի նկատմամբ վերաբերմունքով՝

  • աշխարհիկ
  • կրոնական (դավանանք)

Ընդհանուր միջնակարգ կրթություն տվող կրթական հաստատությունները իրենց մեջ ներառում են.

Սովորաբար միջնակարգ դպրոցներ ընդունվում են 6 կամ 7 տարեկանում, ավարտում են 17 կամ 18 տարեկանում։ Ընդհանուր միջնակարգ կրթության համար նախատեսված ստանդարտ դպրոցական ծրագիրը նախատեսված է 10-12 դասարանների և համապատասխանաբար այդքան տարիների ուսումնառության համար։ Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է մայիսի վերջին։ Ուսումնական տարվա տևողությունը կազմում է 35 շաբաթ՝ 5-8 և 10-րդ դասարանների համար և 34 շաբաթ՝ 1-4, 9 և 11-րդ դասարանների համար։ Գոյություն ունի ուսումնական տարին բաժանելու երկու հիմնական եղանակ՝

  • 4 քառորդ։ Ամեն քառորդի ընթացքում կան արձակուրդներ («ամառային», «աշնանային», «ձմեռային» և «գարնանային»)։
  • 3 եռամսյակ։ Եռամսյակները բաժանված են 5 բլոկների՝ նրանց միջև մեկ շաբաթ արձակուրդ և երրորդ և առաջին եռամսյակների միջև ամառային արձակուրդներ։

Կամ դպրոցական ծրագիրը բաժանվում է երեք եռամսյակի, բայց չի ունենում յոթօրյա արձակուրդներ և ունենում է արձակուրդներ պետական ստանդարտների համապատասխան։ Կա մի տարբերակ, երբ հերթափոխվում են 5-6 շաբաթյա տևողությամբ ուսումնական մոդուլները (ժամանակահատվածներ) հերթափոխվում են մեկ շաբաթյա արձակուրդով։ Այսպիսի երկու ժամանակաշրջանները (մոդուլներ) կազմում են եռամսյակը։ 10-11-րդ դասարաններում, ինչպես կանոն, տարին բաժանվում է երկու կիսամյակի։ Յուրաքանչյուր քառորդի կամ եռամսյակի վերջում վերջնական գնահատական է դրվում ուսումնասիրվող բոլոր առարկաների համար, իսկ յուրաքանչյուր տարվա վերջում ` տարեկան գնահատական։ Երբեմն, եռամսյակային հաշվարկների փոխարեն կամ դրանց հետ մեկտեղ, գնահատականները դրվում են նաև կիսամյակի համար։ Անբավարար սովորող աշակերտը, այսինքն `անբավարար տարեկան գնահատականներ ունեցողը, կարող է մնալ նույն դասարանում կամ տեղափոխվել ավելի ցածր դասարան։ Վերջին դասարանի ավարտին, ինչպես նաև 9-րդ դասարանի ավարտին (կամ 8-րդ դասարանի՝ տասամյա կրթության դեպքում), աշակերտները քննություն են հանձնում առարկաների մի մասից։ Այս քննությունների արդյունքների և տարեկան գնահատականների արդյունքերով գնահատականները դրվում են հասունության վկայականում։ Այն առարկաներից, որոնց համար չկան քննություններ, վկայական է դրվում տարեկան գնահատականը։ Պարտադիր է ուսումը մինչև 9-րդ դասարան:10 և 11 դասարաններում կրթությունը պարտադիր չէ բոլոր երեխաների համար։ 11-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը ստանում է լրիվ միջնակարգ կրթության վկայական (Ռուսաստանի Դաշնությունում՝ վկայական լրիվ միջնակարգ կրթության մասին)։ 9-րդ դասարանն հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է հիմնական ընդհանուր կրթության վկայական։ 9-րդ դասարանի շրջանավարտը կարող է շարունակել ուսումը մասնագիտական դպրոցում, որտեղ բացի մասնագիտական կրթությունից հնարավոր է ավարտել հիմնական միջնակարգ կրթությունը կամ էլ միջնակարգ հատուկ կրթական հաստատությունում (ուսումնարան,քոլեջ, մի շարք ուսումնարաններ՝ բժշկական, մանկավարժական), որտեղ նա կարող է ստանալ մասնագիտացված միջնակարգ կրթություն և որակավորում, որպես կանոն, տեխնիկ կամ կրտսեր ինժեներ, կամ էլ անմիջապես սկսել աշխատել։ Բացի այդ, որոշ ՀԿ-ներ և մասնագիտական ուսումնական հաստատություններ կատարում են 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների ընդունելություն մասնագիտական ուսուցման ծրագրերի համար։

9-րդ դասարանից հետո քոլեջ, տեխնիկում կամ ուսումնարան ընդունվելու դեպքում ուսումնառության առաջին տարին իրականացվում է 10-11 դասարանների ծրագրերով (բացառություն են կազմում գյուղատնտեսության և անտառտնտեսության հետ կապված որոշակի մասնագիտություններ)։ Բացի դրանից, հարկ է նշել, որ «Պարային արվեստը» մասնագիտության ընդունելությունը կատարվում է 7-րդ դասարանի[8] բազայի հիման վրա, «Բալետի արվեստը» մասնագիտության համար 4-րդ դասարանի բազայի հիման վրա[9], իսկ «Գործիքային կատարում» մասնագիտության համար՝ առաջին դասարանից[10] (ուսումնառության ժամկետները կազմում են 4 տարի 10 ամսից մինչև 10 տարի 10 ամիս, միաժամանակ իրականացվում է ընդհանուր և միջին մասնագիտական կրթություն)։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար պահանջվում է ընդհանուր միջնակարգ կրթություն՝ վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ էլ դիպլոմ մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի կամ ուսումնարանի դիպլոմ, ինչպես նաև միասնական քնությունների արդյունքերը։ Դպրոցների մեծ մասում ընդունված է հնգօրյա աշխատանքային շաբաթ (հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի) կամ վեցօրյա (հանգստյան օր՝ կիրակի), ամեն օր 4-8 դասաժամ (համաձայն նոր առողջապահական օրենքների ոչ ավել քան 5 դասաժամ 1-4-րդ դասարաններում, 6 դասաժամ 5-րդ և 6-րդ դասարաններում և 7 դասաժամից ոչ ավել 7-11-րդ դասարաններում)։ Նման համակարգի դեպքում ընդունված են 45 րոպե տևողությամբ դասեր (լինում են ավելի կարճ, բայց, որպես կանոն, ոչ պակաս, քան 35 րոպե)։ Դասերը բաժանվում են դասամիջոցներով՝ յուրաքանչյուրը 5-20 րոպե տևողությամբ ։ Բացի սովորելուց, աշակերտները դասարաններում կատարում են իրենց տնային աշխատանքները (կրտսեր դպրոցի աշակերտների համար, տնային աշխատանք, ուսուցչի հայեցողությամբ, կարող է և չլինել)։ Ընդհանուր կրթության համակարգում կարող են նաև լինել մասնագիտացված միջնակարգ դպրոցներ կամ առանձին դասարաններ (նախահոսքային և հոսքային)՝ մի շարք առարկաների խորացված ուսուցմամբ՝ օտար լեզվի, ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիական, ինժեներական, կենսաբանական և այլն։ Սովորականներից տարբերվում են լրացուցիչ ուսումնական ծանրաբեռնվածությամբ մասնագիտական առարկաներից։ Վերջին ժամանակներում զարգանում է ամբողջ օրով դպրոցների ցանցը, որտեղ երեխաները ոչ միայն ստանում են ընդհանուր կրթություն, այլև նրանց հետ անցկացվում է մեծ քանակությամբ արտադասարանային աշխատանքներ, գործում են խմբակներ, բաժիններ և երեխաների լրացուցիչ կրթության այլ միավորումներ։ Ընդհանուր հանրակրթական դպրոցներից բացի Ռուսաստանում կան երեխաների լրացուցիչ կրթության հաստատություններ՝ երաժշտական, գեղարվեստական, սպորտային և այլն, որոնք չեն լուծում ընդհանուր կրթության խնդիրներ, այլ կենտրոնացած են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց ինքնորոշման, մասնագիտության ընտրությանը։ ՌԴ-ում 2005-2010թթ. դպրոցների թիվը կրճատվել է 12.377 միավորով[11]։

Կրթության բարեփոխումներ խմբագրել

2010 թվականի մայիսի 8-ին ՌԴ նախագահը ստորագրեց թիվ 83 Դաշնային օրենքը, որի համաձայն 2011 թվականի հունվարի 1-ից դպրոցների մեծ մասը դադարեց ստանալ պարտադիր պետական ֆինանսավորում:2012 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունվեց «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին» Դաշնային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին:Սույն օրենքի համաձայն դպրոցները կարող են ինքնուրույն հաստատել հաստիքների ցուցակը, աշխատավարձի ֆոնդը բաշխել և վճարովի կրթական ծառայություններ մատուցել դպրոցականներին[12]։ Որպես հետևություն Մոսկվայում բարձրացավ ուսուցչի միջին աշխատավարձը։ 2010 թվականին այն կազմել է 39,2 հազար ռուբլի, իսկ 2013 թվականին՝ 64,1: 2014 թվականի վերջին այն հասավ 70,2 հազար ռուբլի։ Մոսկվայում ուսուցչի միջին աշխատավարձը 2010 թվականից ավելացել է 79%-ով[13][14]։ 2014 թվականի հոկտեմբերի մեկից ռուսական դպրոցները անցան վճարովի <<Երկարօրյա>>-ին[15]։ Կրթության մասին Դաշնային օրենքի համաձայն՝ բյուջետային կազմակերպությունները ինքնուրույն են որոշում վճարովի ռեժիմին անցնելը, ինչպես նաև սահմանում են վարձավճար մատուցված լրացուցիչ ծառայությունների համար, որը գանձվում է աշակերտների ծնողներից[16][17]։

Գերմանիայում խմբագրել

 
«Բիսմարկշուլե»

Գերմանիայում գիտելիքների գնահատման համակարգը ուղիղ ռուսականի հակառակն է:Ամենաբարձր միավոր է համարվում մեկը, ամենավատ միավորը՝ վեցը։ Իրենց առաջարկած գիտելիքների ծավալով Գերմանիայի դպրոցները շատ ուժեղ տարբերվում են։ Առաջին տեղում կանգնած է գիմնազիան, ամենավերջին տեղում՝ հիմնական դպրոցները։ Աշակերտի անցումը մեկ տիպի դպրոցից ավելի բարձր գիտելիքների պահանջ ունեցող դպրոց չափազանց դժվար է։

Շվեյցարիայում խմբագրել

Շվեյցարիայի բոլոր դպրոցները բաժանված են 2 տեսակի` պետական և մասնավոր։ Բոլոր պետական ուսումնական հաստատությունները անվճար են, այնտեղ ուսանում են տեղացիների մեծ մասը։ Բոլոր հանրակրթական դպրոցները գործում են ըստ ազգային կրթական համակարգի՝ Matura, որը համարվում է աշխարհում ամենաուժեղներից մեկը։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարտադիր պետք է ուսումնասիրել երեք լեզուներ` երկու պետական լեզու ընտրությամբ և մեկ օտար լեզու։ Շվեյցարիան բաղկացած է երեք մասից`գերմանական, ֆրանսիական և իտալական։ Համապատասխանաբար, երկրի յուրաքանչյուր մասում ուսումնական հաստատությունները աշխատում են ազգային ծրագրի տարբեր տարբերակներով՝ ֆրանսալեզու Matura, գերմանալեզու և իտալերեն լեզուներով, որոնցից յուրաքանչյուրը հնարավորինս մոտ է հարևան Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դպրոցական չափանիշներին։ Հետևաբար, այդ ծրագրերը համարվում են միմյանց համարժեք։ Շվեյցարիայում մասնավոր դպրոցների քանակը 250-ից ավելի է, այնտեղ հիմնականում սովորում են օտարերկրացիներ։ Շվեյցարիայի մասնավոր դպրոցները հայտնի են ամբողջ աշխարհում։ Forbes- ի տվյալների համաձայն նրանք գերիշխում են աշխարհի ամենահեղինակավոր և թանկ կրթական հաստատությունների ցանկը[18]։ Այս դպրոցները ստեղծվել են հայտնի ուսուցիչներ և հոգեբաններ Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի, Ժան Պիաժեյի, հայր Ժիրայրի, Մարիա Մոնտեսսորիի և Ռուդոլֆ Շտայների գաղափարների ազդեցության ներքո։ Շվեյցարիայի դպրոցների ուժեղ կողմը համարվում է նրանց ծրագրերի ուղղվածությունը անձի ներդաշնակ զարգացմանը (հոգևոր, ինտելեկտուալ և ֆիզիկական), սովորելու հանդեպ ինքնամոտիվացիայի զարգացմանը։ Մասնավոր դպրոցները նախատեսված են օտարերկրացիների համար, այդ պատճառով նրանք իրականում աշխատում են դպրոցական կրթության բոլոր միջազգայնորեն ճանաչված ազգային չափանիշներով։ Կան նաև ноу-хау՝ հատուկ դպրոցական ծրագրեր, որոնք ստեղծվել են հենց Շվեյցարիայում։

  • Միջազգային ծրագիր IB (International Baccalaureate)՝ նախատեսված են, որ 3-4 տարվա ընթացքում աշակերտին պատրաստեն աշխարհի լավագույն բուհեր ընդունվելու համար։
  • Finishing School՝ դպրոց աղջիկների համար, որտեղ բացի որակյալ կրթությունից կսովորեցնեն նաև դիվանագիտական էթիկետին և լավ շարժուձևին։

Շվեյցարական բոլոր դպրոցների ամբողջական միջնակարգ կրթության վկայականները, անկախ ուսումնական ծրագրից, ճանաչվում են ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ամերիկայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Ցանկացած բուհ ընդունվելու համար պետք է ունենալ անցողիկ բալեր և ուսուցման լեզվի իմացության հաստատում։

Թուրքմենստանում խմբագրել

1998-2000 թվականներին Սապարմուրատ Նիյազովի հրամանագրերով ամբողջ երկրում իրականացվեց կրթության «բարեփոխում», որի արդյունքում միջնակարգ կրթության տևողությունը կրճատվեց մինչև 9 տարի։ Վերացվեցին ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտները, նոր ուսումնական մեթոդների ներդրման արգելք դրվեց։ Դպրոցներում դադարել են ուսուցանել ֆիզիկական կուլտուրայի և աշխատանքի ուսուցման հիմունքները, դրանց փոխարեն ներդրվել է մասնագիտական ուսուցումը։ Առաջին հրամանագրով Թուրքմենստանի նոր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ընդունել է դպրոցներում 9-ից մինչև 10 տարի ուսուցման մասին օրենք, իսկ 2013 թվականին ներդրվեց 12-ամյա կրթությունը[19]։ Ինչպես նաև ներդրվեցին նոր հայեցակարգեր՝ էկոնոմիկայի հիմունքներ, էկոլոգիա, Թուրքմենստանի մշակութային ժառանգություն, համաշխարհային մշակույթ, էթիկա, տեղեկատվա հաղորդակցական և նորարարական տեխնոլոգիաներ, մոդելավորում և գրաֆիկա[20]։ Նման կերպ հանրակրթական դպրոց են ընդունվում 6 տարեկանում և ավարտում են 18 տարեկանում[21]։ Կրթությունը համարվում է պարտադիր բոլոր երեխաների համար։ Ներկայումս ընդհանուր միջնակարգ կրթություն տվող ուսումնական հաստատությունները իրենց մեջ ներառում են հանրակրթական դպրոցներ, լիցեյներ և գիմնազիաներ։ Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է մայիսի վերջին, բաժանվում է չորս քառորդի։ Ամեն քառորդի ընթացքում կան արձակուրդներ («ամառային», «աշնանային», «ձմեռային» և «գարնանային»)։ Յուրաքանչյուր քառորդի վերջում դրվում է ամփոփիչ գնահատական բոլոր ուսումնասիրվող առարկաներից, իսկ յուրաքանչյուր տարվա վերջում` տարեկան գնահատական։ Երբեմն քառորդային գնահատականների փոխարեն կամ դրանց հետ մեկտեղ դրվում են նաև կիսամյակային գնահատականները։ Անբավարար տարեկան գնահատականների դեպքում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում։ Շատ դպրոցներում ընդունված է վեցօրյա աշխատանքային շաբաթ(հանգստյան օր՝ կիրակի), ամեն օր 4-7 դասաժամով։ Այս համակարգով ընդունված են 45 րոպե տևողությամբ դասաժամեր։ Բացի ուսուցումից աշակերտները դասարաններում կատարում են տնային աշխատանքները (տարրական դասարանների աշակերտների համար ուսուցչի հայեցողությամբ կարող է նաև չլինել)։ Ընդհանուր միջնակարգ կրթություն ստանում են 11-12-րդ դասարանների սովորողները[22][23]։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար սովորաբար պահանջվում է լրիվ միջնակարգ կրթություն՝ միջնակարգ կրթության վկայական, կամ էլ միջին մասնագիտական ուսումնարանն ավարտելու մասին փաստաթուղթ կամ ուսումնարանի դիպլոմ։

 
Բամոզայի դպրոցում տարրական դասարան,Գարդեզից ոչ հեռու գյուղ,Պակտիա, Աֆղանստան:Գյուղում դպրոցը շենք չունի և պարապմունքերը անցկացվում են մաքուր օդում՝ մրգատու ծառի ստվերի տակ

Ընդհանուր կրթության համակարգում կարող են նաև լինել մասնագիտացված միջնակարգ դպրոցներ կամ առանձին դասարաններ (նախահոսքային և հոսքային)՝ մի շարք առարկաների խորացված ուսուցմամբ՝ օտար լեզվի, ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիական, ինժեներական, կենսաբանական և այլն։ Սովորականներից տարբերվում են լրացուցիչ ուսումնական ծանրաբեռնվածությամբ մասնագիտական առարկաներից։ Ընդհանուր հանրակրթական դպրոցներից բացի Թուրքմենստանում կան երեխաների լրացուցիչ կրթության հաստատություններ՝ երաժշտական, գեղարվեստական, սպորտային և այլն, որոնք չեն լուծում ընդհանուր կրթության խնդիրներ, այլ կենտրոնացած են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց ինքնորոշման, մասնագիտության ընտրությանը։ Թուրքմենստանում գործում է Պուշկինի անվան ռուս-թուրքմենական միասնական դպրոց։ Նրա շենքը հանդիսանում է այսօրվա Թուրքմենստանում և Աշխաբադում առկա ճարտարապետական ոճի արտացոլումը։ Դպրոցը ստեղծվել է հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում և մուլտիմեդիայի, և առավելագույնս կենտրոնացած է աշակերտների գիտելիքների ստացմանը ժամանակակից մեթոդներով[24]։ Դպրոցի շրջանավարտները ստանում են ռուսական նմուշի վկայական։ Նրանցից շատերը ունեն հնարավորություն ընդունվել ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններ արտոնյալ պայմաններով[25]։

 
11-րդ դարի դպրոց,գործում է ուղեղ գիտելիքներ ներբեռնելու սկզբունքով։ Քարտ «Ֆրանսիան 11-րդ դարում», 1901

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Важные знания в школьные времена для успешного саморазвития Henrik Edberg / BigIdeas — интересные переведенные статьи из англоязычного интернета
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. https://www.panorama.am/am/news/2008/07/09/gnahatum/1315055
  4. О формировании федерального перечня рекомендуемых учебников / Министерство образования и науки Российской федерации. — М., 2015.
  5. uchebnik.mos.ru / Департамент образования города Москвы. — М., 2015.
  6. Грамотность. БСЭ, 3-е изд. — М.: Сов. энциклопедия, 1972. — т.7.
  7. «Российская школа - по-прежнему лучшая в мире?». tass-ural.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  8. Министерство образования и науки Российской Федерации, Приказ от 17 января 2011 г. № 36
  9. «Об утверждении и введении в действие федерального государственного образовательного стандарта среднего профессионального». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  10. «Об утверждении и введении в действие федерального государственного образовательного стандарта среднего профессионального образования по». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  11. «За пять лет в России закрыли 10 тысяч сельских школ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  12. Андрей Ольштынский (2 декабря 2013). «Реформа общего образования — «социальная бомба» замедленного действия». Эхо Москвы.
  13. «Средняя зарплата учителей в Москве достигла 70 тысяч рублей». Интерфакс. 3 февраля 2015.
  14. «Собянин: Средняя зарплата учителей в Москве выросла до 70 тыс. рублей». Деловая газета Взгляд. 29 мая 2015.
  15. Елена Слободян (4 октября 2014). «Сколько сейчас стоит продлёнка в школах и станет ли она вновь бесплатной?». Аргументы и Факты.
  16. Евгений Балабас (28 августа 2014). «Большинство школ с 1 сентября переходит на платную «продленку»». Московский комсомолец.
  17. Сергей Жуков (10 сентября 2015). «Урок закончился? Плати!». Российская газета.
  18. Vidya Ram. «Наиболее привилегированные школы Европы ( Europe's Most Expensive Boarding Schools)». forbes.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  19. С нового учебного года в средних школах Туркменистана введено 12-летнее обучение
  20. В Туркменистане вводится 12-летнее среднее образование
  21. «Средние школы переходят на 12-летнюю систему обучения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  22. Туркменистан переходит на 12-летнее среднее образование
  23. Дан старт переходу образовательной системы Туркменистана на 12-летнее школьное образование
  24. «Церемония открытия школы имени А. С. Пушкина». news.kremlin.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  25. В Туркмении 53 школьных выпускника получили аттестаты о среднем образовании российского образца

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 441