Շրջակա միջավայրի պահպանության շարժում

Շրջակա միջավայրի պահպանության շարժում (երբեմն կոչվում է էկոլոգիական շարժում), սոցիալական շարժում, որի նպատակն է պաշտպանել բնաշխարհը մարդու վնասակար ազդեցություններից՝ ներկա և ապագա սերունդների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար[1]։ Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պաշտպանում են շրջակա միջավայրը և բնական պաշարների արդար ու կայուն կառավարումը՝ ինչպես հանրային քաղաքականության, այնպես էլ՝ անհատական վարքագծի փոփոխության միջոցով[2]։ Մարդուն ընդունելով որպես էկոհամակարգերի անբաժանելի մաս, այլ ոչ թե դրանց թշնամի՝ շարժումը կենտրոնացած է էկոլոգիայի, առողջության և մարդու իրավունքների՝ ժողովրդական նախաձեռնություններ։ Շրջակա միջավայրի պահպանության շարժման առաջնահերթությունները, մոտեցումները և ազդեցությունը կարող են տարբերվել մի երկրից մյուսը՝ սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական տարբեր համատեքստերի պատճառով։ Չնայած շրջակա միջավայրի պաշտպանության իր գերակա նպատակին՝ այս շարժումն իր բազմաքանակ անդամների, տարբերվող ու ամուր համոզմունքների, իսկ երբեմն էլ սպեկուլյատիվ բնույթի պատճառով կարող է ներքին տարաձայնություններ ունենալ այդ նպատակին լավագույնս հասնելու ուղիների վերաբերյալ։ Շրջակա միջավայրի պահպանության շարժումը համախմբում է տարբեր ծագման և ոլորտների մարդկանց՝ սովորական  քաղաքացիների, տարբեր ոլորտների մասնագետների, կրոնական հետևորդների, քաղաքական գործիչների, գիտնականների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և անհատ փաստաբանների։

Արդյունաբերական հեղափոխության ժամանակ բարձրացավ օդի աղտոտվածության մակարդակը, ինչը 19-րդ դարի կեսերին հանգեցրեց շրջակա միջավայրի պահպանության օրենքների ընդունմանը:

Պատմություն

խմբագրել

Վաղ տեղեկություններ

խմբագրել

Շրջակա միջավայրի պահպանության շարժումն առաջացել է Արդյունաբերական հեղափոխության ժամանակ մթնոլորտում ծխի և վնասակար այլ նյութերի  արտանետումների զգալի աճին ի պատասխան, երբ շրջակա միջավայրը պաշտպանելու և աղտոտվածության դեմ պայքարելու ջանքերն աստիճանաբար վերածվեցին շարժման։ Խոշոր գործարանների ի հայտ գալը և դրան զուգընթաց քարածխի օգտագործման ահռելի աճը հանգեցրին արդյունաբերական կենտրոններում օդի աղտոտվածության մակարդակի աննախադեպ աճի. 1900 թվականից հետո արդյունաբերական քիմիական նյութերի արտանետումների մեծ ծավալին ավելացան նաև մարդկային թափոններիը, որոնք չմշակված թափվում են շրջակա միջավայր[3]։ Ի պատասխան քաղաքներում միջին դասի ներկայացուցիչների կողմից աճող քաղաքական ճնշման՝ Բրիտանիան 1863 թվականին ընդունեց Ալկալիների մասին օրենքները։ Սրանք շրջակա միջավայրի պահպանության առաջին նշանակալից օրենքներն էին, որոնք ուղղված էին կարգավորելու օդի վնասակար աղտոտվածությունը՝ մասնավորապես գազային քլորաջրածնի արտանետումները, որոնք առաջանում էին Լեբլանի մեթոդով նատրիումի կարբոնատի արտադրության հետևանքով[4]։

Շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությունը ռոմանտիզմի դարաշրջանի առանձնահատկությունն էր, որն ի հայտ եկավ 19-րդ դարի սկզբին։ Բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը, որը շատ է ճանապարհորդել Անգլիայի Լճային երկրամասով, նկարագրել է այն մի վայր, որը պետք է դիտարկվի որպես համազգային հարստություն։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր անհատ, որն ունի այդ երկրամասի գեղեցկությունը գնահատելու և դրանից ուրախություն ստանալու կարողություն, ունի նաև դրա նկատմամբ իրավացի պահանջ և շահագրգռվածություն[5]։

Բնապահպանական շարժում

խմբագրել
 
Օքսֆորդի համալսարանի անտառաբուծության դպրոցի ուսանողներն այցելել են Սաքսոնիայի անտառներ, 1892 թվական։

Հնդկաստանն առաջին երկրներից մեկն էր, որն իր անտառային տարածքներում ակտիվորեն իրականացրել է բնապահպանության գիտական սկզբունքների վրա հիմնված ռազմավարություններ ՝ պահպանելու շրջակա միջավայրը և դրա կենսաբազմազանությունը։ Հնդկաստանում բնապահպանական շարժման այս վաղ դրսևորումը ամբողջ աշխարհում հիմք է դրել բնապահպանությանն ուղղված ավելի լայն գործունեության։ Բնության պահպանության գաղափարը հիմնված էր երեք հիմնական սկզբունքների վրա՝ մարդու գործողությունները վնասում են շրջակա միջավայրը, մենք պարտավոր ենք պահպանել այն ապագա սերունդների համար և գիտության, փորձի վրա հիմնված մեթոդները պետք է առաջնորդեն մեր ջանքերը՝ այդ պարտականությունը կատարելու գործում։ Ջեյմս Ռանալդ Մարտինը նշանակալից դեր ունի այս գաղափարախոսության առաջխաղացման գործում՝ հրապարակելով բժշկատեղագրական բազմաթիվ զեկույցներ, որոնք ընդգծում էին լայնածավալ անտառահատումների և երաշտի պատճառած մեծ վնասը։ Նա նաև խթանեց Բրիտանական Հնդկաստանում անտառների հարցերով զբաղվող գերատեսչությունների ստեղծումը՝ անտառների պահպանմանն ուղղված գործունեությունն ինստիտուցիոնալացնելու նպատակով[6]։

1842 թվականին Մադրասի եկամուտների խորհուրդը բուսաբան Ալեքսանդր Գիբսոնի գլխավորությամբ նախաձեռնեց տեղական անտառների պահպանությանն ուղղված միջոցառումներ` հիմնված գիտական սկզբունքների վրա։ Սա աշխարհում անտառների պետական կառավարման առաջին դեպքն էր[7]։ Ի վերջո, 1855 թվականին գեներալ-նահանգապետ լորդ Ջեյմս Դալհաուզիի վարչակազմը ներկայացրեց անտառների պահպանության՝ աշխարհում առաջին երկարատև և լայնամասշտաբ ծրագիրը. մի մոդել, որը շուտով տարածվեց այլ գաղութներում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում։ 1860 թվականին պատկան մարմինն արգելեց հողի հարոսային մշակումը[8]։ Հյու Քլեգհորնի 1861 թվականին հրատարակած «Հարավային Հնդկաստանի անտառները և այգիները» ձեռնարկը դարձավ այս թեմայի վերաբերյալ ամբողջական աշխատություն և ամբողջ թերակղզում սկսեց լայնորեն օգտագործվել անտառնտեսության աշխատակիցների կողմից[9][10]։

1856 թվականին բուսաբան Դիտրիխ Բրանդիսը բրիտանական կառավարությունում սկսեց աշխատել որպես տեսուչ, որը վերահսկում էր Արևելյան Բիրմայի Պեգու վարչական շրջանի տեքիի անտառները։ Այդ ժամանակաշրջանում Բիրմայի տեքիի անտառները գտնվում էին ռազմատենչ Կարենների վերահսկողության տակ։ Բրանդիսը ներդրեց «taungya» ագրոանտառամշակման համակարգը, որի շրջանակներում գյուղական վայրերում ապրող կարենները մաքրում էին հողը, տնկում տեքի ծառեր և տնկարկներից հեռացնում մոլախոտերը[11]։ Բացի այդ, նա մշակեց անտառային նոր օրենսդրություն և օգնեց ստեղծել հետազոտական ու ուսումնական հաստատություններ։ Բրանդիսը Դեհրադուն քաղաքում հիմնադրեց նաև Կայսերական անտառային դպրոցը[12][13]։

Շրջակա  միջավայրի պաշտպանությամբ զբաղվող  ընկերակցությունների  ստեղծում

խմբագրել

19-րդ դարի վերջին ստեղծվեցին վայրի բնության պահպանությամբ զբաղվող առաջին ընկերակցությունները։ 1872-1903 թվականներին կենդանաբան Ալֆրեդ Նյուտոնը մի շարք հետազոտություններ է կատարել՝ նպատակ ունենալով պարզել բնիկ կենդանիների տեսակների պահպանման համար «որսի փակ սեզոն» սահմանելու անհրաժեշտությունը։ Նա խթանում էր այնպիսի օրենքների ընդունումը, որով արգելվում էր նրանց զուգավորման սեզոնին կենդանիների որսը։ Այս ջանքերի արդյունքում 1889 թվականին ստեղծվեց Փետրավորների լիգան (հետագայում՝ Թռչունների պաշտպանության թագավորական ընկերակցություն)[14]։ Կազմակերպությունը բողոքի ցույցեր էր անցկացնում՝ մորթյա հագուստի արտադրության մեջ մեծ սուզակի և սովորական եռամատ որորի կաշվի ու փետուրների օգտագործման դեմ[15]։ Կազմակերպության ջանքերը և միջին դասի աճող աջակցությունն[16] առանցքային դեր խաղացին 1869 թվականին Ծովային թռչունների պահպանության մասին օրենքի ընդունման գործում, որն աշխարհի առաջին օրենքն էր՝ ուղղված բնության պահպանմանը[17][18]։

1850-1950 թվականներին շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրը օդի աղտոտվածությունը նվազեցնելն էր։ 1898 թվականին հիմնադրվեց Քարածխային ծխի դեմ պայքարի ընկերակցությունը, որը շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ամենահին հասարակական կազմակերպություններից մեկն է համարվում։ Հիմնադիրը նկարիչ սըր Ուիլյամ Բլեյք Ռիչմոնդն էր, որին անհանգստացնում էր քարածխային ծուխը։ Չնայած ծխի դեմ պայքարի վերաբերյալ օրենքներ նախկինում ևս կային՝ 1875 թվականին ընդունված Հանրային առողջության մասին օրենքը նոր պահանջ ներկայացրեց. այն պարտավորեցնում էր, որ վառարաններն ու բուխարիները պետք է նախագծվեն այնպես, որ թույլ տան այրել իրենց սեփական ծուխը՝ դրանով իսկ նվազեցնելով ծխի արտանետումների հետևանքով առաջացած օդի աղտոտվածությունը։

 
Ջոն Ռասկինն ազդեցիկ մտավորական էր, որն արտահայտել է շրջակա միջավայրը պաշտպանելու և պահպանելու ռոմանտիկ գաղափարը։

Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համապարփակ և համակարգված նախաձեռնություններն առաջին անգամ ի հայտ եկան 19-րդ դարի վերջին։ Այս ջանքերը ծնվել էին 1870-ական թվականներին Բրիտանիայում բարեկեցության համար սկսված շարժման արդյունքում, որի ստեղծման շարժառիթը արդյունաբերականացումն էր, քաղաքների աճը, օդի և ջրի աղտոտվածության մեծացումը։ Շարժումն սկսվեց 1865 թվականին Համայնքային հողերի պահպանության ընկերակցության ստեղծմամբ, որի նպատակն էր արդյունաբերականացման ազդեցությունից պաշտպանել գյուղական տարածքները։ Հանրային փաստաբան Ռոբերտ Հանթերը Հարդվիք Ռոնսլիի, Օկտավիա Հիլի և Ջոն Ռասքինի հետ հաջողությամբ գլխավորեց մի քարոզարշավ, որի նպատակն էր կանխել երկաթուղիների կառուցումը, որոնք նախատեսված էին քարհանքերից թերթաքար տեղափոխելու համար։ Այս երկաթուղիները վտանգ էին ներկայացնում Նյուլենդսի և Էներդեյլի հովիտների համար, քանի որ երկաթուղիների կառուցումը կհանգեցներ շրջակա միջավայրի դեգրադացիայի և այդ տարածքների բնական լանդշաֆտի ոչնչացմանը։ Քարոզարշավում ունեցած հաջողության արդյունքում ստեղծվեց Լճային երկրամասի պաշտպանության ընկերակցությունը (հետագայում ստացավ «Լճային երկրամասի ընկերներ» անվանումը)[19]։

1893 թվականին Հիլը, Հանթերը և Ռոնսլին որոշեցին ստեղծել համազգային մի մարմին, որն ամբողջ երկրում կհամակարգեր շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնությունները։ Այսպես, 1894 թվականին պաշտոնապես հիմնադրվեց Պատմական հետաքրքրություն ներկայացնող կամ բնական գեղեցկություն ունեցող վայրերի ազգային տրաստը[20]։ Կազմակերպությունը հաստատուն և կայուն դիրքի հասավ 1907 թվականի Ազգային տրաստի մասին օրինագծի ընդունմամբ[21]։ Այս օրինագիծը ոչ միայն կազմակերպությանը շնորհում էր կանոնադրական կորպորացիայի կարգավիճակ, այլև ապահովում էր իրավական հիմք նրա գործունեության համար[22]։

 
Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքի բնօրինակ տիտղոսաթերթը։

Վաղ շրջանի «Վերադարձ դեպի բնություն» շարժումը, որը նախանշում էր ժամանակակից բնապահպանության ռոմանտիկ գաղափարը, աջակցություն էր ստանում այնպիսի մտավորականների կողմից, ինչպիսիք էին Ջոն Ռասկինը, Ուիլյամ Մորիսը և Էդվարդ Քարփենթերը, որոնք բոլորն էլ դեմ էին սպառողականությանը, աղտոտվածությանը և բնական աշխարհի համար վնասակար այլ գործողություններին[23]։ Շարժման առաջացման շարժառիթն արդյունաբերական քաղաքների վատ կենսապայմաններն էին, որոնք բնութագրվում էին սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակով, աղտոտվածության անտանելի մակարդակով և չափազանց նեղ բնակարաններով։ Իդեալիստները պնդում էին, որ գյուղական կյանքն առասպելական ուտոպիա է և առաջարկում էին, որ մարդիկ վերադառնան այդ իդեալական գյուղական ապրելակերպին։ Ջոն Ռասկինը պնդում էր, որ անհատները պետք է վերադառնան «անգլիական մի փոքր հողատարածք՝ խաղաղ, բերրի և գեղատեսիլ։ Այնտեղ չեն լինի մեխանիկական շարժիչներ... Փոխարենը, կլինեն բազում ծաղիկներ և բանջարեղեն... Կլինի նաև երաժշտություն և պոեզիա. երեխաները կսովորեն պարել և երգել դրա տակ»[24]։

Փորձեր արվեցին հիմնել փոքր կոոպերատիվ տնտեսություններ, խանդավառությամբ վերածնվեցին գյուղական հին ավանդույթները՝ զերծ արդյունաբերական արտադրության և արհեստական ​​տարրերի բացասական ազդեցություններից։ Այդ ավանդույթների թվում էին Մորիսի պարը և մայիսյան ծառի ծիսակարգը[25]։

Միացյալ Նահանգներում շրջակա միջավայրի պահպանության շարժումը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին՝ երկրի արևմտյան շրջաններում բնական ռեսուրսների պահպանման հետ կապված մտահոգությունների պատճառով։ Այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Ջոն Մյուրը և Հենրի Դևիդ Թորոն իրենց փիլիսոփայական գաղափարներով և ներդրումներով առանցքային դեր են խաղացել շարժման ձևավորման գործում։ Թորոն հետաքրքրված էր բնության հետ մարդկանց փոխհարաբերություններով. Ուոլդեն լճակում մենության մեջ ապրելու իր փորձառությունների և դիտարկումների միջոցով նա փորձում էր պատկերացում կազմել մարդկության և բնական աշխարհի միջև ավելի խորը կապերի մասին։ Թորոն իր ուսումնասիրությունները հրապարակեց «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքում, որտեղ պնդում էր, որ մարդիկ պետք է մտերմանան բնության հետ։ Յոսեմիթե հովտում քայլարշավ կատարելուց և դրա էկոլոգիան ու երկրաբանությունն ուսումնասիրելուց հետո Մյուրը հասկացավ, որ բնությունն ունի արժեք՝ անկախ մարդկանց համար իր օգտակարությունից և արժանի է պաշտպանության միայն այն պատճառով, որ այն գոյություն ունի։ Նա Կոնգրեսին համոզեց հիմնել Յոսեմիթե ազգային պարկը, իսկ 1892 թվականին հիմնադրեց նաև Սիեռա ակումբը[26]։ Պահպանողականության հիմնական սկզբունքները, որոնք ներառում են բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանումն ու պաշտպանումը, ինչպես նաև այն համոզմունքը, որ բնությունն ունի ներքին արժեք և անկախ մարդու շահագործումից գոյատևելու իրավունք, կարևոր հիմքեր են, որոնց վրա կառուցվել է ժամանակակից բնապահպանությունը։ Միացյալ Նահանգներում շրջակա միջավայրի պահպանության շարժման վաղ շրջանը հակասական էր. Ջոն Մյուրի պես պահպանողականները պաշտպանում էին հողն ու բնությունը զուտ իրենց ներքին արժեքի համար՝ հավատալով, որ մարդու գործունեությունը չպետք է ազդի դրանց վրա։ Մյուս կողմից, Գիֆորդ Փինչոթի (1905-1910 թվականներին եղել է ԱՄՆ Անտառային ծառայության առաջին ղեկավարը) պես բնապահպանները ցանկանում էին բնական ռեսուրսները օգտագործել մարդու կարիքների համար։

20-րդ դար

խմբագրել

20-րդ դարում էկոլոգիական գաղափարները շարունակում էին ձեռք բերել ժողովրդականություն և ճանաչում։ Սկսեցին ջանքեր գործադրվել վայրի բնությունը՝ հատկապես ամերիկյան բիզոններին փրկելու համար։ Վերջին թափառական աղավնու անկելը և ամերիկյան բիզոնի վերացման վտանգը կատալիզատորներ էին բնապահպանների համար՝ լայն հասարակության շրջանում վայրի բնության և բնական միջավայրերի պահպանության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ 1916 թվականին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հիմնադրեց ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը[27]։ Շարժման առաջամարտիկները կոչ էին անում ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ կառավարել բնական ռեսուրսները։ Նրանք պայքարում էին բարեփոխումների համար, քանի որ կարծում էին՝ անտառների, բերրի հողի, օգտակար հանածոների, վայրի բնության և ջրային ռեսուրսների ոչնչացումը կհանգեցնի հասարակության կործանմանը[28]։ Վերջին տարիներին ամենաակտիվ շարժումը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շարժումն է։

«Բնական ռեսուրսների պահպանումն առաջնային խնդիր է։ Եթե մենք չլուծենք այս խնդիրը, մնացած բոլոր խնդիրների լուծումը քիչ օգուտ կտա»։

Թեոդոր Ռուզվելտ (հոկտեմբերի 4, 1907 թվական)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգներում շրջակա միջավայրի պահպանության շարժումը մեծ թափ ստացավ, քանի որ մարդիկ սկսեցին գիտակցել շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքները՝ հիվանդությունները, օդի և ջրի աղտոտվածության տարածումը, որոնք սրվեցին պատերազմից հետո տեղի ունեցած էկոլոգիական տարբեր աղետների պատճառով։ 1949 թվականին հրատարակվեց Ալդո Լեոպոլդի «Ավազե շրջանի ալմանախը»։ Նա հավատում էր հողային էթիկային, որն ընդգծում է «բնական համակարգերի գեղեցկության, ամբողջականության և առողջության» պահպանման կարևորությունը՝ որպես բարոյական և էթիկական պարտավորություն։

Ռեյչել Քարսոնի 1962 թվականին լույս տեսած «Լուռ գարուն» գիրքը նշանակալի դեր խաղաց շրջակա միջավայրի պահպանության շարժման առաջխաղացման գործում։ Այն պատմում է թռչունների պոպուլյացիայի նվազման մասին, որը պայմանավորված է դուստի՝ միջատասպան աղտոտիչի համատարած կիրառմամբ, որը հայտնի է շրջակա միջավայրի վրա իր վնասակար ազդեցությամբ։ Քարսոնը քննադատում էր բնությունը վերահսկելու մարդու փորձերը՝ օգտագործելով դուստի նման սինթետիկ նյութեր։ Նա ընդգծում էր նման գործելակերպի վնասակար ազդեցությունն էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա։ 1958 թվականին Քարսոնը սկսեց աշխատել իր վերջին գրքի վրա՝ առաջնորդվելով այն համոզմունքով, որ բնությունը մարդու պաշտպանության կարիքն ունի։ Քարսոնն իր հետազոտությունների միջոցով ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի տարբեր խնդիրների վրա, ինչպիսիք են՝ ռադիոակտիվ արտանետումները, սմոգը, սննդային հավելումների և թունաքիմիկատների օգտագործումը։ Ռեյչել Քարսոնի ուշադրության կենտրոնում թունաքիմիկատների ազդեցությունն էր շրջակա միջավայրի վրա։ Իր հետազոտությունների և դիտարկումների միջոցով նա եզրակացրեց, որ այդ քիմիական նյութերը խոցելի են դարձնում բնությունը և վտանգ ներկայացնում ինչպես մարդկանց, այնպես էլ այլ տեսակների համար[29]։

Այս երկու գրքերն օգնեցին հանրության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա[28]։ Ռեյչել Քարսոնի «Լուռ գարուն» գիրքը վաճառվել է ավելի քան երկու միլիոն օրինակով[30] և առանցքային դեր է խաղացել դուստի համազգային արգելման ու ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ստեղծման գործում[31]։

 
Երկրի օրվան նվիրված միջոցառում Սան Դիեգոյի քաղաքային քոլեջում, 2007 թվական։

1969-1970-ական թվականների ընթացքում՝ Իլինոյսից «Աղվես» (անգլ.՝ Fox) կեղծանունով ակտիվիստ-բնապահպան Ջեյմս Ֆ. Ֆիլիպսը բազմաթիվ արշավներ անցկացրեց աղտոտման դեմ պայքարում։ Նրա ակտիվիստական գործունեության դրսևորումներից էին ապօրինի կեղտաջրերի խողովակների փակումը` թափոնների հետագա արտահոսքը շրջակա միջավայր կանխելու նպատակով, ինչպես նաև ԱՄՆ-ի պողպատի գործարաններից մեկի արտադրած թունավոր կեղտաջրերը Չիկագոյում գտնվող կորպորատիվ գրասենյակ տանելը։ Ֆիլիպսի «էկոտաժային» արշավները գրավեցին լրատվամիջոցների ուշադրությունը և հետագայում խթանեցին շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ ուղիղ գործողությունների։

Առաջին անգամ Երկրի օրը նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին[32]։ Վիսկոնսինից նախկին սենատոր Գեյլորդ Նելսոնը սահմանել է էկոլոգիական կրթության և իրազեկման այս օրը՝ 1969 թվականին ականատես լինելով Սանտա Բարբարայի ափերի մոտ նավթի արտահոսքին։ Գրինփիսը հիմնադրվել է 1971 թվականին։ Դրա ստեղծողները այն համոզմանն էին, որ ավանդական մեթոդները՝ քաղաքական քարոզչությունը և օրենքները արդյունավետ լուծումներ չեն շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման համար։ Փոխարենը, կազմակերպությունը, որպես փոփոխությունների հասնելու միջոց, հավանություն էր տալիս ոչ բռնի գործողություններին։ 1980 թվականին ստեղծվեց «Նախ և առաջ Երկիրը» (անգլ.՝ Earth First!) արմատական կազմակերպությունը, որն ուներ աշխարհի ընկալման էկոկենտրոն տեսակետ։ Այն հավատում էր, որ բոլոր կենդանի էակները՝ ներառյալ մարդիկ, այլ տեսակները և էկոհամակարգերը, որոնք ապահովում են կյանքը, պետք է ունենան բարգավաճման հավասար իրավունքներ[28]։

1950-1970-ականներին մի քանի իրադարձություններ ցույց տվեցին մարդկանց կողմից շրջակա միջավայրին հասցված վնասի մեծությունը։ 1954 թվականին Բիկինի ատոլում ջրածնային ռումբի փորձարկման հետևանքով ճապոնական Ֆուկուրյու-մարու ձկնորսական նավի 23 հոգանոց անձնակազմը ենթարկվեց ռադիոակտիվ նյութերի ազդեցությանը։ Այս փորձարկումը, որը կոչվում էր «Castle Bravo», Միացյալ Նահանգների կողմից իր ամենամեծ ջերմամիջուկային սարքի փորձարկումն էր, որով սկիզբ դրվեց մի շարք այլ փորձարկումների՝ բարձր արտադրողականության ջերմամիջուկային զենքեր ստեղծելու համար[33]։ 1967 թվականին «Torrey Canyon» նավթատար նավը Քորնուոլի ափերի մոտ ընկավ ծանծաղուտի մեջ, ինչի հետևանքով նավթի խոշոր արտահոսք տեղի ունեցավ, որն աղտոտեց շրջակա ծովային միջավայրը և ափամերձ տարածքները։ Այս միջադեպը ընդգծեց ծովային նավթի փոխադրման հետ կապված էկոլոգիական ռիսկերը։ Երկու տարի անց՝ 1969 թվականին, նավթի մեկ այլ զգալի արտահոսք տեղի ունեցավ հորատանցքից` այս անգամ Կալիֆորնիայի Սանտա Բարբարա նեղուց։ Այս միջադեպն ավելի ընդգծեց ծովային նավթի հորատման գործողություններից բխող էկոլոգիական վտանգները և մտավախություն առաջացրեց ծովային էկոհամակարգերի ու ափամերձ համայնքների վրա նման միջադեպերի էկոլոգիական ազդեցության վերաբերյալ։ 1971 թվականին Ճապոնիայում հանգուցալուծվեց Մինամատա քաղաքի բնակիչների՝ տարիներ շարունակ սնդիկով թունավորվելու հետ կապված դատական գործը, որը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա[34]։

Միևնույն ժամանակ, գիտական նոր ուսումնասիրությունները կրկին ուշադրություն հրավիրեցին շրջակա միջավայրին և մարդկությանը սպառնացող և՛ իրական, և՛ պոտենցիալ սպառնալիքների վրա։ Այդ ուսումնասիրություններից էին Փոլ Էրլիխի 1968 թվականին լույս տեսած «Բնակչության ռումբը» գիրքը, որն արթնացրեց Թոմաս Մալթուսի՝ ժամանակին արտահայտած մտավախությունները։ Վերջինս նշել էր, որ բնակչության աճը կգերազանցի ռեսուրսներին՝ հանգեցնելով սովի և այլ խնդիրների։ Էրլիխի գիրքը ևս ընդգծում էր բնակչության էքսպոնենցիալ աճի հնարավոր հետևանքները՝ ենթադրելով, որ դա կարող է հանգեցնել սոցիալական և էկոլոգիական զգալի մարտահրավերների։ Կենսաբան Բարրի Քոմոները աճի, հարստության և թերի տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկում նախաձեռնեց, որտեղ մտահոգություն հայտնեց շրջակա միջավայրի վրա այս գործոնների ազդեցությունների և հասարակության մեջ դրանց փոխազդեցության վերաբերյալ։ 1972 թվականին Հռոմի ակումբը, որը բաղկացած էր գիտնականներից և քաղաքական գործիչներից, հրապարակեց «Աճի սահմանները» խորագրով զեկույց, որով ուշադրություն հրավիրեց Երկրի բնական ռեսուրսների վրա մարդու գործողությունների ազդեցության աճի վրա։

Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական զգալի առաջընթացները՝ ներառյալ միջուկային զենքի տարածումը և տիեզերքից արված Երկրի լուսանկարները, ոչ միայն նոր պատկերացումներ տվեցին տարբեր գիտական երևույթների վերաբերյալ, այլև ստիպեցին մարդկանց հասկանալ, որ թեև տիեզերքի հետ համեմատած՝ Երկիրը անհամեմատ փոքր է, այնուամենայնիվ, այն նաև շատ հատուկ և եզակի վայր է։

1972 թվականին Ստոկհոլմում կայացավ Մարդուն շրջապատող միջավայրի հիմնախնդիրների մասին ՄԱԿ-ի կոնֆերանսը, որտեղ առաջին անգամ հավաքվեցին տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրները։ Այս համաժողովի արդյունքում ստեղծվեցին շրջակա միջավայրի պետական գործակալությունները և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը։

1970-ականների կեսերին հակամիջուկային գործունեության դեմ շարժումը սկսեց վայելել մարդկանց ավելի լայն շրջանակի աջակցությունը՝ ավելի մեծ ազդեցություն ունենալով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։ Թեև հակամիջուկային շարժումը չուներ իր գործունեությունը համակարգող կազմակերպություն, այնուամենայնիվ, այն կարողացավ զգալի ուշադրություն գրավել՝ հատկապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[35]։ 1979 թվականին «Three Mile Island» ատոմակայանի վթարից հետո տեղի ունեցան զանգվածային բազմաթիվ ցույցեր։ Ամենամեծը կայացավ 1979 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, որին մասնակցում էր 200 000 մարդ[36][37][38]։

1970-ականներից ի վեր առաջընթաց է գրանցվել հանրային իրազեկման, շրջակա միջավայրին առնչվող գիտությունների, էկոլոգիայի և տեխնոլոգիաների ոլորտում, ինչի արդյունքում սկսել են ուսումնասիրվել ժամանակակից այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օզոնի շերտի քայքայումը, գլոբալ տաքացումը, թթվային անձրևները, մուտացիոն սելեկցիան, գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերը և գյուղատնտեսական կենդանիները։ Մուտացիոն սելեկցիայի միջոցով՝ սերմերը, ենթարկելով քիմիական նյութերի կամ ճառագայթման ազդեցությանը,  մշակաբույսերի նոր տեսակներ ստեղծվեցին։ Այդ տեսակներից շատերն օգտագործվում են առ այսօր։ Շրջակա միջավայրի որոշ պաշտպաններ  գենետիկորեն ձևափոխված բույսերն ու կենդանիները, ըստ էության, վնասակար են համարում, քանի որ դրանք ստեղծվել են ոչ բնական ճանապարհով։ Մյուսներն էլ ընդգծում են գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերի հնարավոր առավելությունները, մասնավորապես, քիչ ջրի կարիք ունեցող, գենետիկորեն փոփոխված եգիպտացորենի ստացման արդյունքում ջրի խնայողությունը և թունաքիմիկատների օգտագործման նվազեցումը՝ միջատների հանդեպ դիմացկուն մշակաբույսեր ստեղծելու շնորհիվ։ Նրանք նաև նշում են, որ գենետիկորեն ձևափոխված որոշ կենդանիներ ավելի արագ են աճում, ինչը հանգեցնում է արտադրության ցիկլերի կրճատմանը և հետևաբար կերերի ավելի արդյունավետ օգտագործմանը[39]։ Շրջակա միջավայրի պաշտպանները պնդում են նաև, որ գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերից և անասուններից բացի, սինթետիկ կենսաբանությունը ևս ռիսկեր է պարունակում, եթե այդ օրգանիզմները հայտնվեն բնության մեջ։ Ի տարբերություն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, սինթետիկ կենսաբանությունը նույնիսկ օգտագործում է բնության մեջ գոյություն չունեցող ազոտային հիմքերի զույգեր[40]։

21-րդ դար

խմբագրել

2022 թվականին «Global Witness» (թարգմանաբար՝ «Գլոբալ ականատես») կազմակերպությունը հայտարարեց, որ նախորդ տասնամյակում սպանվել է բնության և շրջակա միջավայրի ավելի քան 1700 պաշտպան, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ մահ է գրանցվել[41]։ Ամենաշատ սպանությունները տեղի են ունեցել Բրազիլիայում, Կոլումբիայում, Ֆիլիպիններում և Մեքսիկայում[41]։

2023 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտարարեց, որ էկոլոգիական արդարության համար առաջին 100 միլիոն դոլարի դաշնային ֆինանսավորումն է հատկացվելու համայնքային կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ որակավորված դիմորդներին[42]։

Միացյալ Նահանգներ

խմբագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժամանակակից շրջակա միջավայրի շարժման արմատներն սկիզբ են առնում 20-րդ դարասկզբի բնապահպանական շարժումներից։ Ժամանակակից էկոլոգիական գիտակցության ձևավորման գործում առանցքային դեր են խաղացել  Ռեյչել Քարսոնի «Լուռ գարուն» (1962), Մյուրեյ Բուկչինի «Մեր սինթետիկ միջավայրը» (1962) և Փոլ  Էրլիխի «Ժողովրդագրական ռումբ» (1968) աշխատությունները։ 1960-1970-ականներին ԱՄՆ-ում շրջակա միջավայրի պաշտպանները պայքարում էին միջուկային զենքի և միջուկային էներգետիկայի դեմ, 1980-ականներին՝ թթվային անձրևների, 1990-ականներին՝ օզոնային շերտի քայքայման և անտառահատումների, իսկ վերջին շրջանում՝ կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման դեմ։

1970-ականներին Միացյալ Նահանգներն ընդունեց շրջակա միջավայրի պահպանության բազմաթիվ օրենքներ, այդ թվում՝ «Մաքուր ջրի մասին» օրենքը[43], «Մաքուր օդի մասին» օրենքը, «Վտանգված տեսակների մասին» օրենքը և «Շրջակա միջավայրի ոլորտում ազգային քաղաքականության մասին» օրենքը։ Այս օրենքները շարունակում են հիմք ծառայել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ժամանակակից կանոնակարգերի համար։

Լատինական Ամերիկա

խմբագրել

1972 թվականին Ստոկհոլմում տեղի ունեցած Մարդուն շրջապատող միջավայրի հիմնախնդիրների մասին ՄԱԿ-ի կոնֆերանսից հետո Լատինական Ամերիկայի պաշտոնյաները վերադարձան լավատեսական ակնկալիքներով։ Նրանք փորձում էին  հասնել տնտեսական աճի և ապահովել բնական ռեսուրսների պահպանումը, որոնք Լատինական Ամերիկայում դեռ չէին կրել մարդու վնասակար ազդեցությունը։ Կառավարությունները միլիոնավոր դոլարներ ծախսեցին գերատեսչություններ ստեղծելու և աղտոտվածության չափանիշներ սահմանելու համար։ Սակայն արդյունքները միշտ չէ, որ համընկնում էին պաշտոնյաների սկզբնական ակնկալիքների հետ։ Ակտիվիստները դա կապում են քաղաքներում բնակչության աճի և արդյունաբերության ընդլայնման հետ։ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում ներգաղթյալների մեծ հոսք էր նկատվում, որոնք հաստատվում էին այնպիսի տներում, որոնք չեն համապատասխանում կենսապայմանների համապատասխան որակի կամ անվտանգության տեսանկյունից ընդունելի չափանիշներին։ Լատինական Ամերիկայի երկրները խստորեն չեն հետևում աղտոտումը կանխելու համար նախատեսված կանոնների և օրենքների կիրարկմանը և հազվադեպ են զգալի տույժեր սահմանում խախտումների համար։ Օրինակ՝ Վենեսուելայում շրջակա միջավայրի պահպանության օրենքը խախտելու համար ամենախիստ պատիժը եռօրյա ազատազրկումն է և 50,000 բոլիվար տուգանքը, որը համարժեք է մոտավորապես 3,400 ԱՄՆ դոլարի։ 1970-1980-ական թվականներին Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ռազմական բռնապետություններից անցում կատարեցին դեպի ժողովրդավարական վարչակազմեր[44]։

Բրազիլիա

խմբագրել

1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսի ժամանակ Բրազիլիայի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում։ Բրազիլիան իր պատմության ընթացքում մեծ ուշադրություն չի դարձրել բնապահպանական խնդիրներին կամ շրջակա միջավայրի պահպանությանը։ Երկիրն ունի բույսերի և կենդանական տեսակների աշխարհում ամենամեծ բազմազանությունը, սակայն այս կենսաբազմազանությունն ամենաշատն է վտանգված մարդկային գործողությունների պատճառով։ Բրազիլիայում է գտնվում մոլորակի անտառների մեկ երրորդը, ամենամեծ գետը՝ Ամազոնը, և ամենամեծ արևադարձային անտառը՝ Ամազոնի արևադարձային անտառը։ Միջոցներ են հավաքվել ազգային պարկերի ստեղծման և անտառների ոչնչացմանն ու ջրային ուղիների աղտոտմանը նպաստած անհատների իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այստեղ տեղակայված են մի քանի կազմակերպություններ, որոնք առաջնորդում են շրջակա միջավայրի պահպանության շարժումը։ 1989 թվականին հիմնադրված «Կապույտ ալիք» հիմնադրամը համագործակցում է գովազդային գործակալությունների հետ՝ պաշտպանելու Բրազիլիայի լողափերի մաքրության պահպանմանն ուղղված ազգային կրթական նախաձեռնությունները։ «Funatura» կազմակերպությունը ստեղծվել է 1986 թվականին և հանդիսանում է վայրի բնության արգելոցների ծրագիր։ «Pro-Natura International»-ը շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող մասնավոր կազմակերպություն է, որն ստեղծվել է 1986 թվականին[45]։

Եվրոպա

խմբագրել

1952 թվականին Լոնդոնի մեծ սմոգի պատճառով զոհվեցին հազարավոր մարդիկ, ինչի հետևանքով 1956 թվականին Մեծ Բրիտանիայում ընդունվեց «Մաքուր օդի մասին» առաջին օրենքը։ 1957 թվականին առաջին խոշոր միջուկային վթարը տեղի ունեցավ Անգլիայի հյուսիսում գտնվող Ուինդսքեյլ ատոմային համալիրում։ 1967 թվականին «Torrey Canyon» նավթատար նավը Քորնուոլի ափերի մոտ ծանծաղուտն ընկավ, ինչի հետևանքով նավթի խոշոր արտահոսք տեղի ունեցավ, որն էլ աղտոտեց շրջակա ծովային միջավայրը և ափամերձ տարածքները` հանգեցնելով ափի երկայնքով ծովային օրգանիզմների մահվան։ 1972 թվականին Ստոկհոլմում կայացավ Մարդուն շրջապատող միջավայրի հիմնախնդիրների մասին ՄԱԿ-ի կոնֆերանսը, որի ժամանակ նախաձեռնվեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը։ Եվրոպական միության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը պաշտոնապես ձևավորվեց Եվրոպական խորհրդի կողմից արված հռչակագրի հիման վրա, որի շրջանակներում ԵՄ-ն ընդունեց իր առաջին հնգամյա շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը[46]։ Հռչակագրում ընդգծվում է այն գաղափարը, որ շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխարգելելու նպատակով ջանքերի և ռեսուրսների նախապես ներդրումն ավելի արդյունավետ և շահավետ է երկարաժամկետ հեռանկարում, քան այդ վնասի հետևանքների դեմ պայքարելը։ Ավելին, հռչակագրում ամրագրված է շրջակա միջավայրին վնաս հասցրած անձանց պատասխանատվության ենթարկելու սկզբունքը` պաշտպանելով այնպիսի քաղաքականությունների իրականացումը, որտեղ աղտոտման համար պատասխանատու կողմերը ֆինանսական պատասխանատվություն են կրում իրենց առաջացրած բացասական ազդեցության համար։

1980-ականներին ստեղծված կանաչ կուսակցությունները տասը տարի անց սկսեցին քաղաքական հաջողություններ ունենալ։ 1986 թվականին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցավ ատոմակայանի վթար ինչի հետևանքով նույն տարվա ընթացքում Ուկրաինայում լայնածավալ էկոլոգիական արշավ իրականացվեց։ 1980-ական թվականների վերջը և 1990-ականների սկիզբը նշանավորեցին կոմունիզմի անկումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բեռլինի պատի փլուզումը և Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների վերամիավորումը։ 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ ՄԱԿ-ի գագաթնաժողով, որտեղ ընդունվեց «21-րդ դարի օրակարգը» անունը կրող գործողությունների պլանը։ 1997 թվականին կազմվեց Կիոտոյի արձանագրությունը, որը սահմանեց ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների նվազեցման կոնկրետ թիրախներն ու վերջնաժամկետները։ Կիոտոյի արձանագրությունը ստորագրեց 192 երկիր՝ ներառյալ Եվրամիությունը, Հայաստանը, և ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Անդորրայի, Կանադայի, Հարավային Սուդանի և ԱՄՆ-ի։ 2000-ականների սկզբին ակտիվիստները կարծում էին, որ էկոլոգիական քաղաքականության հարցերը բավարար ուշադրության չեն արժանանում էներգետիկ անվտանգության, գլոբալացման և ահաբեկչության վրա շեշտադրումների պատճառով[47]։

Հայաստան

խմբագրել

1980-ական թվականների կեսերից Խորհրդային Հայաստանում ձևավորվեց բնապահպանական ակտիվիզմը։ 1987-1988 թվականներին Երևանում տեղի ունեցան բնապահպանական ցույցեր։ Մտավորականության ներկայացուցիչների և գիտնականների կողմից նախաձեռնված այս ակցիաների նպատակը հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրների մասին բարձրաձայնելն էր։ Բնապահպանական շարժման արմատներում կանգնած էին Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։ Բողոքի ակցիաների ժամանակ ելույթներ էին ունենում նաև ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը[48]։

SOS Շիկահող

խմբագրել
 
Շիկահողի արգելոց

Շուրջ 40 բնապահպանական հասարակական կազմակերպություններ 2005 թվականին միավորվեցին՝ նախաձեռնելով «SOS Շիկահող» ակցիան։ Ակցիայի նպատակը ճանապարհի շինարարության կանխումն էր, որն անցնելու էր Շիկահողի արգելոցի տարածքով։ Ակտիվիստներին հաջողվեց ՀՀ Կառավարությանը համոզել փոխել ճանապարհաշինական նախագիծը, և ճանապարհն անցկացնել մեկ այլ վայրով[49]։

SOS Թեղուտ

խմբագրել
 
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

2007 թվականի մարտին 26-ին բնապահպանական հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «SOS Թեղուտ» կոալիցիան։ Նրանք պահանջում էին դադարեցնել անտառահատումները Թեղուտում և չշահագործել Թեղուտի հանքավայրը։ «SOS Թեղուտ» նախաձեռնությունը փորձեց դատական կարգով կասեցնել հանքավայրի շահագործումը։ Սակայն դատարանը մերժեց հանքավայրի շահահործումը դադարեցնելու ակտիվիստների միջնորդությունը։ Թեղուտի հանքավայրի շահագործումը որոշակի ընդհատումներով շարունակվում է մինչև օրս[50]։

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնություն

խմբագրել
 
Թռչկանի ջրվեժ

Բնապահպանական հաջորդ ակցիան տեղի ունեցավ 2011 թվականին։ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը ստեղծվեց կանխելու Չիչխան գետի վրա` Թռչկանի ջրվեժի մոտ հիդրոէլեկտրոկայանի կառուցումը։ Ակցիայի մասնակիցները վրաններ տեղադրեցին այն վայրում, որտեղ անցկացվում էր շինարարությունը[51]։ Ի վերջո բնապահպաններին հաջողվեց կասեցնել հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով՝ Թռչկանի ջրվեժին տրվեց պետական հատուկ պահպանության տարածքի կարգավիճակ[52]։

Մաշտոցի պուրակ

խմբագրել

2011 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժեց Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակները։ Այդ կրպակների մի մասը սեփականաշնորհված էին։ Ուստի քաղաքապետարանը որոշեց փոխհատուցել կրպակների սեփականատերերին և նրանց համար նոր կրպակներ կառուցել Մաշտոցի պուրակում։ Սա առաջացրեց մի շարք բնապահպանների և հասարակության որոշ մասի զայրույթը։ Ստեղծվեց «Մաշտոցի պուրակ» նախաձեռնությունը։ Դրա անդամները 3 ամիս նստացույցեր իրականացրին պուրակի տարածքում։ Ի վերջո հարցը լուծվեց հօգուտ ակտիվիստների։

Save Ամուլսար

խմբագրել
 
Ամուլսար լեռը

2018 թվականից սկսած ամենախոշոր բնապահպանական ակցիան «Save Ամուլսարն» էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2014 թվականին ձեռք էր բերել Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվությունը։ Հանքի շահագործումը թույլ չտալու համար 2018-2020 թվականներին տեղի ունեցան բողոքի ակցիաներ։ Հանքի շահագործումը կանխել չհաջողվեց և Կառավարությունը թույլ տվեց «Լիդիան Արմենիային» շահագործել հանքը։

Մերձավոր Արևելք

խմբագրել

Շրջակա միջավայրի պահպանության շարժումը տարածում է իր ազդեցությունը զարգացող երկրների վրա՝ հասնելով հաջողության տարբեր աստիճանների։ Արաբական աշխարհում՝ ներառյալ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այս շարժումը տարբեր մոտեցումներ ունի։ Պարսից ծոցի երկրները հարուստ են իրենց առատ էներգետիկ պաշարների շնորհիվ։ Արաբական երկրները բազմազան են բնական ռեսուրսների և աշխատուժի առումով. որոշ երկրներ ունեն առատ բնական ռեսուրսներ և փոքր աշխատուժ, մինչդեռ մյուսներն ունեն սահմանափակ բնական ռեսուրսներ, բայց մեծ աշխատուժ։

Արաբական պետությունների լիգայի Արտաքին գործերի նախարարական կոմիտեի հովանու ներքո գործող տասներկու մշտական մասնագիտացված ենթահանձնաժողովների շարքում կա հատուկ ենթահանձնաժողով, որն զբաղվում է բացառապես շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներով։ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները ակնհայտ շահագրգռվածություն են ցուցաբերել շրջակա միջավայրի խնդիրները լուծելու համար։ Այնուամենայնիվ, չնայած այս դրսևորված հետաքրքրությանը, շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող որոշ ակտիվիստներ վերապահումներ ունեն նրանց մղումների անկեղծության վերաբերյալ։ Այս թերահավատության պատճառն այն է, որ այդ երկրները հնարավոր է՝ հարկադրված են առաջնահերթություն տալիս շրջակա միջավայրի խնդիրներին, քանի որ միջազգային հանրության մաս են կազմում։ Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման առաջին քայլն էր շրջակա միջավայրի նախարարության ստեղծումը։ Սաուդյան Արաբիան շրջակա միջավայրի մասին իր առաջին օրենքն ընդունել է 1992 թվականին, որին 1994 թվականին հետևել է Եգիպտոսը։ Սոմալին միակ երկիրն է, որտեղ չկա շրջակա միջավայրի վերաբերյալ օրենք։ 2010 թվականի Էկոլոգիական արդյունավետության ինդեքսում Ալժիրը 163 երկրից զբաղեցրել է  42-րդ, Մարոկկոն՝ 52-րդ, իսկ Սիրիան՝ 56-րդ հորիզոնականները։ Էկոլոգիական արդյունավետության ինդեքսը գնահատում է իր շրջակա միջավայրը արդյունավետորեն վերահսկելու և պաշտպանելու կոնկրետ երկրի կարողությունը, ինչպես նաև իր բնակիչների առողջությունը։ Արաբական ոչ մի երկիր չի ընդգրկվել առաջին քառյակում, իսկ յոթ երկիր էլ հայտնվել է վերջին քառյակում[53]։

Հարավային Կորեա և Թայվան

խմբագրել

1965-1990 թվականներին Հարավային Կորեայի և Թայվանի արդյունաբերականացումը նշանավորվեց ինչպես զգալի աճով, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կանոնակարգերի բացակայությամբ[54]։ Հարավային Կորեայի Հանգան և Նակդոնգ գետերն այնքան աղտոտված էին արդյունաբերական թափոնների անվերահսկելի արտանետումների պատճառով, որ էկոլոգիական կործանման եզրին էին։ Համաչափ տնտեսական զարգացման համար Թայվանը միջոցներ էր ձեռնարկում արդյունաբերության կենտրոնացումը քաղաքներում կանխելու համար։ Փոխարենը խթանում էր գյուղական վայրերում արտադրական օբյեկտների ստեղծումը։ Սա հագեցրեց նրան, որ գյուղատնտեսական հողերի մոտավորապես մեկ հինգերորդը աղտոտվեց արդյունաբերական թափոններով, իսկ կղզում մշակվող բրնձի մոտ երեսուն տոկոսն էլ՝ ծանր մետաղներով։ Թե՛ Հարավային Կորեայում, թե՛ Թայվանում կային շրջակա միջավայրի պահպանության ինքնաբուխ շարժումներ, որոնցում ներգրավված էին սոցիալ-տնտեսական տարբեր ծագում ունեցող անհատներ։ Նրանց պահանջները փոխկապակցված էին զբաղվածության, տարբեր մասնագիտությունների գծով աշխատողների առողջության և գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների հետ։ Նմանատիպ շարժումներում ներգրավված անձինք իրենց գործողություններում հաստատակամ էին՝ հասկանալով, որ բողոքի ցույցերի միջոցով կարող են հասնել իրենց նպատակներին կամ իրենց ուզած փոփոխություններին։ Աղտոտող նյութեր արտանետող գործարանները ստիպված էին անհապաղ բարելավել իրենց պայմանները կամ փոխհատուցում տրամադրել տուժածներին։ Որոշները նույնիսկ ստիպված էին փակվել կամ տեղափոխվել այլ վայրեր։ Բնակչությանը հաջողվեց ստիպել կառավարությանը նոր խիստ կանոնակարգեր մտցնել տոքսինների, արդյունաբերական թափոնների և օդի աղտոտվածության վերաբերյալ։ Այս նոր կանոնակարգերը ստիպեցին աղտոտող արդյունաբերություններին Թայվանից և Հարավային Կորեայից տեղափոխվել Չինաստան և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներ, որոնց էկոլոգիական կանոնակարգերն ավելի քիչ էին խիստ։

Չինաստան

խմբագրել

Չինաստանում շրջակա  միջավայրի պահպանությանն ուղղված շարժումը թափ է հավաքում, որը բնութագրվում է այդ ուղղվածության ՀԿ-ների առաջացմամբ, քաղաքականության վրա ազդելու նրանց ջանքերով, ինքնաբուխ դաշինքների ձևավորմամբ և բողոքի ցույցերով, որոնք հաճախ սահմանափակվում են տեղական մակարդակով[55]։ Չինաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ցույցերն աստիճանաբար ընդլայնում են իրենց մտահոգությունների շրջանակը՝ պահանջելով ավելի լայն հանրային մասնակցություն[56]։

Չինաստանի քաղաքացիները գիտակցեցին խռովությունների և բողոքի ցույցերի արդյունավետությունը՝ որպես իրենց նպատակներին հասնելու կամ փոփոխություններ բերելու միջոց։ Արդյունքում, Չինաստանում ցույցերի զգալի աճ  գրանցվեց։ Մասնավորապես, 2005 թվականից ի վեր ցույցերն աճեցին 30%-ով՝ դրանց ընդհանուր թիվը գերազանցելով 50000-ը։ Բողոքի ակցիաներն անդրադառնում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներին, հողերի յուրացմանը, եկամուտների անհամամասնությանը և քաղաքական խնդիրներին։ Բողոքի ցույցերի ծավալը ևս զգալիորեն աճել է. 1990-ականների կեսերին բողոքի ակցիաներին սովորաբար մասնակցում էր մոտ 10 մարդ կամ ավելի քիչ։ 2004 թվականին արդեն մեկ ցույցին միջինում մասնակցում էր 52 մարդ։ Չինաստանն ունի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ավելի մեղմ օրենքներ, քան Ասիայի մյուս երկրները, ուստի շրջակա միջավայրն աղտոտող մի շարք գործարաններ տեղափոխվել են Չինաստան, ինչի հետևանքով աղտոտվածությունն այս երկրում հասել է բարձր մակարդակի։

Ներկայումս Չինաստանում քննարկումները ծավալվում են ջրի աղտոտման, ջրի սակավության, հողի աղտոտման, հողի դեգրադացիայի և անապատացման շուրջ։ Հյուսիսային Չինաստանի հարթավայրի ստորերկրյա ջրերի մակարդակը տարեկան նվազում է 1,5 մետրով։ Ստորերկրյա ջրերի մակարդակն իջնում է Չինաստանի այն հատվածներում, որտեղ արտադրվում է երկրի հացահատիկի 40%-ը[57][58]։ Աղտոտվածությունից տուժածներին իրավական աջակցություն տրամադրելու կենտրոնն օգնում է լուծել էկոլոգիական արդարության հետ կապված իրավական խնդիրները՝ մասնակցելով դատական գործերի լսումներին և բարձրաձայնելով աղտոտվածությունից տուժած մարդկանց պատմությունները[59]։ Չինաստանի շարունակական տնտեսական բարեփոխումների և գլոբալ շուկայում աճող ներգրավվածության հետևանքով երկրի ներքին էկոլոգիական խնդիրները միահյուսվել են մոլորակի առջև ծառացած ավելի լայն էկոլոգիական մարտահրավերների հետ, որոնք պահանջում են համատեղ լուծումներ[60]։

Չինաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Թայվանում էկոլոգիական ակտիվիզմը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ դրա արդյունավետությունն էականորեն պայմանավորված է յուրաքանչյուր երկրի քաղաքական դինամիկայով։ Մասնավորապես, առանցքային դեր է խաղում քաղաքական գործընթացներին զանգվածային բողոքի ակցիաների և քաղաքականությունների ջատագով հասարակական կազմակերպությունների ինտեգրման աստիճանը։ Հարևան Ճապոնիայի և Հարավային Կորեայի նման երկրների պատմական փորձը հուշում է, որ աղտոտվածության դեմ բողոքող շարժումներին հասարակական կազմակերպությունների հնարավոր միաձուլումը կարող է տեսանելի ապագայում խորապես ազդել Չինաստանում էկոլոգիական քաղաքականության հետագծի վրա[61]։

Հնդկաստան

խմբագրել

Շրջակա միջավայրի և հանրային առողջության խնդիրները Հնդկաստանում շարունակում են մնալ մարտահրավերներ։ Հնդկաստանում շրջակա միջավայրի պահպանության շարժումն սկսվել է 1964 թվականին՝ Չանդի Պրասադ Բհաթի կողմից հիմնադրված «Դաշոլի Գրամ Սվարաջյա Սանգ» (Dasholi Gram Swarajya Sangh) աշխատանքային կոոպերատիվի հիմնադրմամբ։ Կազմակերպության հիմնադրման համար հողատարածքը նվիրաբերեց Շիմա Դևին, իսկ հանդիսավոր բացումն արեց Անկախության համար պայքարի մասնակից Սուչետա Կրիպլանին։ Այս նախաձեռնությանը հաջորդեց Չիպկոյի շարժումը, որն սկսվեց 1974 թվականին։

1984 թվականի դեկտեմբերի 3-ին Բհոպալ քաղաքում տեղի ունեցած գազի արտահոսքը բեկումնային է եղել շարժման համար[62]։ 40 տոննա մեթիլիզոցիանատի արտազատման հետևանքով զոհվեց 2259 մարդ, իսկ 700 000 քաղաքացի էլ երկարաժամկետ առողջական խնդիրներ ունեցավ։

Հնդկաստանն ազգային արշավ է սկսել Կոկա-Կոլայի և Պեպսի-Կոլայի գործարանների դեմ՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման և գյուղատնտեսական հողերը տիղմով աղտոտելու համար։ Տեղական համայնքները շարժման շրջանակներում ակտիվորեն պայքարում են ակվակուլտուրային տնտեսությունների դեմ։ Հակաամբարտակային շարժումը Հնդկաստանի էկոլոգիական շարժման առանցքային կողմն է։ Հնդկաստանի համար ամբարտակների կառուցումը ժամանակին համարվում էր որպես Արևմուտքին հասնելու միջոց։ Մեծ ամբարտակներ կառուցելով և ածխով, նավթով կամ միջուկային էներգիայով աշխատող էլեկտրակայաններ հիմնելով՝ Հնդկաստանը նպատակ ունի բարելավել էլեկտրաէներգիայի իր հասանելիությունը և ավելի արդյունավետ կերպով ինտեգրվել գլոբալ էլեկտրացանցին։ «Jhola Aandolan» զանգվածային շարժման նպատակն է պայքարել պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ և խթանել կտորից, ջուտից կամ թղթե տոպրակների օգտագործումը՝ շրջակա միջավայրն ու բնությունը պաշտպանելու համար։ Շրջակա միջավայրի պահպանության շարժման հնդիկ ակտիվիստները համարում են, որ գլոբալ տաքացումը, ծովի մակարդակի բարձրացումը և սառցադաշտերի նահանջը, ինչը նվազեցնում է դեպի վտակներ հոսող ջրի քանակը, այն հիմնական մարտահրավերներն են, որոնց նրանք պետք է դիմակայեն 21-րդ դարի սկզբին[57]։ «Էկո հեղափոխություն» շարժումը, որը 2008 թվականին Մահարաշտրա նահանգի Աուրանգաբադ քաղաքում նախաձեռնել է «Eco Needs Foundation»-ը[63], նպատակ ունի երեխաներին, երիտասարդներին, հետազոտողներին, հոգևոր առաջնորդներին և քաղաքական գործիչներին ներգրավել իրազեկման ծրագրեր և կոնֆերանսներ կազմակերպելու գործում։ Հնդկաստանում օդի աղտոտվածության և ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարող ակտիվիստների թվում են նաև երեխաները, որոնցից ամենահայտնիներից մեկը Լիսիպրիյա Կանգուջամն է։

Բանգլադեշ

խմբագրել

Բանգլադեշում «Save Nature & Wildlife» կազմակերպության նախագահ Միթուն Ռոյ Չոուդհուրին ժողովրդին կոչ արեց հանդես գալ Հնդկաստանի կառավարության կողմից Թիփեյմուխ ամբարտակի կառուցման դեմ։ Նա նախազգուշացնում էր, որ Թիփեյմուխ ամբարտակը Բանգլադեշի համար կարող է նույնպիսի վտանգ ներկայացնել, ինչպիսին Ֆարակկա ամբարտակն է Հնդկաստանի համար։ Նա պնդում էր, որ Թիփեյմուխը կարող է էկոլոգիական աղետ առաջացնել, որը կազդի Մեգհնա գետի ավազանում բնակվող 50 միլիոն մարդու վրա։ Նրա խոսքով՝ այս նախագծով Բանգլադեշում կսկսվի անապատացում[64][65][66][67]։

Բանգլադեշը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված երկիրը՝ անսարք ավտոմեքենաների, հատկապես դիզելային շարժիչով ավտոմեքենաների և արդյունաբերական վտանգավոր արտանետումների պատճառով։ Օդը վտանգ է ներկայացնում Բանգլադեշի բնակչության առողջության, էկոլոգիայի և տնտեսական զարգացման համար[68]։

Աֆրիկա

խմբագրել

Հարավային Աֆրիկա

խմբագրել

2022 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը հաստատեց, որ քաղաքացիներն ունեն մաքուր օդի, ինչպես նաև այնպիսի շրջակա միջավայր ունենալու սահմանադրական իրավունք, որը վնաս չի հասցնում նրանց առողջությանը։ Դատական գործը հայտնի է որպես «Մահացու օդի» գործ և վերաբերում է Հարավային Աֆրիկայի խոշորագույն քաղաքներից մեկին՝ Էկուրհուլենիին, ինչպես նաև Մպումալանգա նահանգի զգալի հատվածին[69]։

Օվկիանիա

խմբագրել

Ավստրալիա

խմբագրել
 
Կլիմայի փոփոխության դեմ բողոքի ցույց Մելբուռնում, 2008 թվականի հուլիսի 5։

Սկսվելով որպես բնապահպանական շարժում՝ Ավստրալիայի էկոլոգիական շարժումն առաջինն էր աշխարհում, որը վերածվեց քաղաքական շարժման։ Ավստրալիան հանդիսանում է աշխարհում առաջին «կանաչների» կուսակցության՝ «United Tasmania Group»-ի հայրենիքը[70][71]։

Էկոլոգիական շարժումը ներկայացված է խմբերի լայն շրջանակով, որոնք երբեմն ունեն հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակ (ՀԿ-ներ)։ Վերջիններս գործում են տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում։ Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ՀԿ-ներն ունեն քաղաքական տարբեր հայացքներ և էկոլոգիական քաղաքականության վրա ազդեցության տարբեր մակարդակներ։ Էկոլոգիական շարժումն այսօր ներառում է ինչպես խոշոր ազգային կազմակերպություններ, այնպես էլ ավելի փոքր բազմաթիվ խմբեր, որոնք կենտրոնացած են տեղական խնդիրների վրա։ Վեց նահանգներում և մայրցամաքային երկու տարածքներում գործում է նաև հողային ռեսուրսների պահպանությամբ զբաղվող 5000 խումբ։ Շարժումը նաև անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և դեմ է հանդես գալիս միջուկային գործունեությանը։

Ավստրալիայում շարժումը մեծ տարածում է գտել շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող այնպիսի ակտիվիստների շնորհիվ, ինչպիսիք են Բոբ Բրաունը, Փիթեր Գարեթը, Սթիվ Իրվինը, Թիմ Ֆլաներին և Դևիդ Ֆլայը։

Նոր Զելանդիա

խմբագրել

Նոր Զելանդիայում էկոլոգիական շարժումն սկսվել է 1950-ական թվականներին՝ սոցիալական արագ փոփոխությունների

 
2003 թվականին անցկացված գենետիկական ճարտարագիտության դեմ ուղղված բողոքի երթի մի մասը, որն անցնում էր Օքլենդի գլխավոր մայրուղով՝ Քուին Սթրիթով։

ժամանակաշրջանում։ Այդ ժամանակից ի վեր ազգային մակարդակով հայտնի մի շարք արշավներ անդրադարձել են էկոլոգիական տարբեր խնդիրների և մարտահրավերների։ Էկոլոգիական շարժման արդյունքում ստեղծվեց Արժեքների կուսակցությունը։ Այն Նոր Զելանդիայում առաջին քաղաքական կուսակցությունն էր՝ էկոլոգիական խնդիրների վրա զգալի շեշտադրմամբ, որը մասնակցեց համապետական ընտրություններին։ Արժեքների կուսակցությունը հետագայում վերածվեց Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցության։

Շարժման շրջանակներ

խմբագրել
 
Նախքան ծխագազերի ծծմբազրկման համակարգի տեղադրումը, Նյու Մեքսիկոյի այս էլեկտրակայանն արտանետում էր ծծմբի երկօքսիդի չափազանց մեծ քանակ՝ նպաստելով օդի աղտոտմանը:

Շրջակա միջավայրի մասին գիտությունը ուսումնասիրում է, թե ինչպես են շրջակա միջավայրի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տարրերը փոխազդում միմյանց հետ։

  • Էկոլոգիան կամ էկոլոգիական գիտությունը ուսումնասիրում է, թե ինչպես են կենդանի օրգանիզմները բաշխվում և ինչպես է փոխվում դրանց թիվը՝ ազդելով շրջակա միջավայրի հետ փոխազդեցության վրա։

Հիմնական դրույթներ

խմբագրել

Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժումն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ շրջակա միջավայրը,

բնապահպանությունը, կենսաբանությունը և տարբեր նպատակներով լանդշաֆտների, բույսերի և կենդանիների պահպանումը։ Երբ շրջակա միջավայրի պաշտպանության անվան տակ բռնություն է իրականացվում անձի կամ հաստատության նկատմամբ, դա կոչվում է էկոահաբեկչություն։

Շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքներ

խմբագրել

Սեփականության իրավունքներ

խմբագրել

Շրջակա միջավայրի պահպանության թեմատիկայով բազմաթիվ դատական հայցեր մտահոգություններ են առաջացնում գույքի սեփականատերերի իրավունքների և այն մասին, թե արդյոք լայն հասարակությունը կարող է միջամտել այլ անձի սեփականության վրա կատարվող վնասակար գործողություններին։ Էկոլոգիական իրավունքով զբաղվող կազմակերպություններ կարելի է գտնել ամբողջ աշխարհում։ Դրանցից է Էկոլոգիական իրավունքի և քաղաքականության կենտրոնը, որը տեղակայված է Միացյալ Նահանգների Միջին արևմուտքում։

Քաղաքացիների իրավունքներ

խմբագրել

1965 թվականին Երկրորդ շրջանային վերաքննիչ դատարանը կարևոր վճիռ կայացրեց «Scenic Hudson Preservation Conference»-ն ընդդեմ «Դաշնային էներգետիկ կոմիտեի» գործով՝ հաստատելով, որ քաղաքացիներն իրավունք ունեն հայց ներկայացնել էկոլոգիական և էսթետիկ վնասների համար։

Դատական այս գործը վճռորոշ դեր խաղաց Նյու Յորք նահանգի Սթորմ Քինգ լեռան վրա էլեկտրակայանի կառուցումը դադարեցնելու գործում։

Բնության իրավունքներ

խմբագրել

Իր 1972 թվականի «Արդյո՞ք ծառերը պետք է իրավունքներ ունենան» էսսեում Քրիստոֆեր Դ. Սթոունն ուսումնասիրեց այն հարցը, թե արդյոք բնության օբյեկտները կարող են օժտված լինել իրավունքներով։ Էսսեում Սթոունը նշում է, որ իր փաստարկը հիմնավոր է, քանի որ բազմաթիվ խմբեր, որոնք ներկայումս ճանաչված են որպես իրավունքների կրողներ, օրինակ՝ կանայք և երեխաները, նախկինում համարվում էին օբյեկտներ։

Էկոլոգիական հակազդեցություն

խմբագրել

Տեխնոլոգիաների վերաբերյալ աճող մտահոգությունները բխում են բազմաթիվ քննադատություններից և էթիկական անորոշություններից, որոնք ներառում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են պոտենցիալ վնասակար թունաքիմիկատների օգտագործումը[73], ջրի մեջ ֆտորիդի նման նյութերի ավելացումը[74] և էթանոլի վերամշակման խիստ վտանգավոր օբյեկտների շահագործումը[75]։

Բնակիչները, որոնք ապրում են պլանավորված շինարարական նախագծերին մոտ, ինչպիսիք են նոր շենքերի կամ ենթակառուցվածքների շինարարությունը, ընդդիմանում են դրանց։ Այս բնակիչներին հաճախ կոչում են «NIMBYs», ինչը անգլերեն «not in my back yard» («ոչ իմ տան ետնաբակում») բառի հապավումն է[76]։ Սա նշանակում է, որ թեև անհատները կարող են ընդհանուր առմամբ աջակցել զարգացմանն ու առաջընթացին, նրանք դեմ են հանդես գալիս դրան, երբ այդ զարգացումն ուղղակիորեն ազդում է իրենց անմիջական շրջապատի կամ թաղամասերի վրա։

Էկոլոգ ակտիվիստների «Just Stop Oil» խումբն այլ ակտիվիստների հետ միասին կարևորում է կլիմայի փոփոխության խնդիրը և դրա ազդեցությունը մարդու ապրելակերպի վրա[77]։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզը տարբեր միջոցառումներն օգտագործում էր բիզնեսի և համայնքի ղեկավարների հետ էկոլոգիական խնդիրների շուրջ զրուցելու նպատակով[78]։

Շրջակա միջավայրի պահպանությունն այսօր

խմբագրել
 
Երկրի պատկերներ, որոնք ստեղծվել են NASA-ի կողմից 2001 (ձախ) և 2002 թվականներին (աջ)։

Այսօր որոշ բնապահպանների համար էկոլոգիայի և շրջակա միջավայրի մասին գիտությունները ծառայում են որպես միավորող ուժ։

Այս միասնությունը դուրս է գալիս զուտ էսթետիկական նկատառումներից և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության մարտահրավերները գիտական հետազոտության և գործողությունների միջոցով հասկանալու ու լուծելու հավաքական հանձնառության վրա։ Քանի որ գիտելիքը շարունակում է ընդլայնվել, շրջակա միջավայրի պաշտպաններն ավելի ու ավելի են կենտրոնանում այնպիսի խնդիրների վրա, ինչպիսին է կենսաբազմազանությունը, այլ ոչ թե բացառապես էսթետիկական նկատառումները։ Արագ զարգացող ոլորտներից է ընդերքի պահպանությունը։

Վերջին տարիներին շրջակա միջավայրի պահպանության շարժումը, որպես իր հիմնական առաջնահերթություններից մեկը, շեշտը դնում է գլոբալ տաքացման վրա։ Երբ հանրային քննարկումներում կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգություններն ավելի ու ավելի ցայտուն դարձան, շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերն իրենց ուշադրությունն ու առաջնահերթությունները տեղափոխեցին այս հրատապ խնդրի լուծման վրա։ Միացյալ Նահանգներում 2007 թվականին տեղի ունեցավ վերջին տարիների ամենամեծ էկոլոգիական ցույցը՝ «Step It Up»-ը։ Միջոցառումը ներառում էր ցույցեր բոլոր նահանգներով մեկ՝ ավելի քան 1400 համայնքներում, որոնք պահանջում էին շոշափելի լուծումներ գլոբալ տաքացման դեմ[79]։

Ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ դպրոցական դասադուլների կազմակերպումն սկսվեց այն բանից հետո, երբ 2018 թվականի օգոստոսին շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը բողոքի ցույց կազմակերպեց Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) մոտ։ 2019 թվականի սեպտեմբերին կլիմայի փոփոխության դեմ իրականացված գործադուլները, հավանաբար, աշխարհի պատմության մեջ այս թեմայով ամենախոշոր գործադուլներն էին[80]։

2019 թվականին անցկացված հարցումը ցույց տվեց, որ հետազոտված ութ երկրներից յոթում կլիմայի փոփոխությունը համարվում է որպես աշխարհի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը[81]։

Կրոնական շատ կազմակերպություններ և առանձին եկեղեցիներ այժմ ունեն շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին նվիրված ծրագրեր և միջոցառումներ[82]։ Նման կազմակերպություններում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր խոշոր կրոնական խմբերից՝ հրեական, իսլամական, անգլիկան, ուղղափառ, ավետարանական, զրադաշտական և կաթոլիկ[83]։

Շրջակա միջավայրի արմատական պահպանություն

խմբագրել

Շրջակա միջավայրի արմատական պահպանությունը, որը ներառում է շրջակա միջավայրը պաշտպանելու ծայրահեղ միջոցները, առաջացել է հիմնական շարժման հանդեպ խորը հիասթափությունից։ Վերջինս հիմնականում հիմնված էր այն ընկալման վրա, որ էկոլոգիական հիմնական շարժումները ենթարկվել են այլ շահերի ազդեցությանը, ինչի հետևանքով նրանք շեղվել են իրենց սկզբնական նպատակներից և արժեքներից։ Շրջակա միջավայրի արմատական շարժումը ձգտում է հասնել գիտնական Քրիստոֆեր Մանեսի ուրվագծած էկոլոգիական ակտիվիզմի նոր մոտեցմանը, որը բնութագրվում է այնպիսի գծերով, ինչպիսիք են պատկերապաշտության դեմ պայքարը, անսասան նվիրվածությունը, բնապահպանության ավանդական քաղաքականությունից դժգոհությունը և երբեմն անօրինական մեթոդների կիրառումը։ Արմատական բնապահպանությունը ենթադրում է, որ կարիք կա վերագնահատել կրոնի և փիլիսոփայության արևմտյան հայեցակարգերը, որոնք ներառում են կապիտալիզմը, հայրիշխանությունը[84] և գլոբալիզացիան[85]։ Այս վերագնահատումը կարող է ներառել շրջակա միջավայրի նկատմամբ հոգևոր զգացումը վերականգնելու և բնության հետ կապը վերահաստատելու ջանքերը[84][86]։ Գրինփիսը հայտնի է իր արմատական մոտեցմամբ, սակայն այն զգալի ներդրում է ունեցել կարևորագույն խնդիրների ըմբռնումն ընդլայնելու գործում։ Կազմակերպությունն իր հիմքում կենտրոնացած է գիտության վրա, իսկ արմատականությունն օգտագործում է ռազմավարական առումով՝ լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու համար։ «Earth First!»-ի նման խմբերը շատ ավելի արմատական դիրքորոշում ունեն։ Արմատական որոշ խմբեր, ինչպիսիք են «Earth First!»-ը և «Երկրի ազատագրման ճակատ»-ը, անօրինական սաբոտաժի են ենթարկում կամ ոչնչացնում են ենթակառուցվածքային կապիտալը։

Քննադատություններ

խմբագրել

  Տես նաև` Էկոլոգիական թերահավատություն

Շարժման պահպանողական քննադատներն այն բնութագրում են որպես արմատական և մոլորեցնող։ Հատկապես վերջերս Միացյալ Նահանգների խիստ պահպանվող «Վտանգված տեսակների մասին» օրենքը և «Մաքուր օդի մասին» օրենքը, ըստ քննադատների, հակասում են մասնավոր սեփականության իրավունքներին, կորպորատիվ շահույթներին և երկրի ընդհանուր տնտեսական աճին։ Քննադատները նաև վիճարկում են գլոբալ տաքացման գիտական ապացույցները։ Նրանք պնդում են, որ շրջակա միջավայրի պահպանության շարժումը շեղել է ուշադրությունն ավելի հրատապ խնդիրներից[28]։ Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող արևմտյան ակտիվիստները՝ հատկապես զարգացող երկրներում բնապահպանությունը քարոզող հայտնի մարդիկ, քննադատության են ենթարկվում ցուցադրական ակտիվիզմով, էկոգաղութատիրությամբ զբաղվելու (երբ զարգացող երկրներին պարտադրում են շրջակա միջավայրի պահպանության արևմտյան իդեալներն ու  գործելակերպը՝ հաճախ առանց հաշվի առնելու տեղական համայնքների կարիքները, մշակույթները կամ գիտելիքները), ինչպես նաև իրենց որպես սպիտակամորթ փրկիչներ ներկայացնելու համար, որոնք զարգացող երկրներում գալիս են «փրկելու» մարդկանց[87][88]։

Անտառահատումները, օդի աղտոտվածությունը և անհետացման վտանգի տակ հայտնված տեսակները հարյուրավոր, իսկ որոշ դեպքերում՝ հազարավոր տարիներ շարունակ հայտնվում են արևմտյան գրականության մեջ որպես վիճելի հարցեր[89]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. McCormick, John (1991). Reclaiming Paradise: The Global Environmental Movement (անգլերեն). Indiana University Press. ISBN 978-0-253-20660-2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  2. Hawkins, Catherine A. (2010). «Sustainability, human rights, and environmental justice: Critical connections for contemporary social work». Critical Social Work (անգլերեն). 11 (3). doi:10.22329/csw.v11i3.5833. ISSN 1543-9372. S2CID 211405454. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  3. Fleming, James R.; Bethany R. Knorr. «History of the Clean Air Act». American Meteorological Society. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Climate Change First Became News 30 Years Ago. Why Haven't We Fixed It?». Magazine (անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Wordsworth, William (1835). A guide through the district of the lakes in the north of England with a description of the scenery, &c. for the use of tourists and residents (5th ed.). Kendal, England: Hudson and Nicholson. էջ 88. «sort of national property in which every man has a right and interest who has an eye to perceive and a heart to enjoy.»
  6. Stebbing, E.P (1922). The Forests of India. Vol. 1. էջեր 72–81. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  7. Barton, Greg (2002). Empire Forestry and the Origins of Environmentalism. Cambridge University Press. էջ 48. ISBN 9781139434607. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  8. MUTHIAH, S. (2007 թ․ նոյեմբերի 5). «A life for forestry». The Hindu. Chennai, India. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  9. Cleghorn, Hugh Francis Clarke (1861). The Forests and Gardens of South India. London: W. H. Allen. OCLC 301345427. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. Oliver, J.W. (1901). «Forestry in India». The Indian Forester. Vol. 27. Allahabad: R. P. Sharma. էջեր 617–623. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. King, KFS (1968). Agro-silviculture (the taungya system). Bulletin no. 1. University of Ibadan / Dept. of Forestry. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  12. Weil, Benjamin (2006). «Conservation, Exploitation, and Cultural Change in the Indian Forest Service, 1875–1927». Environmental History. 11 (2): 319–343. doi:10.1093/envhis/11.2.319. JSTOR 3986234.
  13. Gadgil, Madhav; Guha, Ramachandra (1993). This Fissured Land: An Ecological History of India. University of California Press. ISBN 9780520082960. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  14. Hickling, James (2021 թ․ հունիսի 1). «The Vera Causa of Endangered Species Legislation: Alfred Newton and the Wild Bird Preservation Acts, 1869–1894». Journal of the History of Biology (անգլերեն). 54 (2): 275–309. doi:10.1007/s10739-021-09633-w. ISSN 1573-0387. PMID 33782819. S2CID 254553730.
  15. «Conservation biology». hmoob.in (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  16. Mycoo, Michelle (2006 թ․ հունվար). «The Retreat of the Upper and Middle Classes to Gated Communities in the Poststructural Adjustment Era: The Case of Trinidad». Environment and Planning A: Economy and Space (անգլերեն). 38 (1): 131–148. Bibcode:2006EnPlA..38..131M. doi:10.1068/a37323. ISSN 0308-518X. S2CID 143766333.
  17. G. Baeyens; M. L. Martinez (2007). Coastal Dunes: Ecology and Conservation. Springer. էջ 282.
  18. Makel, Jo (2011 թ․ փետրվարի 2). «Protecting seabirds at Bempton Cliffs». BBC News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. Yoshikawa, Saeko (2020). William Wordsworth and Modern Travel: Railways, Motorcars and the Lake District, 1830-1940 (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-1-78962-118-1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  20. "A Proposed National Trust", The Times, 17 July 1894, p. 12
  21. "Parliamentary Committees", The Times, 26 July 1907. p. 4
  22. "An Act to incorporate and confer powers upon the National Trust for Places of Historic Interest or Natural Beauty" Արխիվացված 2 Հունիս 2012 Wayback Machine, The National Trust. Retrieved 4 June 2012
  23. Gould, Peter C. (1988). Early Green Politics, Brighton, Harvester Press, pgs. 15–19, and Wall, Derek, (1994) Green History: A Reader. London, Routledge, pgs. 9–14.
  24. Marsh, Jan (1982). Back to the Land: The Pastoral Impulse in England, 1880–1914. Quartet Books. ISBN 9780704322769.
  25. «'Back to nature' movement nothing new – dates back to 1880». The Christian Science Monitor. 1983 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. Wulf, Andrea (2015). The Invention of Nature: Alexander Von Humboldt's New World (անգլերեն). Alfred A. Knopf. ISBN 978-0-385-35066-2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  27. «National Parks 101». Travel Channel (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Chapman, Roger (2010). Culture wars: an encyclopedia of issues, viewpoints, and voices. M.E. Sharpe, Inc. էջեր 162. ISBN 978-0-7656-1761-3.
  29. Hunt, Michael H. (2004). The World Transformed: 1945 to the present. New York, New York: Oxford University Press. էջեր 215–217. ISBN 9780199371020.
  30. Griswold, Eliza (2012 թ․ սեպտեմբերի 21). «How 'Silent Spring' Ignited the Environmental Movement». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  31. Eschner, Kat. «Rachel Carson Wrote Silent Spring (Partly) Because of the Author of Stuart Little». Smithsonian Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  32. «The first Earth Day». HISTORY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  33. Rowberry, Ariana (2014 թ․ փետրվարի 27). «Castle Bravo: The Largest U.S. Nuclear Explosion». Brookings (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  34. Most of the information in this section comes from John McCormick, The Global Environmental Movement, London: John Wiley, 1995.
  35. Walker, J. Samuel (2004). Three Mile Island: A Nuclear Crisis in Historical Perspective Արխիվացված 23 Մարտ 2023 Wayback Machine (Berkeley: University of California Press), pp. 10–11.
  36. Hrebenar, Ronald J.; Scott, Ruth K. (1997 թ․ օգոստոսի 16). Interest Group Politics in America. M.E. Sharpe. էջ 149. ISBN 9781563247033. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին – via Internet Archive. «nevada test site protest demonstration.»
  37. Giugni, Marco (2018 թ․ օգոստոսի 16). Social Protest and Policy Change: Ecology, Antinuclear, and Peace Movements in Comparative Perspective. Rowman & Littlefield. էջ 45. ISBN 9780742518278. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին – via Google Books.
  38. Herman, Robin (1979 թ․ սեպտեմբերի 24). «Nearly 200,000 Rally to Protest Nuclear Energy». The New York Times. էջ B1.
  39. Rincon, Paul (2015 թ․ փետրվարի 25). «Is the world ready for GM animals?». BBC. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  40. «FUTURE BRIEF : Synthetic biology and biodiversity» (PDF). European Commission. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  41. 41,0 41,1 «A deadly decade for land and environmental activists - with a killing every two days». Global Witness. 2022 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  42. Weisbrod, Katelyn (2023 թ․ հունվարի 19). «Six Environmental Justice Policy Fights to Watch in 2023». Inside Climate News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  43. HALL, RIDGWAY M. (1978). «The Clean Water Act of 1977». Natural Resources Lawyer. 11 (2): 343–372. ISSN 0028-0747. JSTOR 40912265. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  44. Figdor, Carrie (1988 թ․ հուլիսի 24). «Latin America's Environmental Movement Seen as Well-Meaning but Inadequate». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  45. Brooke, Elizabeth Heilman (1992 թ․ հունիսի 2). «As Forests Fall, Environmental Movement Rises in Brazil». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  46. Lafferty, William M.; Meadowcroft, James (2000 թ․ նոյեմբերի 30). Implementing Sustainable Development: Strategies and Initiatives in High Consumption Societies (անգլերեն). OUP Oxford. ISBN 978-0-19-152227-7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  47. Publications, Europa (2001). The Environment Encyclopedia and Directory 2001 (անգլերեն). Psychology Press. ISBN 978-1-85743-089-9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  48. «[Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  49. «WWF». www.wwf.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  50. ««SOS Թեղուտ» կոալիցիան դիմել է ՀՀ նախագահին». Hetq.am. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  51. «WWF». www.wwf.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  52. «Թռչկանի ջրվեժը՝ պետական հատուկ պահպանության տարածք». Civil Society Institute Armenia. 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  53. Djoundourian, Salpie (2011 թ․ օգոստոսի 1). «Environmental movement in the Arab world». Environment, Development and Sustainability. 13 (4): 743–758. Bibcode:2011EDSus..13..743D. doi:10.1007/s10668-011-9287-7. S2CID 153447715.
  54. Wu and Wen (2015). Nongovernmental organizations and environmental protests: Impacts in East Asia (chapter 7 of Routledge Handbook of Environment and Society in Asia). London: Routledge. էջեր 105–119. ISBN 978-0-415-65985-7.
  55. Fengshi Wu (2009). «Environmental Activism and Civil Society Development in China: 15 Years in Review» (PDF). Harvard-Yenching Institute Working Paper Series. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  56. Christoph Steinhardt; Fengshi Wu (2016). «In the Name of the Public: Environmental Protest and the Changing Landscape of Popular Contention in China». The China Journal. 75: 61–82. doi:10.1086/684010. S2CID 102491027.
  57. 57,0 57,1 Bello, Walden (2007 թ․ հոկտեմբերի 12). «The Environmental Movement in the Global South». Transnational Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  58. Guha, Ramachandra. The Last Liberal. Permanent Black. էջեր 27–28.
  59. Yang, Guobin (2005). «Environmental NGOs and Institutional Dynamics in China». The China Quarterly. 181: 44–66. doi:10.1017/S0305741005000032. S2CID 15522940. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  60. Fengshi Wu; Richard Edmonds (2017). «Chapter 7: Environmental degradation in China». In Czes Tubilewicz (ed.). Critical Issues in Contemporary China: Unity, Stability and Development. London and New York: Routledge. էջեր 105–119.
  61. Fengshi Wu; Wen Bo (2014). «Nongovernmental Organizations and Environmental Protest: Impacts in East Asia». In Graeme Lang; Paul Harris (eds.). Routledge Handbook of Environment and Society in Asia. London and New York: Routledge. էջեր 105–119.
  62. Taylor, Alan. «Bhopal: The World's Worst Industrial Disaster, 30 Years Later - The Atlantic». The Atlantic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  63. «Welcome to Eco Needs Foundation». Econeeds.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  64. «Protest against the Tipaimukh Dam by Save Nature & Wildlife (SNW), Bangladesh». Newstoday.com.bd. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  65. «Long march against Tipai dam begins». The Daily Star. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  66. «Protest against Tipaimukh dam». Thefinancialexpress-bd.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  67. «Protest tipai Dam». Kalerkantho.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  68. Rabin, Mominul Haque; Wang, Qingyue; Kabir, Md Humayun; Wang, Weiqian (2023 թ․ հունվար). «Pollution characteristics and risk assessment of potentially toxic elements of fine street dust during COVID-19 lockdown in Bangladesh». Environmental Science and Pollution Research (անգլերեն). 30 (2): 4323–4345. Bibcode:2023ESPR...30.4323R. doi:10.1007/s11356-022-22541-8. ISSN 0944-1344. PMC 9377810. PMID 35971052.
  69. Garland, Rebecca (2022 թ․ մարտի 23). «South African court rules that clean air is a constitutional right: what needs to change». The Conversation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  70. 70,0 70,1 Troster, Rabbi Lawrence (2013 թ․ հունվարի 15). «Dark Green Environmentalism: On Tu Bishvat, Jews Must Move Beyond 'Light' Activism». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  71. 71,0 71,1 Chris Jensen (2009 թ․ ապրիլի 4). «Dark Green and Bright Green Environmentalism – Green Future Solutions». Greenfuture.sg. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  72. Jakopovich, Dan (2009 թ․ հունիս). «Uniting to Win: Labor-Environmental Alliances» (PDF). Capitalism Nature Socialism. 20 (2): 74–96. doi:10.1080/10455750902941102. S2CID 145509040. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  73. Nicolopoulou-Stamati, Polyxeni; Maipas, Sotirios; Kotampasi, Chrysanthi; Stamatis, Panagiotis; Hens, Luc (2016). «Chemical Pesticides and Human Health: The Urgent Need for a New Concept in Agriculture». Frontiers in Public Health. 4: 148. doi:10.3389/fpubh.2016.00148. ISSN 2296-2565. PMC 4947579. PMID 27486573.
  74. «Water Fluoridation and Cancer Risk». www.cancer.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  75. «Risk Management Issues and Challenges in Ethanol Production | Agricultural Marketing Resource Center». www.agmrc.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  76. «Definition of Nimby». Macmillan Dictionary. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  77. Cunningham, Clare (2022 թ․ նոյեմբերի 16). «Just Stop Oil: research shows how activists and politicians talk differently about climate change». The Conversation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
  78. Smith, Christian (1998 թ․ հոկտեմբերի 16). American Evangelicalism: Embattled and Thriving (անգլերեն). University of Chicago Press. ISBN 978-0-226-76419-1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  79. «Step It Up: Thousands Gather This Weekend for Largest-Ever Rally Against Global Warming». Democracy Now! (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  80. Barclay, Eliza (2019 թ․ սեպտեմբերի 20). «How big was the global climate strike? 4 million people, activists estimate». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  81. Taylor, Matthew (2019 թ․ սեպտեմբերի 18). «Climate crisis seen as 'most important issue' by public, poll shows». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  82. «Religious Environmental Organizations». Religious Witness for the Earth. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  83. «Religions». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  84. 84,0 84,1 Manes, Christopher, 1990. Green Rage: Radical Environmentalism and the Unmaking of Civilization, Boston: Little, Brown and Co.
  85. A Brief Description of Radical Environmentalism Արխիվացված 14 Մարտ 2008 Wayback Machine, Jeff Luers, 4 Struggle Magazine, 26 September 2005.
  86. Milstein, T. & Castro-Sotomayor, J. (2020). Routledge Handbook of Ecocultural Identity. London, UK: Routledge. https://doi.org/10.4324/9781351068840 Արխիվացված 30 Օգոստոս 2021 Wayback Machine
  87. Abidin, Crystal; Brockington, Dan; Goodman, Michael K.; Mostafanezhad, Mary; Richey, Lisa Ann (2020 թ․ հոկտեմբերի 17). «The Tropes of Celebrity Environmentalism». Annual Review of Environment and Resources (անգլերեն). 45 (1): 387–410. doi:10.1146/annurev-environ-012320-081703. ISSN 1543-5938.
  88. Dillon, Nina M. (1991). «The Feasibility of Debt-For-Nature Swaps». North Carolina Journal of International Law and Commercial Regulation. 16: 127. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  89. «What is ecocriticism? – Environmental Humanities Center» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.

Գրականություն

խմբագրել
  • Brinkley, Douglas. Silent Spring Revolution: John F. Kennedy, Rachel Carson, Lyndon Johnson, Richard Nixon, and the Great Environmental Awakening (2022) excerpt
  • Gottlieb, Robert. 1993. Forcing the Spring: The Transformation of the American Environmental Movement. Island Press, ISBN 978-1559638326
  • [Guha, Ramachandra. 1999. Environmentalism: A Global History, London, Longman.
  • Hawken, Paul. 2007. Blessed Unrest, Penguin.
  • Martin, Laura. 2022. Wild by Design: The Rise of Ecological Restoration. Cambridge: Harvard University Press, ISBN 9780674979420
  • Kamieniecki, Sheldon, ed. 1993. Environmental Politics in the International Arena: Movements, Parties, Organizations, and Policy, Albany: State University of New York Press, 0-7914-1664-X
  • Kline, Benjamin. First Along the River: A brief history of the U.S. environmental movement (4th ed. 2011)
  • McCormick, John. 1995. The Global Environmental Movement, London: John Wiley.
  • Rosier, Paul C. Environmental Justice in North America (Routledge, 2024) online book review
  • Shabecoff, Philip. 2003. A Fierce Green Fire: The American Environmental Movement, Island Press; Revised Edition, 1-55963-437-5
  • Taylor, Dorceta. 2016. The Rise of the American Conservation Movement. Durham: Duke University Press, ISBN 978-0-8223-6198-5
  • de Steiguer, Joseph E. (2006). The origins of modern environmental thought. Tucson: University of Arizona Press. ISBN 978-0-8165-2461-7. OCLC 64486430.
  • Wapner, Paul. 1996. Environmental Activism and World Civil Politics, Albany: State University of New York, 0-7914-2790-0