Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա)
Սանտա-Բարբարա (անգլ.՝ Santa Barbara) — քաղաք համանուն շրջանում՝ Կալիֆոռնիա նահանգում (ԱՄՆ): Ըստ 2000 թվականի մարդահամարի՝ բանկչությունը կազմում է 92 325 մարդ, արվարձանների հետ միասին՝ շուրջ 200 հազար:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սանտա Բարբարա | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1847 թ. | ||
Մակերես | 108,753384 կմ², 108,696906 կմ² | ||
ԲԾՄ | 49 ֆուտ | ||
Բնակչություն | 88 410 մարդ (ապրիլի 1, 2010)[1] | ||
Ժամային գոտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի | ||
Հեռախոսային կոդ | 805 | ||
Փոստային ինդեքսներ | 93100–93199 | ||
Պաշտոնական կայք | santabarbaraca.gov(անգլ.) | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Առաջին բնակավայրը ՝ ներկայիս քաղաքի տեղում, հիմնադրվել է 1786 թվականի դեկտեմբերի 4-ին և ստացել է իր անվանումը՝ ի պատիվ Սուրբ Վարվառայի: 1925 թվականի հունիսի 25-ին քաղաքի գրեթե բոլոր շենքերը ավերվել են ուժեղ երկրաշարժից:
ԱշխարհագրությունԽմբագրել
Սանտա Բարբարան գտնվում է մոտ 140 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք Լոս Անջելեսից՝ Խաղաղ օվկիանոսի ափին: Հյուսիս-արևելքից քաղաքը շրջապատում են լեռնային զանգվածները, որոշ գագաթների բարձրությունը գերազանցում է 1000 մետրը ծովի մակարդակից՝ պաշտպանելով բնակավայրը մայրցամաքային քամիներից: Սանտա-Բարբարան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում , ուստի պարբերաբար լինում են երկրաշարժեր։ 1925 թվականի հունիսի 29-ի երկրաշարժից մեծ թվով շենքեր վնասվել և ավերվել են: Քաղաքի տարածքը կազմում է շուրջ 107 կմ2: 2008 թվականին քաղաքը ենթարկվել է հրդեհի, որը մեկնարկել է Մոնտեսիտո քաղաքից:
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2014 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմել է 90 385 մարդ, որից շուրջ 74 %-ը — սպիտակ ռասսայից: Բնակիչների ավելի քան մեկ երրորդը (մոտ 35 %) իսպանախոսներ են: Նույնպես մոտ մեկ երրորդը անչափահասներ են: (մինչև 21 տարեկան-ը՝ ըստ ԱՄՆ- օրենքների):
Բնակչության խտությունը կազմում է 830 մարդ/1կմ քառակուսի:
ԿլիմաԽմբագրել
Քաղաքում կլիման մերձարևադարձային և միջերկրածովյան է, ուստի Սանտա Բարբարայի շրջանի ափը շատ հաճախ անվանում են Ամերիկյան Ռիվիերա՝ նմանությամբ Լազուր ափի:
Տարվա ամենացուրտ ամիսը — հունվարն է (11,1 °C), ամենատաքը՝ օգոստոսը (19,3 °C): Տարեկան միջին ջերմաստիաճնը — 15,1 °C: Տարեկան միջին տեղումների քանկը — 413 մմ, որոնցից մայիս-հոկտեմբեր ամսիներին բաժին է ընկնում ընդամենը 33 մմ: Տեղումները լինում են հիմնականում օրվա մութ ժամերին՝ կարճատև անձրևների տեսքով: Ձյուն տեղում է շատ հազվադեպ, ոչ բոլոր տարիներին, և արագ հալվում է: Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է 16-18,5 °C-ի միջակայքում, ծանծաղաջրերում՝ ավելի բարձր: Լեռները պաշտպանում են քաղաքը մայրցամաքային քամիներից, այդ պատճառով տիրում են խաղաղօվկիանոսյան օդային զանգվածները, որոնք բացառում են ցուրտը՝ ձմռանը և ուժեղ շոգը՝ ամռանը:
ԿրթությունԽմբագրել
Քաղաքում կան մի քանի համալսարաններ, այդ թվում ՝ Կալիֆոռնիայի համալսարանը Սանտա Բարբարայում (UCSB).
Քաղաքի կյանքըԽմբագրել
Քաղաքը ղեկավարում է քաղաքապետը:
Քաղաքի մեղմ կլիման գրավում է Լոս Անջելեսի ունևոր բնակչությանը: Քաղաքի շրջակայքում է գտնվում Մայքլ Ջեքսոնի հսկայական առանձնատունը —Նևերլանդը: Հոլիվուդյան բնակիչների հնչեղ անունները առաջացնում են այստեղ և զբոսաշրջիկների: Քաղաքը ավելի լայն տարածում գտավ համանուն սերիալի դուրս գալուց հետո, որը 1990-ական թվականներին հեռարձակվեց ռուսական հեռուստատեսությամբ:
Չնայած կլիմայական բարենպաստ պայմաններին, քաղաքի ընդարձակմանը խանգարում է խմելու ջրի պակասությունը:
Տեսարժան վայրերԽմբագրել
Քույր քաղաքներԽմբագրել
Սանտա Բարբարա քաղաքի պաշտոնական կայքի տվյալներով[2].
ՄշակույթԽմբագրել
Այս քաղաքում են ծավալվել հանրահայտ «Սանտա Բարբարա» սերիալի իրադարձությունները
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ United States Census 2010
- ↑ «Sister Cities Board» (անգլերեն)։ santabarbaraca.gov։ 2015-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-21-ին։ Վերցված է 2015-10-21