Ուիլյամ Մորիս (Morris) (մարտի 24, 1834(1834-03-24)[1][2][3][…], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] - հոկտեմբերի 3, 1896(1896-10-03)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][6][7]), անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան, հասարակական գործիչ։

Ուիլյամ Մորիս
Ծնվել էմարտի 24, 1834(1834-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՈւոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1896(1896-10-03)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][6][7]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷքսետեր քոլեջ[5] և Մարլբորոյի քոլեջ[5]
Մասնագիտությունճարտարապետ, բանաստեղծ, դիզայներ, գրաֆիկական դիզայներ, նկարիչ, գիտաֆանտաստիկ գրող, քաղաքական գործիչ և նկարազարդող
ՈճArts and Crafts movement? և սիմվոլիզմ[8]
Ժանրդեկորատիվ-կիրառական արվեստ[9]
Ուշագրավ աշխատանքներRed House?, A Dream of John Ball?, Willow Boughs? և Strawberry Thief?
ԿուսակցությունSocial Democratic Federation? և Socialist League?
ԱմուսինՋեյն Մորիս[5]
Կայքwilliammorrissociety.org
 William Morris Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1853-18561857-1862 թվականներին զբաղվել է գեղանկարչությամբ։ 1861-1862 թվականներին Պ․ Մարշալի և Չ. Ֆոլկների հետ կազմակերպել է Գեղարվեստա-արդյունաբերական ընկերություն (զարդարվեստի, կահույքի, գործվածքների և այլ տնայնագործական արհեստանոցներ)։ Մորիսի գեղագիտական հայացքները ձևավորվել են Թ․ Կարլեյլի ուսմունքի, Ջ․ Ռասկինի դասախոսությունների, ինչպես և պրեռաֆայելիտնների գաղափարների ազդեցությամբ։ Համագործակցելով առաջադեմ արվեստագետների հետ՝ Մորիսը ձգտել է վերականգնել ժողովրդական արհեստները՝ կապիտալիստական մեքենայական արտադրությանը հակադրելով անհատական ստեղծագործությունը։ 1877 թվականին հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը (լույս են ընծայվել անգլ․ գոթական մանրանկարչության ոգով Մորիսի և այլոց կատարած պատկերազարդումներով գրքեր)։ Ռոմանտիկական ոճավորումով առանձնանում են նաև Մորիսի «Գինեվրայի պաշտպանությունը» (1858), «Երկրային դրախտ» (1868-1870) պոեմները։ Խոշոր դեր է խաղացել 1880-ական թվականների անգլիական բանվորական շարժման մեջ։ 1883 թվականից եղել է Դեմոկրատական ֆեդերացիայի անդամ, Սոցիալիստական լիգայի (1884) հիմնադիրներից, նրա «Քոմընուել» («Commonweal») օրգանի՝ հրատարակիչն ու խմբագիրը (1884-1890)։ Մորիսի սոցիալիստական հայացքները արտացոլվել են նրա բազմաթիվ հոդվածներում, հեղափոխական բանաստեղծություններում, սոցիալ-ուտոպիստական վեպում («Լուրեր ոչ մի տեղից կամ Երջանկության դարաշրջանը» 1891)[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մորիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 24