Բացել գլխավոր ցանկը

Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Թռչկանի ջրվեժ
TrchkaniJrvej.jpg
Տեսակջրվեժ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
40°54′57″ հս․ լ. 44°6′57″ ավ. ե. / 40.91583° հս․. լ. 44.11583° ավ. ե. / 40.91583; 44.11583

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

2011 թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում: Հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարևորությունը և գեղագիտական առանձնահատուկ արժեքը ՀՀ Կառավարությունը իր 2008 թվականի oգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Հանրապետության Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան: Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Առանց հաշվի առնելու օրենքի այս դրույթը 2010թ. ապրիլի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է 1050 Կվտ դրվածքային հզորությամբ «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցելու լիցենզիա, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն:

ԳրականությունԽմբագրել

  • «Հայկական Բնաշխարհ» հանրագիտարան
  • ‎"Թռչկան ջուր" ջրվեժը Չիչխան գետի վրա հիշատակվում է Հ.Գ. Գաբրիելյանի "Հայկական լեռնաշխարհ" գրքում (Երևան, 2000, Էջ 175)։

ՀղումներԽմբագրել