Միջուկային զինաթափում (ապամիջուկայնացում), միջուկային զենքի զինանոցի, դրա կրիչների և առաքման միջոցների, ինչպես նաև արտադրության կրճատման գործընթաց։ Միջուկային զինաթափման կողմնակիցների կարծիքով՝ այն թույլ կտա նվազեցնել միջուկային պատերազմի առաջացման նախապայմանները։ Այս հայեցակարգի հակառակորդները նշում են, որ միջուկային զինաթափման գործընթացը կարող է ոչնչացնել «զսպման էֆեկտը», որը մեծամասամբ աշխարհը զերծ էր պահում պատերազմից 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում։

Ամերիկյան LGM-118A «Peacekeeper» հրթիռի բաժանվող գլխամասը մարտագլխիկներով, որը մասնակիորեն արգելված էր 2-րդ պայմանագրով

Պատմություն խմբագրել

Միջուկային զենքն առաջին անգամ սպառազինվել է ԱՄՆ բանակում 1945 թվականին։ Նույն թվականի օգոստոսին այն առաջին անգամ օգտագործվել է ճապոնական Հիրոսիմա (օգոստոսի 6) և Նագասակի (օգոստոսի 9) քաղաքների դեմ մարտական պայմաններում։ 1949 թվականին միջուկային զենքը հայտնվեց ԽՍՀՄ-ի մոտ և այդ կերպ սկսվեց «միջուկային մրցավազքը»։ Միջուկային զենքը դարձել է երկու երկրների դիվանագիտության անբաժանելի գործիքը։

Զինաթափման սկիզբն ընդունված է համարել 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը, երբ աշխարհն առաջին անգամ հայտնվեց միջուկային աղետի եզրին։ Դրա պատճառը Թուրքիայում միջին հեռահարության ամերիկյան հրթիռների տեղակայումն է, որը Խորհրդային Միությունը հրահրել է Կուբայում նմանատիպ հրթիռներ տեղակայել։ Կարիբյան ճգնաժամի հետևանքներից մեկը դարձել է Արևմուտքում միջուկային զինաթափման աջակցության հասարակական հզոր շարժման առաջացումը։ Զինաթափման գործընթացն ուներ նաև տնտեսական ենթատեքստ. միջուկային զինանոցի ավելացումն իր մեջ հսկայական բեռ էր կրում երկրի տնտեսության վրա։

Առաջին պայմանագիրը, որը կանոնակարգել է միջուկային զենքի մշակումը, բազմակողմ պայմանագիր էր մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելման մասին (1963 թվական)։ 1968 թվականին ստորագրվել է չտարածման մասին բազմակողմ պայմանագիր։ Հետագայում այն ստորագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից (բացի Իսրայելից, Պակիստանից և Հնդկաստանից

ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առաջին երկկողմ պայմանագիրը ստորագրվել է 1972 թվականին։ Առաջին պայմանագիրը արգելում էր անմիջական միջուկային զենքի կուտակումը։ Մասնավորապես, պայմանագրի պայմաններով կողմերը պարտավորվել են պահպանել միջուկային զինանոցի ծավալը այն մակարդակի վրա, որին հասել էին վավերացման պահին։ Նույն թվականին ստորագրվել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագիր, որը կողմերին պարտավորեցրել է ՀՀՊ համակարգերի պաշտպանությամբ շրջանների թիվը կրճատել մինչև 2, իսկ վերգետնյա արձակման կայանքների քանակը՝ մինչև 200։ Պայմանագիրը 2002 թվականին դադարեցվել է։ Երկրորդ պայմանագիրը (1979 թվական) արգելել է միջուկային զենքի դուրսբերումը տիեզերք։

1987 թվականին երկկողմ պայմանագիրը ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին պարտավորեցրել է չարտադրել և չօգտագործել, ինչպես նաև ոչնչացնել միջին և փոքր հեռահարության առկա հրթիռները (մինչև 5500 կմ)։ Այդ պայմանագիրը, մասնավորապես, թույլ է տվել միջուկային զենքից ազատել Եվրոպայի երկրներին։ 1991 թվականին ստորագրվել է պայմանագիր, որը սահմանափակում էր միջուկային մարտագլխիկների թիվը մինչև 6000՝ կողմերից յուրաքանչյուրի համար և արգելում օդային մեկնարկի հրթիռների մշակումը։ 1992 թվականին նրան են միացել Բելառուսը, Ուկրաինան և Ղազախստանը, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ ժամանակ միջուկային զենք է եղել։

1993 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին 2-րդ պայմանագիրը, որն արգելում էր հրթիռների վրա բաժանվող գլխամասերի տեղակայումը։ Այդ պայմանագիրը վավերացվել է, բայց այդպես էլ ուժի մեջ չի մտել։ 2002 թվականին Ռազմավարական հարձակողական պոտենցիալների կրճատման մասին պայմանագրով որոշվել է մինչև 2013 թվականը յուրաքանչյուր կողմի համար կրճատել մարտագլխիկների թիվը մինչև 2200։

2009 թվականին հայտնի է դարձել ռուս-ամերիկյան նոր պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, որը գոյություն ունեցող միջուկային զինանոցները կսահմանափակեր 80 %-ով[1]։ 3-րդ պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների կողմից 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին։ Այն նախատեսում էր մարտագլխիկների կրճատում մինչև 1550 կողմերից յուրաքանչյուրի մոտ։ Պայմանագիրը նախատեսված էր 10 տարով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ[2]։

2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընդունվել Է միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր։ Պայմանագիրն օրինական ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կվավերացվի 50 պետությունների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Россия готова на ядерное разоружение
  2. «СНВ-3 вступил в силу» (ռուսերեն). 5 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.