Բացել գլխավոր ցանկը

Յոսեմիթե ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում, ներգրաված է Կալիֆոռնիա նահանգի մեջ, իշխանությունների հրամանով պարկը 1864 համարվեց պաշտպանված տարածք[1]։

WorldHeritageBlanc.svg
Յոսեմիթե ազգային պարկ
Yosemite National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Yosemite National Park.jpg
Յոսեմիթե ազգային պարկի համայնապատկերը
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տիպ մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1864  (անհայտ նստաշրջան)
Համար 414
##Յոսեմիթե ազգային պարկ (ԱՄՆ)
Locator Dot2.gif
##Յոսեմիթե ազգային պարկ (Հյուսիսային Ամերիկա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

ՊուրակներԽմբագրել

Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։

Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225-270 ոտնաչափ (75-90մ)`Ազատության արձանի բարձրության կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափի (11մ)։ Այդ մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881, և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1969 թվականին ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան լինելով, համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյա, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։

Չնայած հսկա չափերին՝ սեկվեյանների արմատները բավականին մակերեսային են, սակայն դրանք կարող են հորիզոնական տարածվել ավելի քան 75 մ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, րատարակչություն 2012, էջ 11