Աղաթթու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աղաթթու կամ HCl, քլորաջրածնի լուծույթը ջրում, ուժեղ, միահիմն թթու։
Աղաթթու | |
---|---|
Մոլային զանգված | 9,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Իոնիզացման էներգիա | 2,0E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −30 °C[3] և −114,18 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | −85 °C[2] °C |
Գոլորշու ճնշում | 190 hectopascal[3] |
Քիմիական հատկություններ | |
pKa | −6,3 ± 0,1 |
Դիպոլ մոմենտ | 3,7E−30 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 7647-01-0 |
EINECS համար | 933-977-5 |
ЕС | 933-977-5 |
RTECS | MW4025000 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր բնութագիր
խմբագրելՔլորաջրածինը շատ լավ լուծվում է ջրում, նորմալ պայմաններում 1 ծավալ ջրում լուծվում է 500 ծավալ քլորաջրածին և լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու, որի խտությունը p=1,19 գ/մլ։ Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է, քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում։
Քիմիական հատկություններ
խմբագրելԱղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.
- Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.
Zn+2HCl=ZnCl2+H2↑
Fe+2HCl=FeCl2+H2↑
- Փոխազդում է մյուս այլ մետաղների հետ.
- Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.
CuO+2HCl=CuCl2+H2O
- Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.
Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O
- Փոխազդում է աղերի հետ.
CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2↑
- AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք, որը չի լուծվում ոչ ջրում, ոչ թթուներում.
HCl+AgNO3=AgCl+HNO3
Ag++Cl-=AgCl
այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են։
- Փոխազդում է նաև կալիումի պերմանգանատի հետ.
- Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.
4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O
6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2
Աղաթթվի աղերը
խմբագրելKClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն (ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ), այն հալվում է 334°С-ում։ Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է։ Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։
2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl
Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ, առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի, ուժեղ օքսիդիչ, օգտագործվում է բամբակյա գործվածքների, թղթի սպիտակեցման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.
2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 PubChem
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 3,2 https://gestis.dguv.de/data?name=520030
Ընթերցե՛ք «աղաթթու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղաթթու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 239)։ |