Ռաֆայել Ղազարյան
Ռաֆայել Ավետիսի Ղազարյան (1924, հունվարի 26, Արմավիր (ՌԴ Կրասնոդարի երկրամաս) - 2007, նոյեմբերի 3, Երևան), հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։ Ղարաբաղ կոմիտեի անդամ (1988-1990)[1]։
Ռաֆայել Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1924 Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 3, 2007 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռաֆայել Ղազարյանը ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում։ 1941-1943 թվականներին սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ։ 1946-1951 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո եկել է Երևան, մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին։ 1953-1956 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։
1957 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականին կազմակերպել և մինչև 1969 թվականը ղեկավարել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը, 1963-1990 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի, 1975-1990 թվականներին՝ միաժամանակ ՀՊՃՀ ռադիոկապի ամբիոնի վարիչ։
1988-1990 թվականներին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1989 թվականի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։
1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ, 1990-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն[2][3]։
Գիտական գործունեությունԽմբագրել
Հետազոտությունների բնագավառներն են՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան՝ լույսի մոդուլում, դետեկտումը, մոդաների սելեկցիան, մթնոլորտային լազերային կապը։
Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում։
Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։
ՊարգևներԽմբագրել
- Հայրենական պատերազմի շքանշան և մեդալներ
- ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով (ԼՂ անկախության երկարամյա պայքարի համար)
ԵրկերԽմբագրել
- Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաների տեսություն, Ե., 1987։
- Հաշվետու եմ..., Ե., 2003։
- Гетеродинный прием и его применение, "Итоги науки. Радиотехника", т. 33, М., 1984;
- Оптические системы передачи информации по атмосферному каналу, М., 1985 (համահեղինակ).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Շարժում 1988/25. Ռաֆայել Ղազարյան՝Շարժումը մաքուր ձեռքերով ենք սկսել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Ռաֆայել Ղազարյան
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռաֆայել Ղազարյանի ռեզյումեն Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի կայքում։
- Ռաֆայել Ղազարյանին նվիրված հաղորդում «Ակունք» ռադիոհաղորդաշարում (աուդիո-ֆայլ)։
- [1] [2] 2 մասից բաղկացած հարցազրույց Ռաֆայել Ղազարյանի հետ «Ակունք» ռադիոհաղորդաշարում (աուդիո-ֆայլ), որտեղ նա պատմում է Արցախյան շարժման մասին։
- Ռաֆայել Ղազարյանը Ժիրայր Սեֆիյանի դատավարության մասին (վիդեո youtube–ում)։
- Ճարտարագիտական կենտրոն «Մաշտոց»։