Աբովյան փողոց (Երևան)

Երևանի փողոց

Կոորդինատներ: 40°10′49″ հս․. լ. 44°30′54″ ավ. ե. / 40.1804° հս․. լ. 44.5150° ավ. ե. / 40.1804; 44.5150

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբովյան (այլ կիրառումներ)
Աբովյան փողոց
Համայնք(ներ) Կենտրոն
Սկիզբ Հանրապետության հրապարակ (Երևան)
Ավարտ Աբովյան պուրակ
Երկարություն 1600 մ
Լայնություն 5 և 27 մ
Հիմնված է 1869
Ստացել է անունը
Yerevan 20190106 111619.jpg
Աբովյան փողոցը ձմռանը

Աբովյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]։

ՊատմությունԽմբագրել

Փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը։[2]

1869 թվականին բուլվարից հյուսիս ընկած մասը անվանափոխվել է ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի՝ կոչվելով Աստաֆևսակայա կամ Աստաֆյան։ Հարավային մասը շարունակել է կոչվել Կրեպոստնայա։

Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էին Աստաֆյան փողոցը, իսկ «Պլանի գլուխ» ասելով հասկանում էին և մինչև այժմ էլ այդպես են ենթադրվում փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը։

1920 թվականի ամռանը Աստաֆյան փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվան, իսկ Կրեպոստնայա փողոցը՝ Խորհրդարանի փողոց։ Այս հատվածը 1921 թվականին կոչվել է Ստեփան Շահումյանի անվան։ Հետագայում նրան է կցվում նաև ներկայիս Գրիգոր Լուսավորիչ փողոցից հարավ՝ դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածը։ 1991 թվականին կրկին ստանում է Խորհրդարանի փողոց անունը[2], որն իր հերթին բաժանվում է երեք մասի․ հյուսիսային մասը Խորենացու փողոցից Հրապարակ կոչվում է Վազգեն Սարգսյանի փողոց, դրանից հարավ մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց հատվածը կոչվում է Բեյրութի փողոց, իսկ դրանից հարավ մասը 2004 թվականին կոչվում է Արգիշտիի փողոց՝ ի պատիվ Էրեբունի ամրոցի հիմնադիր արքայի։[3]

Շենքեր և կառույցներԽմբագրել

Փողոցի սկզբնամասի շենքի պատին Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ հարթաքանդակն է փակցված։

1927 թվականին Աբովյան փողոցի միջնամասում կառուցվեց Ստանիսլավսկու անվան թատրոնը, իսկ 1932 թվականին դրա հարևանությամբ Օլիմպիական կոմիտեի շենքը։1928 թվականին Աբովյան փողոցում կառուցվեց Երևան հյուրանոցի շենքը։ Մոտակա տարիներին դրան կից շենքերը քանդվեցին ու հիմնադրվեց ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակը։ Այստեղ 1933 թվականին բացվեց Խաչատուր Աբովյանի բրոնզաձույլ արձանը, որը դեռևս 1913 թվականին Փարիզում պատրաստել էր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը։

Հրապարակի մի կողմում գտնվում էր քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից մեկը՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, իսկ ավելի վերև՝ Սայաթ-Նովա փողոցի անկյունում գտնվում էր Կաթողիկե եկեղեցին, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ 1931 թվականին քանդված Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում 1937 թվականին կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը, իսկ մյուս կողմում մինչ 1950-ականներ կանգուն մնաց Զալխանի մզկիթը, որի հիմքի վրա 1958 թվականին կառուցվեց Հայաստանի նկարիչների միության շենքը։

Փողոցի 27 շենքում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալությունը։ Դիմացը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն է, Ավետիք Իսահակյանի հուշարձանը։ Փողոցի աստղադիտարանի առջև կանգնեցվել է աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը։ Այստեղ հուշաքար է տեղադրված «Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանում նահատակված հունգարական ռազմագերիների և Հունգարիայում զոհված հայ մարտիկների» (2004 թվականի օգոստոսի 28)։ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (թիվ 9 շենքը) նույնպես գտնվում են Աբովյան փողոցում։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, «Երևան» հյուրանոցը, Վլադմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամը, հյուրանոց «Ավիատրանս»-ը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը։ Աբովյան փողոցի շենքերում (հյուրանոցներ) տարբեր ժամանակներում բնակվել և ամրացված են հուշաքարեր՝

ՏրանսպորտԽմբագրել

1906 թվականին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, որը 1918 թվականին հասել է մինչև կայարան։[2] 1933 թվականից քաղաքի առաջին տրամվայը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272, էջեր 272 — 272 էջ. — 300 հատ։
  2. 2,0 2,1 2,2 «Крепостная - Астафьевская улицы - Вазгена Саргсяна - Абовяна»։ iatp.am։ Վերցված է 2020-03-03 
  3. «Մայրաքաղաքի Խորհրդարանի փողոցը վերանվանվել է Արգիշտի արքայի անունով»։ armenpress.am։ Վերցված է 2020-03-03 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել