Ջրային կուլտուրաներ
Ջրային կուլտուրաներ, ջրագործություն, ակվակուլտուրա, վերահսկվող պայմաններում[1] ջրային օրգանիզմների (ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, ջրային բույսեր) բուծման պրակտիկաների ամբողջություն[2][3]։ Ներառում է քաղցրաջրային և աղաջրային պոպուլյացիաների աճեցումը՝ հակադրվելով կոմերցիոն ձկնորսությանը, որն իրենից ներկայացնում է միայն վայրի պայմաններում ձկների զանգվածային որսը։ Պարզունակ ձկնորսության նկատմամբ ունի նույն արդիականացնող նշանակությունը, ինչը ժամանակին ունեցել է գյուղատնտեսությունը՝ պարզունակ որսորդության ու հավաքչության նկատմամբ։
Հանդիսանում է մեծ տեմպերով աճող արդյունաբերություն՝ ահռելի դերակատարում ունենալով ձկնամթերքների հանդեպ առկա համաշխարհային մեծ պահանջարկի բավարարման հարցում[1]։ Արդյունաբերության վերելքը պայմանավորված է անվտանգ և մատչելի սննդի հանդեպ հանրային պահանջի աճով, ինչպես նաև կոմերցիոն ձկնորսության ոլորտում առկա գերորսով և ջրերի աղտոտվածությամբ[1]։
Ենթատեսակներից են համարվում ձկնաբուծությունը, խեցգետնաբուծությունը, ոստրեբուծությունը, ջրիմուռաբուծությունը, ծովաբուծությունը (մարիկուլտուրա) և դեկորատիվ ձկնապահությունը։ Հիբրիդային եղանակներից է ակվապոնիկան, որի դեպքում համադրվում են ակվակուլտուրան և հիդրոպոնիկան (բույսերի աճեցումն առանց հողի)՝ ջրային միջավայրում բույսերի աճեցման համար որպես օրգանական պարարտանյութ օգտագործելով ձկների արտաթորանքը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ձկնաբուծությունը ռեցիրկուլյացիոն ջրատնտեսական համակարգերում (ՌԱՀ)»(անգլ.)
- ↑ Ջրատնտեսության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Արխիվացված 2004-08-20 Wayback Machine(անգլ.)
- ↑ Aquaculture's growth continuing: improved management techniques can reduce environmental effects of the practice.(UPDATE)." Resource: Engineering & Technology for a Sustainable World 16.5 (2009): 20-22. Gale Expanded Academic ASAP. Web. 1 October 2009.(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «Ակվապոնիկա՝ գյուղատնտեսական նոու-հաու.«Բիզնեսի անատոմիա»». «Lratvakan.am». 2015 թ․ հուլիսի 24.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը DMOZ ցանցում Արխիվացված 2015-12-03 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային կուլտուրաներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 707)։ |