Լիդիան Արմենիա, երկրաբանահետախուզական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և երկրի կառավարության կողմից ստացված թույլտվությամբ հավակնում է շահագործել Վայոց ձորի մարզում գտնվող Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրը։ Ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան Լիդիան Կանադա Վենչուրս ՓԲԸ-ն[5]։

Լիդիան Արմենիա
Изображение логотипа
ՏեսակՓԲԸ[1]
Հիմնադրված է2005 հոկտեմբերի 13[1]
ՎայրԵրևան[2]
Երկիր Հայաստան
ՏնօրենՀայկ Ալոյան[3]
Արդյունաբերությունհանքային գործ, ոսկու արդյունաբերություն
Արտադրանքոսկի
Աշխատողների թիվ1460[4]
Մայր ընկերությունԼիդիան Կանադա Վենչուրս
Կայքlydianarmenia.am

Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ամենախոշոր արևմտյան ներդրումային ծրագիրն է անկախությունից ի վեր[6]։

2011թ.-ին Լիդիանը Ամուլսարի հանքի հայտնագործման և հետախուզական աշխատանքների համար Mining Journal-ի կողմից արժանացել է «Հատկանշական նվաճումներ» մրցանակին[7]։

Երեւանում 2016 թ. նոյեմբերի 16-ին կայացած «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանում բնապահպանական չափանիշների կիրառմամբˋ պատասխանատու հանքարդյունաբերության ապահովման հնարավորության վառ օրինակը Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն է[8]։

Ընկերությունը պարտավորվել է առաջնորդվել Էկվատորյան սկզբունքներով[9], Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողական չափանիշներով և պահանջներով[5][10]։

Ընկերության գործունեությունն արժանացել է հայաստանյան հասարակական և մասնագիտական որոշ շրջանակների սուր քննադատությանը[11][12][13][14][15][16][17][18][19] և հանգեցրել քաղաքացիների կողմից Ամուլսար տանող ճանապարհների փակման, ոստիկանության[19][20][21] և ընկերության պահնորդական խմբերի հետ բախումների և վիճաբանությունների[22][23][24][25], ինչի հետևանքով ներկայում դադարեցված են ոսկու հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները[19]։

Հնչեցված քննադատությունները այդպես էլ գիտական հիմնավորում չի ստացել[26]։ Հայաստանյան և միջազգային տարբեր գիտական շրջանակներ ներկայացնող մասնագետներ Ամուլսարի ծրագիրը համարել են Հայաստանում բնապահպանական առումով ամենաուսումնասիրված և լավ կառավարվող ծրագիրը[27][28][29][30][31][32]։

Ընկերության պատմությունը խմբագրել

Լիդիան Արմենիան (նախկին՝ Գեոթիմ[33] ) հիմնադրվել է 2005 թվականին և երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը։

Լիդիան Արմենիայի համահիմնադիր և 2005 թ.-ից ի վեր գործադիր տնօրեն է հանդիսանում երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։

Մինչև 2020 թ. մայիսը ընկերության 100% բաժնետերն է հանդիսացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության տակ գտնվող Ջերսի կղզում գրանցված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը։

2006 թ. Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը համատեղ ձեռնարկություն է ստեղծել (50/50 մասնակցությամբ) Newmont Mining Corporation[34] խոշոր հանքարդյունաբերական ընկերության հետ[35]։

2007 թ. և 2008 թ. ընկերությանը որպես խոշոր ներդրողներ միացել են Միջազգային ֆինանսական կորպորացիան (2007-2016թթ.) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (2008-2020թթ.)[36][37]:

2008 թ. հունվարից ընկերությունը ցուցակվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում[38]։ Ցուցակումից հետո ընկերությանը միացել են խոշոր ֆինանսական ինստիտուցիոնալ ներդրողներ` Amber Capital[39], Franklin Resources[40], Donald Smith Value Fund LP[41], Sprott Resources[42], Van Eck[43] և բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ։

Ըստ պաշտոնական աղբյուրների 2016 թ. մայիսից ընկերությունը ներգրավել է ավելի քան 420 մլն ԱՄՆ դոլար հիմնական երեք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից` Resource Capital Funds[44], Orion Mine Finance, Osisko Gold Royalties[45], Ամուլսարի ծրագրի շինարարության համար[46]։ Ծրագրի ֆինանսավորմանը նաև մասնակցել են ING Bank-ը[47], CAT Finance-ը և Ameriabank-ը[48][49]։

2018 թ. հունիսի 22-ից Ամուլսարի ծրագրի ճանապարհների շրջափակումից հետո Լիդիան Ինթերնեյշնլը կանգնեց լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, որի արդյունքում 2019 թ. դեկտեմբերին Կանադայում սկիզբ առավ ընկերության վերակառուցման գործընթացը[50][51]։

2020 թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը վերակառուցման գործընթացի շրջանակներում ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից[52]։

2020 թ. մայիսին վերակառուցման գործընթացի արդյունքում Լիդիան Արմենիայի 100% բաժնետեր դարձավ Լիդիան Կանադա Վենչուրս ՓԲԸ-ն, որի սեփականատերերն են հանդիսանում ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունները։ Լիդիան Ինթերնեյշնլի ինստիտուցիոնալ, ինչպես նաև փոքր մասնաբաժին ունեցող ֆիզիկական անձ հանդիսացող մի քանի հազար բաժնետերերը կորցրեցին Ամուլսարի ծրագրում կատարած իրենց ներդրումները։ Նրանց շարքում նաև հազարավոր Հայաստանի քաղաքացիներ և սփյուռքահայեր[53][54]։   

Տարբեր ժամանակներում հանրության մեջ քննարկումներ են եղել առ այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Լիդիանի սեփականատեր, կամ ֆինանսական այլ կապեր ունի Ամուլսարի ծրագրի հետ։ Այս թեմային անդրադաձել են թե ընկերությունը, թե Արմեն Սարգսյանը՝ հերքելով այդ տեղեկատվությունը[55][56][57]։ Մասնավորապես 2013թ. մարտ ամսին ըստ ընկերության ներկայացրած հաղորդագրության Արմեն Սարգսյանը միացել է Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին։ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ոչ գործադիր պաշտոն է[58]։ Նույն թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը հեռացել է Տնօրենների խորհրդի կազմից Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ[59]։

Լիդիան Արմենիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները և Ամուլսարի ծրագրի կասեցումը իրենց բացասական ազդեցությունը ունեցան Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային հեղիանկության վրա[60][61][62]։

Ամուլսարի հանք խմբագրել

Ամուլսարի հանքը ոսկու հանքավայր է Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա[63][64]։

Երկրաբաններ Թիմ Քոֆլինի և Հայկ Ալոյանի գլխավորությամբ հայ և օտարերկրացի երկրաբանների խումբը 2005թ.-ից Ամուլսար լեռան մերձակայքում իրականացված լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և հետախուզել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը[65]։

Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով։

Ներկա դրությամբ, Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիային[66]։

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ:[63]

Հանքավայրը նախատեսվում է շահագործել երկու՝ Տիգրանես-Արտավազդես միացյալ և Էրատո առանձին բացահանքներով, տարեկան 10 մլն տ հանքաքարի արտադրողականությամբ։

Հանքի շահագործումը նախատեսված է 10 տարի, բայց ընկերության մասնագետները հավաստում են, որ Ծրագիրը ունի ընդլայնման մեծ պոտենցիալ։ Ըստ Ծրագրի՝ հանքի փակման աշխատանքների համար նախատեսված է լրացուցիչ 5,5 տարի։

Հանքաքարից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում[67]։

Ներդրումային ծրագիր խմբագրել

Ըստ Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի կառուցման փուլում Ամուլսարի հանքավայրը աշխարհում հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն էր[68] և Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումը[69]։ Ինչպես ներկայացրել է Հայկ Ալոյանը ծրագրի շրջանակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար ներդրվել է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության փուլում 370 միլիոն ԱՄՆ դոլար[70]։ 2016թ. օգոստոսի 19-ին Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ մեկնարկեց Ամուլսարի ծրագրի շինարարությունը[71][72]։ Մինչև Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շինարարության ընթացքում Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել ավելի քան 1300 մարդ, որոնցից գրեթե 500-ը՝ Ամուլսարի ազդակիր համայնքներից։

Ըստ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆ Քոուչի ընկերությունը նախատեսում է ներդնել ևս մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար հանքի շինարարությունը ավարտին հասցնելու համար[73]։ Ըստ նույն աղբյուրի Ամուլսարի ծրագրի շինարարության այս փուլում ստեղծվելու է մինչև ուղղակի 1000 աշխատատեղ և հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում՝ 750 մշտական ուղղակի աշխատատեղ և 200 մշտական կապալառուներ[74]։

Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների Լիդիան Արմենիայի կողմից միայն վճարվելիք ռոյալթիները և շահութահարկը տարեկան կազմելեու են 60-70 մլն ԱՄՆ դոլար։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում Լիդիան Արմենիան լինելու է թոփ 5 խոշոր հարկատուների շարքում։

Միջազգային փորձը և ստանդարտները Ամուլսարի ծրագրում խմբագրել

Ամուլսարը Հայաստանում առաջին և դեռևս միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ) և մոնիտորինգ[75][76][77][78]։ ԲՍԱԳ-ը փաստաթուղթը այն հիմքն է, որի հիման վրա միջազգային ֆինանսական կորպորացիաները և բանկերը համաձայնում են ներդրումներ անել այս կամ այն ծրագրում։

Ընկերությունը նաև առաջինն է Հայաստանում, որն անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին։ Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որը սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ[79][80][81]։ Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը և կիրառմանը վերաբերող հարցերը։ Ցիանիդի օրենսգիրքը արդյունաբերության ոլորտում կամավոր սկզբունքներով գործող նախաձեռնություն է, որին կարող են միանալ ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանմամբ զբաղվող, ինչպես նաև ցիանիդ արտադրող և տեղափոխող պատասխանատու ընկերությունները։ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի հովանու ներքո՝ բազմաշահառու համակարգող կոմիտեի կողմից։

2017 թ. Լիդիան Արմենիան առաջին անգամ Հայաստանում նաև նախաձեռնել է Ամուլսարի ծրագրի Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը[82]։ Խմբում ընդգրկված են եղել բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ։ Խումբը նախագահել է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային փորձագետ, Նելսոն Մանդելայի խորհրդական դոկտոր Ջոն Հարքերը[83][84][85]։ 2018թ. մայիսին Խումբը հրապարակել է առաջին զեկույցը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ[86]։ Ամուլսարի Անկախ խորհրդատվական խումբը իր զեկույցում խորհուրդ է տվել որպեսզի Լիդիան Արմենիան համագործակցի քաղհասարակության հետ և այդ կերպ ցույց տա ընկերության ազդեցության բացակայությունը ջրի, կենսաբազմազանության վրա և դրական ազդեցությունը մարդկանց կենսակերպի վրա[87][88]։

Լիդիան Արմենիան ներմուծել է և պրակտիկայում իրականացրել է Հայաստանում աշխատանքային անվտանգության և առողջության միջազգային չափանիշները, փորձը և մշակույթը։ 2018 թ. Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում գրանցել է 2 մլն մարդ/ժամ աշխատանք առանց որևէ պատահարի[89][90]։

Ըստ Հարութ Բրոնոզյանի պատվերով կատարված միջազգային փորձագետների ուսումնասիրության՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել[91]։ Ուսումնասիրությունները իրականացնելիս փորձագետները Ամուլսարի տարածքում հետազոտություններ չէին իրականացրել։ Լիդիանը պատասխանեց անկախ փորձագետների ներկայացրած ուսումնասիրություններին[92]։ Իսկ 2018 թ. Բրոնոզյանի փորձագետների խումբը հրաժարվեց մասնակցել Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպված մասնագիտական քննարկմանը, որին հրավիրված էին նաև Լիդիան Արմենիայի մասնագետները[93]։ Բրոնոզյանի փորձագետներն ուսումնասիրության ժամանակ չէին այցելել Ամուլսարի հանքը, իսկ այցելելուց հետո փոխել են կարծիքը շատ հարցերի շուրջ[94]։ Այցից հետո նրանք ընդունեցին, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք նրանք հաշվի չէին առել, կամ որոնց մասին տեղյակ չէին եղել Ամուլսար վերաբերյալ իրենց զեկույցները կազմելիս։ Բրոնոզյանի փորձագետներից մեկը` Անն Մաեսթը, նախկինում ներգրավված է եղել հանքարդյունաբերական ընկերության հետ միջազգային սկանդալում։ Մասնագետը կեղծ եզրակացություն է ներկայացրել Chevron ընկերության վերաբերյալ և ստիպված է եղել դատարանում ընդունել իր կողմից արված կեղծիքը[95][96][97]։

Լիդիան Արմենիայի կողմից իրականացրած բնապահպանական ուսումնասիրություններ խմբագրել

Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմը տ.գ.թ. Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ և տեղական ու միջազգային մասնագետների ներգրավմամբ 2008 թ. սկսել է իրականացնել Ամուլսարի հանքի բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը։

Ընկերությունը համաձայն Հայաստանի օրենսդրության իրականացրել է Ծրագրի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)[98], ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)[99]։ ԲՍԱԳ-ը Էկվատորյան սկզբունքներով առաջնորդվող միջազգային ֆինանսական կորպորացիաների և բանկերի պահանջն է՝ որևէ ծրագրում ներդրումներ իրականացնելու համար։ Համաձայն Լիդիան Արմենիայի պաշտոնական տեղեկատվության` այդ փաստաթղթերի կազմման վրա ընկերությունը ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավվելով միջազգային և տեղական գիտական հաստատություններ (Wardell Armstrong International[100], Golder Associates[101], Global Resource Engineering[102], Treweek Environmental Consultants[103], Environmental Resource Management[104], LUC[105], ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն)։ Ըստ ոլորտի տարբեր մասնագետների այս փաստաթղթերը իրենց ծավալով և որակով աննախադեպ են Հայաստանում[106]։

Շինարարության և հանքի շահագործման փուլերում Լիդիան Արմենիան պարտավորվել է առաջնորդվել միջազգային լավագույն փորձով և չափանիշներով և պլանավորել է բնապահպանական կառավարման միջոցառումներում ներդնել շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար (մաքրման կայաններ, ստորերկրյա ջրերի պաշտպանիչ համակարգեր, փոշու նստեցման համակարգեր և միջոցառումներ և այլն)։

Ընկերության գործունեությունը Ամուլսարի ազդակիր համայնքներում խմբագրել

Մինչև 2016թ. Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքներն էին հանդիսանում Գնդեվազ, Սարավան, Գորայք համայնքները։ 2016 թ. համայնքների խոշորացումից հետո Ջերմուկը ևս դարձավ ազդակիր համայնք։ Լիդիան Արմենիան ՇՄԱԳ և ԲՍԱԳ գործընթացների շրջանակններում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներ և քննարկումներ է իրականացրել ազդակիր համայնքներում և Երևանում[107][108][109][110][111][112][113]։

Համաձայն ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրությունների՝ 2008 թ.-ից մինչ օրս Լիդիան Արմենիան միայն հողի վարձակալության դիմաց Ամուլսարի ազդակիր համայնքների բյուջեներ է վճարել ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ[114][115][116][117]։

Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների տեղակայման համար իրականացրել է սեփական հողերի ձեռքբերման գործընթաց։ Համաձայն հրապարակված պաշտոնական տվյալների` ընկերությունը 145 հողատերերից ձեռք է բերել 278 հողակտոր՝ շուրջ 150 հեկտար մակերեսով։ Հողերի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 2,8 միլիոն ԱՄՆ դոլար[118][119]։ Սեփական հողերի ձեռքբերումը իրականացվել է ՄՖԿ և ՎԶԵԲ չափանիշներին և պահանջներին համապատասխան։ Հողերի ձեռքբերման գործընթացում գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, միջազգային փորձի վրա` ներառելով հողի շուկայական արժեքը, մանրակրկիտ ուսումնասիրություններ, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում[120]։

Ընկերությունը նշում է, որ Ամուլսարի ազդակիր համայնքներում 2007 թ-ից ի վեր իրականացվել են մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի սոցիալական ծրագրեր՝ ոռոգման և խմելու ջրի ցանցերի, գազատարի կառուցում, դպրոցների, գրադարանի, բուժկետի, մանկապարտեզների հիմնանորոգում, ջերմոցային տնտեսությունների, բարձր բերքատվության նոր տեխնոլոգիաների, արհեստական սերմնավորման, սննդի վերամշակման և իրացման[121][122][122][123][124][125][126], ինչպես նաև փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորում[127][128]։

Ընկերության ֆինանսվորմամբ 2017 թ. Վայքի հիվանդանոցում շահագործման է հանձնվել վերանորոգված և տեխնիկայով վերազինված նոր վիրահատարան, ինչպես նաև հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակ՝ համաձայն պաշտոնական հաղորդագրության ընդհանուր առմամբ 100 000 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Այս առիթով Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ Լիդիան Արմենիայի համար հատուկ կարևորություն ունեն այն ներդրումները, որոնք միաժամանակ ծառայելու են թե՛ Ամուլսարի հանքավայրի կարիքներին, թե՛ նաև նպաստելու են շրջակա համայնքների կենսապայմանների բարելավմանը[129]։ Նույն թվականին Գնդեվազ համայքում բացվել է մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը։ 17 կմ երկարությամբ ջրագիծը վերանորոգման համար ընկերությունը ներդրել է 500 հազար ԱՄՆ դոլար[130]։

Ամուլսարի ծրագրի ճանապարհների շրջափակումից հետո բնակիչների վկայությամբ համայնքներում բիզնեսների մեծ մասը փակվել են կամ կրճատել իրենց ծավալները, մարդիկ կանգնել են սոցիալական ծանր խնդիրների առաջ[131][132][133][134]։

Ամուլսարի ճանապարհների շրջափակումը և ազդակիր համայնքների բնակիչները խմբագրել

2018 թ. հեղափոխությունից հետո Ամուլսարի ազդակիր Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից մի խումբ անձինք փակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները։ Ճանապարհների փակման դրդապատճառ էր հանդիսացել Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում Գնդեվազի խմելու ջրագծերից մեկի վթարը։

Լիդիան Արմենիան Ամուլսարի ճանապարհների շրջափակումը վերացնելու պահանջով 2018 թ. մի քանի անգամ դիմել է Հայաստանի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Ընկերության մասնավոր տարածք շրջափակումը չի վերացրել, ինչի արդյունքում ընկերությունը բազմիցս մեղադրել է Հայաստանի ոստիկանությանը անգործունթյան մեջ[135]։ 2019 թ. ապրիլին Հայաստանի վարչական դատարանը Ամուլսարի ճանապարհների շրջափակումը ճանաչեց անօրինական և պարտավորեցրեց Հայաստանի Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով Լիդիան Արմենիայի ազատ մուտքը Ամուլսարի տարածք[136]։ Վերջնականապես դեպի Լիդիան Արմենիայի մասնավոր տարածքից ներխուժումը վերացվեց 2020 թ. սեպտեմբերին։

Ըստ համայնքների բնակիչների վկայությունների՝ ապօրինություն իրականացնող անձինք Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ հատկապես Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում, վախի մթնոլորտ էին ստեղծել և ահաբեկում էին բոլոր նրանց, ովքեր արտահայտում էին իրենց կարծիքի հետ չհամընկնող կարծիք[137]։

Ըստ ոստիկանության և մամուլում շրջանառվող տեղեկատվության 2018-2020 թթ. ընթացքում Գնդեվազ և Ջերմուկ համայնքներում արձանագրվել են մի շարք բախումներ հանքի ճանապարհ շրջափակողների և տեղի բնակչության միջև[138][139][140]։ Համաձայն ոստիկանության հաղորդագրության 2020թ. օգոստոսին նույն խումբը վեճ է հրահրում հանքում աշխատող Գնդեվազի բնակիչների հետ, հրահրողներից մի քանիսի դեմ մեղադրանք է առաջադրվում[141]։ 2020 թ. ընկերությունը հայտնում է, որ ճանապարհ փակողներից մի քանիսը ներխուժել է Լիդիան Արմենիայի մասնավոր տարածք և վնասել ընկերությանը պատկանող գույքը[142]։ Օրեր անց նույն խումբը ներխուժում է Ամուլսարի տարածք՝ քարեր շպրտելով տարածքում գտնվող համայնքների բնակիչների ուղղությամբ և ուղիղ եթերով սպառնալով արյունահեղությամբ[143][144]։

Ամուլսարի ազդակիր համայնքների բնակիչները տարբեր հայտարարություններով, ստորագրահավաքներով, Ազգային ժողովի և կառավարության դիմաց ցույցերով, բաց նամակներով իրենց աջակցությունն են հայտնել Ամուլսարի ծրագրին և Լիդիան Արմենիային[145][146][147][148][149][150][151][152][153][154][155]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի էլեկտրոնային ռեգիստր(չաշխատող հղում)
  2. Լիդիան Արմենիա - Կապ
  3. «Լիդիան Արմենիայի տնօրենների խորհուրդը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. Որքա՞ն են այս պահին Ամուլսարի ծրագրի աշխատատեղերը
  5. 5,0 5,1 Systems, Smartline. «Լիդիան Արմենիա». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  6. «Ամերիկյան 2 ընկերություն $500 մլն ներդրում կանի Հայաստանում». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  7. «Arminfo: Lydian International works hard across all corners of the globe on promoting Armenia as an investment destination». arminfo.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  8. «Էյչ-էս-Բի-Սի-ն կավելացնի ՀՀ-ում հանքարդյունաբերության աջակցությունը». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  9. «The Equator Principles – Environmental and social risk management for projects» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  10. «Յուրգեն Ռիգտերինկ. Հայաստանում բիզնեսի բարելավման մեծ հեռանկար կա». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  11. «Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է », armecofront.net, (արխիվացված
  12. «Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  13. «ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն Ամուլսարի ոսկու ծրագիրը․ միջազգային փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  14. «Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո», armecofront.net, (արխիվացված
  15. «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 1», hetq.am, (արխիվացված
  16. «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 2», hetq.am, (արխիվացված
  17. «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից.մաս 3», hetq.am, (արխիվացված
  18. «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից», hetq.am, (արխիվացված
  19. 19,0 19,1 19,2 «Եթե հանքը շահագործվի, պետք է ունենանք բոլոր երաշխիքները մտահոգությունների փարատման առումով. Ռոմանոս Պետրոսյան», (արխիվացված 11.03.2021թ․
  20. «Բախում ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև», (արխիվացված 11․03․2021թ․
  21. «Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև», (արխիվացված 16․07․2020թ․
  22. «Ակտիվիստների պնդմամբ՝ «Լիդիան Արմենիայի» պահնորդները ծեծի են ենթարկել բնակիչներին», (արխիվացված 11.03.2021թ․
  23. ««Լիդիանի» պահնորդները սադրում են ջերմուկցիներին՝ բորբոքելու ժողովրդին, որ վարկաբեկվի պայքարը․ Նազելի Վարդանյան», (արխիվացված 11․03․2021թ․
  24. ««Լիդիան Արմենիա»-ի պահնորդները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին», (արխիվացված 11․03․2021թ․
  25. «Գիշերը Լիդիանի պահնորդները ծեծել են Ամուլսարի պաշտպաններին, մինչդեռ ընկերությունը ներկայացրել է «իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին»», (արխիվացված 11․03․2021թ․
  26. ««Ամուլսարի շահագործումից հետո տեղում կարելի է լճակով հանգստի գոտի հիմնել»». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  27. LLC, Helix Consulting. «Ամուլսարը նոր մշակույթ է մեր լեռնային արդյունաբերության մեջ. Երկրաբան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  28. Անկախ փորձագետները մասնակցեցին Ամուլսարի հարցով ընդդեմ էներգետիկայի նախարարության դատական նիստին, Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին
  29. Technologies, Peyotto. «Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը». Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  30. Sevak. «Իրականում ռիսկերը մեր կանխատեսածից փոքր են. Փորձագետը՝ Ամուլսարի ծրագրի մասին». yerevan.today. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  31. «Arminfo: Սարգիս Շահազիզյան. Եթե Ամուլսարի շահագործումը էկոլոգիայի տեսանկյունից աղետալի են համարում, ապա հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների 90 տոկոսը չպետք է աշխատի». arminfo.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  32. «Եթե Ամուլսարը չշահագործվի, կործանարար կլինի մեր տնտեսության համար. Դեզի Հովհաննիսյան». asekose.am. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  33. Technologies, Peyotto. ««Գեոթիմը» անվանափոխվում է «Լիդիան Արմենիայի»». Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  34. «Newmont Corporation - Home». www.newmont.com. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  35. «Lydian - Lydian To Purchase Newmont's Interest In Amulsar Gold Project». www.lydianinternational.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  36. Systems, Smartline. «Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատասխանը մի խումբ ՀԿ-ների բաց նամակին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  37. LLC, Helix Consulting. ««ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում». «Լիդիան Արմենիա» - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  38. «Lydian - Lydian International Ltd. Commences Trading On The Toronto Stock Exchange». www.lydianinternational.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  39. «Amber Capital - Welcome». www.ambercapital.com. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  40. «Franklin Resources, Inc». www.franklinresources.com. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  41. «Donald Smith & Co». www.donaldsmithandco.com. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  42. «SRHI Inc». srhi.ca. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  43. «Home | VanEck». www.vaneck.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  44. «Resource Capital Funds | Mining-Focused Alternative Investments». Resource Capital Funds (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  45. «Osisko Gold Royalties». Osisko (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  46. «Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  47. ING.com. «ING global company website». ING.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  48. Systems, Smartline. «Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  49. LLC, Helix Consulting. «Ամուլսարում 65 մլն դոլարանոց տեխնիկան՝ երկարատև ապօրինությունից հետո. «Լիդիան Արմենիա» (Տեսանյութ) - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  50. Systems, Smartline. ««Լիդիանը» հայտարարեց «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտի» շրջանակներում վերակառուցման գործընթացի մեկնարկի մասին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  51. Systems, Smartline. ««Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  52. «Lydian to leave TSX». www.mining-journal.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  53. Systems, Smartline. «Ռեստրուկտուրիզացիա. հաճախ տրվող հարցերի պատասխաններ». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  54. Technologies, Peyotto. ««Թող նեղվեն դրա վրա միլիոններ աշխատողները, որոնց անունները նույնիսկ հայտնի չեն, ու նրանք, ովքեր դրա դեմ պայքարելու փոխարեն՝ Ամուլսարի դեմ են պայքարում փողի դիմաց»». Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  55. «Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը - CIVILNET». web.archive.org. 2021 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  56. «Արմեն Սարգսյանը հերքում է իր` «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինելու խոսակցությունները - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  57. Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին
  58. Systems, Smartline. «Արմեն Սարգսյան. «Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր»». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  59. «Lydian - Lydian International Announces Appointment Of Former Director As Ambassador». lydianinternational.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  60. «ԱՄՆ պետդեպը զարմանալիորեն չի տեսնում Հայաստանում օրինականության և ժողովրդավարության խայտառակ ոտնահարումները․ «Ազգ»». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  61. Technologies, Peyotto. «Ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճը 5 անգամ պակասել է. Հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը». Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  62. «Ներդրումների ուղղակի հոսքը նվազել է 111 անգամ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  63. 63,0 63,1 «Հանքավայրի նկարագրությունը Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am Արխիվացված 2018-06-27 Wayback Machine, (արխիվացված
  64. Լիդիան Արմենիա ընկերության մասին իր պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am, (արխիվացված
  65. «Հայկ Ալոյանի junk mail-ի «գաղտնիքը»». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  66. «Ընդերքօգտագործման իրավունք - Բնական պաշարներ - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  67. Կույտային տարրալվացումն Ամուլսարում, Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին
  68. «Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին
  69. Սուրեն Կարայանն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք․ ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը
  70. Ամուլսար. նոր ձեռագիր, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  71. LLC, Helix Consulting. «Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկի արարողությանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  72. Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  73. Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  74. «Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք-ադրբեջանական կապիտալից խոսելն անհեթեթ է | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  75. Ազատություն Ռադիոկայան․ Մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը
  76. Ամուլսարի ծրագրի բնապահպանական մոնիթորինգի հաշվետվությունը(չաշխատող հղում)
  77. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  78. «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ԲՍԱԳ)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  79. Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը
  80. «Lydian International's Amulsar Gold Mine Certified Under International Cyanide Management Code». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  81. «Content | International Cyanide Management Code (ICMI) For The Manufacture, Transport and Use of Cyanide In The Production of Gold(ICMI)». www.cyanidecode.org. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  82. «Լիդիանը հայտարարում է Անկախ խորհրդատվական խմբի կազմավորման մասին». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  83. «John Harker». Development Corridors Partnership (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  84. «Մանդելայի խորհրդատուն, Հայաստանը, հեղափոխությունն ու ներդրումները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  85. Technologies, Peyotto. ««Խմբին միանալուց առաջ շաբաթներով մտածել ենք»». Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  86. Systems, Smartline. «http://www.lydianarmenia.am/index.php?m=pages&lang=eng&p=119». LYDIANARMENIA. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  87. «Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբ»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  88. Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրեց իր առաջարկները «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը
  89. Sevak. «2 միլիոն ժամ՝ առանց վնասվածքների. ցուցանիշներ Ամուլսարի հանքի շինարարական փուլից». yerevan.today. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  90. «Ամուլսարի ծրագիրը կարևոր ցուցանիշ է գրանցել». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  91. «Evaluation of Lydian Amulsar Gold Mining Project: Assessment of Acid Rock Drainage Potential and Effects on Surface Water and Groundwater» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  92. Լիդիանի պատասխանը անկախ փորձագետների ներկայացրած ուսումնասիրություններին(չաշխատող հղում)
  93. «Միջազգային անկախ փորձագետը հիմնավոր պատասխաններ է տվել Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  94. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ
  95. Անն Մայեսթը քննարկում է դատարանին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորությունը, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  96. Klasfeld, Adam (2013 թ․ ապրիլի 12). «Consultant That Tarred Chevron|on Ecuador Pollution Pulls About-Face». Courthouse News Service (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  97. Clifford, Krauss (2013 թ․ ապրիլի 12). «The New York Times». www.nytimes.com.
  98. Systems, Smartline. «Ամուլսարի ՇՄԱԳ հաշվետվությունը». LYDIANARMENIA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  99. Systems, Smartline. «http://www.lydianarmenia.am/index.php?m=publications&lang=arm&p=99». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  100. «Environmental, Engineering and Mining consultancy». Wardell Armstrong (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  101. «Home». Golder (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  102. «Global Resource Engineering | Mining Consultants». gre-website (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  103. «Treweek Environmental Consultants». www.treweek.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  104. «ERM - Environmental Resources Management». ERM (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  105. «LUC - Environmental Planning, Design and Management». LUC - Environmental Planning, Design and Management (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  106. «Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը՝ Ամուլսարի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  107. Part 4. Amulsar Project's Public Hearings in Gorayk, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  108. Part 1. Amulsar Project's Public Hearings in Gorayk, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  109. Part 2. Amulsar Project's Public Hearings in Gorayk, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  110. Part 3. Amulsar Project's Public Hearings in Gorayk, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  111. Amulsar Project's Public Hearing in Gndevaz (25/08/2014), Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  112. «Գեոթիմը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ազդեցության գնահատականը». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  113. Հանրային լսումները Ջերմուկում և Երևանում 2015 և 2016 թվականներին, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  114. Systems, Smartline. «Որքան է Լիդիան Արմենիան վճարել տեղի համայնքներին հողի վարձակալության համար». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  115. Systems, Smartline. «920 883 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  116. Systems, Smartline. «930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  117. Systems, Smartline. «921 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին հողի վարձակալության դիմաց». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  118. Գնդեվազցիները հողերի ձեռքբերման մասին, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  119. «Գնդեվազցիները դրական են գնահատում «Գեոթիմ»-ի հետ գործարքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  120. Systems, Smartline. «http://www.lydianarmenia.am/index.php?m=pages&lang=arm&p=110». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  121. Ի՞նչ է արել Լիդիանն Ամուլսարի հարակից համայնքներում, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  122. 122,0 122,1 «Բացվել է «Կայուն գյուղատնտեսություն՝ կանաչ ապագա» ցուցահանդեսը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  123. ««Լիդիան Արմենիա»-ն և ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը շարունակում են ճանապարհային անվտանգության մշակույթի տարածման շուրջ համագործակցությունը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  124. Technologies, Peyotto. ««ԴիջիՔեմփ» և «Արմաթ» ճամբարներին մասնակցեցին նաև Ամուլսարի հարակից համայնքների աշակերտները (տեսանյութ)(լուսանկարներ)». Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  125. ««Լիդիան Արմենիա»-ն շարունակում է Գորայքի ծրագրերը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  126. Systems, Smartline. ««Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  127. ««Լիդիան Արմենիա»-ն աջակցում է ՓՄՁ-ներին». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  128. Technologies, Peyotto. «Գնդեվազում Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ բացվեց առաջին խմորեղենի արտադրամասը (լուսանկարներ)». Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  129. Sevak. ««Լիդիան Արմենիա»-ն 100 հազար ԱՄՆ դոլար է ներդրել Վայքի հիվանդանոցի վերանորոգման և տեխնիկական վերազինման համար». yerevan.today. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  130. Վերագործարկվել է ինքնահոս ոռոգման ջրագիծը, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  131. Կառլեն Բաբայան - Սարավան, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  132. Ելենա Թումանյան - Գորայքի համայնքի նախկին գործարար, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  133. Գնդեվազ համայնքի՝ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի դադարեցումից տուժածները, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  134. Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ, Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին
  135. ««Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  136. Systems, Smartline. «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  137. «Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը», Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին
  138. Խուլիգանություն Գնդեվազում․ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին, Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին
  139. Technologies, Peyotto. «Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին». Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  140. «Ամուլսարի շուրջ վեճի ժամանակ ականջ են կտրել. Կա ձերբակալված». Analitik.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  141. «Գնդեվազում իրար հայհոյել են, ծեծել, հետո էլ մեքենա են շարքից հանել. 3 հոգու ձերբակալել են». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  142. ««Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին». «Լիդիան Արմենիայի»...». A1Plus. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  143. Systems, Smartline. «Հաղորդում հանցագործության մասին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  144. Շիրակ, Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին
  145. Author (2020 թ․ սեպտեմբերի 26). «Ագրեսիվ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են․ «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  146. «Միայն տնտեսության զարգացմամբ հնարավոր է նորից ոտքի կանգնել. Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներ». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  147. Lusine. «Ամուլսարը չունի բնապահպանական խնդիր, այն դարձել է քաղաքական խնդիր․ բաց նամակ պատգամավորներին». yerevan.today. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  148. «News.am. Աշխատանքի նախարար. կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում կբարձրացնի արհմիությունների դերը». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  149. «Ամուլսարի ճանապարհն արգելափակելուց հետո Գնդեվազը զրկվել է սոցիալական ծրագրերից. տեսանյութ | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  150. Technologies, Peyotto. ««Այսօր 2000 ընտանիք սոված կոտորվում է, ի՞նչ անենք, ասեք…». Ամուլսարի հարակից համայնքի բնակիչ (տեսանյութ)». Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  151. LLC, Helix Consulting. «Residents of Amulsar nearby communities address open letter to Serzh Tankian, Vahe Berberian and Arto Tunjboyajyan - aysor.am - Hot news from Armenia». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  152. «Ամուլսարի հարակից համայնքների կանայք դիմել են ՄԻՊ-ին եւ ոստիկանությանը». Banks.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  153. Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց․պահանջում էին բացել ոսկու հանք տանող ճանապարհները, Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին
  154. Technologies, Peyotto. ««Ովքե՞ր են ֆինանսավորում ու կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին». Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  155. «Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դիմել են Փաշինյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.