Բացել գլխավոր ցանկը

Ամուլսար, Գըսգրտաղ, Կըսգրտաղ, Կսըր, Կսըրդաղ, Ղըսըրդաղ, Ղսըր, Քըսըրտաղ, Քսիր[1], լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք[2]։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։

Ամուլսար
Mountain Amulsar, Armenia.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՎայոց ձորի մարզ և Սյունիքի մարզ
ԼեռնաշղթաԱմուլսարի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2987 մետր
##Ամուլսար (Հայաստան)
RedMountain.svg
Կոորդինատներ: 39°43′34.93200010001″ հս․ լ. 45°42′57.096000099997″ ավ. ե. / 39.7263700000277780° հս․. լ. 45.71586000002777439° ավ. ե. / 39.7263700000277780; 45.71586000002777439

Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 222 — 992 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։