Տեքի
Տեքի
Տեքի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Tectona
Տեսակ Տեքի (T. grandis)
Միջազգային անվանում
Tectona grandis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տեքի, կաղնի հնդկական, սաճի, հնդկակաղնի (լատ՝ Tectona grandis) սաղարթավոր ծառերի տեսակ, Tectona ցեղի, շրթնածաղիկների ընտանեկից։ Աճում է Ասիայի հարավային և հարավարևելյան մուսսոնային անտառներում։ Տեքին շատ արժեքավոր փայտի աղբյուր է, Ասիայից արտահանվող փայտի առավել կարևոր սորտերից է։

Ստուգաբանություն խմբագրել

Տեքի (անգլերեն՝ teak, ռուսերեն тиковое дерево, тик) անունը հավանաբար ծագել է. Տամիլ՝ tekku (தேக்கு) և Մալայերեն՝ thekku (തേക്കു്) բառերից, այստեղից էլ եկել է պորտուգալերեն Teca անունը։

Իսկ սաճ կամ սաջ (սաճենի, սաջենի) անունը ծագել է արաբ. Saj «հնդկական մի մեծ ծառ» բառից։

Սակայն նրա տարանուններից մեկը՝ զռճին ունի անհայտ ծագում[1] Այլ լեզուներում.

  • Անգլերեն՝Teak
  • Գերմաներեն՝ Teakbaum
  • Էսպերանտո՝ Granda tektono
  • Իտալերեն՝ Tectona
  • Ճապոներեն՝ チーク(Chīku)
  • Ճավաերեն՝ Jati (tanduran)
  • Մակեդոներեն՝ Тик
  • Թայլանդերեն՝ สัก (ต้นไม้) S̄ạk (t̂nmị̂)
  • Վիետնամերեն՝ Tếch
  • Չինարեն՝ 柚木 (Yòumù)

Տարածվածությունը և աճի պայմաններ խմբագրել

 
Սաճենի

Նաղնու բնական արեալը (լատ՝ Tectona grandis) գտնվում է Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Մյանմարի, հյուսիսային Թայլանդում և հյուսիսարևմտյան Լաոսում[2][3]։ Ունի մի քանի սորտեր և աճում է տարբեր կլիմայական պայմաններում՝ սկսած չորային վայրերից, մեկ տարվա ընթացքում 500 մմ տեղումներով, մինչև անձրևային անտառներից, մեկ տարվա ընթացքում 5000 մմ տեղումներով։

Նկարագրություն խմբագրել

 
Նաղնի հնդկական ծաղկած
 
Սաճու ծաղիկը
 
Սաճու տերևը
 
Սաճու մշակված փայտը

Տեքի մեծ տերևաթափ ծառ է, աճը հասնում է 40 մ բարձրությանը։ Ճյուղերը մոխրագույն են կամ մոխրա-շագանակագույն, տերևները ձվաձև են, 15-45 սմ երկարությամբ և 8-23 սմ լայնությամբ, 2-4 սմ երկարությամբ։ Տերևների եզրերը հարթ են[2]։ Ծաղկում է հունիսից օգոստոս ամիսներին, ծաղիկները սպիտակ անուշահոտ են՝ հավաքված 25-40 սմ երկարությամբ և 30 սմ լայնությամբ ծաղկաբույլում։

Ծաղկաթերթային խողովակը 2.5-3 մմ երկարությամբ գուլ տերևներով և 2 մմ լայնությամբ։ Պտուղները հասունանում են սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսները։ Պտուղները գնդաձև են 1.2-1.8 սմ տրամագծով[2]։ Ծաղիկները մի փոքր պրոտանդրիկ են, առէջները հասուն վարսանդից առաջ, իսկ ծաղկափոշին արձակվում է ծաղկի բացումից մի քանի ժամ հետո[3]։

Ծաղիկները առաջին հերթին էնտոմոֆիլ են (միջատների կողմից փոշոտվող), երբեմն անեմոֆիլ են (քամու օգնությամբ փոշոտվող)[4]։ 1996 թ ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ իր բնական արեալներում՝ Թաիլանդի տարածքներում, այդ ծառերը փոշոտվում են Ceratina[3] մեղուների կողմից։

Փայտ խմբագրել

Տեքի կարծրափայտ ծառերի տեսակ է, որը աճում է Հնդկաստանում, Մյանմայում, Թայլանդում, Սումատրայում և Ճավայում։ Տեքին չի ենթարկվում տերմիտների ներգործությանը։ Մյանմայում, Ամարապուրա քաղաքում, Տաունգտաման գետի վրայով անցնում է Ու-Բեյն ամենա երկար (գրեթե 1,2 կմ) ու ամենա հին ( 1850 թ. կառուղված) կամուրջը, որը ամբողջովին պատրաստված տեքի ծառից[5][6]։

Ավրորա հածանավի ղեկը նույնպես պատրաստված էր եղել տեքու փայտից։
  • Բնափայտի միջուկը կարմրա-դարչնագույն է։ Ժամանակի հետ դառնում է ավելի մուգ։ Երբեմն փայտի վրա առաջանում են մուգ բծեր։ Նոր կտրած փայտը արձակում է տարօրինակ հոտ։
  • Ենփակեղևաշերտը սպիտակավուն է կամ գունատ դեղնա-շագանակագույն գույն է։ Այն կարող է հեշտությամբ առանձնանալ բնափայտից։
  • Փայտի հյուսվածքը կարծր է և օղակաձև ծակոտիկներով։
  • Ունի բարձր դիմադրություն փթման դեմ։
  • Պարունակում է եթերային յուղեր, որոնք դժվարացնում են նրանց մշակումը։
  • Օգտագործվում է նավաշինության, կահույքի արտադրության և շինարարության մեջ։
  • Խտությունը 720 կգ / խորանարդ մետր։
Փայտի տեխնիկական տվյալները[7]
Խտությունը (r10–15) 0,66 g·cm−3
Սեղմման ամրությունը 51 N·mm−2
Առաձգական ուժը 120 N·mm−2
Ծռման ամրություն 85 N·mm−2

Ամենահին և ամենամեծ տեքին աշխարհում խմբագրել

Ամենահին և ամենամեծ տեքին աշխարհում գտնվում է Թաիլանդի, Ուտրադիտ մարզում։ Այն ավելի քան 1500 տարեկան է։ Ծառի բարձրությունը՝ 47 մետր է, իսկ բունի շրջագիծը՝ 10.23 մետր է։

Այլընտրանքային տեքի խմբագրել

Շնորհիվ տեքի աճող արժեքի, սկսել են փնտրել ծառի տարբեր այլընտրանք ներ։ Դրանք ներառում են՝ ամարանտ կամ մանուշակագույն ծառ, իրոկո և անջելիկա։

Վնասատուներ խմբագրել

Տեքի ծառը բավականին կայուն է վնասակար գործոնների հանդեպ՝ ինչպես կենսաբանական, այնպես էլ ոչկենսաբանական։ Տարբեր թրթուրների թիթեռները կարող են հասցնել որոշակի վնաս ծառին, ուտելով նրանց տերևները[8]։ Տեքի ծառը նույնպես կարող է վնասվել տարբեր տեսակի կեսամակաբույծ Փոկածաղկավորների կողմից։

Hyblaea puera՝ հարավարևելյան Ասիայի միջատը, հանդիսանում է Տեքի ծառի վնասատուն, նրա թրթուրը կերակրվում այդ ծառի վրա և այլ տեսակի ծառերի վրա, որոնք աճում են տարածաշրջանում։ Ծառի բնափայտի միջուկը շատ հազվադեպ է ախտահարվում։ Փայտակեր Xyleutes ceramicus միջատը և բնափայտի միջուկի փթռակի սնկային պաթոգեններն են հանդիսանում նրա պոտենցիալ վնասակիրներ։ Ֆիտոպաթոգեն մանրէները և վիրուսները հազվադեպ են ախտահարում են այդ ծառերը։ Հիմնական սնկային հիվանդությունների հարուցիչներն են.

Armillaria mellea, Fomes lignosus, Fomes noxius, Heterobasidium compactum, Irpex flavus, Nectria ցեղի տեսակները, Olivea tectonae, Peniophora rhizomorpha («դեղին շերտավոր փթռակը») և Polyporus zonalis («սպիտակ պարկանման փթռակ»)։ Փղերը հաճախ կեղևահան են անում և տրորում են տնկարկները։

Նաղնին համեմատաբար դիմացկուն է կրակի հանդեպ։

Աճեցում խմբագրել

 
Սաճին նոր տերևներով

Տեքի փայտի հիմնական մասը, որը հասնում է շուկա, գալիս է Ինդոնեզիայի տեքու պլանտացիաներից և վերահսկվում է Perum Perhutani (պետական ընկերություն է, որը զբաղվում է և տնօրինում է երկրի անրառային տնտեսավարությունը) կողմից։ Ինդոնեզիայում պատրաստված տեքու փայտերը հիմնականում օգտագործվում են կահույքի արտադրության մեջ, որոնք ամբողջովին արտահանվում են[9]։ Տեքու սպառման աճի հետ զուգահեռ առաջացել են նոր խնդիրներ, որոնցից մեկը՝ հին ծառերի անհետցման փաստը։ Սակայն նրա հանրաճանաչությունը հանգեցրել էր ծառի կայուն աճեցմանը չորասեզոնային արևադարձային կլիմայով տարածքներում։

Անտառների խնամատարական խորհուրդը տրամադրում է վկայականներ ապրանքների համար, որոնք պատրաստված են պլանրացիաներում աճեցված տեքի ծառից։ Տնտեսապես ձեռնատու է նաղնու պլանտացիաների բազմացումը[10]։

Աշխարհում նաղնու զգալի մասը արտահանվում է Ինդոնեզիայից և Մյանմայից։ Տնկարկների արագ զարգացումը նկատվում է Կենտրոնական (Կոստա Ռիկա) և Հարավային Ամերիկայում։

Վերարտադրություն խմբագրել

Շատ հաճախ տեքուն բազմացում են սերմերի միջոցով։ Որպիսզի սերմը կարողանա ծլել, պահանջվում է նախապես մշակում կատարել, այսինքն ոչնչացնել հաստ պտղապատյանը։ Բացի այդ, սերմերը պետք է թացացնել և չորացնել։ Սերմերը ընկղմում են ջրի մեջ 12 ժամով, իսկ հետո չորացնում են արևի տակ 12 ժամ։ Գործողությունը կրկնվում է 10-14 օր, իսկ հետո սերմերը ցանում են փոքր տարաներում, որոնք լցված են կոպիտ տորֆով և ծածկված են ավազով։ Դրանից հետո, 15-30 օրվա ընթացքում տեղի է ունենում աճումզարգացումը[11][12]։

Օգտագործում խմբագրել

Տեքու փայտը՝ գեղեցիկ ոսկե շագանակագույն հյուսվածքով, օգտագործվում է պարտեզի կահույքի, նավերի տախտակամացների և այլ վայրերում, որտեղ պահանջում դիմադրողականություն եղանակային ազդեցությունների նկատմամբ։ Օգտագործվում է նաև հարդարման տախտակների, հատակների, սեղակածածկերի և որպես նրբատախտակ կահույքի և ինտերերի մշակման մեջ։

Նաղնու փայտը հեշտությամբ է մշակվում, սակայն կարող է բթացնել գործիքները, քանի որ այն պարունակում սիլիցիում։ Նաղնու բնական յուղը դարձնում այն դիմացկուն տերմիտների և փթման դեմ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրա փայտը բացօթյա պայմաններում։

Նաղնու փայտը դիմացկուն է նույնիսկ առանց լրացուցիչ պաշտպանական միջոցների։ Մեծ, հին նաղնու փայտը համարվում է շատ ավելի դիմացկուն և ամուր, քան պլանրացիոն նաղնու փայտերը։

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել[13], որ պլանրացիոն նաղնին հին նաղնու հետ միասին ունի դիմադրություն փթման դեմ, ծավալային կայունություն, կորացում աստիճան և մի շարք մակերեսային թերություններ, բայց ավելի հակված է գունաթափմանը, երբ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6&query=%D5%A6%D5%BC%D5%B3%D5%AB:
  2. 2,0 2,1 2,2 Tectona grandis. Flora of China 17: 16. Accessed online: 17 December 2010.
  3. 3,0 3,1 3,2 Tangmitcharoen, S. and J. N. Owens. 1996. Floral biology, pollination, pistil receptivity, and pollen tube growth of teak (Tectona grandis Linn f.). Annals of Botany, 79(3): 227—241. doi:10.1006/anbo.1996.0317
  4. Bryndum, K. and T. Hedegart. 1969. Pollination of teak (Tectona grandis Linn.f.). Silv. Genet. 18: 77-80.
  5. Oldest teak bridge Արխիվացված 2012-02-27 Wayback Machine (անգլ.) на сайте hindustantimes.com
  6. The Big Picture — Myanmar — Photo #5 (անգլ.) на сайте boston.com, 26 марта 2012
  7. Nach www.holz.de Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  8. Herbison-Evans, Don (2007 թ․ սեպտեմբերի 6). «Hyblaea puera». University of Technology, Sydney. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 12-ին.
  9. «25 % off Teak Furniture — Teak Outdoor Furniture — Regency Teak». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. Teak tissue culture company: http://wtamc.com/PlantingMaterials.htm Արխիվացված 2011-01-11 Wayback Machine
  11. Kadambi, K. (1972). Silviculture and management of Teak. Bulletin 24 School of Forestry, Stephen F. Austin State University Nacogdoches, Texas
  12. B. Robertson (2002) Growing Teak in the Top End of the NT. Agnote. No. G26 PDF
  13. «United States Department of Agriculture — Home» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • M. Schorcht։ Tectona grandis. In։ Peter Schütt et al.։ Bäume der Tropen. Nikol, Hamburg 2006, S. 635—644. ISBN 978-3-933203-79-3
  • Սաճ