Ամուլսարի հանքավայր (նաև՝ Ամուլսարի ոսկու հանք), ոսկու հանքավայր Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988մ բացարձակ բարձրությունների վրա[1][2]։ Հանքի շահագործման թույլտվությունը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերությանը։

Ամուլսար լեռ

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ[1]։

Ամուլսարի հանքի շահագործումն արժանացել է հայաստանյան հասարակական, մասնագիտական որոշակի շրջանակների սուր քննադատությանը[3][4][5][6][7][8][9][10]։

Երկրաբանական հետազոտություններ խմբագրել

2005 թվականից Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է սկսել իրականացնել «Գեոթիմ» ընկերությունը[2] (ներկայիս` Լիդիան Արմենիա)։ Հայ և օտարերկրացի երկրաբանների խումբը` Թիմ Քոֆլինի և Հայկ Ալոյանի գլխավորությամբ, իրականացրած լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և հետախուզել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը։

Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է Լիդիան Արմենիային։

Հանքի շահագործումը նախատեսված է 10 տարի, բայց ընկերության մասնագետները հավաստում են, որ Ծրագիրը ունի ընդլայնման մեծ պոտենցիալ։ Ըստ Ծրագրի՝ հանքի փակման աշխատանքների համար նախատեսված է լրացուցիչ 5,5 տարի

Հանքաքարից մետաղների կորզումը նախատեսված է իրականացնել կույտային տարրալվացման եղանակով, ինչն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում[11]։

Համաձայն 2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Մինչ այժմ տվյալ գործի նախաքննությունը, որը տևում է գրեթե 3 տարի, շարունակվում է, և որևէ անձի դեռևս մեղադրանք առաջադրված չէ։

Լիդիան Արմենիա խմբագրել

Լիդիան Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2005թ.: Ընկերության 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն[12]։ Ընկերության համահիմնադիր և 2005թ.-ից ի վեր գործադիր տնօրեն է հանդիսանում երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Ալոյանը։

Մինչև 2020թ. մայիսը ընկերության 100% բաժնետերն է հանդիսացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության տակ գտնվող Ջերսի կղզում գրանցված, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը[13]։

Ըստ պաշտոնական աղբյուրների տարբեր ժամանակներում Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետերերի ցանկում են եղել ինստիտուցիոնալ և մասնավոր բազմաթիվ ներդրողներ։ Այդ թվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Amber Capital[14], Franklin Resources[15], Donald Smith Value Fund LP[16], Sprott Resources[17], Van Eck[15] և բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ։ 2016թ. մայիսից ընկերությունը ներգրավել է ավելի քան 420 մլն ԱՄՆ դոլար հիմնական երեք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներից` Resource Capital Funds[18], Orion Mine Finance[19], Osisko Gold Royalties[20], Ամուլսարի ծրագրի շինարարության համար[21]։ Ծրագրի ֆինանսավորմանը նաև մասնակցել են ING Bank-ը[22], CAT Finance-ը և Ameriabank-ը[23]։

2020թ. Լիդիան Ինթերնեյշնլը վերակառուցման գործընթացի արդյունքում ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից[24], Լիդիան Արմենիայի 100% բաժնետեր դարձավ Լիդիան Կանադա Վենչուրս ՓԲԸ-ն, որի սեփականատերերն են հանդիսանում ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունները։

Տարբեր ժամանակներում հանրության մեջ քննարկումներ են եղել առ այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Լիդիանի սեփականատեր, կամ ֆինանսական այլ կապեր ունի Ամուլսարի ծրագրի հետ։ Այս թեմային անդրադաձել են թե ընկերությունը, թե Արմեն Սարգսյանը` հերքելով այդ տեղեկատվությունը[25][26][27]։ Մասնավորապես 2013թ. մարտ ամսին ըստ ընկերության ներկայացրած հաղորդագրության Արմեն Սարգսյանը միացել է Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին։ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ոչ գործադիր պաշտոն է[28]։ Նույն թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը հեռացել է Տնօրենների խորհրդի կազմից Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ[29]։

Ընկերության պարտավորվել է առաջնորդվել Էկվատորյան սկզբունքներով, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողական չափանիշներով և պահանջներով[12]։  

Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմը տ.գ.թ. Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ և տեղական ու միջազգային մասնագետների ներգրավմամբ 2008թ. սկսել է իրականացնել Ամուլսարի հանքի բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը։

Ընկերությունը համաձայն Հայաստանի օրենսդրության իրականացրել է Ծրագրի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)[30], ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)[31]։ ԲՍԱԳ-ը Էկվատորյան սկզբունքներով առաջնորդվող միջազգային ֆինանսական կորպորացիաների և բանկերի պահանջն է՝ որևէ ծրագրում ներդրումներ իրականացնելու համար։ Համաձայն Լիդիան Արմենիայի պաշտոնական տեղեկատվության` այդ փաստաթղթերի կազմման վրա ընկերությունը ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավվելով միջազգային և տեղական գիտական հաստատություններ (Wardell Armstrong International, Golder Associates, Global Resource Engineering, Treweek Environmental Consultants Արխիվացված 2021-05-18 Wayback Machine, Environmental Resource Management, LUC, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն և այլն)։

Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը խմբագրել

Ըստ Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի կառուցման փուլում Ամուլսարի հանքավայրը աշխարհում հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն էր[32] և Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրումը[33]։ Ինչպես ներկայացրել է Հայկ Ալոյանը ծրագրի շրջանակում երկրաբանահետախուզական աշխատանքների համար ներդրվել է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության փուլում 370 միլիոն ԱՄՆ դոլար[34]։ Մինչև Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շինարարության ընթացքում Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել ավելի քան 1300 մարդ, որոնցից գրեթե 500-ը` Ամուլսարի ազդակիր համայնքներից։

Համաձայն ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրությունների` 2008թ.-ից մինչ օրս Լիդիան Արմենիան միայն հողի վարձակալության դիմաց Ամուլսարի ազդակիր համայնքների բյուջեներ է վճարել ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ[35][36][37][38]։

Ըստ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆ Քոուչի ընկերությունը նախատեսում է ներդնել ևս մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար հանքի շինարարությունը ավարտին հասցնելու համար[39]։ Ըստ նույն աղբյուրի Ամուլսարի ծրագրի շինարարության այս փուլում ստեղծվելու է մինչև ուղղակի 1000 աշխատատեղ և հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում` 750 մշտական ուղղակի աշխատատեղ և 200 մշտական կապալառուներ[40]։

Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների Լիդիան Արմենիայի կողմից միայն վճարվելիք ռոյալթիները և շահութահարկը տարեկան կազմելեու են 60-70 մլն ԱՄՆ դոլար։ Ակնկալվում է, որ շահագործման փուլում Լիդիան Արմենիան լինելու է թոփ 5 խոշոր հարկատուների շարքում։

Ըստ հայաստանյան բնապահպանական հանրույթի բազմաթիվ ներկայացուցիչների՝ Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական ազդեցության մեջ հաշվի պետք է առնվի նաեւ Ջերմուկի՝ առողջարանային քաղաք լինելու անհամատեղելիությունը նրա անմիջական հարեւանությամբ գործակցվող ցիանիդային հանքավայրի հետ, եւ դրա բացասական ազդեցությունը քաղաքի եւ տարածաշրջանի տնտեսության վրա[41]։

Միջազգային փորձը և ստանդարտները Ամուլսարի ծրագրում խմբագրել

Ընկերությունը առաջինն է Հայաստանում, որն անդամակցում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին։ Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որը սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ[42][43][44]։ Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը և կիրառմանը վերաբերող հարցերը։ Ցիանիդի օրենսգիրքը արդյունաբերության ոլորտում կամավոր սկզբունքներով գործող նախաձեռնություն է, որին կարող են միանալ ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանմամբ զբաղվող, ինչպես նաև ցիանիդ արտադրող և տեղափոխող պատասխանատու ընկերությունները։ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի հովանու ներքո՝ բազմաշահառու համակարգող կոմիտեի կողմից։

«Լիդիան» ընկերությունը չունի ոսկու հանքի շահագործման միջազգային փորձ։

Ամուլսարի ծրագրի հնարավոր ռիսկեր խմբագրել

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, Սևանա լճի, ցիանիդի օգտագործման[3][4][5][6][7][8][9][10]։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ[45]։

Հանքավայրի շահագործման դեմ պայքար խմբագրել

2018 թվականին, երբ հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն ավարտին էր հասցնում հանքավայրի շինարարական աշխատանքները, հանքի բացման դեմ հանդես եկող շարժումը սկսեց առավել ակտիվացնել իր պայքարը։ Այդ հանգամանքին նպաստեցին այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասեցին Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, հորդառատ անձրևների պատճառով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացված հողը լցվել էր Արփա գետը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր։

Հարակից համայնքների մի խումբ բնակիչները փակեցին դեպի հանքավայր տանող ճանապարհներ, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը չկարողանա հանքավայրի շահագործումը սկսելու համար շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել[46]։

Լիդիան Արմենիան Ամուլսարի ճանապարհների շրջափակումը վերացնելու պահանջով 2018 թ. մի քանի անգամ դիմել է Հայաստանի ոստիկանություն, սակայն ոստիկանությունը Ընկերության մասնավոր տարածք շրջափակումը չի վերացրել, ինչի արդյունքում ընկերությունը բազմիցս մեղադրել է Հայաստանի ոստիկանությանը անգործունթյան մեջ[47]։ 2019 թ. ապրիլին Հայաստանի վարչական դատարանը Ամուլսարի ճանապարհների շրջափակումը ճանաչեց անօրինական և պարտավորեցրեց Հայաստանի Ոստիկանությանը վերացնել և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով Լիդիան Արմենիայի ազատ մուտքը Ամուլսարի տարածք[48]։ Վերջնականապես դեպի հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացվեց 2020 թ. սեպտեմբերին, ըստ մամուլի հրապարակումների՝ 44-օրյա պատերազմի մեկնարկով պայմանավորված ցուցարարների որոշ մասի ռազմաճակատ ուղեւորվելու պատճառով[49]

2018 Հուլիսի 28-ի առավոտյան, երբ լրացավ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ) բնակիչների և նրանց միացած բնապահպանների ու ակտիվիստների կողմից դեպի հանքավայր տանող ճանապարհների շրջափակման 7-րդ օրը, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները փակեցին դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհն ու Երևան - Գորիս ավտոճանապարհը։

Ըստ «Լիդիան Արմենիայի», «Ամուլսարի նախաձեռնող խումբ» հասարակական կազմակերպության եւ այլ հանքի շահագործմանը կողմ արտահայտվող անձանց եւ կազմակերպությունների՝ ազդակիր համայնքների բնակիչները տարբեր հայտարարություններով, ստորագրահավաքներով, Ազգային ժողովի և կառավարության դիմաց ցույցերով, բաց նամակներով իրենց աջակցությունն են հայտնել Ամուլսարի ծրագրին և Լիդիան Արմենիային[50][51][52][53][54][55][56][57][58]։

Խնդրի լուծման համար իշխանությունները հանդիպել են ցուցարարների հետ[59][60], վարչապետի մակարդակով կոչ է արվել բացել հանք տանող ճանապարհները[61], մի շարք պաշտոնյաներ մեկնել են դեպքի վայր խնդիրը հասկանալու համար[62], կազմակերպվել են եռակողմ հանդիպումներ[62][63]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հանքավայրի նկարագրությունը Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am Արխիվացված 2018-06-27 Wayback Machine, (արխիվացված
  2. 2,0 2,1 Լիդիան Արմենիա ընկերության մասին իր պաշտոնական կայք էջում, lydianarmenia.am, (արխիվացված
  3. 3,0 3,1 «Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը․ Արփա գետը վտանգված է », armecofront.net, (արխիվացված
  4. 4,0 4,1 «Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  5. 5,0 5,1 «ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն Ամուլսարի ոսկու ծրագիրը․ միջազգային փորձագետներ», armecofront.net, (արխիվացված
  6. 6,0 6,1 «Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո», armecofront.net, (արխիվացված
  7. 7,0 7,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 1», hetq.am, (արխիվացված
  8. 8,0 8,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից. մաս 2», hetq.am, (արխիվացված
  9. 9,0 9,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից.մաս 3», hetq.am, (արխիվացված
  10. 10,0 10,1 «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից», hetq.am, (արխիվացված
  11. Կույտային տարրալվացումն Ամուլսարում, Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին
  12. 12,0 12,1 Systems, Smartline. «Լիդիան Արմենիա». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  13. «Lydian - Lydian International Ltd. Commences Trading On The Toronto Stock Exchange». www.lydianinternational.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  14. «Amber Capital - Welcome». www.ambercapital.com. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  15. 15,0 15,1 «Franklin Resources, Inc». www.franklinresources.com. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  16. «Donald Smith & Co». www.donaldsmithandco.com. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  17. «SRHI Inc». srhi.ca. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  18. «Resource Capital Funds | Mining-Focused Alternative Investments». Resource Capital Funds (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  19. «Orion Mine Finance». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  20. «Osisko Gold Royalties». Osisko (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  21. «Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  22. ING.com. «ING global company website». ING.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  23. Systems, Smartline. «Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  24. «Lydian to leave TSX». www.mining-journal.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  25. «Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը - CIVILNET». web.archive.org. 2021 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  26. «Արմեն Սարգսյանը հերքում է իր` «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինելու խոսակցությունները - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  27. Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին
  28. Systems, Smartline. «Արմեն Սարգսյան. «Վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր»». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  29. «Lydian - Lydian International Announces Appointment Of Former Director As Ambassador». lydianinternational.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  30. Systems, Smartline. «Ամուլսարի ՇՄԱԳ հաշվետվությունը». LYDIANARMENIA (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  31. Systems, Smartline. «Ամուլսարի ոսկու հանքի ԲՍԱԳ հաշվետվություն». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  32. ««Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  33. «Սուրեն Կարայանն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք․ ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ի գարնանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  34. Ամուլսար. նոր ձեռագիր, Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին
  35. Systems, Smartline. «Որքան է Լիդիան Արմենիան վճարել տեղի համայնքներին հողի վարձակալության համար». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  36. Systems, Smartline. «920 883 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  37. Systems, Smartline. «930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  38. Systems, Smartline. «921 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին հողի վարձակալության դիմաց». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  39. Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք ադրբեջանական կապիտալի մասին խոսելն անհեթեթ է, Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին
  40. «Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք-ադրբեջանական կապիտալից խոսելն անհեթեթ է | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  41. «ՀԿ-ների հայտարարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ». Հետք. 2023 թ․ փետրվարի 28.
  42. «Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  43. «Lydian International's Amulsar Gold Mine Certified Under International Cyanide Management Code | International Cyanide Management Code (ICMI) For The Manufacture, Transport and Use of Cyanide In The Production of Gold(ICMI)». www.cyanidecode.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  44. «Content | International Cyanide Management Code (ICMI) For The Manufacture, Transport and Use of Cyanide In The Production of Gold(ICMI)». www.cyanidecode.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  45. «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենը պատասխանում է Ամուլսարի վերաբերյալ հրապարակված հոդվածաշարին», hetq.am, (արխիվացված
  46. ««Աստված էլ վերեւից իջնի`հանքը չենք բացելու». Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ցույցը շարունակվում է». Առավոտ – Լուրեր Հայաստանից.
  47. ««Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  48. Systems, Smartline. «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք». LYDIANARMENIA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  49. ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարացվեց». Էկոլուր. 2022 թ․ հոկտեմբերի 17.
  50. Author (2020 թ․ սեպտեմբերի 26). «Ագրեսիվ մեթոդներով համայնքի ձայնը 2 տարի լռեցրել են․ «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  51. «Միայն տնտեսության զարգացմամբ հնարավոր է նորից ոտքի կանգնել. Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներ». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  52. Lusine. «Ամուլսարը չունի բնապահպանական խնդիր, այն դարձել է քաղաքական խնդիր․ բաց նամակ պատգամավորներին». yerevan.today. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  53. «Ամուլսարի ճանապարհն արգելափակելուց հետո Գնդեվազը զրկվել է սոցիալական ծրագրերից. տեսանյութ | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  54. Technologies, Peyotto. ««Այսօր 2000 ընտանիք սոված կոտորվում է, ի՞նչ անենք, ասեք…». Ամուլսարի հարակից համայնքի բնակիչ (տեսանյութ)». Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  55. LLC, Helix Consulting. «Residents of Amulsar nearby communities address open letter to Serzh Tankian, Vahe Berberian and Arto Tunjboyajyan - aysor.am - Hot news from Armenia». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  56. Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց․պահանջում էին բացել ոսկու հանք տանող ճանապարհները, Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին
  57. Technologies, Peyotto. ««Ովքե՞ր են ֆինանսավորում ու կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին». Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  58. «Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները դիմել են Փաշինյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  59. «Ամուլսարի տարածքում բողոքի ակցիա իրականացնողները Երևան են գալիս վարչապետի հետ հանդիպման». www.shantnews.am.
  60. «Ամուլսարի խնդիրը խորությամբ հետազոտելու համար կկազմավորվի խումբ. Արարատ Միրզոյան». 168.am.
  61. «Փաշինյանը կոչ է անում բացել փակ փողոցները, դադարեցնել անհնազանդության ակցիաները (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  62. 62,0 62,1 Varujan Danielyan (2018 թ․ հուլիսի 7), Վարչապետի այցը Ք.Ջերմուկում,հանդիպում բնակիչների հետ 06.07.2018, Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին
  63. «Վարչապետը ուղղաթիռից տեսավ իրական պատկերը. Լիդիանի փուչիկները պայթում են». lragir.am.

Արտաքին հղումներ խմբագրել