Ռեյչել Լուիզ Քարսոն (անգլ.՝ Rachel Louise Carson; մայիսի 27, 1907(1907-05-27)[1][2][3][…], Rachel Carson Homestead, Springdale - ապրիլի 14, 1964(1964-04-14)[1][2][3][…], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի կենսաբան, բնապահպան, գրող։ Մանկությունից հետաքրքրասեր է եղել, սիրել է զբաղվել ընթերցանությամբ և հետևել բնությանը։ Ութ տարեկանում սկսել է գրել պատմվածքներ, տասը տարեկանում տպագրվել է թերթում։ 1925 թվականից Փենսիլվանիայի օրիորդաց դպրոցում ուսանել է անգլերեն և գրականություն։ 1928 թվականին խորամուխ է եղել կենսաբանության մեջ, սակայն շարունակել է հոդվածներ գրել ուսանողական թերթի համար։

Ռեյչել Քարսոն
անգլ.՝ Rachel Louise Carson
Ծնվել էմայիսի 27, 1907(1907-05-27)[1][2][3][…]
Rachel Carson Homestead, Springdale
Մահացել էապրիլի 14, 1964(1964-04-14)[1][2][3][…] (56 տարեկան)
Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4][5][6]
բնական մահով
ԳերեզմանParklawn Memorial Park[7]
Բնակության վայր(եր)Սիլվեր Սփրինգ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունծովային կենսաբան, բնապահպան, կենդանաբան, ակնարկագիր, հեղինակ, կոնսերվացիոնիստ, ոչ գեղարվեստական գրող, գրող և իրազեկիչ
Հաստատություն(ներ)United States Fish and Wildlife Service? և Մերիլենդի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն, օվկիանոսային կենսաբանություն, պահպանում և էսսե
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8]
Ալմա մատերChatham University? (1929) և Ջոնս Հոփքինսի համալսարան (մայիս 1932)[9][10]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][11]
Ազդվել էAldo Leopold?
Պարգևներ
Կայքrachelcarson.org(անգլ.)
 Rachel Carson Վիքիպահեստում

1929 թվականի վերջին Ջոնս Հոփքինսի համալսարանում կենդանաբանության և գենետիկայի ոլորտում կատարել է հետազոտություններ։ Այնուհետև նրա գիտական աշխատանքի հիմանական ուղղությունը դարձել է ծովային կենսաբանությունը, որի վերաբերյալ էլ 1932 թվականի հունիսին պաշտպանել է իր մագիստրոսական դիսերտացիան։

Ֆինանսական դժվարությունների պատճառով Քարսոնը չի կարողացել շարունակել գիտական հետազոտությունները և պաշտպանել դոկտորական դիսերտացիան։ Նա ուսուցիչ է աշխատել, իսկ 1935 թվականին դարձել է ԱՄՆ-ի ձկնորսության բյուրոյի (հետագայում՝ Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայություն) աշխատակիցը։ Այս պետական կազմակերպությունում Քարսոնը վարել է ուսուցողական ռադիոհաղորդումներ, այնուհետև նշանակվել է ծովային կրտսեր կենսաբանի պաշտոնում և զբաղվել ձկների պոպուլացիաների ուսումնասիրմամբ։

1949 թվականին դարձել է կազմակերպության հրապարակումների գլխավոր խմբագիրը։ Այդ ընթացքում հոդվածներ է գրել տարբեր թերթերի և ամսագրերի համար։ 1941 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Ծովային քամու տակ» վերնագրով, որը լավ գնահատականի է արժանացել քննադատների կողմից, սակայն վատ է վաճառվել։ 1951 թվականին հրատարակվել է Ռեյչել Կարսոնի երկրորդ գիրքը՝ «The Sea Around Us», որը բեսթսելլեր է դարձել. այդ գրքի հիման վրա վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որն արժանացել է Օսկարի։

1952 թվականին Քարսոնը հեռացել է Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայությունից, դարձել է պրոֆեսիոնալ գրող և ինքնուրույն հետազոտող։ 1956 թվականին նա վերստին փոխել է իր հետազոտությունների և հրապարակումների ուղղությունը. զբաղվել է պեստիցիդների գործածման էկոլոգիական հետևանքների հետազոտությամբ և բնապահպանական խնդիրներով։ 1962 թվականին հրատարակվել է Ռեյչելի՝ այդ հետազոտությունների հիման վրա գրված ամենահայտնի գիրքը՝ «Լուռ գարուն» վերնագրով։ Մարդու և վայրի կենդանիների վրա դուստի և այլ քլորօրգանական թունաքիմիկատների կողմնակի ազդեցության ուսումնասիրություններ նախկինում էլ էին կատարվել, սակայն հենց Կարսոնին է հաջողվել հասարակության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, որը հետագայում հանգեցրել է ԱՄՆ-ում և այլ երկրներում դուստի օգտագործման սահմանափակման, ԱՄՆ-ի բնապահպանական գործակալության ստեղծման, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում բնապահպանական շարժումների ծավալման։

Վաղ տարիներ խմբագրել

 
Ռեյչել Քարսոնի ծննդավայրը: Այժմ այն ԱՄՆ-ի պատմական վայրերից է, և գտնվում է հատուկ պահպանության տակ, 2009 թվականի նոյեմբերի 7

Ռեյչել Քարսոնը ծնվել է 1907 թվականի մայիսի 27-ին՝ Փենսիլվանիա նահանգի Ալեգինի շրջանի Սփրինգդեյլ քաղաքի մոտակայքում՝ ֆերմերի ընտանիքում։ Հայրը՝ Ռոբերտ Ուորդեն Քարսոնը (1864—1935) ապահովագրաթերթերի վաճառող է եղել, մայրը՝ Մարիա Ֆրեյզերն (Մակլին)՝ տնային տնտեսուհի (1869—1958)[19][20]: Նրանց ընտանեկան ագարակը զբաղեցնում էր 65 ակր մակերեսով տարածք։ Ռեյչելը փոքրուց շատ հետաքրքրասեր է եղել, հաճախ զբոսնել է տեղանքում՝ այն ուսումնասիրելով։ Նա նաև սիրել է կարդալ գրքեր և ամսագրեր, հատկապես «St. Nicholas Magazine» ամսագիրը։ Մանուկ հասակում Ռեյչել Կարսոնի սիրած գրողներն էին Բեատրիս Փոթերը և Ժեն Սրատտոն-Փորթերը, պատանեկության տարիներին՝ Հերման Մելվիլը, Ջոզեֆ Քոնրադը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը։ Նրան հետաքրքրում էին օվկիանոսների, և առհասարակ, բնության մասին պատմվածքները։ Ութ տարեկանից Կարսոնը սկսել է գրել պատմվածքներ (հաճախ՝ կենդանիների մասին), իսկ տասը տարեկան հասակում նրա պատմվածքներից մեկը տպագրվել է «St. Nicholas Magazine» ամսագրում։ Քարսոնը մինչև 10-րդ դասարանը սովորել է Սփինգդեյլի մի փոքրիկ դպրոցում, այնուհետև հարևան Պարնասուս (Parnassus, այժմյան՝ Նյու Քենսինգթոն) քաղաքի ավագ դպրոցում, որը գերազանցությամբ ավարտել է 1925 թվականին։

Կրթություն խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Ռեյչելը սովորել է Փենսիլվանիայի օրիորդաց քոլեջում (անգլ.՝ Pennsylvania College for Women), այժյան Չատեմի համալսարանում (անգլ.՝ Chatham University): Սկզբնապես Կարսոնի հիմնական առարկան անգլերենն է եղել, սակայն 1928 թվականի հունվարին նա տեղափոխվել է կենսաբանության բաժին՝ շարունակելով հոդվածներ գրել ուսանողական թերթի համար[21]։ 1928 թվականին Կարսոնը ընդունվել է Բալթիմորի Ջոնս Հոփքինսի համալսարան, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել մնալ քոլեջում, որը 1929 թվականին գերազանցությամբ ավարտել է։ Մասաչուսեթսի Ջրային կենսաբանության լաբորատորիայում (Marine Biological Laboratory) պրակտիկայից հետո, 1929 թվականին Ջոն Հոփքինսի համալսարանում շարունակել է ուսումնասիրել կենդանաբանություն և գենետիկա։

Մեկ տարի անց Կարսոնը տեղափոխվել է երեկոյան բաժին, քանի որ ստիպված է եղել ուսումը համատեղել աշխատանքի հետ։ Նա ասիստենտ էր Ռայմոնդ Փիրլի լաբորատորիայում, որտեղ առնետների և ճանճերի վրա փորձարկումներ էին կատարում։ Բացի նրանցից Կարսոնը ուսումնասիրել է սկյուռանմաններին և շառաչող օձերին, բայց չի զարգացրել այդ թեմաները։

1932 թվականի հունիսին նա կենսաբանության մագիստրոս է դարձել՝ պաշտպանելով ձնկերի պանեֆրոսի սաղնային զարգացման դիսերտացիան։ Նրա մոտ՝ Բալթիմոր է տեղափոխվել իր ընտանիքը՝ ծնողները և ավագ քույրը՝ երկու երեխաների հետ։ Այնուհետև Ռեյչելը ծրագրել է շարունակել հետազոտությունները և դոկտորական դիսերտացիա պաշտպանել, սակայն ընտանիքի ֆինանսական խնդիրների և Մեծ ճգնաժամի պատճառով ստիպված է եղել թողնել համալսարանը և լրիվ աշխատանքային օրով ուսուցիչ աշխատել[22]։

Բնապահպանական ծառայություն խմբագրել

1935 թվականին մահացել է Կարսոնի հայրը, և նա ստիպված է եղել խնամել ծեր մորը՝ գտնվելով աղքատության շեմին։ Սակայն նրա կենսաբանության գիտական ղեկավար (անգլ.՝ undergraduate biology mentor) Մերի Սքոթ Սկինկերի (Mary Scott Skinker) միջնորդությամբ Կարսոնը ժամանակավոր աշխատանքի է ընդունվել ԱՄՆ-ի ձկնորսության բյուրոյում (U.S. Bureau of Fisheries): Այնտեղ նա հաղորդավարել է ամեն շաբաթ ռադիոյով հեռարձակվող «Անդրջրյան սիրավեպ» (Romance Under the Waters) ծրագիրը, և իրականում այն ավելի լավ է վարել, քան նախկին հաղորդավարները։ Ընդհանուր թվով հեռարձակվել են յոթ րոպե տևողությամբ 52 ռադիոհաղորդումներ, որոնց նպատակը ձկների կենսաբանության և ձկնորսության բյուրոյի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն էր։ Այս տարիներին Կարսոնը՝ իր հետազոտությունների հիման վրա, հոդվածներ է գրել տեղական ամսագրերի և թերթերի համար, որոնք պատմում էին Չեսապինյան ծովածոցի բնակիչների կյանքի մասին։

Կարսոնի տնօրենը շատ գոհ է եղել ռադիոհաղորդումների ունեցած արդյունքներից և խնդրել է նրան Ձկնորսության բյուրոյի բրոշյուրի համար ներածություն գրել, այնուհետև որոշել է նրան առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխել լրիվ դրույքով աշխատանքի։ 1936 թվականին բյուրոյում բացվել է այդպիսի աշխատատեղ, այն զբաղեցնելու համար նա ԱՄՆ պետական պաշտոնյայի քննություն է տվել, որը բոլոր թեկնածուներից լավ է հանձնել։ Կարսոնը դարձել է ԱՄՆ ձկնորսության բյուրոյի կրտսեր ջրային կենսաբանը՝ այդպիսով լինելով երկրորդ կինը, որն այդ կազմակերպությունում լրիվ դրույքով որակավորված պրոֆեսիոնալ աշխատանքի է ընդունվել[23]։

Պաշտոնավարման ժամանակ Կարսոնը զբաղվել է ձկների պոպուլացիաների սաղմնային հետազոտությունների տվյալների վերլուծությամբ, ինչպես նաև բրոշյուրներ և այլ հանրային գրականություն գրելով։ Նույն թեմայով՝ իր և այլ ծովային կենսաբանների հետազոտությունների հիման վրա, նա «The Baltimore Sun» և այլ ամսագրերի համար հոդվածներ է գրել։ 1937 թվականի հունվարին մահացել է Կարսոնի ավագ քույրը, և Ռեյչելը դարձել է իր մոր և երկու զարմիկների միակ կերակրողը։

1937 թվականի հուլիսին «Atlantic Monthly» ամսագիրը ընդունել է «Ջրերի աշխարհը» (անգլ.՝ The World of Waters) էսսեի մշակված տարբերակը, որը Կարսոնը գրել էր ձկնորսության բյուրոյի հրատարակած իր առաջին բրոշյուրի համար։ «Atlantic Monthly» ամսագրում այդ էսսեն տպագրվել է «Խոր ծովերում» (անգլ.՝ Undersea) վերնագրով։ Նրա մեջ պատկերավոր նկարագրվում էր օվկիանոսի հատակին կատարվող երևակայական ճանապարհորդություն։ Այդ հրատարակությունը շրջադարձային է եղել Կարսոնի գրական գործունեության մեջ։ «Simon & Schuster» հրատարակչությունը նրան առաջարկել է այդ հոդվածից գիրք գրել և տպագրել։ Այդպես՝ 1941 թվականին լույս է տեսել «Ծովային քամու տակ» (անգլ.՝ Under the Sea Wind) գիրքը, որը լավ արձագանք է գտել, սակայն վատ է վաճառվել։ Այդ ժամանակ Ռեյչել Կարսոնի նոր հոդվածները հայտնվել են «Sun Magazine», «Nature» և «Collier’s Weekly» թերթերում։

1945 թվականին Կարսոնը փորձել է թողնել Ձնկորսության բյուրոյի իր աշխատանքը (այն ժամանակ արդեն՝ Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայություն), բայց նրան այդ չի հաջողվել, քանզի ԱՄՆ-ում բնագետ գիտնականների աշխատատեղերը քիչ էին, քանի որ «Մանհեթենյան նախագծի» հաջողությունից հետո ավելի շատ ֆինանսավորվում էին ֆիզիկա-տեխնիկական, այլ ոչ թե կենսաբանական հետազոտությունները։

1945 թվականի կեսին Կարսոնը զբաղվել է դուստի ուսումնասիրությամբ, որն այն ժամանակ «հեղաշրջումային թունաքիմիկատ» էր համարվում և նոր էր ենթարվում տոկսիկոլոգիական և էկոլոգիական անվտանգության ստուգման։ Այդ ժամանակ դուստը Կարսոնի հոդվածների թեմաներից սոսկ մեկն էր, որը հրատարակչության խմբագիրները անհետաքրքիր էին համարում։ Այդ իսկ պատճառով՝ դուստի մասին Կարսոնի հոդվածները տպագրվել են միայն 1962 թվականին[24]։

Կարսոնը շարունակել է աշխատել Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայությունում և 1945 թվականին գլխավորել է գրողների մի խումբ, որն իր առաջին ղեկավար պաշտոնն է եղել։ 1949 թվականին դարձել է ծառայության հրատարակության գլխավոր խմբագիրը։

Մի կողմից՝ այն դաշտային հետազոտություններ անցկացնելու ավելի շատ հնարավորություններ է տվել, մյուս կողմից՝ կազմակերպչական ծանր պարտականություններ է դրել։

1948 թվականից Կարսոնը սկսել է աշխատել երկրորդ գրքի վրա, և որոշել է պրոֆեսիոնալ գրող դառնալ։ Այդ գործում նրան օգնել է գրական ագենտ Մարի Ռոդելլը (անգլ.՝ Marie Rodell), որի հետ նա սերտ համագործակցել է նաև հետագայում։

Գրականագիտական և հետազոտական գործունեություն խմբագրել

«The Sea Around Us» խմբագրել

Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը հետաքրքրություն է ցուցաբերել Կարսոնի՝ օվկիանոսային կյանքի մասին գիրք հրատարակելու առաջարկի նկատմամբ։ 1950 թվականին ձեռագիրն արդեն պատրաստ է եղել։ Գրքի լույս ընծայումից առաջ որոշ մասեր տպագրվել են «Science Digest» և «The Yale Review» թերթերում։ Գլուխներից մեկը՝ «Կղզու ծնունդը» (անգլ.՝ The Birth of an Island) վերնագրով, Գիտության զարգացմանը նպաստող ամերիկյան ասոցացիայի կողմից արժանացել է Ջորջ Վեստինգհաուզի մրցանակի (George Westinghouse Science Writing Prize)՝ լավագույն գիտահանրաճանաչ հրապարակման համար։

1951 թվականի հունիսից «The Sea Around Us»-ի տասը գլուխներ հաջորդաբար տպագրվել են The New Yorker ամսագրի համարներում։ 1951 թվականի հուլիսի 2-ին լույս է ընծայվել ամբողջական գիրքը, որը մեծ ժողովրդականություն է վայելել։ Նա 86 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում, սեղմ տարբերակով տպագրվել է «Ռիդերզ դայջեստ» ամսագրում։ 1952 թվականին արժանացել է ազգային վավերագրական գրականության գրքային մրցանակի՝ (անգլ.՝ National Book Award for Nonfiction) և Ջոն Բերրոուզի մրցանակի (անգլ.՝ John Burroughs Medal)[25]:

Այս գրքի համար Կարսոնը ստացել է երկու պատվավոր դոկտորական կոչում։ Գրքի մոտիվներով նկարահանվել է վավերագրական ֆիլմ։ Այդպիսի հաջողությունից հետո վերահրատարակվել է նաև նրա առաջին գիրքը՝ «Ծովային քամու տակ», որն այս անգամ բեսթսելլեր է դարձել։ 1952 թվականին Ռեյչել Կարսոնը հեռացել է Ձկնային ռեսուրսների և վայրի կենդանիների պաշտպանության ծառայությունից, որպեսզի լրջորեն զբաղվի գրական գործունեությամբ։ Այդ ժամանակ Կարսոնը ուսումնասիրում էր իր գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի սցենարը և հանդիպումների բազմաթիվ հրավերներ էր ունենում[26]։

Նա խիստ դժգոհել էր ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Իրվին Ալլենի (անգլ.՝ Irwin Allen) սցենարից։ Ըստ նրա՝ սցենարը գիտական տեսանկյունից բազմաթիվ վրիպակներ ուներ և սխալ էր հաղորդում նրա գրքի մթնոլորտը, ֆիլմը չափազանց թեթև և արկածային էր։ Հեղինակային իրավունքը նրան թույլ է տվել նախապես ծանոթանալ ֆիլմի սցենարին և գրախոսություն գրել, սակայն նա չէր կարող ֆիլմի բովանդակությունը և աշխատանքները փոխել։ Չնայած Կարսոնի առարկություններին՝ Ալլենը թողարկել է այդ ֆիլմը, որը արժանացել է «Օսկարի»՝ 1953 թվականի լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Սակայն Կարսոնը դժգոհ է մնացել և այլևս ոչ մեկին չի վաճառել իր գրական ստեղծագործությունները էկրանավորելու իրավունքը։

«Ծովի սահմանը» խմբագրել

 
Օհայոյի ծանծաղուտը՝ Ֆլորիդայի ափի մոտ (1973 թվական): Այստեղ՝ 1950-ական թվականների սկզբին Ռեյչել Կարսոնը տվյալներ է հավաքել «Ծովի սահմանը» գրքի համար:

1953 թվականի սկզբին Կարսոնը զբաղվել է Ատլանտյան օվկիանոսի ափի կենդանի օրգանիզմների էկոլոգիայի և կենասաբանության ուսումնասիրմամբ։ 1955 թվականին նա ավարտել է իր ծովային եռագրության երրորդ հատորը՝ «Ծովի սահմանը» (անգլ.՝ The Edge of the Sea), որում նկարագրել է առափնյա էկոհամակարգերի կյանքը՝ մասնավորապես ԱՄՆ-ի արևելյան ափին։

Այս գրքի գլուխների սեղմ տարբերակները տպագրվել են «The New Yorker» ամսագրի երկու համարներում, իսկ 1955 թվականի հոկտեմբերի 26-ին Houghton Mifflin Harcourt հրատարակչությունում տպագրվել է ամբողջ գիրքը։ Այն նույնպես դրական արձագանք է գտել։

1955-1956 թվականներին Կարսոնը հոդվածներ է գրել գիտահանրաճանաչ ամսագրերի համար, ինչպես նաև սցենար՝ «Օմնիբուս» հեռուստասերիալի «Ինչ-որ բան երկնքի մասին» (անգլ.՝ Something About the Sky) սերիայի համար։ Կարսոնը նպատակ է ունեցել գրել էվոլուցիայի թեմայով գիրք, սակայն Ջուլիան Հակսլին առաջ է անցել նրանից՝ հրատարակելով իր «Էվոլուցիան գործողության մեջ» (անգլ.՝ Evolution in Action) գիրքը։ Կարսոնը դժվարացել է պարզ և մատչելի լեզվով նոր բան գրել այդ թեմայով, այդ իսկ պատճառով նա հրաժարվել է աշխատել այդիպիսի գրքի վրա։

Էկոլոգիական հետազոտություններ խմբագրել

1956 թվականից հետո Ռեյչլ Կարսոնի գիտական հետազոտությունների և գրական ստեղծագործությունների հիմնական ուղղությունը դարձել են էկոլոգիան և մարդածին աղտոտումից, հատկապես՝ թունաքիմիկատներից շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Հնարավոր է, դրան նպաստել են նրա ընկերները, որոնք մի օր Կարսոնի մոտ են բերել մի քանի մահացող կեռնեխներ, որոնք տուժել են դուստից[27]։

Այս թեմայով Կարսոնի առաջին հրապարակումը «Երկրի հիշատակումը» գիրքն է եղել (անգլ.՝ Remembrance of the Earth): Բացի գիտական և գրական աշխատանքից, Կարսոնը անդամակցել է «The Nature Conservancy» և այլ բնապահպանական հասարակական միավորումների, ինչպես նաև նախատեսել է գնել հողամաս՝ Մեն նահանգում՝ այնտեղ «Կորած անտառները» (անգլ.՝ Lost Woods) անվամբ մասնավոր արգելոց հիմնելով։

1957 թվականի սկզբին մահացել է Ռեյչելի զարմուհիներից մեկը՝ որբ թողնելով իր հնգամյա որդուն՝ Ռոջեր Քրիստին (Roger Christie): Ռեյչելը որդեգրել է երեխային և նրա ու մոր մասին հոգ տանելու համար տեղափոխվել է Սիլվեր Սփրինգ (Մերիլենդ), բայց շարունակել է զբաղվել շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներով։

1957 թվականի վերջից Կարսոնը սկսել է ուսումնասիրել այն ժամանակ ԱՄՆ-ում ծրագրված թունաքիմիկատների լայն կիրառման անվտանգության թեման ։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը այդ քայլով նպատակ է ունեցել ամբողջությամբ ոչնչացնել 1930-ական թվականներին Հարավային Ամերիկայից ինտրոդուկցիայի ձևով պատահաբար Հյուսիսային Ամերիկա բերված կարմիր մրջյուններին, որոնք վտանգավոր էին ալերգիկ մարդկանց համար։ Մշակվել են նաև քլորօրգանական և ֆոսֆորօրգանական միջատասպանների կիրառման այլ ծրագրեր, որոնց էկոլոգիական ազդեցությունն այն ժամանակ դեռ բավարար չափով հետազոտված չի եղել և հաճախ հաշվի չի առնվել։ Թունաքիմիկատների չարաշահման վտանգավոր հետևանքները դարձել են Կարսոնի հետազոտությունների հիմնական թեման։

«Լուռ գարունը» խմբագրել

 
Կոուլսվիլեում գտնվող այս տանն է գրվել «Լուռ գարունը» ստեղծագործությունը

1962 թվականի սեպտեմբերի 27-ին «Houghton Mifflin» հրատարակչությունում լույս է տեսել Ռեյչել Կարսոնի ամենահայտնի գիրքը՝ «Լուռ գարունը»[28]։ Գրքում մանրամասնորեն և մատչելի լեզվով նկարագրվել է շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների վնասակար ազդեցությունը։ Ռեյչելը առաջին և միակ հետազոտողը չի եղել, որ հանրայնորեն արտահայտել է իր մտավախությունները դուստի և այլ թունաքիմիկատների օգտագործման վերաբերյալ։ Սակայն հենց նրա գիրքն է իր մատչելի և պոետիկ լեզվով գրավել մարդկանց ուշադրությունը և խթանել է շրջակա միջավայրի պահպանության հասարակական շարժման ծավալմանը[29][30][31]։

«Լուռ գարունը» բազմիցս վերահրատարակվել է։ 1994 թվականի վերահրատարակության նախաբանը գրել է ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գոռը[32][33]։ 2012 թվականին «Լուռ գարունը»՝ շրջակա միջավայրի պահպանության գործում իր ունեցած մեծ ավանդի համար Ամերիկայի քիմիական հանրության կողմից ներառվել է Քիմիական ազգային պատմական տեսարժանությունների ցանկում( անգլ.՝ National Historic Chemical Landmarks)[34]:

1957 թվականին Կարսոնը սկսել է աշխատել հաջորդ գրքի համար իր հետազոտության վրա, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները սկսել էին թունաքիմիկատների միջոցով կարմիր մրջյունների և Lymantria dispar միջատների ոչնչացման ծրագիրը։ Եվ քանի որ այդ ծրագիրը տարածվում էր նաև մասնավոր հողերի վրա, Լոնգ-Այլենդի հողատերերը դատական հայց են ներկայացրել՝ առանց իրենց թույլտվության նման քիմիական միջամտությունները դադարեցնելու համար, այնուհետև նրանց են միացել այլ հողատերեր և հասարակական ակտիվիստներ[35]։ Չնայած որ հողատերերը պարտվել են դատում, ԱՄՆ-ի բարձրագույն դատարանի որոշմամբ նրանց իրավունք է տրվել պահանջել շրջակա միջավայրին վնասող գործողությունների դատական արգելում։ Հետագայում դա հանգեցրել է շրջակա միջավայրի պահմանությանն ուղղված միջոցառումների հաջողությանը[35][36][37]։

1960 թվականին Կարսոնը հետազոտության համար ավելի քան բավարար նյութեր էր արդեն հավաքել, և գրքի գրելը զգալիորեն արագացել էր։ Բացի գիտական գրականության ուսումնասիրությունից, նա անմիջականորեն ուսումնասիրել էր մարդկանց հիվանդությունների հարյուրավոր առանձին դեպքեր և թունաքիմիկատների ազդեցության հետևանքով բնապահպանական վնասներ։ Սակայն 1960 թվականի հունվարին նրա մոտ հայտնաբերվել է տասներկումատնյա աղիքի խոց, որը վարակիչ հիվանդությունների տեսքով բարդություններ է առաջացրել և մի քանի շաբաթ նրան գամել է անկողնուն։ Դա դանդաղեցրել է «Լուռ գարնան» վրա տարվող աշխատանքները։ Կարսոնը մարտին գրեթե ապաքինվել է և գրել սևագրություններ՝ գրքի երկու գլուխների համար, որոնցում քննարկել է թունաքիմիկատների քաղցկեղածին ազդեցությունը, սակայն հետո իր մոտ հայտնաբերել է կիստա՝ ձախ կրծքում, որի պատճառով մաստէկտոմիա է արել՝ այն ակնկալիքով, որ դա կկանխարգելի հետագա բարդույթները և այլևս բուժում չի պահանջվի։ Սակայն նորագոյացությունը չարորակ է եղել և առաջացրել է մետաստազներ։

Չնայած հիվանդությանը՝ Կարսոնը շարունակել է աշխատել ոչ միայն «Լուռ գարնան», այլև նոր «The Sea Around Us» հրատարակության, և մի ֆոտոալբոմի վրա, որի աշխատանքներում նրան աջակցել է լուսանկարիչ Էրիխ Հարտմանը (անգլ.՝ Erich Hartmann): 1961 թվականին «Johns Hopkins Magazine» ամսագրի մայիսյան և հունիսյան համարներում տպագրվել է այդ ֆոտոալբոմը՝ «Ծովը» վերնագրի (անգլ.՝ The Sea) ներքո. Կարսոնը ստորագրել է Հարտմանի լուսանկարների տակ։ Այդ աշխատանքները նույնպես դանդաղացրել են «Լուռ գարնան» հրատարակումը։

1960 թվականի վերջին Կարսոնը հասցրել է ավարտել գրեթե ողջ հետազոտական և գրական աշխատանքը՝ բացի այդ պահին վնասատուների թվաքանակի կենսաբանական վերահսկողության և որոշ նոր թունաքիմիկատների վերաբերյալ հետազոտությունների քննարկումից։ Կարսոնի առողջական վիճակը չի բարելավվել, ինչի պատճառով «Լուռ գարնան» հրատարակությունը ստիպված է եղել հետաձգել մինչև 1961 թվական, իսկ հետո՝ 1962 թվականի սկիզբ։

«Լուռ գարնան» հրատարակումից հետո Ռեյչելը գրել է իր ընկերոջը.

  Կենդանի աշխարհի գեղեցկությունը, որը ես փորձում էի փրկել, ինձ համար միշտ ամեն ինչից վեր է եղել՝ կատարված չարաբաստիկ դաժանությունների հետ մեկտեղ։ Ես զգում էի, որ պարտավոր եմ անել այն ամենը, ինչ կարող եմ։ Եթե ես գոնե չփորձեի դա անել, երբեք ինձ երջանիկ չէի զգա բնության գրկում[38]։  

Առողջական վատթարացող վիճակը սահմանափակել է Կարսոնի մասնակցությունը հասարակական բանավեճին, որը ծավալվել է «Լուռ գարնան» լույս տեսնելուց հետո։ Նա մեդիայում հայտնվել է միայն 1963 թվականի ապրիլի 3-ին՝ «CBS Reports» շարքից փաստագրական հաղորդման համար ձայնագրություն տալու, որը հեռարձակվել է CBS ալիքով։ Բանավեճը եղել է Կարսոնի և թունաքիմիկատներ արտադրող «American Cyanamid» ընկերության քիմիկոս Ռոբերտ Ուայթ Սթիվենսի միջև, որն «Լուռ գարնան» ամենաագրեսիվ հանրային քննադատներից էր։

Հաղորդման համար Կարսոնը նկարահանվել է իր տան պատշգամբում և կեղծամով նստած, քանի որ մետաստազները տարածվել էին ողնաշարի վրա և նրա մազերը թափվել էին։ CBS Reports-ի թողարկումը, որը դիտել է 10-ից մինչև 15 միլիոն ամերիկացի, Կարսոնին հսկայական հասարակական աջակցություն է տվել, և «Լուռ գարնան» քննադատությունը գործնականում ձախողվել է։ 1963 թվականի մայիսին նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի ենթակոմիտեի առջև։ Մինչև տարեվերջ նա ստացել է բազմաթիվ հասարակական մրցանակներ, այդ թվում՝ Ամերիկայի աշխարհագրական կազմակերպության կողմից տրված Կալլումի և Օդյուբոնի մեդալները։ Դարձել է Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ։

Անձնական կյանք խմբագրել

Ռեյչել Կարսոնը երբեք չի ամուսնացել և չի ունեցել երեխաներ։ Դրա պատճառով, ինչպես գրել է Լինդա Լիրը, մի քանի հրապարակումներում նշվել է, իբր ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախկին նախարար Էզրա Տաֆտ Բենսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերին գրել է, որ Ռեյչելը հավանաբար կոմունիստ է, քանզի այդպես էլ չի ամուսնացել՝ չնայած իր գեղեցկությանն ու գրավչությանը։ Սակայն չկան այս նամակի գոյությունը ապացուցող փաստեր։

Ռեյչելը Դորոտի Ֆրիմենի հետ առաջին անգամ հանդիպել է 1953 թվականի ամռանը՝ Սաութպորտ քաղաքում (Լինկոլն շրջան (Մեն))։ Ֆրիմենը նախօրոք տեղեկացել է, որ Կարսոնը պատրաստվում է բնակություն հաստատել այդ վայրերում, և նրան նամակ է գրել՝ առաջարկելով հանդիպել։ Այդպես նրանց միջև հարաբերություններ են սկսվել, որոնք հեղինակների մի մասը նկարագրում են որպես ընկերական, մի մասն էլ՝ սիրային հարաբերություններ։ Այսպես թե այնպես, այդ հարաբերությունները տևել են մինչև նրա կյանքի վերջը։ Նրանք ամառները միասին են անցկացրել՝ Մեն նահանգում, իսկ մնացած տարվա եղանակներին նամակագրական կապ են պահել. 12 տարում գրել են մոտավորապես 900 նամակ[39][40]։

Դորոտի Ֆրիմենը մեծացել է Մասաչուսեթս նահանգի ծովափնյա Մարբլհեդ քաղաքում։ Ամռանը ընտանիքի հետ հաճախ այցելել է Սաութպորտ։ Տնտեսուհի է աշխատել, իսկ 1924 թվականին ամուսնացել է Սթենլի Ֆրիմենի հետ (Stanley Freeman): 1926 թվականին ծնվել է նրանց միակ երեխան, որին անվանել են հոր պատվին՝ Սթենլի Ֆրիմեն կրտսեր (Stanley Freeman, Jr.)[39]: Ռեյչելի կենսագիր Լինդա Ջ. Լիրը (Linda J. Lear) գրել է. «Կարսոնը նվիրված ընկերուհու և հարազատ հոգու կարիք շատ էր զգում, որը կլսեր նրան՝ առանց խորհուրդներ տալու, կընդուներ նրան ամբողջությամբ, թե՛ որպես գրող և թե՛ որպես կին»։ Այդպիսի ընկերուհու դերը կատարել է Դորոտին։

Ընկերուհիները ընդհանուր հետաքրքրություններ շատ ունեին, որոնցից գլխավորը բնությունն էր։ Այդ իսկ պատճառով նրանք շատ էին հաղորդակցվում նամակներով և ամառները իրար հետ էին անցկացնում։ Ջանետ Մոնտեֆիորեն (Janet Montefiore) պնդել է. «Նրանք իրենց սերն արտահայտել են միայն նամակներում, և հազվադեպ՝ հրաժեշտի ժամանակ համբույրով կամ ձեռքսեղմումով»։ Կարսոնի նամակներից մի քանիսը Ֆրիմենը տալիս էր իր ամուսնուն, բայց մեծամասամբ աշխատում էր ցույց չտալ։ Երբեմն մի ծրարի մեջ երկու նամակ էր ուղարկվում. մեկը՝ ամուսնու կամ Կարսոնի մոր ներկայությամբ կարդալու, մյուսը՝ միայն ստացողի համար, որն ընթերցվելուց հետո միանգամից ոչնչացվում էր։

Կարսոնի մահից առաջ նա և Ֆրիմենը ոչնչացրել են հարյուրավոր նամակներ։ Պահպանվածները հրատարակվել են 1995 թվականին՝ «Միշտ, Ռեյչել. Ռեյրել Կարսոնի և Դորոտի Ֆրիմենի նամակները, 1952—1964. հայտնի ընկերության ինտիմ պատկերը» (անգլ.՝ Always, Rachel: The Letters of Rachel Carson and Dorothy Freeman, 1952–1964: An Intimate Portrait of a Remarkable Friendship) վերնագրի տակ։ Այն հրատարվել է «Beacon Press» հրատարակչությունում՝ Ֆրիմենի թոռան խմբագրմամբ[39]։ Սառա Տյոսսեմի (Sarah F. Tjossem) խոսքերով՝ Կարսոնի և Ֆրիմենի հարաբերությունները այն տեսակին էին պատկանում, որը Քերոլայն Հեյիլբրուն (անգլ.՝ Carolyn Heilbrun) նկարագրել էր որպես ամուր կանացի ընկերություն, որտեղ կարևոր է ոչ թե այն, հոմոսեքսուալ են նրանք, թե հետերոսեքսուալ, սիրուհիներ են, թե ոչ, այլ այն, որ երկուսին էլ հատուկ է հասարակական ոլորտում աշխատանքի հիասքանչ էներգիան[41][42]։

Մահ խմբագրել

1964 թվականի հունվարին Ռեյչել Կարսոնը, որն արդեն թուլացել էր կրծքի քաղցկեղի և ռադիոթերապիայի պատճառով, վարակվել է շնչառական վիրուսային հիվանդությամբ, որն արագ զարգացել է։ Նույն տարվա փետրվարին նրա մոտ լուրջ անեմիա է ախտորոշվել, որը քաղցկեղի ճառագայթային թերապիայի կողմնակի հետևանք է եղել։ Սակայն ճառագայթային թերապիան նույնպես չի կարողացել կանգնեցնել մետաստազների աճը. մարտին դրանք հայտնաբերվել են լյարդում։ Ռեյչել Կարսոնը մահացել է 1964 թվականի ապրիլի 14-ին՝ սրտամկանի ինֆարկտից՝ Սիլվեր-Սփրինգի իր տանը[43][44]։ Կարսոնի մարմինը դիակիզվել է, մասունքները թաղվել են Մերիլենդ նահանգի Ռոքվիլլ քաղաքի Parklawn Memorial Gardens գերեզմանատանը , որտեղ թաղված է եղել նրա մայրը[45]։

Գրական ժառանգություն խմբագրել

Իր ձեռագրերը և այլ թղթերը Ռեյչել Կարսոնը կտակել է Յեյլի համալսարանին, քանի որ այնտեղ տեղակայված Բեյնեկեի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանը այն ժամանակ հագեցած էր նորագույն տեխնիկայով և կարող էր պահպանել իր գործերը ապագա ընթերցողների համար։ Լիտագենտ Մարի Ռոդելը գրեթե երկու տարի ուսումնասիրել և կատարելագործել է Կարսոնի գրավոր ժառանգությունը։ Նա իր անձնական նամակները հետ է ուղարկել թղթակիցներին և միայն նրանց համաձայնությամբ ուղարկել արխիվ[46][47]։ Ռեյչել Կարսոնից մնացած լուսանկարների մեծ մասը արված են ճանապարհորդությունների և հանգստի ժամանակ, և չեն տալիս տեղեկություններ նրա հետազոտական աշխատանքների վերաբերյալ։

1965 թվականին Ռոդելը հրատարակել է Կարսոնի «Զարմանալու ունակությունը» (անգլ.՝ a Sense of Wonder) էսսեն, որը հեղինակը մտադիր էր ընդլայնել և դարձնել մի ամբողջ գիրք, բայց այդպես էլ չի հասցրել այդ անել։ Էսսեն տպագրվել է Չարլզ Պրատի (անգլ.՝ Charles Pratt) և այլ լուսանկարիչների լուսանկարների հետ։ Կյանքի օրոք չհրապարակված այս աշխատանքում Ռեյչել Կարսոնը ծնողներին համոզում էր իրենց երեխաներին ավելի երկար թողնել բնության գրկում, որպեսզի նրանք «.... բնական աշխարհի հետ շփումից երկար ժամանակ հիշվող հաճույք ստանան.... այն հաճույքը, որը հասանելի է յուրաքանչյուրին, ով ենթարկվում է երկրի, ծովի, երկնքի և նրանց զարմանալի կյանքի ազդեցությանը»։

1998 թվականին, բացի Ռեյչել Կարսոնի նամակներով «Միշտ Ռեյչել» գրքից, նրա՝ նախկինում չհրատարակված գործերը Լինդա Լիրի ("Linda Lear") խմբագրությամբ լույս են տեսել «Կորած անտառներ. Ռեյչել Կարսոնի գրառումների բացահայտումը» (անգլ.՝ Lost Woods: The Discovered Writing of Rachel Carson) ժողովածուում։ Կարսոնի գրքերը և այլ աշխատանքները շարունակվում են հրատարակվել։

Ռեյչել Քարսոնի աշխատանքների դերը բնապահպանության գործում խմբագրել

Ռեյչել քարսոնի գործունեությունը կարևոր դեր է խաղացել շրջակա միջավայրի պահպանության զարգացման գործում։ 1960-ականներին «Լուռ գարնան» ընթերցողներից շատերը դարձել են էկոլոգիական հասարակական շարժումների ակտիվ մասնակիցներ։ Պատրիսիա Հայնսը (H. Patricia Hynes), որը բնապահպան-ինժեներ է եղել և Ռեյչելի ժառանգության հետազոտողը, նշել է. ««Լուռ գարունը» փոխել է ուժերի հավասարակշռությունը աշխարհում։ Այժմ ոչ ոք չի կարող այնքան հեշտությամբ և անհիմն պնդել, որ աղտոտումը առաջընթացի անխուսափելի մասն է»։

«Խոր էկոլոգիա» (անգլ.՝ Deep ecology) շարժումը հիմնված է եղել Քարսոնի գրքերում արծարծված մտքերի և փաստերի վրա։ Նրա աշխատությունները լայնորեն կիրառվել են 1960-ականներին ի հայտ եկած այլ հասարակական էկոլոգիական շարժումների մասնակիցների կողմից։ Կարսոնի գործերը կիրառել են բազմաթիվ էկոֆեմինիստներ և այլ գիտնական ֆեմինիստներ։

Չի կարելի պնդել, որ Ռեյչել Կարսոնը ֆեմինիստ էր կամ կանանց իրավունքների համար պայքարող, սակայն նրա աշխատանքն ու նրանց քննադատությունները կարևոր դեր են խաղացել էկոֆեմինիստական շարժման կայացման գործում։ Կարսոնի հետազոտության քննադատները դրանք «սիրողական» և չափազանց զգացմունքային էին անվանում, ասում էին, որ Ռեյչել Կարսոնը այդ ոլորտում բավականաչափ կոմպետենտ չէր։ Նույնիսկ էկոֆեմինիստուհիներն են խոստովանել, որ Կարսոնի հրապարակումների և ելույթների անհաշտ հռետորաբանությունը շատ զգացմունքային էր, բայց դա պատճառաբանել են նրանով, որ Կարսոնը մարտահրավեր է նետել խոշոր գյուղատնտեսական կորպորացիաների կապիտալիստական արտադրությանը։ Այնուամենայնիվ, այլ քննադատներ, օրինակ՝ Յակով Գարբը (Yaakov Garb) պնդել են, որ Ռեյչել Կարսոնի մասին պատկերացումները, որպես կանանց իրավունքների մարտիկ կամ որպես կապիտալիզմի հակառակորդ, ոչնչով հիմնավորված չեն[22]։

Ռեյչել Քարսոնի աշխատանքները ուղղակիորեն նպաստել են ԱՄՆ-ում դուստի արգելման շարժմանը (իսկ հետո նաև այլ երկրներում, որտեղ դուստի կիրառումը, ի վերջո, նույնպես արգելվել է կամ սահմանափակվել)։ Դուստի օգտագործման էկոլոգիական հետևանքների մասին Կարսոնի հավաքած տվյալները ուսումնասիրել են ԱՄՆ նախագահին առընթեր գիտական խորհուրդը (անգլ.՝ President's Science Advisory Committee), որի առջև նա հանդես է եկել, և կառավարական գործակալությունները։

1967 թվականին ստեղծվել է Շրջակա միջավայրի պահպանության հիմնադրամը (անգլ.՝ Environmental Defense Fund)։ Այս հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է նոր դատավարություններ ԱՄՆ իշխանությունների դեմ` ի պաշտպանություն մաքուր շրջակա միջավայր ունենալու մարդկանց իրավունքների, այդ թվում` դուստի և այլ թունաքիմիկատների չարաշահման դեմ։ Նրա փաստարկումները շատ հարցերում կրկնել են Ռեյչել Կարսոնի փաստարկներին։ 1972 թվականին Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամի և հասարակական ակտիվիստների այլ խմբերի պայքարը հաջողությամբ է պսակվել. դուստի օգտագործումը կրճատվել է, իսկ հետո՝ ընդհանրապես արգելվել՝ բացի արտակարգ իրավիճակներից։

Ըստ պատմաբան Ջիլ Լեփորի (անգլ.՝ Jill Lepore)՝ «Մաքուր օդի» (անգլ.՝ Clean Air Act) (1963), «Վայրի բնության» (անգլ.՝ Wilderness Act) (1964), «Շրջակա միջավայրի ոլորտում ազգային քաղաքականության» (1969), «Մաքուր ջրի» (անգլ.՝ Clean Water Act) (1972) և «Վերացման եզրին գտնվող տեսակների մասին» (անգլ.՝ Endangered Species Act) (1973) օրենքները «Լուռ գարուն» գրքի ձեռք բերած հնչեղության հետևանք են[40]։

1970 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմի կողմից ստեղծվել է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը, որին հանձնվել են ագրոքիմիկատների կիրառման կարգավորման և շրջակա միջավայրի համար դրանց հետևանքների վերահսկման լիազորությունները։ Մինչ այդ այդ լիազորություններով օժտված էր գյուղատնտեսության նախարարությունը, ինչը շահերի բախում էր առաջացնում. նախարարությունը շահագրգռված էր գյուղատնտեսական արտադրանքի արտադրության աճով և որակի բարձրացմամբ, բայց գյուղմթերքի սահմաններից դուրս բոլորովին պատասխանատվություն չէր կրում վայրի բնությանը և շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսական գործունեության հետևանքների համար։

Ռեյչել Կարսոնը հատուկ ուշադրություն է դարձրել այդ հանգամանքին։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ստեղծումից տասնհինգ տարի անց մի լրագրող գործակալությունն անվանել է ««Լուռ գարնան» երկար ստվեր»[48]։ Գործակալության վաղ շրջանի աշխատանքի զգալի մասը, այդ թվում՝ «Թունաքիմիկատների, ֆունգիցիդների և ռոդենտիցիդների մասին» ( անգլ.՝ Federal Insecticide, Fungicide, and Rodenticide Act) օրենքի զարգացումը, ուղղակիորեն վերաբերում էր այն բանին, ինչով զբաղվել է Կարսոնը։

1980-ական թվականներին Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը վարել է տնտեսական աճի առաջնահերթ աջակցության քաղաքականություն և չեղյալ հայտարարել տնտեսական գործունեության նախկին բնապահպանական սահմանափակումները, որոնք սահմանվել էին Ռեյչլ Կարսոնի ուսումնասիրած խնդիրների պատճառով։

Հիշատակ խմբագրել

Քարսոնի բնապահպանական հետազոտական աշխատանքները նրա մահից հետո բազմաթիվ պետական մարմինների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, գիտակրթական համայնքների կողմից արժանացել են բարձր գնահատականների և պարգևների։ 1980 թվականի հունիսի 9-ին Ռեյչել Քարսոնը հետմահու պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով, որը ԱՄՆ-ի երկու բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն է։ Հաջորդ տարի փոստային նամականիշների Մեծ ամերիկյան սերիայում (անգլ.՝ Great Americans series) 17-ցենտանոց նամականիշ է թողարկվել՝ Կարսոնի դիմանկարով։ Նման նամականիշեր տպագրվել են նաև մի քանի այլ երկրներում[49][50][51]։

2016 թվականին Սանտա Կրուզի Կալիֆոռնիական համալսարանը իր ութերորդ քոլեջն անվանափոխել է Ռեյչել Կարսոնի պատվին (անգլ.՝ Rachel Carson College)[52]:

Տունը, որտեղ Ռեյչել Քարսոնը ծնվել և մեծացել է, ներառվել Է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային ցուցակում՝ «Ռեյչել Կարսոնի կալվածքը» ( անգլ.՝ Rachel Carson Homestead) անվամբ։ 1975 թվականին ստեղծվել է Rachel Carson Homestead Association ոչ առևտրային կազմակերպությունը՝ այն պահպանելու նպատակով[53]։ Ռեյչլի՝ Մերիլենդ նահանգի Քոուլսվիլ քաղաքում (անգլ.՝ Colesville) գտնվող տունը, որտեղ գրվել է «Լուռ գարուն» գիրքը, 1991 թվականին դարձել Է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[54]։

 
«Ռեյչել Կարսոնի կանաչ ուղու» սխեման

1975 թվականին Փիթսբուրգի մոտ 57 կիլոմետրանոց քայլարշավային երթուղին նույնպես անվանվել է Ռեյչել Կարսոնի անունով (անգլ.՝ Rachel Carson Trail): Այդ վայրի պահպանությամբ զբաղվում է Կարսոնի անունով ոչ առևտրային կազմակերպություն (Rachel Carson Trails Conservancy)[55]: Նախատեսվում է ստեղծել գրողի անունը կրող ևս մեկ զբոսաշրջային երթուղի՝ «Ռեյչել Կարսոնի կանաչ ուղին» (անգլ.՝ Rachel Carson Greenway) (25 մղոն երկարությամբ), այս անգամ՝ Մերիլենդ նահանգում։ Նախագիծը առաջարկվել է 1998 թվականին և հաստատվել 2005 թվականին[56][57]։

Նրա պատվին անվանվել է նաև Ռեյչել Կարսոնի կամուրջը (անգլ. ՝ Rachel Carson Bridge) Փիթսբուրգում, Փենսիլվանիայի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի շենքը (անգլ. ՝ Pennsylvania Department of Environmental Protection) Հարրիսբերգում, Գեյթերսբերգի (Մոնտգոմերի, Մերիլենդ) տարրական դպրոցները, Սամմամիշեն (Քինգ, Վաշինգտոն) և Սան Խոսեն (Կալիֆոռնիա), Բիվերտոնի (Օրեգոն) և Հերնդոնի (Ֆերֆաքս, Վիրջինիա) միջնակարգ դպրոցները և Բրուքլինի բարձրագույն դպրոցը[58][59][60][61][62][63][64]։

Ռեյչել Կարսոնի անունն են կրում երկու հետազոտական նավեր. մեկը՝ «RV Rachel Carson» (2003)՝ ԱՄՆ-ի արևմտյան ափին և պատկանում է Monterey Bay Aquarium Research ինստիտուտին, մյուսը գտնվում է արևելյան ափին և պատկանում է Շրջակա միջավայրի գիտությունների կենտրոնին (անգլ.՝ Center for Environmental Science), որը գտնվում է Քոլեջ Պարկի Մերիլենդի համալսարանում։

Նախկինում գոյություն ունեցող նավերից Կարսոնի անունը կրել է USS Crockett (PG-88) նախկին կանոնական նավակը, որը 1976 թվականին դուրս է բերվել ռազմածովային նավատորմի կազմից, փոխանցվել է շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը, անվանափոխել է Ռեյչել Կարսոնի անունով և օգտագործվել Մեծ լճերի լիմոլոգիական հետազոտություններում. այժմ այն սոսկ մետաղի ջարդոն է։ Ֆլորիդա-Քիզ ազգային ծովային արգելոցը նույն անունով մեկ այլ փոքր նավ է շահագործել՝ օգտագործելով այն բաքենների սպասարկման համար[65]։

ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության գլխավոր շենքի երրորդ հարկում գտնվող հանդիսությունների սրահը՝ William Jefferson Clinton Federal Building նաև Ռեյչել Կարսոնի անունն է կրում[66]։

 
Ուիլիամ Ջեֆերսոն Քլինթոնի դաշնային կառույցը, 2014 թվական

Կարսոնի անունով կոչվել են մի քանի բնության հատուկ պահպանվող տարածքներ։

Այսպես, 1964-1990 թվականներին Մերիլենդ նահանգի Մոնտգոմերի շրջանում՝ Բրուքվիլ քաղաքի մոտ (անգլ.՝ Brookeville) ձեռք է բերվել 650 ակր (263 հա)՝ Rachel Carson Conservation Park բնական պարկի ստեղծման համար, որը կառավարվում է Maryland-National Capital Park and Planning Commission-ի կողմից[67]։ 1969 թվականին «Մեն նահանգի ափ» վայրի բնության ազգային պահուստը (անգլ.՝ Environmental Defense Fund) վերանվանվել է Ռեյչել Կարսոնի անունով (Rachel Carson National Wildlife Refuge): Այդ ժամանակ պահուստի տարածքը մեծացել և հասել է 9125 ակրի (3693 հա)[68]։

1985 թվականին Հյուսիսային Կարոլինա նահանգի իշխանությունները Կարսոնի անունն են տվել բնական պահուստներից մեկին, որը գտնվում է Բոֆորթ քաղաքի (անգլ. ՝ Beaufort) մոտակայքում գտնվող գետի շրջանում[69][70]։

Ռեյչել Կարսոնի անունով կան մի քանի մրցանակներ, որոնք շնորհվում են բարեգործական, կրթական կամ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից։

Նրանց թվում է Ռեյչել Կարսոնի մրցանակը (անգլ.՝ Rachel Carson Prize), որը հիմնադրվել է 1991 թվականին Ստավանգեր քաղաքում (Նորվեգիա)։ Այն շնորհվում է այն կանանց, որոնք զգալի ներդրում են ունեցել շրջակա միջավայրի պահպանության գործում[71]։

1993 թվականից Ամերիկայի պատմա-էկոլոգիական կազմակերպությունը (անգլ.՝ American Society for Environmental History) Ռեյչել Կարսոնի մրցանակ է շնորհում՝ լավագույն դիսերտացիայի համար[72]։

1998 թվականից Գիտության հասարակական հետազոտությունների կազմակերպությունը շնորհում է ամենամյա Ռեյչել Կարսոն գրական մրցանակը (անգլ.՝ Rachel Carson Book Prize), որը տրվում է գիտության և տեխնոլոգիաների ասպարեզում գրքային ծավալի գիտական այն աշխատանքներին, որոնք ունեն քաղաքական կամ հասարակական նշանակություն։ Էկոլոգիական լրագրողների կազմակերպությունը (անգլ.՝ Society of Environmental Journalists) էկոլոգիական խնդիրների վերաբերյալ լավագույն գրքերին շնորհում է ամենամյա մրցանակ և երկու պատվավոր տիտղոս (անգլ.՝ honourable mentions), որոնք կրում են Ռեյչել Կարսոնի անունը։ 2012 թվականին այդ մրցանակին արժանացել է Ջո Ռոմանը (անգլ.՝ Joe Roman)՝ իր «Listed: Dispatches from America's Endangered Species Act» գրքի համար։

2014 թվականի մայիսի 27-ին Գուգլ ընկերությունը թողարկել է Ռեյչել Կարսոնի 107 ամյակին նվիրված թեմատիկ Google Doodle նկարը[73]։

Կարսոնը ներկայացվել է U2 ռոք-խմբի «Achtung Baby» ալբոմի «Ultraviolet (Light My Way)» երգի «HerStory» տեսահոլովակում, որը նվիրված է եղել նշանավոր կանանց։ Ալբոմը թողարկվել է 1991 թվականին, իսկ տեսահոլովակը՝ 2017 թվականին, նույն խմբի այլ ալբոմին (The Joshua Tree) նվիրված շրջագայության ժամանակ[74]։

Հարյուրամյակի հոբելյանը խմբագրել

 
Ռեյչել Կարսոնի հարյուրամյակի տոնախմբությունը Սփրինգդեյլում

2007 թվականի ապրիլի 22-ին՝ Երկրի օրը լույս է տեսել «Խիզախություն հանուն Երկրի. գրողները, գիտնականները և ակտիվիստները Ռեյչել Կարսոնի կյանքի և ստեղծագործության մասին» (անգլ.՝ Courage for the Earth: Writers, Scientists, and Activists Celebrate the Life and Writing of Rachel Carson) ժողովածուն, որը բաղկացած է տարբեր հեղինակների 13 հոդվածներից, որոնք գրել են շրջակա միջավայրի պահպանության թեմաներով[75]։ Նույն թվականին ամերիկացի գրող Ջինջեր Ուոդսվորթը (Ginger Wadsworth) հրատարակել է Կարսոնի կենսագրությունը[76][77]։

Մերիլենդից դեմոկրատ սենատոր Բեն Կարդինն առաջարկել է պաշտոնական բանաձև ընդունել Կարսոնի հարյուրամյակի կապակցությամբ՝ նշելով նրա «ժառանգությունը, որում համադրվում են գիտական խստությունն ու բանաստեղծական զգացմունքայնությունը»։ Սակայն այդ բանաձևը մերժվել Է Օկլահոմայի հանրապետական սենատոր Թոմ Կոբերնի կողմից, որը հայտարարել է. «Դուստի վերաբերյալ այդ ամբողջ կեղծ գիտությունն ու հալածանքը երկրագնդի ամենաէժան և ամենաարդյունավետ միջատասպան տեսաբանությունն է, որն արդեն վերջնականապես հերքված է»[78]։

Մատենագիտություն խմբագրել

անգլերեն.

  • Carson, Rachel Under the Sea Wind. — Simon & Schuster, 1941.
  • Carson, Rachel Under the Sea Wind. — Oxford University Press, 1951.
  • Carson, Rachel Under the Sea Wind. — Penguin Nature Classics, 1996. — ISBN 0-14-025380-7
  • Carson, Rachel Fishes of the Middle West(անգլ.) // Conservation Bulletin. — US Fish & Wildlife Publications, 1943. — № 43.
  • Carson, Rachel Fish and Shellfish of the Middle Atlantic Coast(անգլ.) // Conservation Bulletin. — US Fish & Wildlife Publications, 1945. — № 43.
  • Carson, Rachel Chincoteague: A National Wildlife Refuge(անգլ.) // Conservation in Action series. — US Fish & Wildlife Publications, 1947. — № 1.
  • Carson, Rachel Parker River: A National Wildlife Refuge(անգլ.) // Conservation in Action series. — US Fish & Wildlife Publications, 1947. — № 2.
  • Carson, Rachel Mattamuskeet: A National Wildlife Refuge(անգլ.) // Conservation in Action series. — US Fish & Wildlife Publications, 1947. — № 4.
  • Carson, Rachel Bear River: A National Wildlife Refuge(անգլ.) // Conservation in Action series. — US Fish & Wildlife Publications, 1950. — № 8.
  • Carson, Rachel The Sea Around Us. — Oxford University Press, 1951.
  • Carson, Rachel The Sea Around Us. — Oxford University Press, 1991. — ISBN 0-19-506997-8
  • Carson, Rachel The Edge of the Sea. — Houghton Mifflin, 1955.
  • Carson, Rachel The Edge of the Sea. — Mariner Books, 1998. — ISBN 0-395-92496-0
  • Carson, Rachel Silent Spring. — Houghton Mifflin, 1962.
  • Carson, Rachel Silent Spring. — Mariner Books, 2002. — ISBN 0-618-24906-0
  • Carson, Rachel The Sense of Wonder(անգլ.) // Woman‘s Home Companion. — 1956.
  • Carson, Rachel The Sense of Wonder. — HarperCollins, 1965.
  • Carson, Rachel The Sense of Wonder. — HarperCollins, 1998. — ISBN 0-06-757520-X
  • Always, Rachel: The Letters of Rachel Carson and Dorothy Freeman 1952–1964 An Intimate Portrait of a Remarkable Friendship / edited by Martha Freeman (granddaughter of Dorothy Freeman). — Beacon Press, 1995. — ISBN 0-8070-7010-6
  • Lost Woods: The Discovered Writing of Rachel Carson. — Beacon Press, 1998. — ISBN 0-8070-8547-2
  • Bedrock: Writers on the Wonders of Geology / edited by Lauret E. Savoy, Eldridge M. Moores, and Judith E. Moores. — Trinity University Press, 2006. — ISBN 1-59534-022-X

ռուսերեն.

  • Карсон, Рахиль Безмолвная весна : пер. с англ = Silent Spring. — М.: Прогресс, 1965. — 216 с.
  • Карсон Р. Под морским ветром : отрывок из книги // Миниатюрные обитатели водной среды / сост. Д. Эрнест ; пер. с англ. И. Шахова.. — М.: Терра-Книжный клуб, 1998. — 136 с. — (Удивительный мир живой природы). — ISBN 5-300-01892-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://beforeitsnews.com/environment/2012/09/rachel-carson-and-the-birth-of-modern-environmentalism-2449332.html
  5. 5,0 5,1 5,2 http://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/carson.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.blouinartinfo.com/news/story/827799/environmentalist-rachel-carsons-battle-against-the-chemical
  7. Find A Grave — 1996.
  8. Notable Names Database — 2002.
  9. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 182.
  10. Daâge V. C. Méconnue, Rachel Carson a fait plier les lobbies des pesticides (ֆր.) — 2022.
  11. CONOR.Sl
  12. http://www.gf.org/fellows/all-fellows/rachel-carson/
  13. http://research.amnh.org/burroughs/medal_award_list.html
  14. https://www.womenofthehall.org/inductee/rachel-carson/
  15. http://www.presidency.ucsb.edu/ws/?pid=45389
  16. http://www.nationalbook.org/nbaacceptspeech_rcarson.html
  17. https://sjawards.aaas.org/awards/field_award_category/magazine-3?page=6
  18. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  19. Winters, Diane (2013 թ․ հոկտեմբերի 4). «Robert Warden Carson». findagrave.com (անգլերեն). Find A Grave. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. «University of New England — Maine Women Writers Collection — Research — Featured Writers — Rachel L. Carson Collection, 1946–1964» (անգլերեն). Une.edu. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «Rachel Carson» (անգլերեն). U.S. Fish and Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  22. 22,0 22,1 Smith, Michael "Silence, Miss Carson!" Science, Gender, and the Reception of "Silent Spring"(անգլ.) // Feminist Studies. — 2011. — Т. 27. — С. 733—752.
  23. Lear 1997, էջեր. 79–82
  24. Lear, 1997, էջեր 114—120
  25. «National Book Awards — 1952». National Book Foundation. Retrieved March 19, 2012.
    (With acceptance speech by Carson and essay by Neil Baldwin (writer)|Neil Baldwin from the Awards 50-year anniversary publications)
  26. Lear, 1997, էջեր 206—234
  27. Браун, Винсон Три натуралиста, преодолевшие предрассудки // Настольная книга любителя природы = The Amateur Naturalist's Handbook.
  28. McLaughlin, Dorothy. «Fooling with Nature: Silent Spring Revisited». Frontline (անգլերեն). PBS. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  29. Glausiusz, Josie Better Planet: Can A Maligned Pesticide Save Lives?(անգլ.) // Discover Magazine. — 2007. — С. 34.
  30. Conis, Elena Beyond Silent Spring: An Alternate History of DDT(անգլ.) // Distillations. — 2017. — В. 4. — Т. 2. — P. 16—23.
  31. «Rachel Carson». Science History Institute (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  32. «Rachel Carson» (անգլերեն). National Archives and Records Administration. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  33. ASIN: B00600Z7O8
  34. «Legacy of Rachel Carson's Silent Spring». National Historic Chemical Landmarks (անգլերեն). American Chemical Society. 2012. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  35. 35,0 35,1 Paull, John The Rachel Carson Letters and the Making of Silent Spring(անգլ.) // Sage Open. — 2013. — № 3. — С. 1—12. — doi:10.1177/2158244013494861
  36. «Obituary of Marjorie Spock» (անգլերեն). Ellsworthmaine.com. 2008 թ․ հունվարի 30. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)
  37. Greene, Jennifer Obituary for Marjorie Spock(անգլ.) // Newsletter of the Portland Branch of Anthroposophical Society in Portland, Oregon. — 2008. — Т. 4.2. — С. 7. Архивировано из первоисточника 29 Օգոստոսի 2015.
  38. «Rachel Carson». Americans Who Tell the Truth (անգլերեն). Robert Shetterly. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  39. 39,0 39,1 39,2 «Freeman, Dorothy, 1898-1978». Snac (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  40. 40,0 40,1 публикация|статья|автор=нп2|Лепор, Джил|Lepore, J.|en|Jill Lepore}}|заглавие=The Right Way to Remember Rachel Carson|издание=The New Yorker]]|год=2018|месяц=03|день=26|issn=0028-792X|ссылка=https://www.newyorker.com/magazine/2018/03/26/the-right-way-to-remember-rachel-carson%7Cязык=en}}(չաշխատող հղում)
  41. Tjossem, Sarah F. Review of Always Rachel: The Letters of Rachel Carson and Dorothy Freeman, 1952–1964(անգլ.) // Isis. — В. 4. — Т. 86. — С. 687—688. — doi:10.1086/357392
  42. Heilbrun, Carolyn Writing a Woman's Life. — Ballantine, 1988. — P. 108. — ISBN 0-345-36256-X
  43. «Rachel Carson biography» (անգլերեն). Women In History. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  44. Carson, Rachel(անգլ.) // Encyclopædia Britannica. — 2010.
  45. Wilson, Scott Kindle Locations 7513-7514 // Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons. — 3d ed.: 2 Kindle Edition. — McFarland & Company, Inc., Publishers.
  46. Lear, 1997, էջեր 467—458, 477, 482—483
  47. См. также Beinecke finding aid for the Rachel Carson Papers
  48. The extended shadow of Silent Spring.
  49. «Rachel Carson Postage Stamps and First Day Covers». planetpatriot.net (անգլերեն). About Harold W. Wood, Jr. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  50. «Palau 1998». stamp-search.com (անգլերեն) — блок почтовых марок Палау с портретами известных экологистов XX века. Արխիվացված է օրիգինալից (jpg) 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  51. «Zambia 2000». stamp-search.com (անգլերեն) — блок почтовых марок Замбии. Արխիվացված է օրիգինալից (jpg) 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  52. «College Eight becomes Rachel Carson College using a gift from the Helen and Will Webster Foundation» (անգլերեն). UC Santa Cruz. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  53. «Rachel Carson Homestead». rachelcarsonhomestead.org (անգլերեն). Rachel Carson Homestead. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  54. «Maryland Historical Trust». National Register of Historic Places: Properties in Montgomery County (անգլերեն). Maryland Historical Trust. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  55. «Rachel Carson Trail» (անգլերեն). Rachel Carson Trails Conservancy, Inc. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  56. Coleman, Lyn. (2004 թ․ հուլիսի 7). «Rachel Carson Greenway Trail Corridor Plan: Plan Objectives, Outreach Strategy Recommendations and Plan Schedule» (PDF) (անգլերեն). Montgomery County Department of Park & Planning. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  57. Kossoy, Anita. (2005 թ․ հունիսի 16). «Montgomery County Planning Board Decision to Create Longest Continuous Trail in County» (անգլերեն). Maryland-National Capital Park and Planning Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  58. Sherman, Jerome L. (2006 թ․ ապրիլի 23). «Environmentalist Rachel Carson's legacy remembered on Earth Day». post-gazette.com (անգլերեն). Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  59. «Rachel Carson Elementary School» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  60. «Rachel Carson Elementary» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  61. «Rachel Carson Elementary School» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  62. «Rachel Carson Environmental Middle School» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  63. «Welcome to Rachel Carson High School for Coastal Studies» (անգլերեն). 2007 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  64. «Rachel Carson Middle School» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  65. Florida Keys National Marine Sanctuary (2005 թ․ փետրվար). «Appendix 19 Florida Keys National Marine Sanctuary Management Plan» (PDF). Florida Department of Environmental Protection. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  66. «News Advisory: EPA to Announce Clean Air Interstate Rule». yosemite.epa.gov (անգլերեն). RPA. 2005 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  67. «Rachel Carson Conservation Park». Montgomery Parks (անգլերեն). Montgomery County (Md.) Department of Parks. 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  68. «Rachel Carson National Wildlife Refuge» (անգլերեն). U.S. Fish & Wildlife Service. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  69. «Rachel Carson Estuarine Research Reserve» (անգլերեն). The North Carolina Coastal Reserve & The North Carolina National Estuarine Research Reserve — map of wildlife refuges. 2007 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  70. «N. C. Coastal Reserve and National Estuarine Research Reserve» (անգլերեն). N.C. Department of Environment and Natural Resources. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  71. «What is the Rachel Carson Prize?» (անգլերեն). Rachel Carson-prisen. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  72. «Award Recipients — American Society for Environmental History» (անգլերեն). American Society for Environmental History. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  73. Cavna, Michael (2014 թ․ մայիսի 27). «RACHEL LOUISE CARSON: Google lets fly a Doodle true to 'Silent Spring' writer's nature» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  74. Sams., Initial design & architecture by Carl Uebelhart. Further development by Aaron. «u2songs — The Women of Ultra Violet: Light My (Mysterious) Ways: Leg 1». www.u2songs.com (անգլերեն).
  75. «Houghton Mifflin Trade and Reference Division, Courage for the Earth release information» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  76. Tierney, Susan M. Children's Writer Guide To 2008. — Writer's Institute Publications, 2007. — ISBN 978-1-889715-38-4
  77. Philpot, Chelsey (2012 թ․ հունիսի 9). «Young readers' (nonrequired) summer books list» (անգլերեն). The Boston Globbe. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  78. David A. Fahrenthold (2007 թ․ մայիսի 23). «Bill to honor Rachel Carson Blocked» (անգլերեն). Washington Post.

Գրականություն խմբագրել

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Brooks, Paul The House of Life: Rachel Carson at Work. — Houghton Mifflin, 1972. — ISBN 0-395-13517-6
  • Gottlieb, Robert Forcing the Spring: The Transformation of the American Environmental Movement. — Washington D.C.: Island Press, 2005. — ISBN 978-1559638326
  • Jezer, Marty Rachel Carson: Biologist and Author. — Chelsea House Publications, 1988. — (American women of achievement). — ISBN 1-55546-646-X
  • Kline, B. First Along the River. Maryland. — Rowma & Littlefield.
  • Lepore, Jill The Shore Bird: Rachel Carson and the rising of the seas(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, 2018. — С. 64—66, 68—72.
  • Lutts, R. Chemical fallout: Rachel Carson's Silent Spring, Radioactive Fallout, and the Environmental Movement. — Environmental Review, 1985.
  • Courage for the Earth: Writers, Scientists, and Activists Celebrate the Life and Writing of Rachel Carson / editor Peter Matthiessen. — Mariner Books, 2007. — ISBN 0-618-87276-0
  • Moore, Kathleen Dean; Sideris, Lisa H. Rachel Carson: Legacy and Challenge. — Albany, New York: SUNY Press, 2008. — ISBN 0-7914-7471-2
  • Quaratiello, Arlene Rachel Carson: A Biography. — Amherst, New York: Prometheus, 2010. — ISBN 978-1-61614-187-5
  • Sideris, Lisa H. Fact and Fiction, Fear and Wonder: The Legacy of Rachel Carson(անգլ.) // Soundings. — 2009. — В. 3—4. — Т. 91. — С. 335—369.
  • Souder, William On a Farther Shore: The Life and Legacy of Rachel Carson. — New York, NY: Crown Publishers, 2012. — ISBN 978-0-307-46220-6
  • Кораблев Д. Г. Воззрения Р. Л. Карсон и их значение для развития принципов экологической экономики(ռուս.) // Актуальные вопросы общественных наук в современных условиях развития страны/Сборник научных трудов по итогам международной научно-практической конференции. — СПб: ИЦРОН, 2015. — № 2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Քարսոն» հոդվածին։