Օզոն
Օզոն կամ եռթթվածին (հին հունարեն՝ ὄζω - հոտ) (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2)։
Օզոն | |
---|---|
Քիմիական բանաձև | O₃ |
Մոլային զանգված | 8,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,0021445 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 12,52 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ և 2,0E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −315 ± 1 ℉, −197,2 °C և −193 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | −169 ± 1 ℉, −111,9 °C և −111,35 °C[2] °C |
Գոլորշու ճնշում | 1 ± 1 մթնոլորտ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 1,06 գ/լ ( 0 °С-ում)[3] գ/100 մլ |
Դիպոլ մոմենտ | 1,8E−30 Կլ·մ և 1,8E−30 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 10028-15-6 |
PubChem | 24823 |
EINECS համար | 233-069-2 |
SMILES | [O-][O+]=O |
ЕС | 233-069-2 |
RTECS | RS8225000 |
ChEBI | 23208 |
IDLH | 9,8 ± 0,1 mg/m³ |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։
Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։
Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՍովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ 0 °С-ում լուծվողականությունը 0,494 լ/կգ է՝ թթվածնից տասն անգամ բարձր։ Մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք, ΔOOO=116,5°։ Հեղուկ օզոնը մուգ մանուշակագույն է, -183 °C-ի դեպքում ունի 1,71 գ/դմ3 խտություն։ Եռման ջերմաստիճանը՝ tեռ=-112°С։
Երկրի մակերևույթի 20-25 կմ բարձրության վրա օզոն նոսր լայն շերտ կա, որը սեղմելիս 2-3 մմ է ընդամենը, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները
Հոտը սուր է, յուրահատուկ «մետաղական» (Դմիտրի Մենդելեևի բնորոշմամբ՝ խեցգետնի), մեծ խտացումների դեպքում նման է քլորի հոտի։ Հոտն զգացվում է նույնիսկ 1։100 000 նոսրացնելու դեպքում։
- Մոլեկուլային զանգվածը՝ 48 զ.ա.մ.
- Գազի խտությունը՝ 2.1445 գ/դմ3
Քիմիական հատկություններ
խմբագրելՕզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ քայքայում է ռետինը, ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։
2KJ+O3+H2O=J2+O2+2KOH
3PbS+4O3=3PbSO4
3H2S+4O3=3H2SO4
2Ag+O3=Ag2O+O2
Պատմություն
խմբագրելԲոլոր քիմիական տարրերի ալոտրոպներից օզոնն առաջինն էր, որ 1840 թ. Քրիստիան Ֆրիդրիխ Շյոնբայնի կողմից առաջարկվեց որպես առանձին քիմիական նյութ։ Հետագայում նա այդ նյութի անունը դրեց ըստ հունական ὄζειν, «հոտ արձակել» բայի՝ ամպրոպից հետո արձակվող յուրահատուկ հոտի համար[4][5]։
Ստացում
խմբագրելԼաբորատորիայում օզոնը ստացվում է օզոնատորում, որտեղ թթվածինը ենթարկվում է առկայծող էլեկտրական պարպման։
- 3 O2 = 2 O3
Օզոնը շատ անկայուն նյութ է։ Ժամանակի ընթացքում նա փոխարկվում է սովորական թթվածնի՝
- 2 O3 = 3 O2
Օզոնի փոխարկումը թթվածնի միանգամից չի լինում։ Սկզբում օզոնի մոլեկուլից պոկվում է թթվածնի մեկ ատոմ՝
- O3 = O2 + O
Այնուհետև առաջացած թթվածնի ատոմները զույգական միանում են և կազմում մոլեկուլներ՝
- 2 O = O2
3BaO2+3H2SO4խիտ=3BaSO4+O3+3H2O դառնում ամիրանիում
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելՅու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 OZONE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Holleman, Wiberg: Lehrbuch der Anorganischen Chemie. ss. 91–100. Auflage. de Gruyter, 1985, S. 460.
- ↑ Rubin, Mordecai B. (2001). «The History of Ozone. The Schönbein Period, 1839–1868» (PDF). Bull. Hist. Chem. 26 (1). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Today in Science History». Վերցված է 2006 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզոն» հոդվածին։ |