Բնապահպանական քաղաքականություն

Բնապահպանական քաղաքականություն, ծրագրված սոցիալական, վարչական ու հասարակական միջոցառումների համալիր, որոնք հիմնվում են հասարակության զարգացման էկոլոգիական և բնապաշարային սահմանափակումների հաշվառման վրա։ Բնապահպանական քաղաքականության մշակման համար կատարում են տարածքի շրջանացում, առանձնացնում են նպաստավոր, ոչ նպաստավոր և վտանգավոր էկոլոգիական իրավիճակներում գտնվող տարածքները և յուրաքանչյուրի համար որոշում միջոցառումների համալիր։ Բնապահպանական քաղաքականության նպատակն է տնտեսական զարգացմանն օժանդակելը, բնական միջավայրի պահպանության ու արդյունավետ օգտագործման ապահովումը։ Բնապահպանական քաղաքականության սկզբունքները հիմք են բնապահպանական օրենսդրության մշակման և ձևավորման համար։

Բրնձի դաշտեր Չինաստանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։