Մարդկության կամավոր բնաջնջման շարժում
Մարդկության կամավոր բնաջնջման շարժում, որն առավել հայտնի է որպես VHEMT ( ['viːəmənt][2], հապավում անգլ.՝ Voluntary Human Extinction Movement-ից), միջազգային հասարակական էկոլոգիական շարժում, որի նպատակը մարդկության կամավոր բնաջնջումն է բազմացումից հրաժարվելու միջոցով[3][4]։ Շարժման հիմնական գաղափարը կայանում է այն բանում, որ Երկրի կենսոլորտի համար ավելի լավ կլինի, եթե մարդկությունը դադարի իր գոյությունը[4][5]։
Մարդկության կամավոր բնաջնջման շարժում | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ընկերություն, cultural movement? և environmental movement? |
Երկիր | ![]() |
Հապավում | VHEMT |
Կարգախոս | «Թողեք երկար ապրենք, և կմեռնենք» (անգլ.՝ May we live long and die out) |
Հիմնադրված | 1991 |
Նպատակներ | Մարդկության կամավոր բնաջնջում բազմացումից հրաժարվելու միջոցով |
Կայք | vhemt.org vehemente.webs.com/INDEX.htm |

Այդ շարժման կողմնակիցների կարծիքով՝ մարդկային տեսակը «էկզոտիկ զավթիչ» է, որի բնակչությունը դուրս է եկել վերահսկողությունից, սպառնալիք է դարձել Երկրի էկոհամակարգի և այնտեղ ապրող կենդանիների և բույսերի համար։ Եվ միայն «Homo sapiens» տեսակի լիովին բնաջնջումն է վերականգնելու բնական կարգը և բնության ներդաշնակությունը[3][6]։
Պատմություն խմբագրել
Շարժումը հիմնվել է 1991 թվականին[3][4] Լես Յ․ Նայթի կողմից (անգլ.՝ Les U. Knight [lɛz ju naɪt] կեղծանունը հնչում է գրեթե նույնական անգլերեն «let’s unite» [lɛts ˈjuˌnaɪt] արտահայտությանը, որը թարգմանաբար նշանակում է «եկեք միավորվենք») Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Նայթը vhemt.org կայքի սեփականատերը և շարժման «ձայնն» է[3][4][7], թեև պնդում է, որ չի հիմնել շարժումը, այլ ընդամենը դրան անվանում է տվել[8]։
Լես Յ․ Նայթը զբաղվել է էկոլոգիական ակտիվիզմով 1970-ական թվականներին Վիետնամից վերադառնալուց հետո, դառնալով «Բնակչության զրոյական աճ» շարժման մասնակից, և կամավոր կերպով վազէկտոմիայի (ամլացման) վիրահատություն է անցել՝ լինելով 20 տարեկան[3][6][9]։
Շարժման գաղափարախոսություն խմբագրել
Շարժման ոչ պաշտոնական կարգախոսն է «Թողեք երկար ապրենք, և կմեռնենք» (անգլ.՝ May we live long and die out)[10]։ Շարժումը չի քարոզում սպանություններ, ինքնասպանություններ[3], զանգվածային ամլացում և այլ բռնի մեթոդներ, դրա փոխարեն առաջարկելով հրաժարվել մարդկային ցեղի հետագա վերարտադրումից[6][11]։
Պայմանականորեն շարժումն աջակցության երեք տեսակ է առանձնացնում․
- Կամավորներ (անգլ.՝ volunteers)՝ մարդիկ, որոնք աջակցում են մարդկային տեսակի բնաջնջմանը[12]։
- Աջակիցներ (անգլ.՝ supporters)՝ մարդիկ, որոնք չեն կարծում, որ մարդկության բնաջնջումն անհրաժեշտ է, սակայն այնուամենայնիվ հականաթալիզմի կողմնակիցներ են[12]։
- Անորոշներ (անգլ.՝ undecided)՝ շարժման պոտենցիալ կամավորներ կամ աջակիցներ[12]։
VHEMT-ը ֆորմալ կազմակերպություն չէ և չունի մասնավոր կառույցներ[2]։ Պաշտոնական ներկայացուցչությունը նույնպես բացակայում է։
Սիմվոլիկա խմբագրել
VHEMT -ի լոգոյում 180°-ով շրջված Երկիրը խորհրդանշում է տեսակետների և գործողությունների փոփոխության անհրաժեշտությունը, ինչպես նաև մոլորակային էկոհամակարգի աղետալի վիճակը։ «V»-ն (հապավում անգլ.՝ Voluntary-ից) կամավորության գերակայություն է նշանակում[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Symbolism of the logo for the Voluntary Human Extinction Movement»։ VHEMT.org (անգլերեն)։ Վերցված է 2019-31-12
- ↑ 2,0 2,1 «FAQ: About the Movement»։ VHEMT.org (անգլերեն)։ Վերցված է 2019-31-12
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Adams Guy (2007-03-07)։ «How to save the planet»։ The Independent (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-13-ին։ Վերցված է 2010-12-30
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Carlson Tucker (2005-12-05)։ «Taking on the Human Extinction Movement» (անգլերեն)։ MSNBC։ Վերցված է 2010-12-30
- ↑ Savory Eve (2008-09-04)։ «VHEMT: The case against humans» (անգլերեն)։ CBC News։ Վերցված է 2010-12-30
- ↑ 6,0 6,1 6,2 Steve Milloy Green Hell. — Washington, DC: Regnery Publishing, Inc., 2001. — P. 28. — ISBN 978-1-59698-585-8(անգլ.)
- ↑ Schilling Chelsea (2008-05-11)։ «Wanna help planet? ‘Let's all just die!’»։ WorldNetDaily (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-12-ին։ Վերցված է 2010-12-30
- ↑ FAQ: Кто является основателем? VHEMT.org(ռուս.)
- ↑ Dicum Gregory (2005-11-16)։ «GREEN Maybe None / Is having a child — even one — environmentally destructive?»։ SFGate.com (անգլերեն)։ Վերցված է 2010-12-30
- ↑ Les U. Knight։ «Motto Analysis»։ VHEMT.org (անգլերեն)։ Վերցված է 2019-31-12
- ↑ Park Michael (2001-07-29)։ «Anti-People Group Pushes for Man's Extinction»։ Fox News (անգլերեն) (Fox)։ Վերցված է 2010-12-30
- ↑ 12,0 12,1 12,2 «How to join VHEMT»։ VHEMT.org (անգլերեն)։ Վերցված է 2019-31-12
Գրականություն խմբագրել
- Best, Steven; Kellner, Douglas The Postmodern Adventure: Science, Technology, and Cultural Studies at the Third Millennium. — Guilford Press[en], 2001. — ISBN 978-1-57230-665-3(անգլ.)
- Ellis, Richard J. The Dark Side of the Left: Illiberal Egalitarianism in America. — University Press of Kansas[en], 1998. — ISBN 978-0-7006-1030-3(անգլ.)
- Ormrod, James S. 'Making room for the tigers and the polar bears': Biography, phantasy and ideology in the Voluntary Human Extinction Movement(անգլ.) // Psychoanalysis, Culture & Society : journal. — 2011. — Т. 16. — № 2. — С. 142—61. — (անգլ.)
- Weisman, Alan The World Without Us. — HarperCollins, 2010. — ISBN 978-1-4434-0008-4(անգլ.)