Գրունտի աղուտավորում, գետնի մշակում կիրակրի աղով՝ ոռոգման ջրանցքների, ջրամբարների, հողային պատվարների ու պատնեշների ջրանցիկությունը նվազեցնելու, ինչպես նաե գետնի կապակցվածությունն ու հողային կառուցվածքների (օրինակ ճանապարհների պաստառների) կայունությունը մեծացնելու համար։

Հիմնված է հողից կալցիումի մասնակի հեռացման ճանապարհով գետնի ֆիզիկական հատկությունների փոփոխման վրա։ Աղը գետնի մեջ մտցվում է չոր վիճակում կամ լուծույթի ձևով։ Աղուտավորում գրունտի կատարվում է աղի լուծույթում եղած նատրիումի և գետնի մեջ գտնվող կալցիումի իոնների փոխանակային կլանման շնորհիվ, գոյացած կալցիումի քլորիդը հողից հեղսւցվում է ջրով լվանալու միջոցով։

Աղուտավորում գրունտը կիրառվում է ավազակավային, կավավազային և կավային հողերի համար։ Աղուտավորումից հետո գետնի ծծանցման գործակիցը փոքրանում է 5-100 անգամ։ 1 լիտր մակերեսի համար ծախսվում է 1-5 կիլոգրամ աղ։ Աղուտավորվսւծ գետնի վրա կոշտ (հատկապես՝ գիպսաբեր) ջրերի երկարատև ներգործության դեպքում 3-5 տարի անց աղուտավորում գրունտի կրկնում են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրունտի աղուտավորում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 267