Բացել գլխավոր ցանկը

Սթիվ Ռոբերտ Իրվին (անգլ.՝ Stephen Robert Irwin կամ պարզապես Սթիվ Իրվին (անգլ.՝ Steve Irwin), փետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3], Էսենդեն (Վիկտորիա), Վիկտորիա - սեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][3], Բատ Ռիֆ, Քվինսլենդ), հայտնի ավստալիացի բնագետ, հեռուստալրագրող և բնության մասին բազմաթիվ կինոնկարների հեղինակ, որոնցից են՝ «The Crocodile Hunter» («Կոկորդիլոսների որսորդը»), «Crok Files», «The Crocodile Hunter Diaries» («Կոկորդիլոսների որսորդի օրագիրը»)։ Եղել է Քուինսլենդի Բիրվա քաղաքի «Ավստրալիայի գազանանոցի» նախկին սեփականտերը։

Սթիվ Իրվին
անգլ.՝ Steve Irwin
Steve Irwin.jpg
Ծնվել էփետրվարի 22, 1962(1962-02-22)[1][2][3]
ԾննդավայրԷսենդեն (Վիկտորիա), Վիկտորիա
Մահացել էսեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[4][1][2][3] (44 տարեկանում)
Մահվան վայրԲատ Ռիֆ, Քվինսլենդ
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԵրկերThe Crocodile Hunter
Մասնագիտությունկենդանաբան, հեռուստահաղորդավար, լրագրող, դերասան և բնապահպան
ԱմուսինԹերի Իրվին
Ծնողներհայր՝ Bob Irwin
Պարգևներ և
մրցանակներ
Queensland Australian of the Year award
ԵրեխաներRobert Irwin և Բինդի Իրվին
Կայքcrocodilehunter.com
Steve Irwin Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Սթիվը մանուկ հասակից կոկորդիլոսներ էր որսում իր ծնողներին պատկանող Քուինսլենդի սողունների գազանանոցի համար։ 1991 թվականից Իրվինը շարունակում է ընտանեկան բիզնեսը և շուտով նկարահանում է «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) կինոնկարի առաջին սերիաները, որ աշխարհով մեկ հայտնի դարձավ։ Նույն թվականին Իրվինը պարգևատրվեց ավստրալիական զբոսաշրջիկությունը խթանելու, Կանաչ մայրցամաքի ու վայրի բնության մասին կինոնկարներ ստեղծելու և «Ավստրալիայի գազանանոցը» հիմնելու համար։

Բազմաթիվ անգամ Իրվինի կյանքը մազից է կախված եղել։ Նա բազմաթիվ վերքեր ուներ, որոնք ստացել էր վայրի կենդանիների հետ շփվելուց։

Զոհվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին հերթական հեռուստաֆիլմի նկարանման ժամանակ՝ կատվաձուկը մահացու հարվածել է Իրվինի սրտին[5]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Այլ
1997-2004 Կոկորդիլոսների որսորդը Ինքն իրեն
1999-2000 Կրոկ Նիշքեր Ինքն իրեն
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Ինքն իրեն Էպիզոդիկ դեր
2002 Որսորդների գաղտնիքներ Ինքն իրեն Один эпизод
2002 Կոկորդիլոսների որսորդը․ Հանդիպակաց ընքացք Ինրն իրեն
2004 Հրաշալի ծնողները
2006 Փախիր Ծովափիղ (ձայն)
2007 Մահացու օվկիանոս Ինքն իրեն Հատուկ թողարկում (թողարկվել է մահվանից հետո), Ի հիշատակ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ի պատիվ Սթիվ Իրվինի անվանված է Ծովային ֆաունայի պահպանման ընկերության նավերից մեկը։ MY Steve Irwin[6].
  • 2009 թվականին Իրվինի անունով կոչվեց հազվագյուտ տրոպիկական լեռնային խխունջ։Crikey steveirwini Stanisic, 2009.
  • Իրվինի Էսլեյ կրիան (անգլ.՝ Elseya irwini) անվանվել է իր «համահետազոտողի» պատվին։ 1997 թվականին կենդանուն բռնել էր Իրվինի հայրը։ Մինչ այդ հետազոտողները այդպիսի կրիա դեռ չէին տեսել։
  • Սթիվի դուստրը՝ Բինդի Սյու Իրվինը իր անունը ստացել է Իրվինի սիրելի կոկորդիլոսի անունից, որը «Կոկորդիլոսների որսորդը» (անգլ.՝ Crocodile Hunter) (1996) կինոնկարի դերասաններից էր։
  • Իրվինը քննադատության է ենթարկվել PETA (Կենդանիներին լավ վերաբերվելող մարդիկ) կազմակերպությունից։ Կասզմակերպության փոխնախագահ Դեն Մեթյուսը Իրվինի մահը հետևյալ կերպ է մեկնաբանել՝
  Տարօրինակ չէ, որ Սթիվ Իրվինը զոհվեց, կենդանիներին հրահրելուց։ Նա կարիերա արեց վայրի կենդանիներին ջղայնացնելով և վախեցնելով
- Դեն Մեթյուս[7]
 

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել