Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում

Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Matkailu Suomessa), Ֆինլանդիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը[1]։

Ֆինլանդիայի Ռուկա լեռնադահուկային առողջավայրը

Ֆինլանդիա պետությունը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում[2][3][4]։ Տեղակայված է Բալթյան վահանի սահմաններում, իսկ տարածքում գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով[5]։

Ֆինլանդիայի զբոսաշրջության պատմության բարձրակետը համարվում է 1996 թվականը, երբ այս երկիրը դարձավ Շենգենյան համաձայնության անդամ[6][7] (նախորդ տարի Ֆինլանդիան միացել էր Եվրոպական Միությանը[8])։ 2011 թվականին Ֆինլանդիա են այցելել 7, 3 միլիոն զբոսաշրջիկներ, ինչը 17 %-ով գերազանցում էր 2010 թվականի ցուցանիշը։ 2013 թվականի տվյալներով զբոսաշրջիկների համար Ռուսաստանում Ֆինլանդիա այցելելու համար թողարկվել է ավելի քան 1, 5 միլիոն վիզա։ 2014 թվականից սկսած Ֆինլանդիան սկսեց հետաքրքրել ասիական երկրների զբոսաշրջիկներին, մասնավորապես գրանցվեց մեծ ներհոսք Ճապոնիայից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Հարավային Կորեայից։

Որպես զբոսաշրջային երկիր՝ Ֆինլանդիան ունի իր բնորոշումները՝ բալթյան ծովափեր, հյուսիսային սառը և մաքուր օդ, բևեռային ավանդույթներ և հիասքանչ գիշերային կյանք։ Ըստ 2014 թվականի տվյալների` Ֆինլանդիա այցելող զբոսաշրջիկների ամենամեծ զանգվածը (ավելի քան 615 հազար մարդ) բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ֆինլանդիայի սկանդինավյան հարևան Շվեդիան (մոտ 300 հազար) և երրորդ տեղում Գերմանիան (248 հազար)։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են Ֆինլանդիա մեկնում նաև Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Լատվիայից և այլ պետություններից։

Վիճակագրություն

խմբագրել
 

Ստորև ներկայացված է ըստ 2014 թվականի տվյալների Ֆինլանդիա ամենաշատ այցելող զբոսաշրջիկների թիվը՝ ըստ երկրի[9]։

N Երկիր Զբոսաշրջիկների քանակ
1   Ռուսաստան 615, 116
2   Շվեդիա 299, 589
3   Գերմանիա 248, 308
4   Միացյալ Թագավորություն 180, 562
5   Ճապոնիա 102, 154
6   ԱՄՆ 93, 469
7   Չինաստան 85, 388
8   Էստոնիա 83, 278
9   Ֆրանսիա 81, 880
10   Նիդերլանդներ 71, 567
Ընդհանուր 2, 731, 200

Մուտք Ֆինլանդիա

խմբագրել
 

Ֆինլանդիան 1996 թվականից Շենգենյան համաձայնության անդամ պետություն է[10][11]։ Համաձայնության անդամ պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի և Ֆրանսիայի քաղաքացիները Ֆինլանդիա կարող են մուտք գործել առանց վիզայի գրանցման[12]։

Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները ևս կարող են ազատ մուտք գործել Ֆինլանդիայի տարածք՝ որոշակի վերապահումներով։

Աշխարհի մյուս պետությունների քաղաքացիները Ֆինլանդիա կարող են մեկնել միայն վիզայի առկայությամբ։ Որոշակի արտոնություններ ունեն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի, Կենտրոնական Ամերիկայի երկրների (բացառությամբ Կուբայի), Վենեսուելայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ուրուգվայի, Չիլիի, Արգենտինայի, Պարագվայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Իսրայելի, Մալայզիայի, Թայվանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի քաղաքացիները, ովքեր 90 օր առանց վիզայի կարող են անցկացնել Ֆինլանդիայում[13]։

Մյուս բոլոր պետությունների քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները (այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների զբոսաշրջիկներ) իրավունք ունեն մուտք գործել այս երկիր միայն վիզայով։ Բացառություն են կազմում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքը, Գանան, Ժողովրդավարական Կոնգոն, Եթովպիան և Սոմալին, որի քաղաքացիները մուտքի իրավունք կարող են ստանալ հատուկ դեպքերում՝ բանակցությունների միջոցով։

Ֆինլանդիա մեկնելու հնարավորությունները Հայաստանից

խմբագրել

Հայ զբոսաշրջիկները ևս կարող են մտնել Ֆինլանդիայի տարածք։ Հայաստանի տարածքում ներկայումս չի գործում Ֆինլանդիայի դեսպանատուն, իսկ Հայաստանի քաղաքացիները Ֆինլանդիա կարող են մուտք գործել միայն վիզայի միջոցով։

Ֆինլանդիա մեկնող հայերը դիմում են Հայաստանում Իտալիայի դեսպանություն, որտեղ նրանք կարող են ստանալ 90 օր Ֆինլանդիայի տարածքում անցկացնելու իրավունք[14][15]։ Երևանի Խանջյան փողոցում գործում է Ֆինլանդիայի պաշտոնական հյուպատոսարան[16]։

Զբոսաշրջային կենտրոններ

խմբագրել

Ֆինլանդիայի բազմաթիվ քաղաքներ և բնակավայրեր ունեն բարձր ցուցանիշներ զբոսաշրջության ասպարեզում[17]։ Ֆինլանդիայի մայրաքաղաքը՝ Հելսինկին, ունի համաեվրոպակական, միջազգային կարևոր զբոսաշրջային նշանակություն[18] և համարվում է Հյուսիսային Եվրոպայի ամենաթանկ քաղաքներից մեկը։

Ֆինլանդիան համարվում է ներդաշնակ երկիր. մի կողմից Բալթիկ ծովի արևոտ ծովափերը, մյուս կողմից սկանդինավյան սառը օդը։

Ձմռան ամիսներին Ֆինլանդիայի շատ քաղաքներում վերաբացվում են լեռնադահուկային առողջավայրերը, մասնավորապես՝ Ռուկու հանրահայտ առողջավայրը։ Ֆինլանդիայում զբոսաշրջային քաղաքներ են համարվում նաև Տուրկուն, Պորվոոն և Կոկկոլը։

Մայրաքաղաք Հելսինկի

խմբագրել
 
Հելսինկիի կենտրոնական թաղամասը կեսօրին

Հելսինկին համարվում է Հյուսիսային Եվրոպայի և Սկանդինավյան թերակղզու խոշոր քաղաքներից մեկը։ Վերջինս հանդիսանում է նաև Ֆինլանդիայի մայրաքաղաքը և կարևորագույն ծովային նավահանգիստը[19]։

Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ հանգրվանում են այս քաղաքում։ Ֆինլանդիայի այս քաղաքում է տեղակայված երկրի նախագահի նստավայրը և սենատի հրապարակը։ Բացի այդ, քաղաքում կան նաև բազմաթիվ թանգարաններ և զբոսայգիներ[20]։

Հելսինկի քաղաքը հիմնադրվել է միջնադարում և հենց այս ժամանակահատվածում էլ բուռն զարգացում ապրել։ 1550 թվականի հուլիսի 12-ին Շվեդիայի թագավոր Գուստավ I Վազայի կողմից[21], այն բանից հետո, երբ Շվեդիայի թագավորությունը վերջնականապես անկախացավ Դանիայից։

 
Հելսինկին 2009 թվականին

Հյուսիսային պատերազմի ընթացքում քաղաքը լուրջ վնասներ է կրում, սակայն չդիմակայելով 1808-1809 թվականների շվեդ-ռուսական պատերազմներին վերջնականապես անցնում է Ռուսական կայսրությանը[22][23]։ Ռուսաստանի կազմում 1870 թվականին քաղաքը երկաթուղով կապվում է Սանկտ Պետերբուրգի հետ, որի շնորհիվ էլ ամրապնդվում է քաղաքների բարեկամական հարաբերությունները։ Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո քաղաքը դառնում է երկրի մայրաքաղաքը[24]։

Միջնադարում ստեղծված այս քաղաքը մշտապես եղել է Եվրոպայի ուշադրության կիզակետում։ 1952 թվականին քաղաքը հյուրընկալում է Ամառային օլիմպիական խաղերը[25][26][27], իսկ 2006 թվականին Հունաստանում տոնած հաղթանակից հետո 2007 թվականին այստեղ է անցկացվում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթը[28][29]։

Աշխարհագրորեն քաղաքը գտնվում է Սկանդինավյան թերակղզու արևելքում՝ Ֆիննական ծոցի ափին։ Ափերը ողողում են Բալթիկ ծովի ջրերը։

Կլիման բարեխառն է, անցումային։ Ձմեռները տևում են երկար և լինում են ձնառատ, իսկ ամառները՝ կարճ և զով։ Տարվա ցուրտ ամիսներին սովորական երևույթներ են սառնամանիքները (ամենացուրտ օրը օդի ջերմաստիճանը կազմել է -34, 3 °C[30])։ Ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C-ը։

Առավելագույն տեղումները գրանցվում են ամռան վերջին և ամբողջ աշնանը[31]։

Հելսինկիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 8.5
(47.3)
11.8
(53.2)
17.1
(62.8)
21.9
(71.4)
29.6
(85.3)
32.0
(89.6)
33.1
(91.6)
31.2
(88.2)
26.2
(79.2)
19.4
(66.9)
13.8
(56.8)
10.5
(50.9)
33.1
(91.6)
Միջին բարձր °C (°F) −1.3
(29.7)
−1.9
(28.6)
1.6
(34.9)
7.6
(45.7)
14.4
(57.9)
18.5
(65.3)
21.5
(70.7)
19.8
(67.6)
14.6
(58.3)
9.0
(48.2)
3.7
(38.7)
0.5
(32.9)
9.0
(48.2)
Միջին օրական °C (°F) −3.9
(25)
−4.7
(23.5)
−1.3
(29.7)
3.9
(39)
10.2
(50.4)
14.6
(58.3)
17.8
(64)
16.3
(61.3)
11.5
(52.7)
6.6
(43.9)
1.6
(34.9)
−2
(28)
5.9
(42.6)
Միջին ցածր °C (°F) −6.5
(20.3)
−7.4
(18.7)
−4.1
(24.6)
0.8
(33.4)
6.3
(43.3)
10.9
(51.6)
14.2
(57.6)
13.1
(55.6)
8.7
(47.7)
4.3
(39.7)
−0.6
(30.9)
−4.5
(23.9)
2.9
(37.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −34.3
(−29.7)
−31.5
(−24.7)
−24.5
(−12.1)
−16.3
(2.7)
−4.8
(23.4)
0.7
(33.3)
5.4
(41.7)
2.8
(37)
−4.5
(23.9)
−11.6
(11.1)
−18.6
(−1.5)
−29.5
(−21.1)
−34.3
(−29.7)
Տեղումներ մմ (դյույմ) 52
(2.05)
36
(1.42)
38
(1.5)
32
(1.26)
37
(1.46)
57
(2.24)
63
(2.48)
80
(3.15)
56
(2.2)
76
(2.99)
70
(2.76)
58
(2.28)
655
(25.79)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 21
(8.3)
23
(9.1)
14
(5.5)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
4
(1.6)
12
(4.7)
74
(29.2)
Միջ. անձրևոտ օրեր 19 17 15 11 11 14 12 15 14 16 18 20 182
Միջին ամսական արևային ժամ 38 70 138 194 284 297 291 238 150 93 36 29 1858
աղբյուր:

Կենտրոնական հրապարակներ և նախագահի նստավայր

խմբագրել
 
Հելսինկիի պետական համալսարան

Հելսինկի քաղաքի ճարտարապետական տեսարժանությունները գտնվում են հրապարակներում։ Երկրի գլխավոր հրապարակը համարվում է սենատի հրապարակը, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի մայր տաճարը, Հելսինկիի պետական համալսարանը, ինչպես նաև օրենսդիր մարմինը ներկայացնող սենատի շենքը։

Այս հրապարակը տարվա տարբեր եղանակներին լիքն է լինում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներով, քանի որ այստեղ ներկայացված են ոչ միայն կարևոր պետական կառույցներ, այլ ճարտարապետական յուրօրինակ կոթողներ և արձաններ։

Հրապարակի կենտրոնում վեր է խոյանում Ալեքսանդր II-ի արձանը, որը դարձել է հրապարակի խորհրդանիշներից մեկը։

Ավելի հարավ գտնվում է երկրի գլխավոր ուսումնական հաստատությունը՝ Հելսինկիի պետական համալսարանը[32], որը հիմնադրվել է 1640 թվականին և ունի ավելի քան 36, 500 ուսանող։ Համալսարանի մասն է հանդիսանում նաև Ֆինլանդիայի ազգային գրադարանը, որը նաև համարվում է Ֆինլանդիայի հիմնական գրապահոցը[33]։

Ճարտարապետական և պետական կարևորագույն նշանակություն ունի նաև նույն Լյուդվիգ Էնգելի կողմից նախագծած Հելսինկիի քաղաքապետարանի շենքը, որտեղ քննարկվում են քաղաքին առնչվող կարևոր հարցեր։

Իսկ երկրի երկրորդ խոշորագույն`շուկայական հրապարակում է գտնվում նախագահի նստավայրը[34]։

Ֆիննական այլ քաղաքներ

խմբագրել
 
Յուվյասկյուլյանի համայնապատկերը

Բացի Հելսինկիից, Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն են Տամպերեն, Պորվոոն, Պորին, Կոկկոլան, Յուվյասկյուլյան, Օուլուն և Տուրկուն։ Քաղաքների մեծ մասին բնորոշ է բևեռային սառը կլիման, իսկ մյուս մասին՝ բարեխառն փոփոխական կլիման։ Ֆինլանդիայի գրեթե բոլոր քաղաքները ավելի զբոսաշրջային են ձմռան ամիսներին՝ սուրբծննդյան տոների նախաշեմին[35][36]։

Տամպերե քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ 166 հազար բնակչություն ունեցող այս քաղաքը համարվում է Ֆինլանդիայի տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնը[37]։ Տամպերեն հեղափոխական ավանդույթների քաղաք է և պատմության ընթացքում այստեղ տեղի են ունեցել բազմաթիվ հեղափոխություններ և ուղեկալումներ։

 
Գիշերային Օուլուում կայանված հեծանիվներ

Տամպերեի գլխավոր զբոսաշրջային Սյարկյաննեմի ժամանցային այգին է[38]։ Այն իրենից ներկայացնում է աքվարիում, կենդանաբանական այգի, պլանետարիում և ատրակցիոնների սրահ։ Այգու տարածք մուտք գործելը վճարովի է (32 Եվրո)։ Այգու տարածքում գործում է նաև նկարչական թանգարան։

Քաղաքի տարածքում գործում են նաև այլ թանգարաններ՝ արվեստի թանգարան, բնության պատմության թանգարան, Լենինի թանգարան, հոկեյի պատմության թանգարան և այլն։

Ֆինլանդիայի ամենալճաշատ քաղաքներից է Յուվյասկյուլյան, որի զբոսաշրջային հաջողությունները փոխկապակցված են իր տարածքում գտնվող ներքին ջրերի հետ։ Տեղաբնիկները քաղաքին անվանում են «ֆիննական Աթենք»՝ քանի որ քաղաքը կառուցված է հունա-հռոմեական ճարտարապետական ոճով։

Յուվյասկյուլյան Ֆինլանդիայի բժշկագիտական քաղաքն է, և ամեն տարի հարյուրավոր հիվանդներ բուժման նպատակով տեղափոխվում են այս քաղաք։ Լճային նավահանգիստ հանդիսացող Յուվյասկյուլյան հիանալի հնարավորություն է ստեղծում նավերով շրջագայելու համար։

Խոշոր քաղաքներից Պորին բալթիկծովյան խոշորագույն նավահանգիստներից է, որտեղ զարգացած են մոտոցիկլետային սպորտը և ձիարշավները։

 
Ատրակցիոններ Սյարկյաննեմի ժամանցային այգում

Համաշխարհային ժառանգության օբյեկտներ

խմբագրել
 

Ֆինլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 7 անուն (2014 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության 0, 6 %-ը (2016 թվականի տվյալներով՝ 1080 օբյեկտ)[39]։ Բոլոր օբյեկտները ցանկի մեջ ներառված են մշակութային չափանիշներով, ընդ որում, դրանցից որոշները ճանաչվել են մարդկային հանճարի գլուխգործոց։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Ֆինլանդիայի տարածքում գտնվող 6 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում։ Ֆինլանդիայի Հանրապետությունը 1987 թվականի մարտի 4-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը։ Ֆինլանդիայի տարածքում գտնվող առաջին օբյեկտը գրացվել է 1991 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 15-րդ նստաշրջանում։

Համաշխարհային ժառանգության ցանկի տեսարժանություններ

խմբագրել
 
Հին Ռաումի համայնապատկերը

Ֆինլանդիայի տարածքում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող առաջին օբյեկտները գրացվել են 1991 թվականին. դրանք եղել են Ռաում քաղաքի հին թաղամասը և Սուոմենլիննա ամրոցը։

Հին Ռաումը Ֆինլանդիայի ժամանակակից Ռաում քաղաքի ծառաշեն կենտրոնն է։ Այն զբաղեցնում է հաստատուն 0, 3 կմ² տարածք և ներառում ավելի քան 800 բնակիչներ ունեցող 600 շենքեր։ Անտիկ քաղաքի տարածքում գտնվող ամենահին շենքը թվագրվում է 18-րդ դարին։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքի փայտաշեն լինելու պատճառով այսեղ եղած շենքերը և շինությունները բազմիցս հրդեհվել են, իսկ շենքերը՝ մոխիրի վերածվել։ Քաղաքում է գտնվում զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող 18-րդ դարի հնություն համարվող Սուրբ Խաչի մայր տաճարը։

 
Ծովեզր Կվարկենի նեղուցից

Զբոսաշրջությունը խթանող կարևոր գործոններից է նաև միջնադարյան կառույց հանդիսացող Սվեաբորգի ամրոցը։ Սվեաբորգի ամրոցը կամ պարզապես Սուոմենլիննան համարվում է Հելսինկիի հիմնական տեսարժանություններից մեկը՝ տեղակայված Ֆիննական ծոցի ափին։ Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է ամրոցի մաս հանդիսացող թանգարանային համալիրը՝ հինգ տեսարժան թանգարաններով (ազգային թանգարան, Ավգուստին Էրենսվերդի տուն-թանգարան, խաղալիքների թանգարան, ռազմական թանգարան, առափնյա թանգարան)։ Այնտեղ է պահվում նաև հանրահայտ ֆիննական «Վասիկկո» լաստանավը։ Պետյայյավեսի հին եկեղեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ է ստացել 1994 թվականին։ Եկեղեցին ստեղծվել է միջնադարի ճարտարապետական ծաղկման ժամանակահատվածում՝ 1763-1764 թվականներին։ Լյութերական այս եկեղեցին զբոսաշրջիկներին գրավում է ավանդական սկանդինավյան եկեղեցական ճարտարապետությամբ, ինչպես նաև դրան համատեղած Վերածննդի (Ռենեսանս), գոթական և ֆիննական ավանդական փայտե ճարտարապետության տարրերով։

 
Պետյայյավեսի հին եկեղեցին

Ֆինլանդիայում համաշխարհային ժառանգության մյուս օբյեկտներն են Վերլայի փայտավերամշակման գործարանը, Սամմալահդենմյարկի բրոնզեդարյան հուղարկավորության համալիրը, «Ստրուվե» երկրաբաշխական կամարը և Շվեդիայի և Ֆինլանդիայի ծովային սահմանի միջև գտնվող Կվարկեն նեղուցը։ Վերլա գյուղը գտնվում է Ֆինլանդիայի հարավում։ Այս գյուղում գտնվող փայտավերամշակման գործարանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային օբյեկտների ցանկում։ Փայտավերամշակման գործարանը հիմնադրվել է 1872 թվականին Հուգո Նոյմանի կողմից։ Գործարանը փոկվել է 1964 թվականին, իսկ 1972 թվականին այստեղ բացվել է առաջին ֆիննական արդյունաբերական թանգարանը։

Ֆինլանդիայի Հանրապետության և Շվեդիայի թագավորության միջև գտնվող Կվարկեն նեղուցը և Բարձր ափ ծովեզրը միասին կազմում են Ֆինլանդիայի տարածքում համաշխարհային ժառանգության թերևս միակ բնական օբյեկտները։ Կվարկեն նեղուցը գտնվում է Բալթիկ ծովում՝ ծովի մակարդակից 29 մետր բարձրության վրա։ Համաշխարհային ժառանգության ցանկում է 2006 թվականից։

Ֆիննական ձմեռ

խմբագրել

Ամանորը Ֆինլանդիայում

խմբագրել
 
Սանտա Կլաուսը Հելսինկիի փողոցներում
 
Ամանորյա հրավառություն Ֆինլանդիայում
 
Ամանորյա տոնածառ Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի Հանրապետությունը հայտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում առավելապես սուրբծննդյան տոներին և Ամանորի նախաշեմին։ Ինչպես Եվրոպայի մյուս ծայրերում, Ֆինլանդիայում ևս Ամանորը նշվում է դեկտեմբերի 31-ի երեկոյից մինչև հունվարի 1-ը։ Սուրբծննդյան տոնը Ֆինլանդիայում նախորդում է Ամանորին։

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի նախօրեին, խանութները և հիմնարկությունները Ֆինլանդիայում աշխատում են ավելի պակաս ժամանակով, իսկ տրանսպորտը աշխատում է հինգժամյա չվացուցակով։

Ավանդույթի համաձայն՝ ժողովրդին ուղղված ամանորյա շնորհավորանքներով (հեռարձակվում է Ֆինլանդիայի հանրային հեռուստատեսությամբ) հանդես է գալիս ոչ թե երկրի նախագահը, այլ Հելսինկիի քաղաքապետը։ Քաղաքապետի խոսքերը հեռարձակվում են ամբողջ Ֆինլանդիայով մեկ։ Ամանորյա հրավառությունը փրկարարական ծառայության թույլտվությամբ հատուկ մարդկանց կողմից իրականացվում է կենտրոնական հրապարակում և բնակելի թաղամասերում։

Ինչպես մյուս շատ երկրներում, այնպես էլ Ֆինլանդիայում, անվտանգության և կարգուկանոնի պահպանման նպատակով արգելվում է հրավառության կազմակերպումը անչափահաս ֆինների կողմից։ Ֆինլանդիայում օգտագործվում է միայն «ՍԵ» մակնիշի կամ Թուկիսի կողմից թույլատրելի հրավառությունները։ Հունվարի 1-ից հասարակական տրանսպորտը երթևեկում է կիրակնօրյա գրաֆիկով։ Փոխվում են գնացքների հեռավոր երթերի չվացուցակները, խանութները չեն աշխատում։ Ֆինլանդիայում Ամանորին ընդունված չէ նվերներ տալը։ Դա արվում է Ծննդյան տոների նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին։

Ամանորյա տոները այս երկրում նշվում են համեստ կերպով։ Ֆինլանդիայում Ամանորի սեղանին դրվում են սահմանափակ քանակությամբ ուտեստներ։ Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Հունաստանի պես ուտեստները ֆիննական ամանորյա սեղանին առատ չեն։

Ֆինլանդիայում Ամանորի սեղանը Ծննդյան տոնի սեղանի նման ճոխ չէ։ Ֆինները այդ օրը նախընտրում են դիմավորել նրբերշիկով և կարտոֆիլով աղցանով։ Ըմպելիքներից գերադասում են գարեջուրը։

Լապլանդիա և Սանտա Կլաուսի մասին ավանդույթներ

խմբագրել
 
Սանտա Կլաուսի գրասենյակը սուրբծննդյան գյուղում

Աշխարհագրորեն Ֆինլանդիան գտնվում է Լապլանդիայի բնաշխարհում։ Բնաշխարհի տարածքը բաժանված է Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Ռուսաստան պետությունների մեջ։ Ըստ ավանդության, ֆիննական Լապլանդիան համարվում է Սանտա Կլաուսի, Ձմեռ Պապի և նրանց սաամական գործընկեր Մուն Կալսայի ծննդավայրը և աշխատատեղը[40][41]։ Ֆիննական Ռովանիեմի զբոսաշրջային քաղաքից 9 կմ հեռավորության վրա կառուցվել է Սանտա Կլաուսի գյուղը՝ զվարճանքների այգի, որը նվիրված է Ձմեռ Պապին, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի[40]։

Սանտա Կլաուսի գյուղը համարվում է Սանտա Կլաուսի բնակավայրը, այդ պատճառով այն Ֆինլանդիայում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից է։ Սանտա Կլաուսի գյուղը բաժանվում է մի քանի տեսարժան վայրերի. Բևեռային շրջան, Սանտա Կլաուսի հիմնական փոստային գրասենյակ, Սանտա Կլաուսի գրասենյակ և այլ վայրեր, օրինակ՝ խանութներ, ռեստորաններ։

Զբոսաշրջիկների հիմնական հոսքը գալիս է Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Չինաստանից, Ճապոնիայից և Հնդկաստանից։

Սանտա Կլաուսի գյուղը Լապլանդիայում (Բևեռային շրջանում) համարվում է ամենահայտնի վայրը։ Սուրբծննդյան տոների շրջանում դեպի քաղաքի օդանավակայան չվերթների քանակն ավելանում է երեք անգամ։

Զբոսաշրջության այլ տեսակներ

խմբագրել

Լեռնադահուկային զբոսաշրջություն

խմբագրել
 
Ձմեռային դահուկորդներ Ֆինլանդիայում
Լծկան շներ Ֆինլանդիայում

Ֆինլանդիայում (հատկապես՝ Լապլանդիայում) բարձր զարգացում ունի ձմեռային զբոսաշրջությունը (ֆիններեն՝ Talvi matkailu): Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների համար այստեղ կան բազմաթիվ ուղղաձիգ զառիվայր և ձյունապատ տարածքներ։ Ֆինլանդիայում հանգրվանած զբոսաշրջիկները կարող են վարել ձյունագնաց ավտոմեքենա՝ լծելով ըստ նախընտրության լծկան շներ կամ բևեռային եղջերուներ (Գլխավորապես՝ Յուլյաս առողջարանում)։

Լեռնադահուկային սպորտաձևերի համար նախատեսված խոշոր առողջարաններն են Սալլան, Փյուխյան, Ռուկան, Սուոմուն, Սաարիսելկյան, Լևին և Յուլյասը։

Փորձագետները նշում են, որ ռուս զբոսաշրջիկները մեծ քանակությամբ Ֆինլանդիայի առողջարաններ սկսել են ժամանել իրենց սեփական մեքենայով։

1996 թվականից Ֆինլանդիայի Կեմի քաղաքում ամեն ձմեռ կանգնեցվում է հսկայական Լումիլիննա ամրոցը[42], որը կառուցվում է բացառապես քամուց կարծրացած ձյունից և սառույցից։ Այս երևույթը հատկապես գրավում է Չինաստանից և Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներին։

Ֆինլանդիայում հաճախակի են նկատվում բևեռափայլերը։ Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի լուսարձակումն է։ Բևեռափայլի ժամանակ երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է լինում կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։

Էկոզբոսաշրջություն

խմբագրել
 
Լեմմենյոկի ազգային պարկ

2010 թվականին Ֆինլանդիայում մեծ թափ է առնում և սկսում է զարգանալ էկոլոգիական զբոսաշրջությունը։ Զբոսաշրջության այս ոլորտի զարգացման համար երկրի տարածքում կան ընդհանուր առմամբ 39 ազգային պարկեր և արգելոցային տարածքներ։

Երկիրը աչքի է ընկնում նաև լճերի բազմազանությամբ։ Ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, որ նշանակում է «ճահիճների ու լճերի երկիր»։ Ֆինլանդիայի տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լճերի թիվը շուրջ 6 հազար է (տարածքի 10 %-ը)։

Յուրօրինակ է նաև բուսական և կենդանական աշխարհը։ Տարածված են նաև կենդանիներ և բույսեր, որոնք Սկանդինավյան թերակղզու համար էնդեմիկ են։ Մեծ տարածում ունեն նաև սնկերը։

Արգելոցային տարածքներ

խմբագրել

Ֆինլանդիայի տարածքում գտնվում են 39 արգելոցներ։ Դրանք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 8, 150 կմ քառակուսի տարածք, ինչն Ֆինլանդիայի ամբողջ տարածքի 2, 5 %-ն է։

Տարածքով ամենամեծ ազգային պարկը Լեմմենյոկին է։ Ազգային պարկը գտնվում է Ֆինլանդիայի հյուսիսում՝ Լապլանդիայի երկրամասում։ Բացի տարբեր տեսակի թռչուններից, ազգային պարկի տարածքում ապրում են նաև գայլեր և արջեր։ Թերևս Լեմմենյոկիում պահպանվել է եղջերուների որսի սովորույթը, որի արդյունքում ազգային պարկի տարածքում զոհ են դարձել մոտ 7500 եղջերուներ։

1940-ականներին համանուն գետի շրջակայքից հանվել են մեծ քանակությամբ ոսկու պաշարներ։ Լեմմենյոկի տարածքում ոսկու որոնումները մինչ օրս շարունակվում են։

Խոշոր ազգային պարկեր են նաև Հելվետինյարվին, Օուլանկան, Ուրհո Կեկոնեն, մերձափնյա կղզիները և այլն։

Ինչպես Լեմմենյոկիում, այնպես էլ Հելվետինյարվիում տարածված են եղնիկների որսը։

Բուսական և կենդանական աշխարհ

խմբագրել
 
Ճչացող կարապներ Ֆինլանդիայում

Աշխարհագրորեն՝ Ֆինլանդիայի տարածքը բաժանված է երեկ էկոգոտիների․

  • Սկանդինավյան և ռուսական տայգա
  • Սարմատյան խառն անտառներ
  • Սկանդինավյան լեռնային կեչու անտառներ և մարգագետիններ։

Տայգան տարածվում է Ֆինլանդիայի հյուսիսային հատվածների հարավային նահանգներում, որոնք առավել բնորոշ են Բալթյան տարածաշրջանին (Հատկապես Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի բնաշխարհին)։ Ֆինլանդիայի ծայր հյուսիսը՝ Սառուցյալ օվկիանոսին հարող տարածքը, հիմնականում լեռնային է և գերակշիռ մաս են կազմում լեռնային անտառները։

Ֆինլանդիան ունի բազմազան կենդանական աշխարհ։ Այստեղ հանդիպում են մոտավորապես 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 248 տեսակի թռչուններ, ավելի քան 70 տեսակի ձկներ, ինչպես նաև 11 տեսակի գորտեր և սողուններ։

Ֆինլանդիայի ամենատարածված կաթնասունը համարվում է գորշ արջը, որն էլ հանդիսանում է երկրի ազգային խորհրդանիշներից մեկը[43][44]։ Լայնորեն տարածված են նաև գորշ գայլերը, հյուսիսային եղջերուները, կուղխները և այլն։

Հյուսիսային եղջերուն լինելով Սանտա Կլաուսի խորհրդանիշներից մեկը, համարվում է «Սանտա Կլաուսի ծննդավայրի»՝ Լապլանդիայի խորհրդանշական առասպական կենդանին։

Ֆինլանդիայի տարբեր շրջաններում տարածված են նաև բազմաթիվ թռչուններ[45], որոնցից ամենանշանավորներից է ճչան կարապը։ Վերջինս բադերի ընտանիքի ձմեռող թռչուն է։

Ամենատարածված թռչուններից է նաև բվեճը[46], որը ևս կարևոր նշանակություն ունի երկրի մշակույթում։

Օդանավակայան

խմբագրել
 

Ֆինլանդիայի ամենամեծ և գլխավոր օդանավակայանը Հելսինկի քաղաքի միջազգային օդանավակայանն է, որը հաճախ կոչվում է նաև Հելսինկի-Վանտաա օդանավակայան։

Հելսինկիի միջազգային օդանավակայանը Հյուսիսային Եվրոպայի գլխավոր օդանավակայաններից է և առաջատարը տարածաշրջանում՝ ըստ ուղևորափոխադրման տարածքային ընդլայնման։

Ըստ տարեկան ընդունած ուղևորների քանակի՝ այս օդանավակայանը 31-րդն է Եվրոպայում և 4-րդը Հյուսիսեվրոպական երկրներում (Դանիա, Ֆարերյան կղզիներ, Իսլանդիա, Նորվեգիա, Ալանդյան կղզիներ, Շվեդիա, Ֆինլանդիա

Հելսինկիի միջազգային օդանավակայանը կատարում է ամբողջ Ֆինլանդիայի ավիափոխադրումների 90 %-ը։ Այն տարեկան ընդունում է մոտ 13, 8 միլիոն ուղևոր՝ Ֆինլանդիայից և աշխարհի տարբեր ծայրերից։

Հելսինկիի օդանավակայանը կատարում է ուղևորափոխադրումներ 30 տարբեր ուղղություններով։ Ամենախոշոր ուղղություններն են Գերմանիան, Շվեդիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆրանսիան և Ճապոնիան։ Բացի այս պետություններից, Ֆինլանդիայից կարելի է մեկնել նաև Իտալիա, Նիդերլանդներ, Չինաստան, Նորվեգիա, Թուրքիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, Թաիլանդ, Լատվիա, Լեհաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Էստոնիա, Հունաստան, Չեխիա, Հունգարիա, Բելգիա, Հոնկոնգ, Հարավային Կորեա, Ավստրիա, Սինգապուր, Խորվաթիա, Իսլանդիա և Պորտուգալիա։

Խոհանոց

խմբագրել
 
Ֆիննական ճանապարհային տարբերանշան, որը հուշում է, որ մոտակայքում գործում է սննդի կետ
 
Սկանդինավյան նախաճաշ

Ավանդական ֆիննական խոհանոցի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ առատորեն օգտագործվում է ձուկը՝ որպես սննդատեսակ։ Դա պայմանավորված է Ֆինլանդիայում մեծ քանակությամբ լճերի առկայությամբ։ Ձկնատեսակներից օգտագործվում է հիմնականում սաղմոն, ծովատառեխ, սիգ, իշխան և մանրաձուկ։ Ֆիննական խոհանոցում օգտագործվում է նաև կենդանական միս, հատկապես հյուսիսային եղջերուի և որմզդեղնի միսը։ Օգտագործվում են հատապտուղներ, նաև մուրաբայի կամ դոնղողի տեսքով, ինչպես նաև ուտելի սնկի տարբեր տեսակներ։

Ֆինն ժողովրդի ավանդական ուտեստներից է ձավարով երշիկը (ռուս.՝ крупяные колбаска), որի հիմնական բաղադրիչներն են բրինձը և ձավարը։ Ձավարեղենը կարելի է համարել ֆիննական խոհանոցի անբաժանելի մասնիկը, քանի որ նրանցով են պատրաստում շատ ֆիննական ավանդական ուտեստներ։

Ֆինլանդիայի ազգային խոհանոցը ունի շատ ընդհանուր գծեր սկանդինավյան երկրների (հատկապես` Շվեդիայի) ազգային խոհանոցների հետ։ Շատ ուտեստներ (այդ թվում՝ գրաավիլոհի, տեֆտելի, լիհապուլլետ) ընդհանուր են երկու երկրների ազգային խոհանոցներին էլ։ Այդուհանդերձ, ֆիննական խոհանոցը սերտորեն կապված է նաև Ռուսաստանի ազգային խոհանոցի հետ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Tourism in Finland - About us» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «Geography of Finland, Landforms - World Atlas». www.worldatlas.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «5 Countries that Make Up the Scandinavian Region». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «The Essential Scandinavia Travel Guide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Lahermo, P. W.; Tarvainen, T.; Tuovinen, J.-P. (1994 թ․ հոկտեմբերի 1). «Atmospheric sulfur deposition and streamwater quality in Finland». Environmental Geology. 24: 90–98. doi:10.1007/BF00767882.
  6. «Schengen Visa Countries List - Schengen Area» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «The countries of the Schengen area | AXA Schengen». www.axa-schengen.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Anonymous (2016 թ․ հուլիսի 5). «Finland - European Union website, the official EU website - European Commission». European Union website, the official EU website - European Commission (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «PX-Web - Ընտրել փոփոխականը և արժեքները». Այցելել Ֆինլանդիա. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  10. «Finland Schengen Visa: Requirements, Application & Guidelines» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Finland Visa Information - India - Home Page». www.vfsglobal.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Երևան - Տեղեկություններ վիզա ստանալու մասին». www.eriwan.diplo.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Thai Airways International | Book Flights to Bangkok, Seoul & More». www.thaiairways.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանություն - Հելսինկի, Ֆինլանդիա». Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  15. One, Studio. «Իտալական դեսպանատուն Հայաստանում - Eurotour». www.eurotour.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Դեսպանատներ։ Դեսպանություններ, Դեսպանատներ և հյուպատոսություններ, ՀՀ գործող դեսպանատներ». www.tours.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Տուրիզմ». mireconom.blogspot.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Main attractions in Helsinki». 2011 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Хельсинки — VisitFinland.com» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Музеи в Хельсинки». 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  21. «Գւոստավ Առաջին Վազայի գործունեությունը». Tabblo.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.
  22. «Ֆինլանդիայի պատմություն, Հելսինկի. ռուսական տիրապետության շրջան». Veta.yle.fi. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  23. Bibliography of Social Science Periodicals and Monograph Series: Iceland, 1950-1962 (անգլերեն). Washington : The Bureau. 1962 թ․ հունվարի 1.
  24. «Helsinki rises from the ashes as Finland's capital | Helsinki 200 years as capital». www.helsinki200.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  25. «Helsinki 1952 Olympic Games». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Helsinki 1952 Summer Olympics - results & video highlights». 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  27. Ամառային Օլիմպիական խաղեր 1952, Ֆինլանդիա, Հելսինկի. http://library.la84.org/6oic/OfficialReports/1952/OR1952.pdf. Պաշտոնական հաշվետվություն. {{cite book}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  28. «Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ Ֆինլանդիա». esctoday.com. 2007 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  29. «Eurovision Song Contest 2007 Final | Eurovision Song Contest». Eurovision.tv. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  30. «Ֆինլանդիայի կլիմայական տվյալներ. ամենացուրտ օրը Հելսինկիում» (ֆիններեն). Ֆինլանդիայի օդերեվութաբանության կազմակերպություն. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  31. «Ֆինլանդիայի կլիմայական վիճակագրություն». Fmi.fi. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  32. «University of Helsinki». Times Higher Education (THE) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. «Helsinki University Main Library / Anttinen Oiva Architects» (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  34. «Kauppatorilla kansanjuhla Lordin kunniaksi». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  35. JPC-DESIGN, whychristmas?com /. «Christmas in Finland on whychristmas?com». www.whychristmas.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  36. «Helsinki – the Christmas city — VisitFinland.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  37. «Тампере (Финляндия): Тампере путеводитель, все о Тампере». www.votpusk.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  38. «Tourism in Tampere | Demola Tampere». tampere.demola.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  39. «UNESCO World Heritage Site Verla / World Heritage Sites in Finland». UNESCO World Heritage Site Verla. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  40. 40,0 40,1 «Праздники с финским колоритом — VisitFinland.com» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  41. Հանրահայտ ամանորյա Սանտա Կլաուսի ծագումնաբանությունը Արխիվացված 2008-12-17 Wayback Machine (անգլ.)
  42. Финляндия // Вокруг света. № 1. 1999.
  43. «Iconic Finnish nature symbols stand out - thisisFINLAND» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «Finland State Symbols, Song, Flags and More - Worldatlas.com». www.worldatlas.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  45. «About Finland — VisitFinland.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  46. «Owls of Finland | Finnature - Bird Photography, Birdwatching Tours, and Wildlife Photography». finnature.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.