Խանջյան փողոց (Երևան)
Երևանի փողոց
Խանջյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, 1932-1936 թթ. ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանի։
Խանջյան փողոց | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1600 մետր |
Սկիզբ | Տիգրան Մեծի պողոտա |
Ավարտ | Նալբանդյան փողոց |
Գտնվում է ափին | Գետառ |
Անվանվել է ի պատիվ | Աղասի Խանջյան |
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Տիգրան Մեծի պողոտայից և ձգվում մինչև Նալբանդյան փողոցը։ Հատվում է Չայկովսկու փողոցի, Փավստոս Բուզանդի փողոցի, Վարդանանց փողոցի, Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հետ։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրելՓողոցի սկզբնամասում է գտնվում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Փողոցում գտնվում նաև.
- Մանուկ Աբեղյանի անվան ՃՇՀԱՀ հենակետային դպրոցը
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը
- Հայաստանի երգի պետական թատրոնը
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան
- Հայաստանում Իսպանիայի պատվո հյուպատոսությունը
- ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչությունը
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը