Ալեքսանդր II
Ալեքսանդր Երկրորդ (ապրիլի 17 (29), 1818[1], Small Nicholas Palace, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 1 (13), 1881[2], Ձմեռային պալատ, Dvortsovy Municipal Okrug, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), Ռուսաստանի կայսրն էր։ Ծնվել է ապրիլի 17-ին։ Քաղաքական հայացքներով պահպանողական էր, սակայն երկրի տնտեսական զարգացման ընթացքը, պարտությունը 1853-1856 թվականներին Ղրիմի պատերազմում, հասարակական ընդվզումները և հեղափոխական շարժումների աշխուժացումը հակադրեցին նրան մի շարք բուրժուական հեղափոխություններ անցկացնել։ Դրանցից ամենակարևորը 1861 թվականինի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար։ 1863-1864 թվականներին լեհական ապստամբության ճնշումից հետո հեղափոխական շարժման մեջ սկսված տեղատվությունը Ալեքսանդր II հնարավորություն ընձեռեց անցնելու բռնության և հալածանքների քաղաքականության։ Որպես պատրվակ ծառայեց Կարակոզովի մահափորձը Ալեքսանդրի II դեմ՝ 1866 թվականի ապրիլի 4-ին։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՀեղափոխական շարժման դեմ պայքարելու նպատակով Ալեքսանդր II 1880 թվականին ստեղծեց Գերագույն կարգադրիչ հանձնաժողով՝ լիբերալի համբավ վայելող Լորիս-Մելիքովի գլխավորությամբ, որը բռնությունների հետ մեկտեղ նախատեսում էր իրականացնել որոշ բարենորոգումներ։ Արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդր II գերմանական կողմնորոշում ուներ։ Նա մեծ տեղ էր տալիս Արևելյան հարցին՝ ձգտելով վերանայել տալ 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը։ Բալկաններում ամրանալու նպատակով 1877 թվականին պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ, որի հետևանքը եղավ Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից։ Ալեքսանդր II օրոք Ռուսաստանին միացվեց Կարսը, Արդահանը, Բաթումը, Միջին Ասիայի զգալի մասը, Հեռավոր Արևելքի մի շարք շրջաններ։ Կարսի և Արդահանի գրավման շնորհիվ թուրքական լծից ազատագրվեց այդ շրջանների հայ բնակչությունը։ Ալեքսանդր II սպանվեց մարտի 1-ին, Պետերբուրգում, նարոդովոլականների դատավճռով՝ Ի.Ի. Գրինևիցկու նետած ռումբից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Александр II (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 402—411.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Deutsche Nationalbibliothek Record #118501860 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Николай Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 129.
- ↑ Николай Александрович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1914. — Т. 11. — С. 357—365.
- ↑ Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
- ↑ Владимир Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 644.
- ↑ Алексей Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 81. — 956 с.
- ↑ Сергий Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXIXа. — С. 651—652.
- ↑ Павел Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIIа. — С. 552.
- ↑ Мария Александровна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 637.
- ↑ 11,0 11,1 Kindred Britain
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 13,0 13,1 13,2 Talvio T. Tähdistöt ja ritarikunnat (фин.): historiallisia kunniamerkkejä Suomen kansallismuseon kokoelmissa — Helsinki: Museovirasto, 2000. — P. 2. — ISBN 951-616-066-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր II» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 153)։ |