Լապլանդիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լապլանդիա (այլ կիրառումներ)
Լապլանդիա (ֆիններեն՝ Lappi, շվեդերեն՝ Lappland, նորվ.՝ Lapland), բնաշխարհ Եվրոպայի հյուսիսում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում, հյուսիսային լայնության 64֊66օ֊ից հյուսիս։ Սաամներ (լոպարներ) ժողովրդի տարաբնակեցման հիմնական շրջանն է։
Լապլանդիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | տարածաշրջան, մշակութային շրջան և ethnic territory? |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մակերես | 388 350 կմ² |
![]() | |
![]() |
Հաճախ Լապլանդիայի անվան տակ հասկանում են շվեդական Լափլանդ նահանգը։ Սակայն, այլ դեպքերում Լապլանդիայի անվան տակ հասկանում են ավելի ընդլայնված տարածք, որը հիմնականում համընկնում է Հյուսիսային Կալոտի հետ (Ֆենոսկանդիայի մի մասը, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս), ինչն ավելի է համապատասխանում սաամների պատմական տարաբնակեցմանը։
Լապլանդիան երբեք չի եղել միավորված պետական կազմավորում։ Ներկա դրությամբ այն բաժանված է չորս պետությունների՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի (Կոլայի թերակղզի) միջև։ Սաամներն ունեն վառ արտահայտված ազգային ինքնություն, ինչպես նաև դրոշ և հիմն, իսկ նրանց իրավունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ Սաամական խորհրդարանը։
Սապմի Խմբագրել
Անվանումը ստացել է սաամներ (լոպարներ) ժողովրդի անունից[1]։ Սաամները իրենց երկիրն անվանում են Սապմի (հյուսիսսաամական լեզվից թարգամանաբար «Sápmi» բառը նշանակում է «սաամների երկիր»[2])՝ այդ անվան տակ հասկանալով իրենց ավանդական տարաբնակեցման տարածքը։ Այդ բառը սովորաբար կիրառվում է որպես Լապլանդիայի հոմանիշ, սակայն այդ երկու հասկացությունների միջև գոյություն ունի որոշակի տարբերություն, քանի որ Հյուսիսային Կալոտի ամբողջ տարածքը չի համարվում սաամների ավանդական տարաբնակեցման տարածք։ Բացի այդ, Սապմիի մի մասը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հարավ։
Sápmi բառը օգտագործվում է տարբեր կազմակերպությունների անվանումներում, որոնք կապ ունեն սաամների հետ։ Օրինակ՝ Նորվեգիայի և Շվեդիայի ռադիոկայանները համապատասխանաբար կոչվում են NRK Sápmi և SR Sápmi։
Մշակութային ազդեցություն Խմբագրել
- Լապլանդիան համարվում է Սանտա Կլաուսի, Ձմեռ Պապի և նրանց սաամական գործընկեր Մուն Կալսայի ծննդավայրը[3]։ Ռովանիեմի քաղաքից 9 կմ հեռավորության վրա կառուցվել է Սանտա Կլաուսի գյուղ զվարճանքների այգին, նվիրված Ձմեռ Պապին, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի (ֆիններեն՝ Joulupukki)։
- «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» պատմվածքի գործողությունների մոտ կեսը տեղի են ունենում Լապլանդիայում։
Պատկերասրահ Խմբագրել
-
Նորվեգիայի Ֆինմարկ վարչական բաժանման զինանշանը -
Շվեդական Լափլանդ նահանգի զինանշանը -
Ֆիննական Լապի նահանգի զինանշանը
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ Jonas Karlsbakk. (2012-11-10)։ «Саамскому парламенту необходимо право вето»։ Интернет-агентство BarentsObserver.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2012-11-12
- ↑ ««В России появилась ещё одна родина Деда Мороза», 17 декабря 2003»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-22-ին։ Վերցված է 2015-12-08
Գրականություն Խմբագրել
- Sari Pietikäinen, Leena Huss, Sirkka Laihiala-Kankainen, Ulla Aikio-Puoskari & Pia Lane Regulating Multilingualism in the North Calotte: The Case of Kven, Meänkieli and Sámi Languages(անգլ.) // Acta Borealia : ամսագիր. — В. 1. — Էջ 1―23. —
Արտաքին հղումներ Խմբագրել
- State Provincial Office of Lapland Archived 2008-04-20 at the Wayback Machine.(անգլ.), (ֆին.), (շվեդ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լապլանդիա կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 489)։ |