Ֆինլանդիայի տնտեսություն

Ֆինլանդիայի տնտեսությունը բարձր է զարգացած։

Նոկիայի գլխավոր գրասենյակը

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Ֆինլանդիան զբաղեցնում է 15-րդ տեղը մեկ շնչի հաշվով նոմինալ ՀՆԱ-ով և 21-րդ տեղը մեկ շնչի հաշվով (ԳՀ) ՀՆԱ-ով՝ $36.723։ ՀՆԱ-ն 2012-ին կազմել է $247,2 միլիարդ։ Երկրի ՀՆԱ-ի 62,8%-ը տալիս է սպասարկման ոլորտը, արդյունաբերության բաժինը 29,1% է, գյուղատնտեսությանը՝2,6%։ Սպասարկման ոլորտում զբաղված է բնակչության 77,2%-ը, արդյունաբերության մեջ՝ 18,3%-ը, գյուղատնտեսության մեջ՝ 4,5%։ Գործազրկությունը 7,3 % է, միջին ամսական աշխատավարձը՝ 4675 ԱՄՆ դոլար։

Ըստ Doing Business-ի Ֆինլանդիան զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում։ Ներմուծումը փոքր-ինչ գերազանցում է արտահանումը (այսինքն արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է)։ Արտահանումը կազմել է 78,83 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արտահանում է էլեկտրատեխնիկա, մեքենասարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, թուղթ, քիմիկատներ, մետաղներ։

Արտահանման մեջ գլխավոր առևտրային գործընկերները հետևյալ երկրներն են.

  1.   Շվեդիա 11.1%
  2.   Ռուսաստան 9.9%
  3.   Գերմանիա 9.4%
  4.   Նիդերլանդներ 6.4%
  5.   ԱՄՆ 6.1%
  6.   ՄԹ 5.1%
  7.   Չինաստան 4.6%

Ներմուծումը կազմել է 80,34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներմուծվող հիմնական ապրանքներն են սննդամթերքը, մետաղները, նավթը և նավթամթերքը, տեքստիլ արտադրանքը, մեքենասարքավորումները։ Ներմուծման մեջ գլխավոր առևտրային գործընկերները հետևյալ երկրներն են.

  1.   Ռուսաստան 17.8%
  2.   Շվեդիա 14.8%
  3.   Գերմանիա 13.9%
  4.   Նիդերլանդներ 8.0%
  5.   Չինաստան 4.4%

Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 53.5%-ը։ Կրեդիտային վարկանիշը բոլոր լավագույն վարկանշային կազմակերպությունների տվյալներով ամենաբարձրն է, հեռանկարը՝ կայուն է։ Ֆինլանդիայի տնտեսության ամենազարգացած ճյուղը սպասարկման ոլորտն է.

Սպասարկման ոլորտըԽմբագրել

Սպասարկման ոլորտում հատկապես բարձր են զարգացած գիտությունը և առողջապահությունը։ Զարգացած են նաև առևտուրը, կրթությունը (անգրագիտությունը 0.0% է), սպորտը։

ԱրդյունաբերությունըԽմբագրել

Արդյունաբերությունը բարձր է զարգացած։ Հատկապես զարգացած են մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, նավաշինությունը, անտառային արդյունաբերությունը։

ԳյուղատնտեսությունըԽմբագրել

Ֆինլանդիայի գյուղատնտեսության առաջատար ճյուղը մսակաթնատու խոշոր եղջերավոր անասնապահությունն է։ Ֆինլանդիան կարագով, պանրով, յուղով, կաթով և մսով աշխարհում զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ։

Արտաքին հղումներԽմբագրել