Կարտոֆիլով աղցան, եվրոպական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից, որը առավել սիրված է չեխական, գերմանական և ավստրիական ժողովուրդների կողմից: Տարածված է ողջ Եվրոպայով մեկ, ինչպես նաև Եվրոպայի գաղութներում[1][2]։ Օգտագործվում է եփած կարտոֆիլ, որին ավելացվում է տապակած բեկոն, թթու վարունգ և սոխ։ Համեմվում է մայոնեզով, երբեմն նաև յոգուրտով։ Ամերիկյան կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսերը 19-րդ դարում բերվել են Ամերիկա Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից գաղթածների կողմից[2][1] :

Picto infobox mets.png
Կարտոֆիլով աղցան
Frankfurter wuerstchen.jpg
Եվրոպական խոհանոց
Տեսակկարտոֆիլով ուտեստ և աղցան
Ենթատեսակաղցան
Բաղադրամասեր
Հիմնականկարտոֆիլ, բեկոն, սոխ, մարինացված վարունգ
Potato salads Վիքիպահեստում

Գոյություն ունի կարտոֆիլով աղցանի շատ տարբեր բաղադրատոմսեր, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվում է ոչ փխրուն տեսակի կարտոֆիլ, որպեսզի խառնելու ժամանակ կարտոֆիլի կտորները չփշրվեն և պահպանեն իրենց տեսքը։ Երբեմն կարտոֆիլը եփում են նախօրոք, որպեսզի սառչի և ամրություն ստանա։ Աղցան պատրաստելու համար օգտագործում են ինչպես կեղևը մաքրած նոր եփած կարտոֆիլը, այնպես էլ կեղևով եփածը։

Կարտոֆիլով աղցանը հայտնի է նաև որպես գարնիր և մատուցվում է մի շարք ուտեստների հետ։ Հաճախ է մատուցվում կոտլետների, նրբերշիկի, ինչպես նաև տապակած ձկան հետ[3] ։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «» Potato Salad: History»։ www.guampedia.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 30 October 2019-ին։ Վերցված է 6 March 2017 ,
  2. 2,0 2,1 Olver Lynne։ «The Food Timeline: history notes--salad»։ The Food Timeline։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-08-ին 
  3. «American Potato Salad Recipe»։ kraftrecipes.com։ Վերցված է 6 March 2017